|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԱՊԱԳԱ ՈՒՆԵՍ, ԵՐԲ ԱՊԱԳԱԴ ՔՈ ՁԵՌՔՈՒՄ Է |
www.A1plus.am, 21 Սեպտեմբերի 2007
70 տարի հայ ժողովուրդն ապրեց խորհրդային միության իշխանության ներքո: Մարդիկ գոհ էին իրենց կյանքից, սոցիալական վիճակից, աշխատանքային ռեժիմից ու հանգստանալու հնարավորությունից:
Մարդիկ դժգոհ էին ընտրելու հնարավորություն չունենալու համար: Ընտրելու հնարավորություն այսօր էլ չունենք:
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, որը կանգնած է եղել ղարաբաղյան շարժման ակունքներում, նկատում է.«Մենք ապրում էինք տոտալիտար համակարգում, ետտոտալիտար, բայց ամբողջատիրական համակարգում: Հիմա ապրում ենք ավտորիտար համակարգում: Երկուսն իրար նման են նրանով, որ երկու դեպքում էլ ընտրությունները նորմալ չեն գործում»: Հենց դրանով է տարբերվում է ժողովրդավարական համակարգը:
«Ուղղակի մենք, հրաժարվելով տոտալիտար համակարգից, չկարողացանք ժողովրդավարություն հաստատել: Այդ դեպքում, ընտրության տեսակետից, մենք կտեսնեինք էական տարբերություն: Հիմա կա տարբերություն, բայց էական չի»,- ասում է Շավարշ Քոչարյանը:
Նրա կարծիքով Խորհրդային միության քաղաքացին չուներ իրականում ապագա:
«Ինչո՞ւ, որովհետեւ մեր ապագան կապված էր հսկայական այդ մեքենայի հետ. հենց այդ մեքենայի փլուզումը ցույց տվեց, որ ,այնուամենայնիվ, դու ապագա ունես այն դեպքում , երբ քո ապագան քո ձեռքերում է: Այլ բան, որ մենք այսպես անհաջող տնօրինեցինք, եւ եթե մենք այսպես շարունակենք, ապա ամեն ինչ վտանգաված է»,-«Ա1+»-ին ասաց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: | | |
|
|
|