www.ajk.am
ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ / ՀԱՅԱՍՏԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ`

ՀԱՅԱՍՏԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ


Սույն վերլուծությունը զեկուցվել է Հայաստանի արտաքին քաղաքականության հետազոտման խմբի (ՀԱՔՀԽ) կողմից 2006 թվականի հունվարի 15-ին Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակում, ք. Վաշինգտոն, կազմակերպած «Հայաստան. Հասարակական հատվածի կառավարում և տնտեսական արդյունավետություն » 4-րդ միջազգային կոնֆերանսին և տպագրված է «21-րդ ԴԱՐ» հանդեսում` «21-րդ ԴԱՐ», թիվ 1(11), էջ 82- 98, 2006թ.:


Հոդվածի նպատակն է ուշադրության առարկա դարձնել Հայաստանի ժողովրդագրության մտահոգիչ միտումները, ինչը առավել ցայտուն է երևում այլ երկրների հետ համեմատելիս: Անդրադարձ կկատարվի երեք փոխկապակցված խնդիրների.
1. Մարդկության թվաքանակի աճի դինամիկան մինչ օրս և կանխատեսումներ ապագայի համար.
2. Աճի անհամաչափությունն ու ժողովրդագրական կառուցվածքի փոփոխություններն ըստ մայրցամաքների և երկրների.
3. Ժողովրդագրական փոփոխությունների ազդեցությունը տարբեր երկրների և հատկապես Հայաստանի վրա:


1. ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԸ ՄԻՆՉ ՕՐՍ


Թե քանի տարի առաջ է էվոլյուցիայի շնորհիվ առաջացել մարդը, վերջնական ճշտված չէ: Այդ թիվն առ այսօր միտում ուներ անընդհատ աճելու: Համենայնդեպս ընդունված է, որ մոտ 1 մլն տարի առաջ երկրագնդի վրա ապրում էր մոտ 100 հազար մարդ:
Նշենք ևս մեկ թիվ. մարդկության պատմության ընթացքում երկրագնդի վրա ապրած մարդկանց ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 միլիարդ մարդ: Այս պահին երկրագնդի բնակչությունը 6,4 միլիարդ է, ինչը կազմում է մինչ այժմ երկրագնդի վրա ապրած մարդկանց 6,5%-ը: Եթե ընդունենք, որ երկրագնդի ռեսուրսների սպառումը մեկ մարդու կողմից եղել է բոլոր ժամանակահատվածներում հավասար և 100 մլրդ մարդը հավասարապես են բաշխված եղել մարդկության գոյության ընդամենը 10000 տարվա ընթացքում, ապա ստացվում է, որ ներկա ժամանակահատվածում մարդկությունը տարեկան սպառում է երկրագնդի նույնքան ռեսուրս, որքան նախորդ ժամանակահատվածում սպառել է 650 տարվա ընթացքում:
Աղյուսակ 1-ում ներկայացված են մարդկության աճի տեմպերը մինչ օրս և որոշ կանխատեսումներ ապագայի համար: Մեր թվարկության սկզբին երկրագնդի բնակչությունը, տարբեր գնահատականներով, կազմում էր 100-400 մլն մարդ, աղյուսակում ընտրված է 300 մլն թիվը: 1 մլրդ սահմանագծին հասնելու համար պահանջվեց 1800 տարի, ինչը նշանակում է, որ բնակչության տարեկան աճը 10 հազար հոգու հաշվարկով կազմել է 6 մարդ:


Աղյուսակ 1` ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԸ
ԴԱՐ
ՏԱՐԵԹԻՎ
ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
(x 10 ^9)
ՔԱՆԻ ՏԱՐՈՒՄ Է ԱՎԵԼԱՑԵԼ
ՄԻՋԻՆ
ՏԱՐԵԿԱՆ ԱՃ
(x 10 ^6)
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՃ /
1000 ՀՈԳԻ
I-XIX 1 0.3 ~100000 0.0003 0.001
1804 1 1804 0.4 0.6
XX 1927 2 123 8 5
1960 3 33 30 12
1974 4 14 71 20
1987 5 13 77 17
1999 6 12 83 15
XXI 2002 6.23 3 77 13
2025 7.9 22 76 11
2050 9.1 25 48 6
XXI - XXX 2001-3000 6144 1000 6138 2


Աճի տեմպերի տեսանկյունից աննախադեպ էր XX դարը: XX դարում երկրագնդի բնակչությունն ավելի քան եռապատկվեց` անցնելով 6 մլրդ-ի սահմանագիծը: XX դարում արձանագրվել է բնակչության տարեկան աճի աննախադեպ բարձր թիվ, որը դժվար թե կրկնվի ապագայում. 60-70-ական թվականներին այդ թիվը կազմում էր 20 հոգի յուրաքանչյուր 1000 մարդու համար: XX դարում արձանագրվել է նաև երկրագնդի բնակչության միջին տարեկան առավելագույն աճ` մոտ 80 մլն մարդ: Ուշադրության արժանի է այն համգամանքը, որ գոյություն ունեցող 192 պետություններից 67-ի բնակչությունը կազմում է 80 մլն (աղյուսակ 2):


Աղյուսակ 2` 192 ԵՐԿՐՆԵՐԻՑ 67-Ը, ՈՐՈՆՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՄՈՏ 80 ՄԻԼԻՈՆ
Սինգապուր (4,4 x 10 6), Ուրուգվայ, Լիբանան, Լիբերիա, Ալբանիա, Հայաստան, Կոնգո, Պանամա, Մավրիտանիա, Մոնղոլիա, Ջամայկա, Օման, Արաբական Միավորված Էմիրություններ, Լատվիա, Լեսոտո, Բութան, Մակեդոնիա, Սլովենիա, Քուվեյթ, Նամիբիա, Բոթսվանա, Էստոնիա, Զամբիա, Տրինիդադ և Տոբագո, աբոն, վինեա-Բիսաու, Մավրիկի, Սվազիլենդ, այանա, Ֆիջի, Կիպրոս, Կոմորներ, Ջիբութի, Բահրեյն, Կատար, Էկվատորիալ վինեա, Սողոմոնյան Կղզիներ, Լյուքսեմբուրգ, Կաբո Վերդե, Սուրինամ, Մալտա, Բրունեյ, Բահամներ, Մալդիվներ, Բարբադոս, Բելիզ, Վանուատու, Սամոա, Սենտ Լյուսիա, Իսլանդիա, Սաո Թոմ և Պրինսիպ, Միկրոնեզիա, Սենտ Վինսենտ և րենադիներ, Տոնգա, րենադա, Կիրիբատի, Անդորրա, Սեյշելներ, Դոմինիկա, Անտիգուա և Բարբուդա, Մարշալյան կղզիներ, Մոնակո, Լիխտենշտեյն, Սան Մարինո, Պալաու, Նաուրու, Տուվալու (11 600):



2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ


Ապագայի համար հիմնական կանխատեսումը բնակչության աճի թվի անկումն է, որը երևում է XX դարի վերջին և հաշվի է առնվում մասնագետների կողմից ապագայի համար կանխատեսումներ կատարելիս (տես աղյուսակ 1): Ըստ ՄԱԿ-ի տվյալների 2000-2025 թթ. բնակչության տարեկան աճը լինելու է 11 մարդ 1000 հոգու համար, իսկ 2025-2050թթ. 6 մարդ 1000 հոգու համար:
նահատելու համար, թե որքանո՞վ է շարունակվելու աճի անկումը, ընդունենք, որ III հազարամյակի ընթացքում երկրագնդի բնակչությունը կրկնապատկվելու է յուրաքանչյուր 100 տարի: Այդ դեպքում բնակչության տարեկան աճը 1000 հոգու համար կլինի 2 մարդ, ինչը 10 անգամ պակաս է, քան XX դարի 60-ական թվականներին: Այդպիսի պայմաններում երկրագնդի բնակչությունը 3000 թվականին կկազմի 6 տրիլիոն մարդ: Պատկերացնելու համար այդ թիվը արձանագրենք, որ այն հավասար է այսօրվա 5000 Չինաստանի բնակչությանը: Այդ պարագայում 1 հոգուն կհասնի երկրագնդի մակերեսի 20 ք.մ. տարածք: Համեմատության համար հիշատակենք, որ այսօր 1 հոգուն հասնում է մոտ 23000 ք.մ.:
Այսօր մասնագետների մեծամասնությունը հակված է գնահատելու, որ երկրագնդի բնակչությունը հասնելով 12-15 մլրդ-ի, այլևս չի աճելու:



3. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՐՆԵՐԻ


Բնակչության աճի տեմպերի նվազումը հանդիսանալով ընդհանուր միտում համաչափ չի արտահայտվում երկրագնդի տարբեր հատվածներում:
Այսպես. 1804 թ. Չինաստանի և Հնդկաստանի բնակչությունը կազմում էր երկրագնդի 1 մլրդ բնակչության կեսը (աղյուսակ 2): Անցած ժամանակահատվածում Չինաստանի բնակչությունը ավելացել է 1 մլրդ-ով, իսկ Հնդկաստանինը` 870 մլն-ով: Մյուս կողմից այդ երկրների բնակչության տեսակարար կշիռը անկում է ապրում, ինչը հետևանք է այլ երկրների բնակչության ավելի արագ աճի: Օրինակ. 1804թ. ԱՄՆ բնակչությունը 6 մլն էր, իսկ այսօր մոտ 300 մլն է, այսինքն բնակչությունը աճել է 50 անգամ:


Աղյուսակ 3` ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ (x10 9) ԵՎ ՆՐԱՆՑ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ
ԵՐԿԻՐ
1804թ.
2004թ.
2050թ.
ՉԻՆԱՍՏԱՆ 0,3 (30%) 1,30 (20%) 1,4 (15%)
ՀՆԴԿԱՍՏԱՆ 0,2 (20%) 1,07 (17%) 1,6 (18%)
ԱՄՆ 0,006 (0,6%) 0,29 (4,6%) 0,42(4,6%)


Եթե 1950 թ. Եվրոպայի բնակչությունը կազմում էր երկրագնդի բնակչության 21,4%-ը, իսկ Աֆրիկայինը` 8,9%-ը, ապա 2000թ. Եվրոպայի բնակչությունը 12%-ն է, իսկ Աֆրիկայինը` 13%-ը: 50 տարի առաջ Աֆրիկայում բնակվում էր 227 մլն մարդ, 2000թ. 805 մլն, իսկ 2050թ. կլինի 1.845մլն, այսինքն 100 տարում Աֆրիկայի բնակչությունն աճելու է 8 անգամ (աղյուսակ 4, 5):
Վառ օրինակ է Քենիան. 1955թ. բնակչությունը կազմում էր 6 մլն, իսկ այսօր` 34 մլն` 50 տարում բնակչությունն աճել է 5,7 անգամ (եթե նույն ժամանակահատվածում Հայաստանի բնակչությունն աճեր նույն տեմպերով, ապա այսօր Հայաստանում կբնակվեր 10 մլն մարդ):
Աղյուսակ 4-ից երևում է, որ 2000-2050թթ. մարդկության թիվն աճելու է 1,5 անգամ, միևնույն ժամանակ Աֆրիկայի բնակչությունը 2,3 անգամ, իսկ Եվրոպայինը նվազելու է 12 %-ով: Համապատասխանաբար 2050թ. մարդկության 59%-ը բնակվելու է Ասիայում, 20%-ը Աֆրիկայում և 7%-ը Եվրոպայում (աղյուսակ 5):


Աղյուսակ 4` ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ
ՄԱՅՐՑԱՄԱՔ
1950թ.
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
x 10 ^6
2000թ.

2050թ.
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
x 10 ^6
ԱՃ
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
x 10 ^6
ԱՃ
ԱՍԻԱ 1437 3688 157% 5368 46%
ԱՖՐԻԿԱ 227 803 254% 1845 130%
ԵՎՐՈՊԱ 546 730 34% 642 - 12%
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 111 348 214% 480 38%
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 221 487 120% 722 48%
ԱՎՍՏՐԱԼԻԱ և ՕՎԿԻԱՆԻԱ 12 31 158% 45 45%
ԵՐԿՐԱԳՈՒՆԴ 2555 6085 138% 9104 50%



Աղյուսակ 5` ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԻ
ՄԱՅՐՑԱՄԱՔ
1950թ.
2000թ.
2050թ.
ԱՍԻԱ 56.2 60.6 58,9
ԱՖՐԻԿԱ 8,9 13,2 20.3
ԵՎՐՈՊԱ 21.4 12.0 7,0
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 4,3 5,7 5.3
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 8.6 8.0 7.9
ԱՎՍՏՐԱԼԻԱ և ՕՎԿԻԱՆԻԱ 4,7 0.5 0.5


Բնակչության աճի անհամաչափությունը բնորոշ է նաև առանձին երկրների: Մի քանի օրինակ.
- Եթե 2000թ. Եվրամիության բոլոր երկրների բնակչությունը 1 տարում աճել է 343 հազար մարդով, ապա Հնդկաստանը նույնքան աճ է արձանագրել ընդամենը 6 օրում:
- 50 տարի առաջ Իսպանիայի բնակչությունը 3 անգամ ավելի էր, քան Մարոկկոինը, իսկ 50 տարի հետո լինելու է 1,5 անգամ պակաս:
- 50 տարի առաջ Ճապոնիայի բնակչությունը 4 անգամ ավելի էր, քան Ֆիլիպիններինը, իսկ 50 տարի հետո լինելու է 1,5 անգամ պակաս:
- 50 տարի առաջ Ռուսաստանի բնակչությունը (առանց ԽՍՀՄ հանրապետությունների) 3 անգամ ավելի էր, քան Պակիստանինը, այսօր այդ երկրների բնակչությունը հավասար է, իսկ 50 տարի հետո Ռուսաստանի բնակչությունը կլինի 2,5 անգամ պակաս, քան Պակիստանինը:
Աղյուսակ 6-ում ներկայացված են որոշ երկներ, որոնց բնակչության աճը ավելի է, քան երկրագնդի բնակչության միջին աճը: Այդ երկրները ներկայացնում են տարբեր մայրցամաքներ, տարբեր մշակույթ: Հատկանշական է, որ այդ երկրները, չնչին բացառություններով (Պապուա Նոր վինեա), ժողովրդավարական չեն:
Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ, չնայած երկրագնդի ՁԻԱՀ-ով տառապող բնակչության 70%-ը կենտրոնացված է Աֆրիկայում, դա չի նվազեցնում Աֆրիկյան երկրների բնակչության արագ աճը:


Աղյուսակ 6` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԱՃԻ ԵՐԿՐՆԵՐ
ՄԱՅՐՑԱՄԱՔ ԵՐԿԻՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎ (x10^6 ) ՔԱՆԻ ԱՆԳԱՄ Է ԱՎԵԼԱՆՈՒՄ
2000թ. 2050թ.
ԱՖՐԻԿԱ ՈՒԳԱՆԴԱ 23,3 132,7 5,7
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ 15.5 65.5 4.2
ԳՎԻՆԵԱ 7,5 28,7 3,8
ԲՈՒՌՈՒՆԴԻ 6.1 22.9 3,8
ԿՈՆԳՈ 52,0 183,2 3.5
ՆԻԳԵՐԻԱ 123.3 356.5 2.9
ԱՍԻԱ ՅԵՍԵՆ 17,5 71,1 4.1
ՕՄԱՆ 2.5 8,3 3.3
ԱՖՂԱՆՍՏԱՆ 25,9 81,9 3.2
ՏԱՋԻԿԻՍՏԱՆ 6.4 16,6 2.6
ՊԱԿԻՍՏԱՆ 141,6 295,0 2.1
ՆԵՊԱԼ 24.7 53,3 2.2
ԼԱՈՍ 5,5 13,2 2.3
ԿԱՄԲՈՋԻԱ 12.2 25,1 2.1
ՄԱԼԱԶԻԱ 21,8 43,1 2.0
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ 81.2 147,6 1.8
ԱՄԵՐԻԿԱ ՊԱՐԱԳՎԱՅ 5,6 14,6 2.6
ՆԻԿԱՐԱԳՈՒԱ 4.8 9,4 2.0
ԳՎԱՏԵՄԱԼԱ 12,6 22,8 1.8
ԱՎՍՏՐԱԼԻԱ և ՕՎԿԻԱՆԻԱ ՊԱՊՈՒԱՆՈՐ ԳՎԻՆԵԱ 4.9 10.7 2,2


Ժողովրդավարական երկրներին էլ է բնորոշ բնակչության աճի անհամաչափությունը (աղյուսակ 7): Ժողովրդավարական երկրների շարքում աճի ամենաբարձ տեմպերն արձանագրում են ԱՄՆ-ն, Իսրայելը և Իռլանդիան, իսկ ամենացածրը (բացասական աճ) Ճապոնիան, Իտալիան և Իսպանիան (հնարավոր պատճառներին կանդրադառնանք ստորև):

Աղյուսակ 7` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՈՒՄ (ԱՃ) ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ԵՐԿԻՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎ (x10^6 ) ԱՃ '
2005թ. 2050թ.
ՃԱՊՈՆԻԱ 127,4 99,9 - 22% (-20%)
ԻՏԱԼԻԱ 58,1 50,4 -13% (-34%)
ԻՍՊԱՆԻԱ 40.3 35,6 - 12% (-27%)
ԳԵՐՄԱՆԻԱ 82,4 73,6 - 11% (-31%)
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 10.6 9,9 - 7% (-28%)
ԱՄՆ 295,7 420,1 + 42%
ԻՍՐԱՅԵԼ 6,3 8,5 + 35%
ԻՌԼԱՆԴԻԱ 4,0 5.4 + 35%
ԿԱՆԱԴԱ 32,8 41,4 + 26%
ԱՎՍՏՐԱԼԻԱ 20,1 24.2 + 20%

* - 2006թ. կանխատեսում, իսկ փակագծերում` 2000թ.



4. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԾԵՐԱՑՈՒՄԸ


Բնակչության աճի տեմպերի անկումը և, առավել ևս, բնակչության բացասական աճը խորը հետևանքներ են թողնում ժողովրդագրական կառուցվածքի վրա: Այդ հետևանքներից է երկրի բնակչության միջին տարիքի ավելացումը: Միջին տարիքը բնութագրելու համար օգտագործվում է կիսող տարիք հասկացությունը: Դա տվյալ տարածքի բնակչության համար այն տարիքն է, որից ավել և պակաս տարիք ունեցող մարդկանց թիվը հավասար են իրար:
Այսօր երկրագնդի բնակչության կիսող տարիքը 26,4 է, այն ժամանակ, երբ Եվրոպայինը` 37,7, իսկ Աֆրիկայինը` 18,3 է (աղյուսակ 8):


Աղյուսակ 8` ԿԻՍՈՂ ՏԱՐԻՔԸ 2003թ.
ԵՎՐՈՊԱ 37,7
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 35.4
ՕՎԿԻԱՆԻԱ 30,7
ԱՍԻԱ 26.1
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 24,2
ԱՖՐԻԿԱ 18.3
ԵՐԿՐԱԳՈՒՆԴ 26,4


Ժողովրդագրական տեսանկյունից ակնհայտ է Եվրոպայի ծերացումը: Եթե 1950թ. եվրոպացու միջին տարիքը 29 էր, 2000թ.` 38, ապա 2050թ. լինելու է 50 տարեկան: Եվրոպայում 2050թ. մարդկության պատմության ընթացքում առաջին անգամ կարձանագրվեն հետևյալ ցուցանիշները. մինչև 15 տարեկան մարդկանց քանակը կլինի ավելի քիչ, քան 60 տարեկանից բարձրերի քանակը, վերջինների քանակը կանցնի 220 միլիոնը և 60 տարեկանից ավելիները կկազմեն Եվրոպայի բնակչության 35%-ը:
1950թ. մինչև 2000թ. 60 տարեկանից բարձր մարդկանց քանակը Եվրոպայում աճել է 2,5 անգամ, այն ժամանակ, երբ ընդհանուր բնակչությունն աճել է 1,3 անգամ: Այսօր 65 տարեկանից բարձր մարդիկ երկրագնդի բնակչության 7%-ն են, իսկ Եվրոպայում` 16%:
Բնակչության ծերացումը լուրջ ազդեցություն է թողնում ընտանիքի վրա (աղյուսակ 9)` գնալով նվազում է ամուսնացած կանանց տոկոսը, ավելանում է առաջին անգամ ամուսնացող կանանց միջին տարիքը, ավելանում է առաջին անգամ ծննդաբերող կանանց միջին տարիքը, ծնելիությունը նվազում է, ավելանում է արտաամուսնական կապերից ծնված երեխաների տոկոսը և աճում է ամուսնալուծությունների տոկոսը:
Ըստ էության ավանդական ընտանիքի ինստիտուտը գնալով կանգնում է վերանալու վտանգի առջև, ինչը չի կարող չազդել երեխաների դաստիարակության և կրթական համակարգերի վրա: Դրա արտահայտությունն է այն հանգամանքը, որ արտաամուսնական կապերից ծնված երեխաների տոկոսը 50-ից ավելի է Շվեդիայում, Նորվեգիայում և Էստոնիայում, իսկ Իսլանդիայում անցել է 60 տոկոսի շեմը: Հայաստանի պարագայում, միջին եվրոպական ցուցանիշի համեմատությամբ, մտահոգիչ է ամուսնացած կանանց ավելի ցածր տոկոսը և ավելի ցածր ծնելիությունը:
Իր բազմաթիվ հետևանքներով, այդ թվում և սոցիալական, կարևոր նշանակություն ունի 15-ից մինչև 64 տարեկան մարդկանց թվի և 65 ու բարձր տարիք ունեցող մարդկանց հարաբերությունը: Այդ ցուցանիշը արտահայտում է, թե յուրաքանչյուր մեկ թոշակառուին քանի աշխատող է հասնում: Եթե 1950թ. այդ ցուցանիշը Եվրոպայում հավասար էր 9-ի, այսօր` 5 է, ապա 2050թ. այն կլինի 2: Այդ միտումը խորապես ազդում է թոշակային ապահովագրության, առողջապահության, ծերերի խնամքի ապահովման ոլորտներում պետության կողմից վարվող քաղաքականության վրա:
Ծերացման հետևանք է նաև անհրաժեշտ քանակի աշխատուժի բացակայությունը, ինչը դրդում է բազմաթիվ ծերացող երկրներում խթանել աշխատուժի ներգաղթը . օրինակ` երմանիա, Ֆրանսիա:


Աղյուսակ 9`ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԾԵՐԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ
ՑՈՒՑԱՆԻՇ ԵՎՐՈՊԱ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն
2002թ.
1990թ. 2002թ.
ՄԻՆՉԵՎ 50 ՏԱՐԵԿԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԿԱՆԱՅՔ 77% 62% 50%
ԿՆՈՋ ՏԱՐԻՔԸ` ԱՄՈՒՍՆԱՆԱԼԻՍ 24.2 26.5 23.2
ՄՈՐ ՏԱՐԻՔԸ` ԱՌԱՋԻՆ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ 24,4 25,9 22,4
ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
(ԵՐԵԽԱ / 1 ԿԻՆ)
1.8 1.5 1.2
ԱՐՏԱԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻՑ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ 15% 28% 13%
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 26% 32% 7%




5. ԾԵՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԳԱՂԹԸ


Հասարակության ծերացման հիմնական պատճառը մնում է ծնելիության անկումը, սակայն գնալով իր դերն է խաղում նաև մարդկանց կյանքի միջին տևողության մեծացումը: Երկրորդ հանգամանքն ավելի բնորոշ է զարգացած երկրներին, որտեղ ավելի արդյունավետ են գործում բժշկական սպասարկումը, տարեց մարդկանց սոցիալական պաշտպանվածությունը և ընդհանուր առմամբ կյանքն ավելի բարեկեցիկ է:
Ծերացումը հաղթահարելու համար կան երկու հիմնական մոտեցումներ. ներգաղթի խթանում և ծնելիության աճի խրախուսում:
Չնայած ներգաղթը ի վիճակի է լուծել երկրի բնակչության անկումը հաղթահարելու խնդիրը, սակայն գրեթե անզոր է կանխելու բնակչության ծերացումը: Դա երևում է երմանիայի ներգաղթի քաղաքականության վերաբերյալ մասնագետների վերլուծություններից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների երմանիայի բնակչությունը, որը այսօր 83 մլն է, 2050թ. դառնալու է 57 մլն: Հաշվի առնելով այդ հանգամանքը երմանիայի իշխանությունները ծրագրավորել և իրականացնում են տարեկան 200.000 մարդկանց ներգաղթ, ինչը կնպաստի, որպեսզի 2050թ. երմանիայի բնակչությունը լինի 71 մլն մարդ: Որպեսզի երմանիան ներգաղթի հաշվին պահպանի 2050թ. իր այսօրվա բնակչության թիվը, անհրաժեշտ է ապահովել տարեկան 344.000 մարդկանց ներգաղթ: Եթե նպատակ է դրված պահպանելու այսօրվա 16-64 տարեկանների թիվը, ապա տարեկան ներգաղթածների թիվը պետք է կազմի 487.000: Իսկ եթե նպատակ է դրված պահպանելու 2000թ. երմանիայի 15-64 տարեկանների և 65 ու բարձր տարիքի մարդկանց այսօրվա հարաբերությունը, որը հավասար է 4-ի, ապա անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր տարի ապահովել 3.600.000 մարդկանց ներգաղթ, դա նշանակում է, որ 50 տարվա ընթացքում երմանիա պետք է ներգաղթի 180 մլն մարդ:
Ներգաղթը առաջացնում է երկրորդ խնդիրը, որը դեռևս իր լուծումը չի գտել Եվրոպայում: Դա ներգաղթածների և նրանց սերունդների լիարժեք չինտեգրվելն է, ինչը վտանգում է երկրի սոցիալական համերաշխությունը և հղի է սոցիալական լարվածությամբ: Վերջին ժամանակահատվածում Ֆրանսիայում տեղ գտած անկարգությունները ներգաղթածների լիարժեք չինտեգրման հետևանքներից է:
Ավելի արդյունավետ է պետության կողմից ծնելիության խթանման քաղաքականությունը: Այդ քաղաքականության շնորհիվ Սկանդինավյան երկրներում հաջողվել է հաղթահարել բնակչության թվի անկումը և հասնել դրական աճի: Սակայն, հաշվի առնելով բնակչության աճի անկման ընդհանուր միտումը, այդպիսի քաղաքականությունը կարող է լուծել երկրի բնակչության դրական աճի խնդիրը, բայց չի լուծում կամ մասամբ է բարելավում ծերացման խնդիրը:
Ծնելիության և ներգաղթի 2002թ. ցուցանիշները Եվրոպայի երկրներում ներկայացված են աղյուսակներ 10 և 11-ում: Ետսոցիալիստական երկրներին բնորոշ է միջին եվրոպականից ավելի ցածր բնակչության աճ և ծնելիություն, բացառություն են կազմում Ալբանիան, Ադրբեջանը և Մակեդոնիան:


Աղյուսակ 10` ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՑԱԾՐ ԵՎ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՃԻ ԵՐԿՐՆԵՐ (2002թ)
ԵՐԿԻՐ
ԲՆԱԿԱՆ ԱՃ
ՆԵՐԳԱՂԹ
ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԱՃ
ՈՒԿՐԱԻՆԱ -7 -1 -8
ՎՐԱՍՏԱՆ 0 -6 -6
ԲՈՒԼՂԱՐԻԱ -6 0 -6
ՌՈՒՍԱՍՏԱՆ -7 1 -6
ԼԱՏՎԻԱ -5 -1 -6
ԼԻՏՎԱ -3 -1 -4
ԷՍՏՈՆԻԱ -4 0 -4
ՄՈԼԴՈՎԱ -2 -1 -3
ՌՈՒՄԻՆԻԱ -3 0 -3
ՍԵՐԲԻԱ -3 0 -3
ՖՐԱՆՍԻԱ 4 1 5
ՆՈՐՎԵԳԻԱ 2 4 6
ՇՎԵՅՑԱՐԻԱ 1 7 8
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 1 7 8
ԱԴՐԲԵՅԱՆ 8 0 8
ԻՏԱԼԻԱ 0 6 6
ԹՈՒՐՔԻԱ 14 2 16
ԻՍՊԱՆԻԱ 1 15 16
ԱԼԲԱՆԻԱ 11 5 16
ԻՐԼԱՆԴԻԱ 8 9 17
Ցուցանիշները բերված են բնակչության 1000 հոգու հաշվարկով:


Աղյուսակ 11` ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԵՎ ԱՄԵՆԱՑԱԾՐ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ
ԵՐԿԻՐ
ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
(ԵՐԵԽԱ / 1 ԿԻՆ)
ԹՈՒՐՔԻԱ 2,46
ԱԼԲԱՆԻԱ 2.20
ԻՐԼԱՆԴԻԱ 1,97
ԻՍԼԱՆԴԻԱ 1.93
ՖՐԱՆՍԻԱ 1,88
ՄԱԿԵԴՈՆԻԱ 1.77
ՆՈՐՎԵԳԻԱ 1,75
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ 1,73
ԴԱՆԻԱ 1,73
ՖԻՆԼԱՆԴԻԱ 1,72
ԵՎՐՈՊԱ 1.50
ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ 1.23
ԲԵԼԱՌՈՒՍ 1,21
ՍԼՈՎԵՆԻԱ 1,21
ՄՈԼԴՈՎԱ 1,21
ԲՈՒԼՂԱՐԻԱ 1,21
ՀԱՅԱՍՏԱՆ 1,21
ՍԼՈՎԱԿԻԱ 1,19
ՍԱՆ ՄԱՐԻՆՈ 1,19
ՉԵՂԻԱ 1,17
ՈՒԿՐԱԻՆԱ 1,13




6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Բնակչության բնական աճը Հայաստանում մինչև 1989թ. նույնն էր, ինչ երկրագնդի միջին թիվը (աղյուսակ 12): Սակայն 1989թ. հետո տեղի է ունեցել կտրուկ անկում և դրական աճը փոխարինվել է բացասականով: Հայաստանի բնակչությունը կարող էր աճել նաև ի հաշիվ հարյուր հազարավոր փախստականների (Ադրբեջանից, Աբխազիայից, Հյուսիսային Կովկասից, Վրաստանից), սակայն նրանց մեծամասնությունը բնակություն չհաստատեց Հայաստանում:


Աղյուսակ 12` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԵԹԻՎ
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ (x10^6 )
ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՃ
ՏԱՐԵԿԱՆ ԱՃ /
1000 ՀՈԳԻ
1913 1,0 - -
1940 1,3 +11000 +9,6
1970 2,5 +40000 +16.7
1989 3,5 +53000 +17,7
2001 3.0 -42000 -13.0


Հայաստանի հիմնական ժողովրդագրական ցուցանիշների դինամիկան խիստ մտահոգիչ է (Աղյուսակ 13): Սկսած 90-ական թվականներից արձանագրվում է ամուսնությունների, նորածինների թվի և ծնելիության զգալի անկում, միաժամանակ աճել է արտաամուսնական կապերից ծնված երեխաների թիվը: Այդ «ժողովրդագրական փոսը» գնալով ավելի նշանակալից ազդեցություն է ունենալու տարբեր բնագավառների վրա: Դրանցից մեկը բանակն է: Աղյուսակ 13-ից կարելի է հաշվարկել, որ մինչև 1990թ. Հայաստանում տարեկան ծնվում էր մոտ 80 000 երեխա, իսկ 90-ականների կեսերից` 30 000: Ժամանակին 80 000 երեխաների ծնվելու դեպքում, հաշվի չառնելով նորածինների կեսին, որոնք իգական սեռի են, 2 տարվա զորակոչերով կարելի է ունենալ 60 000-անոց բանակ: Իսկ 30 000 նորածինների պարագայում 2 տարվա ընթացքում, լավագույն դեպքում, կարելի է ապահովել 30 000-ից պակաս զորակոչիկ: Մենք մոտեցել ենք այդ սահմանագծին, ինչը ենթադրում է բանակի արմատական ռեֆորմ, որն իր հերթին ժամանակ է պահանջում:


Աղյուսակ 13` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
ՑՈՒՑԱՆԻՇ 1960 1965 1970 1975 1980 1985 1990 1995 2000 2003
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ (x1000 ) 1830 -- 2492 2800 3074 3317 3515 3754 ? 3803
?
3212
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ, % 4,06 3.15 2,22 1.84 1,45 1.35 1.68 0,34
?
-0,03 0.06
ԲՆԱԿԱՆ ԱՃ, % (ծնվածների և մահացածների տարբերություն) 3,33 2.29 1,70 1.68 1,72 1.82 1,63 0.64 0,27 0.30
ՄԻԳՐԱՑԻԱ, % (ներգաղթածների և արտագաղթածների տարբերություն) 0,73 0.87 0,52 0.16 -0,27 -0,47 0,05 -.030 -0,30 -0.24
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1000 հոգու մեկ տարում) 11,2 8.5 7,3 8.9 10.4 9,9 8.0 4.2 2,9 4.8
ԱՄՈՒՍՆԱԼՈԻԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1000 հոգու մեկ տարում) 0,3 0.5 1.0 1,0 1.1 1.1 1.2 0,7 0.4 0.6
ՆՈՐԱԾԻՆՆԵՐ (1000 հոգու) 40,1 28.6 22,1 22.2 22,7 24.0 22,5 13.0 9.0 11,2
ԱՐՏԱԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻՑ ԾՆՎԱԾՆԵՐ, % -- -- 1,7 2.8 4.3 6,5 9,3 9,3 14.6 11,8
ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ (երեխա 1 կին) -- 3.9 3.2 2.8 2.3 2,6 2.6 1,6 1.1 1.3


Ըստ մասնագետների կանխատեսումների Հայաստանի բնակչության թիվը մնալու է անփոփոխ մինչև 2050թ., Վրաստանում և Ռուսաստանում տեղի է ունենալու բնակչության թվի նվազում 20-23%-ով, իսկ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի բնակչությունը աճելու է 24-35%-ով (աղյուսակ 14): Իհարկե, կասկածի տակ է Ադրբեջանի և մասամբ Վրաստանի բացարձակ թվերի արժանահավատությունը, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի թվերը` մինչ մարդահամարի անցկացումը: Սակայն այդ հանգամանքը չի խոչընդոտում ժողովրդագրական տենդենցների համեմատությանը:


Աղյուսակ 14` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԿԻՐ 1970թ. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ x10^6 1990թ. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ x10^6 2005թ. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ x10^6 1950թ.
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ x10^6 ԱՃ
ՀԱՅԱՍՏԱՆ 2,5 3.5 3.0 3.0 0%
ՎՐԱՍՏԱՆ 4,7 5.4 4.7 3,8 -20%
ԱԴՐԲԵՋԱՆ 5,2 7.1 7.9 10,7 +35%
ԻՐԱՆ 29,0 49.8 68.0 89,7 +32%
ԹՈՒՐՔԻԱ 35,0 55.5 69,7 86.5 +24%
ՌՈՒՍԱՍՏԱՆ 131,0 147.7 143,4 110.1 -23%


Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ գոյություն ունի բնակչության աճի անհամաչափություն ոչ միայն մայրցամաքների և երկրների միջև, այլ նաև առանձին երկրի ներսում: Ռուսաստանում ավելի բարձր ծնելիության հաշվին գնալով ավելանում է մահմեդական բնակչության տոկոսը, իսկ Վրաստանում ընդհանուր բնակչության անկման հետ զուգահեռ շարունակվում է բարձր տեմպերով աճ այնտեղ բնակվող ադրբեջանցիների` կարելի է կանխատեսել, որ 2050թ. Վրաստանում բնակվող յուրաքանչյուր 5-րդ անձը կլինի ազգությամբ ադրբեջանցի:
Տարածաշրջանի երկրներից ծնելիության ամենացածր ցուցանիշը Հայաստանում է, իսկ ամենաբարձրը` Թուրքիայում (աղյուսակ 15): Տարածաշրջանի բոլոր երկրներում կիսող տարիքը այսօր ավելի ցածր է, քան Եվրոպայինը: 2050թ. կիսող տարիքը մնալու է Եվրոպայինից ցածր տարածաշրջանի բոլոր երկրների համար, բացառության Հայաստանի: Այսպիսով Հայաստանը ծերանում է համեմատաբար արագ տեմպերով:

Աղյուսակ 15` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵԽ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ԵՐԿԻՐ ԾՆԵԼԻՈՒ- ԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԱՃ, % ՄԻԳՐԱՑԻԱ, % ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ , % 15 - 64 ՏԱՐԵԿԱՆ/ +65 ԿԻՍՈՂ ՏԱՐԻՔ 2000թ./ 2050թ.
ՀԱՅԱՍՏԱՆ 1,2 0.2 -0.3 -0,1 5.6 30,4 / 53,4
ԱԴՐԲԵՋԱՆ 1,6 0.8 -0,1 0.7 8.8 26,7 / 47,2
ՎՐԱՍՏԱՆ 1,4 0 -0.7 -0,7 4.1 34,8 / 49,2
ՌՈՒՍԱՍՏԱՆ 1,3 -0.7 0.1 -0.6 4.3 36,8 / 50,0
ԹՈՒՐՔԻԱ 2,5 1.4 0.2 1,6 10.5 ---
ԵՎՐՈՊԱ 1,5 -0.01 0,24 0.23 5 37,7 / 50,0




7. ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ


Տարածված է այն տեսակետը, որ բնակչության աճի անկումը պայմանավորված է վատ սոցիալական պայմաններով: Սակայն արդեն ներկայացված համեմատական տվյալները ցույց են տալիս հակառակ պատկերը` որպես կանոն արագ աճը բնորոշ է աղքատ երկրներին, իսկ զարգացած երկրներում, եթե հաշվի չառնենք ներգաղթը, բնական աճը հիմնականում բացասական է:
Բնակչության աճի նվազմանը նպաստում են երկու գործոն.
գլոբալիզացիան, որը կայացել է արևմտյան ժողովրդավարության երկրներում, իսկ այժմ միտված է տարածվելու ամբողջ աշխարհում
ուրբանիզացիան` 35 տարի առաջ երկրագնդի բնակչության 2/3-ը ապրում էր խոշոր քաղաքներից դուրս, իսկ 35 տարի հետո բնակչության 2/3-ը բնակվելու է խոշոր քաղաքներում (այսօր Տոկիոյի բնակչությունը հասել է 26,5 մլն-ի, իսկ արվարձաններով` 34,5մլն-ի):
լոբալիզացիայով և ուրբանիզացիայով կարելի է բացատրել արևմտյան տիպի ժողովրդավարական պետությունների բնակչության աճի անկումը և ծերացումը: Բնակչության աճի անկմանը նպաստող այլ գործոններ բացահայտելու համար անդրադառնանք այն զարգացած երկրներին, որոնց բնորոշ է աճի առավելագույն անկումը (տես աղյուսակ 7): Դրանք են Իտալիան, երմանիան, Պորտուգալիան, Իսպանիան և Ճապոնիան: Կարելի է նկատել, որ դրանք այսօրվա այն զարգացած երկրներն են, որոնք ժամանակին կտրուկ անցում են կատարել տոտալիտար կամ ավտորիտար համակարգերից դեպի ժողովրդավարականը: Նույն պատկերն այսօր առկա է անցումային ետսոցիալիստական երկրներում, որտեղ ժողովրդագրական ցուցանիշները զիջում են միջին եվրոպականին (աղյուսակներ 10, 11): Ստացվում է, որ անցումային փուլերը նպաստում են բնակչության աճի ավելի արագ անկմանը: Հնարավոր պատճառ կարող է հանդիսանալ այդ փուլերում ավանդական արժեքային համակարգի քայքայումը:
Ժողովրդավարական երկրներից բնակչության առավելագույն աճ ապահովվում է ԱՄՆ-ում, Իսրաեյլում, Իրլանդիայում, Կանադայում և Ավստրալիայում: Բոլոր այդ երկրներին բնորոշ է պետության կողմից որդեգրած ներգաղթը խթանելու քաղաքականությունը: Սակայն ինչպես վերը նշվել է, ինքնին ներգաղթը չի ապահովում երկրի ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը, եթե ներգաղթածները չեն պահպանում արտագաղթի երկրին բնորոշ բարձր ծնելիությունը:
Արդյունքում առաջանում է հակասություն` ներգաղթածների լիարժեք ինտեգրումը ուղեկցվում է ծնելիության անկումով, իսկ ծնելիության հարաբերական բարձր ցուցանիշի պահպանումը հնարավոր է հարաբերական մեկուսացման պայմաններում:
Հասկանալու համար, թե ինչի շնորհիվ այդ երկրներին հաջողվում է խուսափել այդ հակասությունից, ուշադրություն դարձնենք, որ նշված 5 երկրները բաժանվում են 2 խմբի:
Առաջինը` Իսրայելը և Իրլանդիան, երկրներ, որտեղ ներգաղթածները հիմնականում տվյալ պետության ազգի ներկայացուցիչներ են, ինչը դյուրին է դարձնում ինտեգրվելու խնդիրը:
Երկրորդը` ԱՄՆ, Կանադա և Ավստրալիա, որոնք ազգային պետություններ չեն: Այդ երկրները ցուցաբերում են հանդուրժողական վերաբերմունք ներգաղթած մարդկային խմբերի ավանդույթների նկատմամբ` լինեն դրանք կրոնական, լեզվական, մշակութային թե ազգային: Արդյունքում այդ երկրներում ներգաղթածների հարաբերական կշիռը անընդհատ ավելանում է, սակայն դա հասարակության մոտ լուրջ մտահոգություն չի առաջացնում, քանի որ այդ պետությունները հիմնադրվել են հենց ներգաղթածների կողմից:
Այդ հակասությունը մնում է անլուծելի արևմտյան երկրների մեծամասնության համար: Եթե որևէ եվրոպական երկիր հետևի ԱՄՆ-ի փորձին, ապա այդ երկրի ազգությունը մոտ ապագայում կարող է ազգային փոքրամասնություն դառնալ իր իսկ երկրում:
Իսրայելին և Իրլանդիային բնորոշ են և ներգաղթի, և ծնելիության հարաբերական բարձր ցուցանիշները: Այդ ցուցանիշները կապը պատահական չէ և կարող է հետևանք լինել պետական քաղաքականության, որն ուղղված է ավանդական հոգևոր արժեքային համակարգի պահպանմանը: Իսրայելում այդպիսի քաղաքականության արտահայտություններից են Հոլոկաստի հիշողությունը և ավանդական ապրելակերպը պահպանելու պետական մոտեցումը:
Անդրադառնալով Հայաստանին, կարելի է արձանագրել, որ երկրում հոգևոր արժեքային համակարգի փլուզման արագ տեմպերը ուղեկցվում են ժողովրդագրական ցուցանիշների կտրուկ վատթարացմամբ: Հայաստանում ավանդկան արժեքային համակարգի քայքայմանն են նպաստել մասնավորապես. ժողովրդի արհամարումը, անհատի անպաշտպանվածությունը և իշխանավորների ու նրանց հետ սերտաճած ստվերային տնտեսության տերերի անպատժելիությունը, կոռուպցիան, սոցիալական ծայրահեղ բևեռացումը, հումանիտար ոլորտի (մշակույթ, գիտություն, կրթություն) խնդիրների անտեսումը, պետական հեռանակարային ծրագրերի բացակայությունը և անորոշությունը երկրի ընտրած ուղու և ապագայի նկատմամբ:



Ա Մ Փ Ո Փ ՈՒ Մ


Այսպիսով, երկրագնդի բնակչության ժողովրդագրական միտումներն են.
- բնակչության աճի անկումը
- բնակչության աճի անհամաչափությունն ըստ տարածաշրջանների, երկրների և առանձին ազգությունների երկրների ներսում
- բնակչության ծերացումը
- միջազգային միգրացիան
- ուրբանիզացիան
- գլոբալիզացիան
- ՁԻԱՀ -ի և այլ համաճարակների (թռչունների գրիպ) տարածման վտանգը:
Այդ միտումները և դրանցից բխող հետևանքները ՄԱԿ-ի մասնագետ Ջոզեֆ Չեյմին բնութագրել է որպես «Նոր Միջազգային Ժողովրդագրական Կարգ»: Այդ Նոր Կարգը գնալով ավելի նշանակալից սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքներ է թողնում տարածաշրջանների և երկրների վրա: Նոր Կարգի ազդեցությունը առավել արտահայտվում է Եվրոպայում, իսկ անմիջապես մեր տարածաշրջանի երկրներից` Հայաստանում և Վրաստանում:



Գ Ր Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն


1. Հայաստանի Հանրապետության 2001թ. մարդահամարի արդյունքներ. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2003թ.:
2. World population and international migration in the 21-st Century. Joseph Chamie, OSCE PA Conference on Migration, Portugal, 2001.
3. Recent demographic development in Europe 2004, Council of Europe Publishing, 2005.
4. The world almanac and book of facts 2006, World Almanac Books 2006.
5. Keynote speeches presented at the European Population Conference 2005. (Strasbourg 7-8 April 2005), PACE, AS/Mig (2005) Addendum.
6. Demographic consequences of economic transition in countries of Central and Eastern Europe. Dimiter Philipov and Yurgen Dorbritz, Council of Europe Publishing, 2003.
7. Demographic and social implications of low fertility for family structures in Europe. Nico Keilman, Council of Europe Publishing, 2003.



ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ