BAGIN ԼԿ. Ինչպիսի՞հիմնախնդիրներենառկաՍամցխե-Ջավախք-Ծալկայում, որոնքազդումենայդտարածաշրջանիբնականոնզարգացմանըևվտանգումենայնտեղիհայկականբնակչությանգոյությունը։
Այդ տարածաշրջանի հայությունը, սկսած Վրաստանի անկախության ձեռքբերումից, անընդհատ կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև, որոնք, ցավոք սրտի, առ այսօր չեն ստացել իրենց լուծումները: Այդ խնդիրները վերաբերում են լեզվական քաղաքականությանը, կրթական հարցերին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության խնդիրներին, այն է` մեծամասնություն կազմող հայ բնակչության ներկայությունը պետք է լինի համաչափ իր տոկոսին, հայոց լեզվի օրինական օգտագործումը, պատմամշակութային արժեքների պահպանման խնդիրը: Իհարկե, կան նաև սոցիալ տնտեսական խնդիրներ: Սակայն ես կարծում եմ, որ ավելի անհանգստացնողը ոչ թե սոցիալ տնտեսական խնդիրներն են, այլ մնացած թվարկածները, որոնք գումարային ստեղծում են այնպիսի տպավորություն, որ տեղի է ունենում ազգային խտրականություն: Դա է առաջին հերթին մտահոգողը:
BAGIN ԼԿ. ԸստՁեզ, շահագրգռվածէարդյոքՎրաստանըլուծելուՍամցխե-Ջավախք-Ծալկատարածաշրջանիհայկականբնակչությանհիմնախնդիրները։
Իհարկե շահագրգռված է: Ամբողջ խնդիրն այն է, թե ի՞նչ ուղղությամբ է փորձում լուծել դրանք: Ժամանակին Գամսախուրդիան բացահայտորեն հայտարարում էր` «Վրաստանը վրացիների համար»: Շատ անգամ, նույնիսկ «Վարդերի հեղափոխությունից» հետո եկած իշխանությունը, որը երբեք այդպիսի բան չի հայտարարում, իր քայլերով ստեղծում է այնպիսի տպավորություն, որ այսօր դեռևս օրակարգում է Գամսախուրդիայի թեզը: Համենայնդեպս, այդ տպավորությունը մնում է բնակչության մոտ: Թվում է, թե Վրաստանին չափազանց ձեռնտու կլիներ, որպեսզի լինեին նորմալ հարաբերություններ, և բնակչությունը լիարժեք ներկայացված լիներ տեղական ինքնակառավարման մարմիններում, խորհրդարանում, գործադիր իշխանությունում, որպեսզի իր լեզվական, կրթական, մշակութային բոլոր խնդիրները լինեին լուծված:
Լինելով Վրաստանի քաղաքացի` այդ մարդիկ նաև օգտվեին բոլոր այն հնարավորություններից, որը տալիս է ժամանակակից ժողովրդավարական պետությունը: Վերջիվերջո, Վրաստանը ստորագրել է բազմաթիվ միջազգային պարտավորությունների ակտեր, որոնք վերաբերում են հենց փոքրամասնությունների ոլորտին: Ինչո՞ւ դա պետք է ձեռնտու լիներ Վրաստանին: Ոչ միայն երկրում հասարակական համերաշխություն հաստատելու համար, այլ նաև այն պատճառով. որ նա ունի հակամարտություններ Օսիայի հետ, Աբխազիայի հետ: Դա կլիներ փայլուն օրինակ, որպեսզի այն մտավախությունները, որոնք ունեն օսերը կամ աբխազները, փարատվեին: Իհարկե, դրանով կարող է հարցը չլուծվել, բայց դա իրենց համար շատ լավ փաստարկ կլիներ. այ տեսեք` ունենք հայերով բնակեցված տարածքներ, տեսեք` հայերի հետ ինչքան համերաշխ են ապրում, որևէ խնդիր չկա:
Այն քայլերը, որոնք կատարվում են հակառակն են ապացուցում: Դրա համար, ես կարծում եմ, որ շատ էական է Վրաստանի ներքին քաղաքականությունը: Ավելին, ես կարծում եմ, որ ինչ որ կատարվում է Ջավախքում և այն, ինչը մտահոգություն է առաջացնում Հայաստանում, երբեմն նույնիսկ հակասում է այն հռչակված գծին, որը նոր իշխանությունը «Վարդերի հեղափոխությունից» հետո դրեց իր առջև որպես նպատակ` ժողովրդավարություն, եվրաինտեգրացում: Ժողովրդավարությունն է, որ բերում է այդ բոլոր իրավունքների իրականացմանը և հակառակը: Բայց այսօր պրոցեսը այլ ուղղությամբ է ընթանում: Միգուցե դա կապված է նաև Վրաստանի ներքին վիճակի հետ, համենայնդեպս, շատերն ունեին լուրջ սպասելիքներ, որ Վրաստանը դառնալու է ժողովրդավարության դրոշակակիրը, առաջատարը տարածաշրջանում և կատարելու է շատ հստակ քայլեր այդ ուղղությամբ: Այդպիսի քայլերի առակայությունը հարցականի տակ է դրվում, որովհետև կան քայլեր, որ այդ ուղղությամբ են իրականացվում, բայց նաև կան քայլեր, որոնք հակառակ ուղղությամբ են ընթանում:
BAGIN ԼԿ. Ի՞նչքայլերպետքէձեռնարկիՍամցխե-Ջավախք-Ծալկատարածաշրջանիհայկականբնակչությունը, որպեսզիհայերենըայդտարածաշրջանումստանապաշտոնականլեզվիկարգավիճակ:
Կա տարածաշրջանային լեզուների մասին Եվրոպական կոնվենցիա, համաձայն որի, այն հատվածներում, որտեղ բնակվում է հայությունը, հայոց լեզուն կարող է ստանալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ: Ոչ ոք հարցականի տակ չի դնում վրացերենը` որպես պետական լեզու օգտագործելը, բայց հայերենին` տարածաշրջանային լեզվի կարգավիճակը լիովին կբավարարեր: Այն հանգամանքը, որ գործընթացներն այսօր այդ ուղղությամբ չեն գնում, ընկալվում է որպես խտրականություն, վտանգավոր նկրտումներ:
Տեղացիների մոտեցումները կախված են Վրաստանի իշխանության քայլերից: Ցավոք սրտի, այն քայլերը, որ կատարում են Վրաստանի իշխանությունները հղի են նրանով, որ կարող է վերածվել շատ լուրջ հակադրության: Կա խնդիրների լուծման երկու ճանապարհ` կամ համագործակցության կամ էլ հակադրության ճանապարհ: Ես լուծումը տեսնում եմ այն բանում, որ և՛ տեղի բնակչությունը, և՛ Հայաստանի իշխանությունները հետամուտ լինեն, որ Վրաստանը կատարի իր իսկ ստանձնած պարտավորությունները, իսկ դա համագործակցության ճանապարհն է:
BAGIN ԼԿ. Ի՞նչհարթությունումևինչպիսի՞ միջոցներովպետքէլուծվիՎրաստանումհայկականեկեղեցիներըՎիրահայոցթեմինվերադաձնելուհիմնախնդիրը։
Եկեղեցիները գրեթե նույն խնդիրն է: Շատ ակնհայտ է դա արվում, և արդեն լարվածություն է առաջացնում Հայաստանի հետ հարաբերություններում: Վերջիվերջո, պատմամշակութային ժառանգությունը և՛ համամարդկային է, և՛ այդ ժառանգությունը ստեղծողինը: Տեղեր կան, որ փորձեր են կատարվում յուրացնել մշակութային ժառանգությունը և ներկայացնել դա որպես այլ ազգի: Բնական է, որ դա չի կարող նպաստել փոխադարձ հարաբերություններին և հարգանքին: Այս հարցերում և՛ մեր եկեղեցին, և՛ մեր իշխանությունները պետք է մշտապես երկխոսության մեջ լինեն վրացական կողմի հետ:
BAGIN ԼԿ. Ե՛վհայոցլեզվի, և՛Վիրահայոցթեմիկարգավիճակիհիմնախնդիրներիլուծմանհամարի՞նչքայլերպետքէձեռնարկենՀայաստանիիշխանությունները։
Լեզուն դա պարտավորությունների շրջանակում է, դա պետք է լինի հենց հայ բնակչության խնդիրը, նպատակը, համագործակցությունը և պայքարը այդ նպատակին հասնելու համար: Հայաստանը այստեղ կարող է լինել աջակցող տարբեր միջազգային կառույցներում, այդ թվում նաև եվրոպական կառույցներում, այդ խնդիրը առաջ քաշող, որ Վրաստանը այդ պարտավորությունները կատարի:
Եկեղեցիների հարցում և մշակութային ժառանգության պահպանության հարցում Հայաստանը ևս կարող է ուղղակի երկխոսության մեջ մտնել Վրաստանի իշխանության հետ` ուղղակի կամ միջազգային կառուցներում: Այս տարիների ընթացքում, իմ գնահատականով, դա այնքան էլ հետևողական չի եղել:
BAGIN ԼԿ. Ինչպե՞սեքգնահատումՀայաստանիկողմիցՍամցխե-Ջավախք-Ծալկատարածաշրջանիհայկականբնակչությանիրավունքներիպաշտպանությաննուղղվածքայլերը:
Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն համագործակցության եզրեր գտնել Վրացական կողմի հետ:
BAGIN ԼԿ. Իսկինչեքկարծում, Ջավախքումկատարվողվերջինիրադարձությունները` կապված«ՄիասնականՋավախք»ԺողովրդավարականԴաշինքիանդամներիհետ, ինչենթատեքստունի:
Վերջին դեպքերը` Չախալյանի դեպքը և այլն, ցույց են տալիս, որ դա ունի որոշակի ենթատեքստ, որն ընկալվում է որպես հակահայկական քայլ: Բայց այստեղ էլ արդեն Հայաստանի մարդու իրավուքների պաշտպանը կապվել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, դա արդեն որոշակի քայլ է: Եթե այդ մակարդակում էլ որոշակի լուծումներ չգտնվեն, արդեն պետք է մեր դատախազը կապվի վրացի գործընկերոջ հետ: Բացի դրանից, միշտ էլ պետությունները տարբեր խողովակներ ունեն միմյանց հետ բանակցելու, ճշտելու: Այստեղ պետք են շատ կշռադատված և հետևողական քայլեր: Այս վերջին դեպքերը շատ ավելի սրեցին իրավիճակը: Զգուշանում եմ որևէ բան ասել, քանի որ ամբողջական տեղեկատվություն չունեմ այդ կապակցությամբ, բայց որ դա պետք է ընկալվեր որպես գործողություններ էթնիկական հողի վրա` ուղղված Ջավախքում երևացող ուժի դեմ, միանշանակ է:
BAGIN ԼԿ. Ինչպե՞սեքվերաբերումայնփաստին, որվրացականիշխանություններըհայ-վրացականսահմանագծումգտնվողհայաբնակՆինոծմինդայիշրջանումկալանավայրենկառուցում։ԸստՁեզ, այսշինարարությանտակքողարկվածեն արդյո՞քտեղիհայությանդեմուղղվածայլնպատակներ։
Բացասական եմ վերաբերում, որովհետև նախ դա նշանակում է ունենալ բավականաչափ երևացող մարդկանց թիվ, որոնք սպասարկում են այդ բանտերը: Ընդհանուր քաղաքականությունը հաշվի առնելով` ես խիստ կասկածում եմ, որ իրենք այդ անձնակազմը տեղի բնակչությամբ կհամալրեն: Ամենայն հավանականությամբ, դա նշանակում է տասնյակ և հարյուրավոր մարդկանց բնակեցում այդ տարածաշրջանում, ընդ որում` ազգությամբ ոչ հայ: Իսկ դա ընկալվում է միանշանակ որպես տարածքի էթնիկական հարաբերության փոփոխություն:
BAGIN ԼԿ. ՆերկայումսՎրաստանիկազմումգտնվողՍամցխե-Ջավախք-Ծալկատարածաշրջանիհայությանվիճակըտարբերվու՞մէժամանակինՍովետականԱդրբեջանիկազմումգտնվողՂարաբաղիհայությանվիճակից։
Տարբերությունները մեծ են, մտահոգիչ է նմանությունը. գնալով հասունանում է այն զգացումը, որ վրացական պետությունը ոտնձգում է տարածաշրջանի հայության էթնիկական ինքնության դեմ: Եվ ինչքան այդ նմանությունը խորաքնա, այնքան կխորանա հակամարտության վտանգը:
BAGIN ԼԿ. ՎրացականիշխանություններիկողմիցՍամցխե-Ջավախք-Ծալկատարածաշրջանիհայկականբնակչությանիրավունքներիոտնահարմանպարագայում, ի՞նչմիջոցներիպետքէդիմենտեղիհայերըիրենցիրավունքներըպաշտպանելուհամար։
Դա մեր հուշելով չպետք է լինի:
BAGIN ԼԿ. Ձերկարծիքով, Սամցխե-Ջավախք-Ծալկատարածաշրջանիհայերըունե՞նինքնավարությանպահանջելուիրավունքևդրանհասնելուհնարավորություններ։
Այստեղ կա երկու մոտեցում. մեկը խորհրդային միության փլուզուման ժամանակահատվածի մոտեցումն է, որպեսզի նմանատիպ տարածքների բնակիչները երաշխավորված լինեն իրենց խնդիրների լուծման, իրենց ինքնապահպանության հարցերում, տարածքը ստանա այս կամ այն կարգավիճակի ինքնավարություն` լինի դա մշակույթային, լինի դա ընդհանրապես անկախություն:
Այսօր առկա հակամարտությունները հենց դրանով են սկսվել, և այդ պատճառով ինքնավարության ցանկացած փորձ ընկալվում է որպես սեպարատիստական գործունեություն:
Մյուս տարբերակը. ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ մի կողմ թողնվեր այդ «ինքնավարություն» բառը, և հարցադրումը լիներ այլ հարթության մեջ` «պարտավորություններ»: Եթե Վրաստանը կատարեր իր պարտավորությունները, կլուծվեին բազմաթիվ խնդիրներ և ինքնավարության հարց այլևս չէր էլ լինի: Բայց գործողությունները այդ ուղղությամբ չեն գնում: Եթե Վրաստանի իշխանությունները շատ ուշացնեն և շարունակեն պարտադրելու քաղաքականությունը, և այն քայլերը, որոնք ընկալվում են որպես խտրականություն, կարող է բերել այնպիսի իրավիճակի, որը այլ կերպ քան հակամարտություն դժվար կլինի բնութագրել:
Հետևաբար, ես ավելի արդյունավետ եմ համարում երկրորդ ուղղությունը: Եթե Թիֆլիսը այդ ուղղությամբ քայլեր կատարի, ես համոզված եմ, որ ջավախքահայությունը կգնա այդ ճանապարհով:
BAGIN ԼԿ. Արդյո՞քՀայաստանըՍամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանիհայությանանվտանգությաներաշխավորնէ։
Հայաստանի Հանրապետության բնակչությունը ամենևին անտարբեր չէ ջավախքահայության վիճակի նկատմամբ: Հնարավոր չէ, որ բնակչությունը որևէ կերպ չարձագանքի: Իր հերթին, ցանկացած իշխանություն չի կարող անտեսել այն տրամադրությունը, որը առկա է բնակչության շրջանում: Մյուս կողմից` անվտանգության երաշխավորը վերջիվերջո Թիֆլիսն է: Ջավախքահայերը Վրաստանի քաղաքացիներ են, տարածքը գտնվում է Վրաստանի սահմաններում: Եվ այդ պարտավորությունը դրված է հենց Վրաստանի վրա: Եթե խնդիրը հասնի ֆիզիկական անվտանգությանը, ապա ես չեմ կարծում, որ անտարբեր մնա հայությունը` և Հայաստանը, և սփյուռքը:
BAGIN ԼԿ. Ի՞նչռազմավարականնշանակությունունիՍամցխե-Ջավախք-ԾալկատարածաշրջանըՀայաստանիհամար:
Այդ տարածաշրջանը փայլուն հնարավորություն է ստեղծում, որպեսզի Հայաստանի և Վրաստանի միջև հաստատվեն բարիդրացիական հարաբերություններ: Այն կարող է փայլուն միջնորդ լինել, քանի որ տարածաշրջանում հայերի ինտեգրված լինելը վրաց հասարակության մեջ դրական կազդեր նաև հայ-վրացական հարաբերությունների վրա: Բայց հայ բնակչության ինտեգրումը պետք է կատարվի` պահպանելով իրենց ինքնությունը: Ցավոք սրտի, Թիֆլիսը փորձում է իրականացնել այլ տիպի ինտեգրում` ի հաշիվ ազգային ինքնության: Դա վտանգավոր է հենց Վրաստանի համար:
BAGIN ԼԿ. Ինչպե՞սեքգնահատում Հայաստանումգործող «Վիրահայերիմիասնություն»ՀԿ-իև «Հզորհայրենիք»կուսակցության (ներառյալ «Ջավախք»հայրենակցականմիության) ևնմանայլկազմակերպություններիգործունեությունըՍամցխե-Ջավախք-Ծալկատարածաշրջանիտիրույթում:
Շատ բնական է, որ հայրենակցական կազմակերպությունները շատ ավելի զգայուն են այնտեղ կատարվող ամեն ինչի նկատմամբ: Եվ բնական է, որ այդ կազմակերպությունները առաջիններն են, որ ահազանգում են այդ խնդիրներին և առաջիններն են, որ առաջարկում են լուծումներ: Ես կարծում եմ, որ բոլոր հարցերում առաջինը` տանողը պետք է լինի տեղի բնակչությունը: Շատ անգամ այս կազմակերպությունները զսպել են իրենց կտրուկ հայտարարություններից, կտրուկ գործողություններից: Բայց, վերջիվերջո, համբերության բաժակը լցվելու խնդիր էլ կա:
Հարցազրույցը՝ ԼենաԳրիգորյանի