|
|
ՕՐԻՆԱԳԾԵՐ / Շրջանառության մեջ գտնվող նախագծեր`
"ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Հոդված 1. "Ավելացված արժեքի հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվական, ՀՕ-118 և հետագա փոփոխությունների, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ կետի "գ" ենթակետի "15-րդ հոդվածի" բառերից հետո ավելացնել "19-րդ և" բառերը:
Հադված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի "մայրական կաթի," բառերից հետո ավելացնել "դեղամիջոցների, դեղանյութերի," բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է նպաստել երկու հիմնարար խնդիրի կարգավորմանը:
Առաջին. ավելացված արժեքի հարկի արդյունքում Հայաստանի սպառողների համար դեղերի գինը ավելացել է 20%-ով և դրա արդյունքում առաջին հերթին տուժում է չունեվոր խավը:
Երկրորդ. հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում դեղերի համար ավելացված արժեքի հարկը սահմանաված է 0%, Հայաստանը հայտնվել է ոչ բարենպաստ վիճակում, ինչը մի կողմից նպաստում է դեղերի ներմուծման համար Վրաստանի տարածաշրջանային կենտրոն դառնալուն, իսկ մյուս կողմից` Վրաստանից ապօրինի մաքսանենգ ճանապարհով Հայաստան դեղերի ներկրմանը:
| | |
|
|
|