|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ՑԱՎ ԵՄ ԱՊՐՈՒՄ, ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԵՐ |
"Իրավունք" թիվ 73, սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 5, 2006թ.
Ես ապրում եմ Արարատի մարզում: ործի բերումով հաճախ եմ լինում Երևանում: Մայրաքաղաք մուտք եմ գործում Կոմիտասի անվան զբոսայգու մոտով, որտեղ թաղված են մեր ազգի մեծերը, հայտնի մարդիկ: Այդ այգին գեղեցիկ և կանաչապատ տեսնելու փոխարեն, ես տեսնում եմ չորացած ծառեր ու խոտածածկեր. չջրելու պատճառով չորանում է այգու ողջ տարածքը: Մի օր էլ թոռներիս տարել էի "Հաղթանակ" զբոսայգի և զարմանքով տեսա, որ կենտրոնական ճեմուղու երկու կողմերում էլ ծառերը չորացել և չորանում են անբավարար ջրելու պատճառով: Ես գյուղացի եմ և ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ չորացած ծառեր և կանաչ տարածություններ, այն էլ անտարբերության պատճառով:
Մի քանի տարի առաջ կանաչների միության նախագահը և այլք մեծ աղմուկ էին բարձրացրել այդ նույն զբոսայգում հյուրանոց կառուցելու նպատակով ծառերի հատման կապակցությամբ: Մինչդեռ ամբողջ "Հաղթանակ" զբոսայգու տարածության 40-50%-ը չորանում է անբավարար ջրելու պատճառով, իսկ Կոմիտասի զբոսայգին` գրեթե ամբողջությամբ: Ուր եք դուք, կանաչների միության նախագահ, ընդդիմության հարգելի ղեկավարներ, Հայաստանի կառավարության անդամներ, քաղաքի համար անմիջական պատասխանատու քաղաաքպետ: Մի՞թե դուք չեք անցնում այդ զբոսայգիների կողքով: Ինչու՞ գյուղից եկած մարդն այն կարող է տեսնել, իսկ դուք` ոչ: Լռել են նաև բոլոր լրատվամիջոցների լրագրողները, որոնք պետք է որ ինձանից շուտ նկատած և հարց բարձրացրաշ լինելին:
Երևանի մայթերում գտնվող ծառերը նույնպես չորանում են: Դրա պատճառը ոչ միայն Երևանի ռելիեֆն է, այլև համապատասխան կառույցների անբավարար աշխատանքը: Ծառերի բների շուրջը հողը պետք է եզրաքարերից ցածր լինի, որպեսզի մեքենաներով ջրելիս կամ անձրևաջրջրը լցվեն ծառերի բունը: Սակայն ուշադիր նայելիս կտեսնեք, որ քաղաքի գազոնների հողը մեծամասամբ ավելի բարձր է, քան եզրաքարերը, և հենց այդ գազոնների ծառերն էլ չորանում են: Պարոն Զաքարյան, ու՞ր են Ձեր համապատասխան մասնագետները: Ծառերը լեզու չունեն, որ բողոքեն, բայց դուք ամեն ինչ էլ ունեք` և աչքեր, և փող, և աշխատողներ: Եթե նրանք իրենց տեղում չեն, ազատեք և ընդունեք ավելի սրտացավ և որակյալ մասնագետների: Ավելի այլանդակ երևույթների եմ ականատես լինում մեր քաղաքամայր Երևանում, սակայն մեկ նամակում հնարավոր չէ դրանք նշել:
ՄԵԼՍԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ազատավան գյուղի բնակիչ, ԱԺԿ վարչության անդամ
| | |
|
|
|