www.ajk.am
ՕՐԻՆԱԳԾԵՐ / Շրջանառության մեջ գտնվող նախագծեր`

"ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին


Հոդված 1. Օրենքի 5 հոդվածի 1-ին կետի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
"Մշակութային,կրթական (այդ թվում` նախադպրոցական ) , մարզական և գիտական ոչ առևտրային կազմակերպությունների մինչև 20 հազար դրամ աշխատավարձ սահմանված հաստիքը ոչ լրիվ դրույքով զբաղեցնող վարձու աշխատողի համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարը գործատուն հաշվարկում և լիազոր մարմին է փոխանցում վարձու աշխատողի զբաղեցրած ոչ լրիվ դրույքին համամասնորեն":

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004թ. (2007թ.) հունվարի 1-ից:


Նախագիծը ներկայացված է Ազգային ժողով 2003թ. օգոստոսի 19-ին
(Նույն նախագիծը ներկայացվել է ԱԺ 2002թ. նոյեմբերի 15-ին, սակայն ԱԺ-ի կողմից քննարկումը մերժվել է)

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք


"Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխվող հոդվածն է`

~ 5-րդ հոդվածի առաջին կետի երրորդ մասի առաջին նախադասությունը£

"Պետական և համայնքային ենթակայության մշակութային, դպրոցական, նախադպրոցական հաստատությունների 20 հազար դրամ աշխատավարձ սահմանված հաստիքը ոչ լրիվ դրույքով զբաղեցնող վարձու աշխատողի համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարը գործատուն հաշվարկում և լիազոր մարմին է փոխանցում վարձու աշխատողի զբաղեցրած ոչ լրիվ դրույքին համամասնորեն"£