|
|
ՕՐԻՆԱԳԾԵՐ / Շրջանառության մեջ գտնվող նախագծեր`
"ԱՎԵԼԱՑԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Հոդված 1. Օրենքի 15 հոդվածի 3-րդ ենթակետում "հրատարակությունների" բառից հետո տեքստը փոխարինել հետևյալ բառակապակցությամբ` "ինչպես նաև գիտական , գիտահանրամատչելի, ուսումնական և գեղարվեստական գրականության հրատարակությունների իրացումը ":
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Նախագիծը ներկայացվել է ԱԺ 2003թ. դեկտեմբերի 1-ին
(Նույն նախագիծը ներկայացվել է ԱԺ 2002թ. նոյեմբերի 15-ին և 2003թ. օգոստոսի 19-ին, սակայն քննարկումը մերժվել է ԱԺ-ի կողմից) Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
"Ավելացված արժեքի հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխվող հոդվածն է`
~ 15-րդ հոդվածի 3-րդ կետը`
"Հոդված 15. ԱԱՀ-ից ազատելը` հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետրյալ գործարքները և գործառնությունները`
1. քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայությունները.
2. հանրակրթական դպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները ` ուսման վարձի մասով
3. դպրոցական գրելու և նոտայի տետրերի,նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակու-թյունների իրացումը,բուհերի,մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետություն գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների իրացումը ":
| | |
|
|
|