www.ajk.am
ՕՐԻՆԱԳԾԵՐ / ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը`

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ



ԳԼՈՒԽ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Ընտրական օրենսգրքի կարգավորման առարկան

1. Սույն օրենսգրքով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացման կարգը, երաշխիքները:

Հոդված 2. Ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4 հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
2. Ընտրողները ընտրություններին մասնակցում են կամքի ազատ արտահայտությամբ, կամավոր հիմունքներով:
3. Ոչ ոք իրավունք չունի հարկադրել ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին, ինչպես նաև խոչընդոտել նրա կամքի ազատ արտահայտմանը:

Հոդված 3. Ընտրելու և ընտրվելու իրավունքը Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ

1. Հայաստանի Հանրապետությունում 18 տարին լրացած քաղաքացիները Սահմանադրության 30 հոդվածի համաձայն ունեն Հանրապետության Նախագահ, Ազգային ժողով և տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու իրավունք /այսուհետ ընտրողներ/: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև ընտրությունների ժամանակ համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող, 18 տարին լրացած անձինք:
2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները սույն օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ապահովում են արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը:
3. Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները: Ընտրական իրավունքի ցանկացած այլ սահմանափակում, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից արգելվում է և հետապնդվում օրենքով:
4. Ընտրողները իրավունք ունեն իրականացնելու նախընտրական քարոզչություն, դիտորդական առաքելություն, լինել ընտրական հանձնաժողովի անդամ, մասնակցել Հանրապետության Նախագահի թեկնածուների ինքնաառաջադրմանը, ինչպես նաև իրականացնել սույն օրենքով սահմանված այլ գործողություններ:
5. Հանրապետության Նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր և տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու իրավունքը /այսուհետ պասիվ իրավունք/ սահմանվում է սույն օրենսգրքով:

Հոդված 4. Երկքաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը ընտրություններին:

1.ՀՀ քաղաքացիությունից զատ այլ պետության քաղաքացիություն ունեցող անձինք ընտրելու իրավունք են ստանում միայն այն դեպքում, եթե քվեարկության օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում:
2.Բացառությամբ սույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1- ին կետում սահմանված դեպքերի` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չունեն ընտրելու, և ընտրվելու իրավունք:
3.Օտարերկրյա /միջազգային/ դիտորդների մասնակցությունը ընտրություններին և դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանվում է ՀՀ միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով:

Հոդված 5. Ընտրություններ անցկացնելու պարտականությունը

Սահմանադրության 3-րդ հոդվածում սահմանված մարմինների ընտրությունները համարվում են պարտադիր, պարբերական և պետք է անցկացվեն Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում,:

Հոդված 6. Ընտրությունների անցկացումը բացառող հանգամանքներ

1.Ռազմական և արտակարգ դրության ժամանակ և դրանից հետո երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության 4-րդ հոդվածում նշված մարմինների ընտրություններ չեն անցկացվում:
2.Եթե ընտրությունների անցկացման ժամկետը համընկնում է ռազմական կամ արտակարգ դրության ժամկետի հետ, ապա այդ ընտրությունները անցկացվում են արտակարգ կամ ռազմական դրության դադարումից 60 օր հետո:

Հոդված 7. Պետության պատասխանատվությունը ընտրությունների իրավաչափության համար

Պետությունը պատասխանատվություն է կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման իրավաչափության համար:

Հոդված 8. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը

1.Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը (ներառյալ` ընտրողների ցուցակները կազմելը և վարելը) կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Թեկնածուների նախընտրական քարոզչության ընթացքում ծախսերի կատարման և դրանց փոխհատուցման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով:

ԳԼՈՒԽ 2. ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 9. Ընտրողների ցուցակներ կազմելը և վարելը

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է քաղաքացիների` ըuտ բնակության վայրի հաշվառումն իրականացնող Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին):
2. Ընտրողների ցուցակը մշտապես վարվող փաստաթուղթ է, որի` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանության համար պատասխանատու է լիազոր մարմինը:
3. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է ըuտ մարզերի, տարածքների, համայնքների և ընտրական տեղամասերի, որպես մեկ միասնական ցուցակ, այն է` Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստր (ընտրողների ազգային գրանցամատյան):
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմինների և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները ընտրողների ցուցակը կազմելու և վարելու համար լիազոր մարմնին յուրաքանչյուր տարվա նոյեմբեր և մայիս ամիսներին տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ` մահացածների, ազատազրկման վայրերում գտնվողների, զորակոչվածների, զորացրվածների վերաբերյալ:
5. Uույն oրենuգրքով նախատեuված դեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմվում են նաև օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների կողմից, ինչպես նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում` այդ հաստատությունների ղեկավարների կողմից:
6. Լիազոր մարմինը տարին երկու անգամ` հունիս և դեկտեմբեր ամիսներին, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` էլեկտրոնային տարբերակով, ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 10. Ընտրողներին ընտրողների ցուցակում ընդգրկելը

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակում ընդգրկվում են uույն օրենսգրքի 4-5 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող անձինք:
2. Նույն անձը կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Անձի անունը ընտրողների ցուցակում չի կարող կրկնվել:
3. Կոնկրետ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվում են տվյալ տեղամասը ընդգրկող տարածքում հաշվառված ընտրողները, ինչպես նաեւ այդ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող, իuկ համապետական ընտրությունների դեպքում նաև այլ տեղամասի տարածքում հաշվառված այն ընտրողները, ովքեր քվեարկության օրվանից առնվազն 5 oր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով լիազոր մարմին կամ նրա ստորաբաժանմանը ներկայացնում են տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Այլ տեղամասի տարածքում հաշվառում ունեցող ընտրողները ներկայացնում են նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւի տեղեկանք` հաշվառման վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին: Հաշվառում չունեցող ընտրողներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա:
4. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
5. Ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող ընտրողները ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում uույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով, ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում:
6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կազմվող ընտրողների ցուցակում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընդգրկվում են այն ընտրողները, ովքեր հաշվառված են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Արտասահմանում հաշվառված ընտրողներին ընտրողների ցուցակում ընդգրկելու հիմք է համարվում նրա գրավոր դիմումը, ներառյալ քվեարկության օրը, տրված համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովին:
Արտասահմանում ժամանակավորապես գտնվող ընտրողները իրենց գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում կարող են ընդգրկվել, եթե ներկայացնեն համապատասխան տեղեկանք իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ՀԿԸՀ-ի սահմանված կարգով տվյալ ընտրությունների համար ժամանակավորապես հանված լինելու վերաբերյալ:
7. Տվյալ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում ընտրողը, ընտրողների ցուցակում ընդգրկելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:
8. Ուսումնառության պատճառով ուսանողական հանրակացարաններում ժամանակավորապես հաշվառված ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ ընդգրկվում են այն ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ գտնվում է հանրակացարանը:
9. Համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են համարվում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները) ժամկետային զինծառայողները, զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողները և նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող ընտրողները ընդգրկվում են մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
10. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առնվազն 45 oր առաջ, զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի և լիազոր մարմնի ղեկավարին ու տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակը: Այս ցուցակներից պատճեններ չեն հանվում, դրանք այլ անձանց չեն տրվում:
11. Զորամասի տարածքից դուրս բնակվող զինծառայողներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
12. Կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակները կազմում է կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող տվյալ հաստատության ղեկավարը` տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 oր առաջ:

Հոդված 11. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները

1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըuտ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:
2. Ընտրողների ցուցակում նշվում է մարզի և համայնքի անվանումը, ընտրական տեղամասի համարը, իuկ առանձին սյունակներում` ընտրական իրավունք ունեցող անձի`
1) ընտրողների ցուցակում հերթական համարը.
2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը նշվում է միայն այն դեպքում, երբ տվյալ ընտրողի անձնագրում առկա է հայրանունը).
3) ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարին.
4) հաշվառման վայրի հասցեն կամ բնակության վայրի հասցեն, եթե հաշվառված է այլ համայնքում կամ հաշվառում չունի:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում uույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համարակալումը կատարվում է ըuտ տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաեւ ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է չորս լրացուցիչ սյունակ` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի, համարի, ընտրողի ստորագրության, ընտրողի գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամի ստորագրության և լրացուցիչ նշումների համար:
4. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձեւով և էջակալվում մինչեւ 1000 ընտրողի քանակով: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, իսկ քվեարկության օրը քվեարկությունը սկսելուց առաջ, այդ ցուցակները կնքվում են նաև համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով:

Հոդված 12. Ընտրողների ցուցակները ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնների տարածքները տնօրինող հաստատությունների ղեկավարներին տրամադրելը

1. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 40 oր առաջ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին է տրամադրում այդ տարածքում ընդգրկված բոլոր ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, իսկ համապատասխան տեղամասային կենտրոնների տարածքները տնօրինող հաստատությունների ղեկավարներին տրամադրում է տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակների մեկական օրինակ` տեղամասային կենտրոնում փակցնելու համար:
2. Ընտրողների վերջնական ցուցակները` ըuտ տեղամասերի և տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` տպագրված 2 օրինակից (նաև էլեկտրոնային կրիչով), լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 2 oր առաջ տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:
3. Զինվորական մասերում կազմված ընտրողների վերջնական ցուցակները համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է զորամասի ղեկավարը քվեարկության օրվանից 3 oր առաջ, զմռսված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության oրը տեղամասային ընտրական հանձնաժողովում: Վստահված անձինք և դիտորդները իրավունք ունեն ծանոթանալ այդ ցուցակներին:
4. Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները քվեարկության օրվանից 2 oր առաջ ընտրողների ցուցակը հանձնում են համապատասխան հաստատությունում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը ազատ է ծանոթության համար:
2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը տեղադրում է ինտերնետում:
3. Ընտրողներն ու միջազգային դիտորդները իրավունք ունեն լիազոր մարմնից կամ նրա ստորաբաժանումներից դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, ստանալ իրենց անհրաժեշտ համայնքի, տեղամասի ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչներով կամ թղթային տարբերակով` համապատասխան ինքնարժեքային վճարով, բացառությամբ զինվորական մասերում կազմված ընտրողների ցուցակների:
4. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը ընտրությունից 40 oր առաջ ընտրողների ցուցակների մեկ օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
5. Տեղամասային կենտրոնում ընտրողների ցուցակների հետ պարտադիր փակցվում է նաեւ տեղեկանք` այդ ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին:
6. Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը ընտրության օրվանից 2 oր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում: Այu ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման oրը:
7. Զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակները քվեարկությունից 10 oր առաջ փակցվում են զորամասերում` զինծառայողների համար տեսանելի տեղում:

Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ քան 7 oր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների, իրեն` ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու մասին դիմում ներկայացնել համայնքի ղեկավարին, իuկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան քան 5 oր առաջ` նաեւ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
2. Համայնքի ղեկավարը դիմումը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, դիմումը և նրան կից` հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
3. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դիմումը ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, uույն oրենuգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում, ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:
4. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը ընտրողների ցուցակներում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ է հաղորդում լիազոր մարմնի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության ընտրողների գրանցամատյանում անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ կատարելու համար:
5. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով: Դատարանը եռօրյա ժամկետում կայացնում է վճիռ, որը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
6. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության oրը ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ վճիռները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:
7. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը ընտրողներին ընտրողների ցուցակում ընդգրկելու հարցը կարող է քննարկել նաև տեղամասային ընտրական հանձնաժողովը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով ընդունված որոշմամբ անձը կարող է ընդգրկվել ընտրողների լրացուցիչ ցուցակում:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումների և դատարանների վճիռների հիման վրա ընտրողների ցուցակներում լրացումներ կատարում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովը` քվեարկության oրը, uույն օրենսգրքի 15 հոդվածով սահմանված կարգով` լրացուցիչ ցուցակներ կազմելու միջոցով:

Հոդված 15. Ընտրողների լրացուցիչ ցուցակները

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը uույն oրենuգրքով սահմանված կարգով կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ:
2. Տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվում են uույն օրենսգրքի 14 հոդվածի 7-րդ կետի համաձայն տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշմամբ և դատարանի վճիռներով ընտրողների ցուցակներում ընդգրկված անձինք:
3. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են 2 օրինակից uույն օրենսգրքի 12 հոդվածով սահմանված` տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` ավելացնելով մեկ սյունակ` անձին ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դատարանի վճռի համարը, ամսաթիվը, կամ հանձնաժողովի որոշման ամսաթիվը նշելու համար:
4. Ընտրողների լրացուցիչ ցուցակների յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, իuկ քվեարկությունից հետո` ցուցակի վերջում, հանձնաժողովի նախագահը նշում է լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: Ընտրողին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին:
5. Ընտրողների լրացուցիչ ցուցակի մեկ օրինակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության ավարտից հետո 5 օրյա ժամկետում փոխանցվում է լիազոր մարմնին, կամ նրա համապատասխան ստորաբաժանմանը:

ԳԼՈՒԽ 3. ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Ընտրությունների տեղեկատվական ապահովվածությունը

Ընտրությունների տեղեկատվական ապահովումը ներառում է ընտրությունների նախապատրաստման, անցկացման, քվեարկության, ընտրության արդյունքների ամփոփման, ինչպես նաև այլ ընտրական միջոցառումների վերաբերյալ ընտրողներին տեղեկացնելը և նախընտրական քարոզչությունը, որոնք նպաստում են ընտրողների` ընտրություններին մասնակցության ակտիվացմանը, գիտակցված կամաարտահայտությանն ու ընտրությունների թափանցիկությանը:

Հոդված 17. Ընտրողների տեղեկացվածությունը

1.Ընտրողների տեղեկացվածությունը իրականացնում են ընտրական հանձնաժողովները, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, ԶԼՄ-ները` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
2. ԶԼՄ-ներով կամ այն եղանակով տարածվող ընտրություններին վերաբերվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի, առանց որևէ թեկնածուի, կուսակցության նախապատվություն տալու:
3. Քվեարկության օրվա, ժամի և տեղի մասին ընտրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պետք է տեղեկացվեն քվեարկությունից առնվազն 20 օր առաջ իսկ վերաքվեարկության կամ քվեարկության երկրորդ փուլի դեպքում` քվեարկությունից առնվազն 7 օր առաջ:
4. Ընտրական տեղամասերի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը կազմում է ընտրական տեղամասերի ու տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և յուրաքանչյուր ընտրական տեղամասի նկարագրի, ինչպես նաև քվեարկության օրվա վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հայտարարություններ: Համայնքի ղեկավարը ստորագրված և կնքված հայտարարությունների երկուական օրինակ ուղարկում է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին:
5. Uույն հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետում, համայնքի ղեկավարը իր նստավայրում (քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան) տեսանելի վայրում, համայնքի տարածքում գտնվող վարչական այլ շենքերում (թաղապետարանների բնակշահագործման գրասենյակներ, համատիրություններ, ինչպես նաև համայնքի բազմամարդ վայրերում, բազմաբնակարան շենքերի մուտքերում, փոստային բաժանմունքներում, առևտրի և սպասարկման օբյեկտներում, սեփականատերերի համաձայնությամբ, փակցնում է ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի, քվեարկության օրվա վերաբերյալ իր կողմից կնքված ու ստորագրված հայտարարություն:
6. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը հայտարարությունները ստանալուց հետո տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի վայրում, փակցնում է ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և տվյալ ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ հայտարարություններ:
7. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է հայտարարություն` հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո` հինգ օրվա ընթացքում, "Հայաստանի Հանրապետություն" օրաթերթում:
Հայտարարությունում նշվում է հանձնաժողովի անդամների ազգանունը, անունը, հայրանունը և պաշտոնը:
8. Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ հրապարակվում է հայտարարություն` հանձնաժողովների կազմավորման համար նախատեuված ժամկետի ավարտից հետո` հինգ օրվա ընթացքում, "Հայաստանի Հանրապետություն" օրաթերթում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ հայտարարությունում նշվում են uույն հոդվածի 7-րդ կետում սահմանված տվյալները:
Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկատվությունը uույն հոդվածի 7-8-րդ կետերում սահմանված կարգով տեղադրվում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
9. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովները` տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերից հետո` երեք օրվա ընթացքում: Տարածքային ընտրական հանձնաժողովում և տեղամասային կենտրոնում փակցվում է հայտարարություն, որտեղ նշվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ազգանունը, անունը, հայրանունը և պաշտոնը:
10.Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկները տպագրող տպագրատան, տպագրման օրվա և ժամի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` ոչ ուշ քան երեք օր առաջ:

Հոդված 18. Հասարակական կարծիքի հարցումները

1.Ընտրությունների հետ կապված հասարակական կարծիքը հրապարակելիս /հրատարակելիս/ ԶԼՄ-ների խմբագրությունները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք հրապարակում կամ հրատարակում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, պարտավոր են նշել հարցում իրականացրած կազմակերպության անվանումը, դրա անցկացման ժամկետը, հարցվածների թիվը, մեթոդը, հարցում անցկացնելու վայրը, հարցի հստակ ձևակերպումը, հնարավոր շեղումների վիճակագրական գնահատականը, հարցումը պատվիրած անձին և տվյալ հարցումն անցկացնելու ֆինանսական աղբյուրը:
2. Քվեարկությունից և դրան նախորդող երեք օրվա ընթացքում արգելվում է սոցիոլոգիական հարցման արդյունքների, ինչպես նաև ընտրության արդյունքների կանխատեսումների հրապարակումը, հրատարակումը:

Հոդված 19. Նախընտրական քարոզչությունը և դրա անցկացման ժամկետները

1. Սույն օրենքի իմաստով նախընտրական քարոզչություն է համարվում.
ա) կոչերը` քվեարկելու թեկնածուին, կուսակցությանը „կողմ“ կամ „դեմ“, կամ բոյկոտել քվեարկությունը
բ) թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկին հրապարակայնորեն նախապատվություն տալը, այդ թվում` հրապարակայնորեն հայտնելը, թե ում օգտին է ինքը պատրաստվում քվեարկել.
գ) համապատասխան թեկնածուի, կուսակցության ընտրվելու կամ չընտրվելու հնարավոր հետևանքների նկարագրությունը.
դ) թեկնածուներից, կուսակցություններից մեկի վերաբերյալ ակնհայտ գերակշռող տեղեկատվության տարածումը.
ե) գործունեությունը, որը աջակցում է ընտրողին թեկնածուի, կուսակցության նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքի ձևավորելու հարցում:
2. Ընտրողները, կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն սույն օրենսգրքով չարգելված ձևերով ու եղանակներով իրականացնել նախընտրական քարոզչություն:
3.Նախընտրական քարոզչությունն սկսվում է քվեարկությունից 30 օր առաջ և վերջանում` քվեարկությունից մեկ օր առաջ:
4. Վերաքվեարկության և երկրորդ փուլի քվեարկության դեպքում նախընտրական քարոզչությունը սկսվում է վերաքվեարկություն, երկրորդ փուլ նշանակելու վերաբերյալ որոշումն ընդունելու պահից:

Հոդված 20. Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները

1.Պետությունն ապահովում է ընտրողների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Նախընտրական քարոզչությունն իրականացվում է հավասար հիմունքներով:
2.Նախընտրական քարոզչությունը կարող է անցկացվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային նախընտրական միջոցառումների ձեւով (նախընտրական ժողովներ և հանդիպումներ ընտրողների հետ, հրապարակային նախընտրական քննարկումներ, բանավեճեր, հավաքներ կազմակերպելու միջոցով), տպագիր նյութեր հրապարակելու« ձայնագրված և նկարահանված նյութեր տարածելու միջոցով:
3. Հեռուստատեսության և ռադիոյի տեղեկատվական հաղորդումների ընթացքում, ինչպես նաև պարբերական մամուլում նախընտրական քարոզչությունը պետք է լուսաբանվի բացառապես առանձին տեղեկատվական բլոկի միջոցով, առանց մեկնաբանությունների: Նման տեղեկատվական բլոկները չեն վճարվում թեկնածուների կողմից: Այդ հաղորդումների ընթացքում չպետք է նախապատվություն տրվի թեկնածուներից մեկին, և չպետք է խտրականություն դրվի թեկնածուներից մեկի նկատմամբ, այդ թվում` լուսաբանման ժամանակի և տպագրման ծավալի առումով:
4.Արգելվում է պատմամշակութային շինությունները և դրանց հարող տարածքները նախընտրական քարոզչության նպատակներով տրամադրելը, եթե առկա է այդ շինությունների վնասվելու վտանգ:
5. Զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար թեկնածուներին և կուսակցություններին երաշխավորվում են հավասար պայմաններ` եթերաժամանակ կամ ծավալ, սակագին և այլն:
6.Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է չարաշահել խոսքի ազատությունը` սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական և այլ գերակայության քարոզումը, ռասայական, ազգային կամ կրոնական ինչպես նաև այլ թշնամանք առաջացնող նյութերի հրապարակումն ու տարածումը:
7.Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին.
2) անձանց, որոնք հանդիսանում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք կամ պետական ու մունիցիպալ ծառայողներ, կամ հանդիսանում են կազմակերպությունների ղեկավարներ` անկախ սեփականության ձևից, բացառությամբ քաղաքական կուսակցությունների, իրենց պաշտոնական կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ /և/ իրենց պաշտոնական կամ ծառայողական դիրքի օգտագործմամբ.
3) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին.
3) զինվորական մասերին,
4) ընտրական հանձնաժողովների անդամներին.
5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.
6) միջազգային կազմակերպություններին.
7) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին.
8) քաղաքացիություն չունեցող անձանց:
7.Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին, կուսակցություններին արգելվում է անձամբ, միջնորդավորված կամ ցանկացած այլ եղանակով ընտրողներին կաշառել` ընտրողներին տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել ¥խոստանալ¤ ծառայություններ, այլ նյութական արժեքներ, իրականացնել ապրանքների զեղջային վաճառք, իրականացնել անհատույց կամ զեղջային ծառայություններ, անվճար տարածել ցանկացած ապրանք, բացառությամբ քարոզչական տպագիր նյութերի և քարոզչության համար պատրաստված նշանների:
8. Նախընտրական քարոզչության փուլում արգելվում է իրականացնել վիճակախաղեր կամ ռիսկի վրա հիմնված այլ խաղեր, որոնցում շահումը, կամ շահումին մասնակցելը կախված է քվեարկության կամ ընտրությունների արդյունքից կամ որոնք որևէ կերպ կապված են ընտրությունների հետ:
9. Ընտրությունների հետ չկապված գովազդի վճարումը, որի ընթացքում օգտագործվում է թեկնածուների նկարները կամ ազգանունը, ինչպես նաև կուսակցության անվանումը, խորհրդանիշը, նախընտրական քարոզչության փուլում վճարվում է նախընտրական հիմնադրամից: Քվեարկության և դրան նախորդող օրերին նման քարոզչությունն արգելվում է:
10. Թեկնածուները, նրանց վստահված անձինք, թեկնածուներին առաջադրած քաղաքական կուսակցությունները, նրանց վստահված անձինք, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց հիմնադիրները կամ որոնց ղեկավար, ղեկավար մարմնի անդամը կամ հիմնադիրն այդ անձինք, կամ գրանցվել են ընտրությունները նշանակելուց հետո, նախընտրական քարոզչության փուլում իրավունք չունեն զբաղվել բարեգործական գործունեությամբ: Այլ ֆիզիկական ու իրավաբանական անձինք իրավունք չունեն զբաղվել բարեգործական գործունեությամբ վերը նշված անձանց խնդրանքով, հանձնարարությամբ կամ անունից, ինչպես նաև բարեգործական գործունեության հետ միասին իրականացնել նախընտրական քարոզչություն:
Նշված անձանց արգելվում է դիմել ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ընտրողներին ֆինանսական կամ որևէ այլ նյութական օգնություն ցուցաբերելու առաջարկությամբ:
11. Արգելվում է պաշտոնական դիրքի չարաշահումը:
Սույն օրենսգրքի իմաստով պաշտոնական դիրքի չարաշահում է համարվում.
ա) ծառայողական կամ այլ ենթակայության հարաբերություններում գտնվող անձանց, պետական և մունիցիպալ ծառայողների ներգրավումը միջոցառումներին, գործողություններին, որոնք օժանդակում են թեկնածուի, կուսակցության ընտրվելուն.
բ) պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին կամ կազմակերպություններին` անկախ սեփականության ձևից, պատկանող տարածքների (բացառությամբ կուսակցություններին պատկանողների), օգտագործումը թեկնածուի, կուսակցության, թեկնածուների ցուցակների առաջադրման կամ ընտրվելուն նպաստող միջոցառումների համար, որի օգտագործումն այլ թեկնածուներին, կուսակցություններին չի երաշխավորվի այդ նույն պայմաններով.
գ) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու տեղական ինքնակառավարման հիմնարկների, իրավաբանական անձանց` անկախ սեփականության ձևից (բացառությամբ կուսակցությունների), տիրապետման ներքո գտնվող կապի միջոցների և այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաև տեղեկատվական ծառայությունների օգտագործումը թեկնածուների, կուսակցությունների առաջադրմանը, գրանցմանը կամ ընտրվելուն նպաստելու նպատակով.
դ) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող հիմնարկների, իրավաբանական անձանց` անկախ սեփականության ձևից, բացառությամբ կուսակցությունների, տիրապետման ներքո գտնվող տրասնպորտային միջոցների անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտագործումը թեկնածուների ընտրվելուն նպաստելու նպատակով: Սույն դրույթը չի տարածվում Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի ծառայողական մեքենաների վրա.
ե) նախընտրական քարոզչության կատարումը կամ ցանկացած եղանակով թեկնածուի ընտրվելուն նպաստող գործողությունների կատարումն այն անձանց կողմից, որոնք վարում են պաշտոններ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, կամ հանդիսանում են պետական կամ մունիցիպալ ծառայողներ, կամ հանդիսանում են կազմակերպության ղեկավարներ` անկախ սեփականության ձևից, իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, կամ իրենց դիրքի գործադրմամբ.
զ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև հանրային ԶԼՄ-ների եթերաժամի տրամադրումը թեկնածուներին, կուսակցություններին, եթե այլ թեկնածուներին, կուսակցություններին նույն նպատակներով և նույն պայմաններով չի երաշխավորվի նմանատիպ մատչելիություն.
է) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների` անկախ սեփականության ձևից (բացառությամբ կուսակցությունների), կողմից կազմակերպվող հրապարակային միջոցառումների ժամանակ նախընտրական քարոզչություն կատարելը, ինչպես նաև նախընտրական քարոզչության փուլում ԶԼՄ-ներում այդ կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների տպագրությունը, որը չի վճարվում նախընտրական հիմնադրամից, այդ միջոցառումներին տվյալ մարմինների կամ կազմակերպությունների աշխատողներին սպառնալիքի կամ որևէ այլ ապօրինի ներգործության, ինչպես նաև` խրախուսում կամ այլ բարիքներ խոստանալով ներգրավելը, դրա համար ծառայողական տրանսպորտի միջոցներ տրամադրելը:
12. 18 տարին չլրացած անձանց արգելվում է ուղղակի կամ անուղղակի ներգրավել նախընտրական քարոզչությանը:
13. Նախընտրական քարոզչության նյութերում ֆիզիկական անձանց` իրենց վերաբերյալ կատարված արտահայտությունների օգտագործումը թույլատրվում է միայն տվյալ անձի գրավոր թույլտվության հիման վրա:
Համապատասխան համաձայնությունը ներկայացվում է համապատասխան ընտրական հանձնաժողով:
Սույն սահմանափակումը չի տարածվում
ա) կուսակցության վերաբերյալ իր առաջադրած թեկնածուի արտահայտությունների վրա.
բ) այն տեղեկությունների վրա, որոնք հրապարակվել են ԶԼՄ-ներով: Այդ դեպքում նշվում է համապատասխան ԶԼՄ-ի անվանումը, թողարկման, եթեր արձակման օրը, ժամը.
գ) թեկնածուների նկարների օգտագործման վրա.
դ) թեկնածուների կնոջ, երեխաների (այդ թվում և 18 տարին չլրացածների ) վրա:
14. Քվեարկության օրը մինչև քվեարկության ավարտն արգելվում է քվեարկության արդյունքների վերաբերյալ հարցման արդյունքների հրապարակումը, այդ թվում` դրանք ինտերնետային կայքում տեղադրելը:
15.Նախընտրական քարոզչության ծախսերը կատարվում են բացառապես նախընտրական հիմնադրամի միջոցներից: Այլ թեկնածուների, կուսակցությունների նախընտրական հիմնադրամներից նախընտրական քարոզչության կատարումն արգելվում է:
16.Թեկնածուի, կուսակցության կողմից արգելվում է այլ կուսակցության կամ թեկնածուի օգտին քարոզչություն կատարելը:
17.Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում` մինչեւ 50 մետր շառավղով, խմբերով հավաքվելը:
18. Թեկնածուները և կուսակցությունները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության անցկացման սահմանված կարգը:
Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Այդ կարգի խախտման դեպքում համապատասխան հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` դրանք կանխելու նպատակով, ինչպես նաեւ դատարան` տվյալ թեկնածուի կամ կուսակցության, թեկնածուների ցուցակի, ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Ընտրական հանձնաժողովներից այդպիսի դիմումներ ստանալու դեպքում դատարանը պարտավոր է վճիռ կայացնել հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում` անհապաղ:
19. Ձերբակալված, կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են իրենց վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով` ձերբակալված, կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում հանդիպում ունենալ օրական մինչեւ 2 ժամ տեւողությամբ, միաժամանակ մինչև 3 վստահված անձի հետ, ձերբակալվածներին պահելու և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում:
20. Ընտրական հանձնաժողովները, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները հետևում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանմանը: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ անհապաղ տեղեկացնում են տարածքային կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Հոդված 21. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

1. Զանգվածային լրատվության միջոցները, բացառությամբ կուսակցությունների կողմից հիմնված թերթերի, ամսագրերի, պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների, կուսակցությունների նախընտրական քարոզչության համար:
Հանրապետության Նախագահի թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում` ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:
2. Հանրային ռադիոյում և հանրային հեռուստատեսությունում Հանրապետության Նախագահի թեկնածուներին և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) անվճար եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը յուրաքանչյուր համապետական ընտրության համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` նախընտրական քարոզչությունը սկսվելուց ոչ ուշ, քան երեք օր առաջ, թեկնածուների, կուսակցությունների թեկնածուների ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
3. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոն պարտավոր են հավասար պայմաններ ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար:
Հանրային հեռուստաընկերությամբ և հանրային ռադիոյով հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար ու հավասար պայմանների պահպանումը:
4. Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 5 oր հետո պետք է հրապարակվի հանրային ռադիոյով և հանրային հեռուստաընկերությամբ վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը: Նախընտրական քարոզչության փուլում այդ գինը չի կարող փոփոխվել:
5. Թեկնածուներն ու Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն հավասար պայմաններով օգտվելու նաև (անկախ սեփականության ձևից) այլ ռադիոընկերության և հեռուստաընկերության եթերաժամերից: Uույն հոդվածի 3-4-րդ կետերում սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև (անկախ սեփականության ձևից) այլ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա:
Մասնավոր հեռուստաընկերությունները իրավունք չունեն նախընտրական քարոզչության նպատակով համապետական ընտրությունների ժամանակ թեկնածուներին և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին եթերաժամ չտրամադրել:
Մասնավոր հեռուստաընկերություններով և ռադիոընկերություններով նախընտրական քարոզչության ժամանակը յուրաքանչյուր համապետական ընտրության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների թեկնածուների ցուցակների գրանցումից հետո 3 օրյա ժամկետում սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
6.Թեկնածուներին, կուսակցություններին եթեր և տպագրական ծավալ տրամադրվում է գրավոր պայմանագրի հիման վրա:
Պայմանագրում պետք է նշվեն հետևյալ պայմանները. նախընտրական քարոզչության ձևը, եթեր հեռարձակելու, տպագրվելու ժամկետը, եթերի տևողությունը, վճարման կարգը, չափը: Պայմանագրի պայմանները կատարելուց հետո կազմվում է աշխատանքի կատարման ակտ:
7. Թերթերը և ամuագրերը, անկախ նրանց հիմնադիրներից (բացառությամբ կուսակցության կողմից հիմնադրված թերթերի և ամսագրերի), նախընտրական քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր են ապահովել հավասար պայմաններ:
8.Պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հիմնադրված թերթերում, ամսագրերում, որոնք հիմնադրվել են բացառապես այդ մարմնի պաշտոնական նյութերը, հաղորդումները, նորմատիվ և անհատական իրավական ակտերը հրատարակելու համար, արգելվում է քարոզչական նյութերի, ինչպես նաև կուսակցությունների, թեկնածուների գործունեությունը լուսաբանող նյութերի տպագրումը:
10.Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և սույն օրենսգրքով չարգելված այլ ձեւերով:
11. "Հայաստանի Հանրապետություն" և "Ռեսպուբլիկա Արմենիա" oրաթերթերում` նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածում, անվճար հրապարակվող քարոզչական նյութերի համար յուրաքանչյուր թեկնածուի, կուսակցության հատկացվում է 0.25 մամուլ ծավալ:
Թեկնածուն կամ կուսակցությունը "Հայաստանի Հանրապետություն" և "Ռեսպուբլիկա Արմենիա" oրաթերթերում անվճար հրապարակվող նախընտրական նյութերը խմբագրություն են ներկայացնում հրապարակման օրվանից ոչ ուշ, քան երեք oր առաջ:
12.Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումներն ու հեռուստահաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով, այլ թեկնածուների գովազդով:
13.Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումնեը եթեր հեռարձակելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք համապատասխան հեռուստաընկերությունում, ռադիոընկերությունում պահպանվում են առնվազն վեց ամիս:
14. Զանգվածային լրատվության միջոցները նախընտրական քարոզչության փուլում, թեկնածուներին, կուսակցությանը գրանցած ընտրական հանձնաժողովներին 3 օրյա պարբերականությամբ ՀԿԸՀ սահմանված կարգով հաշվետվություն են ներկայացնում, իրենց եթերում /էջերում/ հեռարձակված /տպագրված/ նախընտրական քարոզչության նյութերի ծավալի, դրանց պատվիրողների, վճարման չափի, վճարողի վերաբերյալ:
15. Եթե ԶԼՄ-ները նախընտրական քարոզչության փուլում տպագրել են այնպիսի տեղեկատվական կամ քարոզչական նյութեր, որոնք կարող են վնաս հասցնել թեկնածուի կամ կուսակցության պատվին, բարի համբավին կամ թեկնածուի գործարար համբավին, ապա դրանք պարտավոր են 3 օրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 4 օրվա ընթացքում` 1 օրյա ժամկետում համապատասխան թեկնածուին կամ կուսակցությանը անվճար տրամադրել եթեր, տպագրական ծավալ` իր բարի համբավին կամ գործարար համբավին վերաբերող տեղեկությունը հերքելու կամ դրա վերաբերյալ պարզաբանում տալու համար:
Համապատասխան հերքման կամ պարզաբանման հրապարակման համար եթերային ժամանակը կամ տպագրական ծավալը թեկնածուին, կուսակցությանը պետք է տրամադրվի օրվա նույն ժամին, երբ հրապարակվել է սկզբնական տեղեկությունը և նրա ծավալը պետք է լինի ոչ պակաս քան սկզբնական տեղեկատվությունը, սակայն ոչ պակաս քան 2 րոպեն:
16.Եթե նման տեղեկությունը տպագրվել է մամուլում, ապա համապատասխան պարբերականի նույն էջում, նույն ծավալով ու նույն տառատեսակով պետք է հատկացվի համապատասխան ծավալ:

Հոդված 22.Նախընտրական քարոզչության կատարումը հրապարակային միջոցառումների միջոցով

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել թեկնածուներին, կուսակցություններին նախընտրական հրապարակային միջոցառումներ կազմակերպելիս:
2. Պետական մարմինները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով` նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հավասար հիմունքներով, անվճար տրամադրում են դահլիճներ և այլ շինություններ:
3. Նախընտրական քարոզչության ժամանակ անվճար հիմունքներով դահլիճ կամ այլ շինություն օգտագործելու նպատակով թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց վստահված անձինք միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 5 oր առաջ դիմում են ներկայացնում այն տարածքային ընտրական հանձնաժողովին, որի տարածքում գտնվում է համապատասխան դահլիճը, շինությունը կամ տարածքը:
4. Դիմումում նշվում է միջոցառումն անցկացնելու վայրը, միջոցառման ձեւը, oրը, uկuելու և ավարտելու մոտավոր ժամը, հնարավոր մասնակիցների մոտավոր թիվը, կազմակերպվող միջոցառման պատասխանատուի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն, հաշվառման վայրի հասցեն, հեռախոuահամարները), դիմումը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
5. Դահլիճ, այլ շինություն կամ տարածք տրամադրելու մասին դիմումները` ըuտ ստացման հերթականության, գրանցվում են տարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում և մեկ օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին:
6. Պետական, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճը կամ այլ շինությունը տրամադրելու, իuկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում` դիմումը մերժելու մասին:
7. Եթե դահլիճը կամ այլ շինությունը դիմումատուի կողմից հայցվող ժամանակահատվածում չի կարող հատկացվել, ապա պետական մարմնի ղեկավարը դիմումը մերժելու մասին գրությամբ պետք է առաջարկի այն ժամանակահատվածը (ժամանակահատվածները), որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի կամ այլ շինության տրամադրումը:
Տրամադրումը կարող է մերժվել միայն այն դեպքում, եթե այդ նույն ժամանակ այդ դահլիճում, շինությունում, տարածքում իրականացվելու է այլ միջոցառում, որը նախատեսված է եղել մինչև նախընտրական քարոզչության սկսելը:
8. Միեւնույն դահլիճը, շինությունը, տարածքը նույն ժամին տրամադրելու համար տարբեր դիմումների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ դիմում ներկայացրած թեկնածուին, կուսակցությանը:
9. Դահլիճը, շինությունը կամ այլ տարածքը տրամադրվում է թեկնածուի, կուսակցության նշած ժամկետով, սակայն ոչ ավել, քան 4 ժամ տեւողությամբ:
10. Թեկնածուն, կուսակցությունը զանգվածային հրապարակային միջոցառումներ իրականացնելու նպատակով կարող է վարձակալել ցանկացած դահլիճ, շինություն:
11. Հրապարակային միջոցառումների իրականացումը Հավաքների մասին ՀՀ օրենքով արգելված վայրերում արգելվում է:
12.Հրապարակային միջոցառումների անվտանգությունն ապահովվում է ՀՀ օրենսդրության համապատասխան:

Հոդված 23. Քարոզչական պաստառների և այլ նյութերի օգտագործման կարգը

1. Թեկնածուներն ու կուսակցությունները իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել հրապարակել և տարածել պաստառներ, թերթիկներ և քարոզչական այլ տպագիր նյութեր:
2.Համայնքի ղեկավարը, ոչ ուշ« քան նախընտրական քարոզչությունն սկսվելուց երեք օրվա ընթացքում, համայնքի տարածքում առանձնացնում է հատուկ տեղեր քարոզչական պաստառներ փակցնելու համար£ Այդ տեղերը պետք է հարմար լինեն ընտրողների այցելության համար: Թեկնածուներին և Աժ ընտրություններին մասնակցող կուսակցություններին հատուկ տեղերում տրամադրվում է հավասար մակերես:
Արգելվում է մշակութային հուշարձանների պատերի հատկացումը քարոզչական պաստառներ փակցնելու համար:
Այլ տեղերում, բացի գովազդային վահանակներից, նախընտրական պաստառների փակցնելը կամ տեղադրելն արգելվում է:
3.Արգելվում է քարոզչական պաստառի վրա Հայաստանի Հանրապետության զինանշանը կամ դրոշը պատկերելը£
4.Արգելվում է փակցված քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը£
Արգելվում է քարոզչական տպագիր նյութերի վրա կոմերցիոն գովազդային նյութերի զետեղումը:
Արգելվում է թեկնածուի, կուսակցության քարոզչական նյութերի վրա այլ թեկնածուի, կուսակցության քարոզչական նյութերի զետեղումը:
5.Համայնքի ղեկավարներն ապահովում են, որպեսզի չքվեարկվող թեկնածուների, կուսակցությունների քարոզչական պաստառներն անհապաղ վերացվեն£
6.Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների և անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության և տպաքանակի, տպագրողի հասցեն, հարկային կոդը, տպագրման ժամկետի, վճարման չափի վերաբերյալ:
7.Նախընտրական տպագիր նյութերը մինչև հրապարակվելը պետք է ներկայացվեն համապատասխան ընտրական հանձնաժողով:
8.Տպագիր նյութերը չեն կարող պարունակել կոմերցիոն գովազդ:
10.ովազդային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը պարտավոր են թեկնածուներին ապահովել նախընտրական քարոզչության նյութեր տեղադրելու հավասար պայմաններ:
11.Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը:

Հոդված 24. Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները

Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունը իրականացնում են ընդհանուր հիմունքներով, uույն հոդվածով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ.
1) արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.
2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով իրենց ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական միջոցների օգտագործումը:
Նախընտրական քարոզչության նպատակով պետական սեփականությունը այդ թեկնածուների կողմից օգտագործվում է ընդհանուր հիմունքներով.
3) արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով այդ թեկնածուների գործունեության լուսաբանումը, բացառությամբ Uահմանադրությամբ սահմանված դեպքերի, պաշտոնական այցերի և ընդունելությունների, ինչպես նաև տարերային աղետների ընթացքում վերջիններիս իրականացրած, կամ ձեռնարկվող միջոցառումների:

Հոդված 25. Նախընտրական շտաբ

1.Թեկնածուներն ու կուսակցությունները իրենց նախընտրական քարոզչությունը կազմակերպելու համար իրավունք ունեն հիմնելու նախընտրական շտաբներ:
2.Նախընտրական շտաբներ հիմնելու մասին թեկնածուն, կուսակցությունը նախընտրական շտաբ հիմնելուց հետո 3 օրյա ժամկետում պարտավոր է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին տեղեկացնել այդ մասին, տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով նախընտրական շտաբի տարածքը տնօրինող անձի հետ կնքված պայմանագիրը:
3.Նախընտրական շտաբներ չեն կարող հիմնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող տարածքներում:
4.Նախընտրական շտաբը կարող է ղեկավարել թեկնածուն, կուսակցության ղեկավարը, կամ թեկնածուի կուսակցության վստահված անձանցից մեկը:
5.Նախընտրական շտաբի գործունեության բոլոր ծախսերը պետք է կատարվեն նախընտրական հիմնադրամի միջոցներից:

ԳԼՈՒԽ 5. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 26. Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը

1.Ընտրությունների կամակերպման ու անցկացման հետ կապված միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Համապատասխան ծախսերը նախատեսվում են պետական բյուջեի առանձին հոդվածով:
Համապետական ընտրությունների ժամանակ ընտրությունները ֆինանսավորելու հետ կապված ծախսերը չպետք է պակաս լինեն մեկ ընտրողի հաշվով 500 դրամից:
2.Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում` Կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից` հետագայում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու պայմանով, նախորդ համապետական ընտրությունների ընթացքում կատարված ծախսերին համաչափ: Եթե բյուջետային միջոցները ժամանակին չեն տրամադրվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, կամ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պահուստային ֆոնդում միջոցներ չկան, կամ տրամադրված միջոցները չեն բավարարել արտահերթ ընտրությունները կամ ընտրությունների երկրորդ փուլը ֆինանսավորելու համար, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի մրցութային հիմունքներով վարկ ստանալ մասնավոր բանկերից` վարկը կառավարության կողմից եռամսյա ժամկետում մարելու պայմանով:
3. Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվում են ընտրությունները նշանակելուց հետո` հնգօրյա ժամկետում:
4.Ընտրական հանձնաժողովների միջեւ ֆինանսական միջոցները բաշխվում են ՀՀ կառավարության որոշմամբ` ֆինանսների նախարարության սահմանած կարգով, ըստ ՀԿԸՀ-ի կողմից կազմված նախահաշիվների: Ընտրական հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները և պատասխանատվություն կրում դրանք սահմանված կարգով օգտագործելու համար:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բյուջետային համակարգի մասին օրենքով սահմանված ժամկետում ՀԿԸՀ-ը կանոնակարգով սահմանված կարգով ընտրական հանձնաժողովների ծախսերի նախահաշիվը /բյուջետային հայտ/ ներկայացնում է կառավարություն `պետական բյուջե ի նախագծում ընդգրկելու համար:
Բյուջետային հայտը կառավարության կողմից ընդգրկվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:
6. Ընտրությունների համար նախատեuված ֆինանսական միջոցները, այդ թվում հանձնաժողովների պահպանման համար նախատեuված միջոցները, հատկացվում են »Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ« պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: »Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ« պետական կառավարչական հիմնարկը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները և պատասխանատու է այդ միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նախահաշիվներին համապատասխան օգտագործելու համար:

Հոդված 27. Նախընտրական հիմնադրամը

1.Թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով, պարտավոր են ձեւավորել նախընտրական հիմնադրամ£ Հիմնադրամներից կարող է վճարվել նաև ընտրական գրավը: Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որեւէ բանկում (հատուկ հաշվեհամարում): Նախընտրական հիմնադրամի միջոցները տնօրինում են թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները: Թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրավոր դիմումի համաձայն` բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:
2.Նախընտրական հիմնադրամը ձեւավորվում է`
1) թեկնածուի անձնական միջոցներից.
2) թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից թեկնածուին տրամադրված միջոցներից.
3) կուսակցության սեփական միջոցներից.
4) ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:
2. Նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.
2) բյուջետային հիմնարկները.
3) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.
4)քաղաքացիություն չունեցող անձինք.
5)այն իրավաբանական անձիք« որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները.
6)այն իրավաբանական անձիք , որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները.
7)բարեգործական և կրոնական կազմակերպությունները« միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները.
8) 18 տարին չլրացած քաղաքացիները:
3.Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները, ինչպես նաև անանուն փոխանցումները փոխանցվում են պետական բյուջե£
4.Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը£
5.Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով£ Սահմանված չափը գերազանցող մուծումները, ինչպես նաեւ ընտրություններից հետո նախընտրական հիմնադրամում մնացած գումարները փոխանցվում են պետական բյուջե:
6.Նախընտրական հիմնադրամների միջոցները ծախսվում են թեկնածուի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության, ինչպես նաև նրանց լիազորած անձանց միջոցով£ 7.Նախընտրական հիմնադրամի միջոցները կարող են ծախսվել միայն հետևյալ նպատակներով.
ա) նախընտրական քարոզչության` այդ թվում տեղեկատվական ու խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարելու համար.
բ) նախընտրական քարոզչության հետ կապված ֆիզիկական ու իրավաբանական անձանց մատուցած այլ ծառայությունների դիմաց վճարելու համար.
Թեկնածուներին, կուսակցություններին արգելվում է այս ծառայությունների դիմաց վճարել այլ աղբյուրներից:
8. Իրավաբանական անձանց արգելվում է կուսակցություններին, թեկնածուներին ծառայություններ մատուցել անվճար կամ չհիմնավորված ցածր գներով, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են ընտրությունների հետ և ուղղված են ընտրությունների ժամանակ որոշակի արդյունքի հասնելուն:
Անվճար ծառայությունների մատուցումը թույլատրվում է եթե դրանց չեն ներգրավվում երրորդ անձինք:
9. Նախընտրական հիմնադրամ ձեւավորելու նպատակով առաջադրված թեկնածուներին, բացառությամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից առաջադրման համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկօրյա ժամկետում, տրվում է առաջադրման փաստը հավաստող տեղեկանք, որի հիման վրա և թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրավոր դիմումների, իuկ գրանցված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար` միայն գրավոր դիմումների համաձայն, բանկերը թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, իuկ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների դեպքում` կուսակցության, կուսակցության դաշինքի անվամբ բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ:
10. Յուրաքանչյուր թեկնածու, կուսակցություն նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական oրենuգրքով սահմանված ընտրական գրավը մուծելու նպատակով կարող է ձեւավորել մեկ նախընտրական հիմնադրամ:
11. Նախընտրական հիմնադրամ ձեւավորելու նպատակով ժամանակավոր հատուկ հաշվեհամարի բացման համար դիմումատուի և համապատասխան բանկի միջեւ կնքվում է բանկային հաշվի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ համապատասխան ընտրական հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հետ կապված գործարքների վերաբերյալ: Այդ բանկերը նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց վերադարձնում են սույն օրենսգրքով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները:
13. Թեկնածուն, կուսակցությունը իրավունք ունի հետ վերադարձնել հիմնադրամ կատարված կոնկրետ մուծումը:
14.Եթե թեկնածուն կամ կուսակցությունը կամ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն նախընտրական քարոզչության համար, բացի նախընտրական հիմնադրամի միջոցներից, օգտագործում է նաեւ այլ միջոցներ, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի, կուսակցության ընտրական ցուցակի, կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը£
15.Թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից£
16.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին թույլատրում է հիմնադրամից վճարումներ կատարել նաեւ քվեարկության օրվանից հետո` մինչեւ քվեարկության օրը կատարված գործարքների համաձայն:
17. Ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչեւ նոր ընտրությունների համար թեկնածուներ կամ կուսակցություններ գրանցելը£ Նոր ընտրությունների համար կրկին գրանցված թեկնածուները կամ կուսակցությունները կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները£ Նոր ընտրությունների համար թեկնածուների կամ կուսակցությունների չգրանցվելու դեպքում նրանց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
18. Նախընտրական հիմնադրամներից վճարումների օրինականության համար պատասխանատվություն է կրում համապատասխան թեկնածուն, կուսակցությունը:
19. Թեկնածուները և կուսակցությունները ոչ ուշ, քան քվեարկությունից 3 օր հետո, իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին ներկայացնում են հայտարարագիր` իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ£ Հայտարարագրի ձեւը և այն ներկայացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվետվություններն ստանալուց անմիջապես հետո հաշվետվությունները հրապարակում է իր սահմանած կարգով, տեղադրում իր ինտերնետային կայքում:
20. Ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամի միջոցներից վճարված լինելու և ընտրությունների արդյունքում ընտրվելու կամ թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում վավեր ձայների և անճշտությունների թվի գումարի` կուսակցության համար առնվազն 5 տոկոս, իuկ կուսակցությունների դաշինքի համար առնվազն 7 տոկոս ձայներ ստանալու դեպքում թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական գրավի գումարը հետ է վերադարձվում համապատասխան նախընտրական հիմնադրամ:
21. Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
22. Թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում վավեր ձայների և անճշտությունների թվի գումարի` կուսակցության համար 5 տոկոսից, իuկ կուսակցությունների դաշինքի համար 7 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները և ընտրական գրավի գումարը փոխանցվում են պետական բյուջե:
23. Ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչեւ նոր ընտրության համար թեկնածու գրանցելը: Նոր ընտրության ժամանակ գրանցված թեկնածուն կարող է օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծված հիմնադրամում մնացած միջոցները: Նոր ընտրությանը չմասնակցող նախկին թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
24. Հայտարարագրում նշվում է`
ա) հիմնադրամ կատարված բոլոր մուծումների ժամանակագրությունը, դրանց կատարողների անունը, ազգանունը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.
բ) հիմնադրամում մնացած գումարի չափը (այդպիսին լինելու դեպքում):
Հայտարարագրերը ստորագրում են uույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաշվեհամարներ բացած թեկնածուները կամ թեկնածուների, կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները: Հայտարարագրերը համապատասխան ընտրական հանձնաժողով ներկայացվում են ուղեկցող գրությամբ:
25. Համապետական ընտրությունների դեպքում ընտրական հանձնաժողովները հայտարարագրերը ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, դրանք ուղեկցող գրությամբ ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Հանրապետության Նախագահի և կուսակցությունների հայտարարագրերը եռօրյա ժամկետում տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, իuկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները կարող են տրամադրվել վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդներին:
26. Համապետական ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարությունն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը:
27. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարությունն իրականացնում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը` գործավարության սահմանված կարգին համապատասխան, հանձնաժողովի գործավարության մատյանում նշելով ստացված փաստաթղթի հերթական համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, բանկի անվանումը, փաստաթղթի համառոտ բովանդակությունը: ործավարության մատյանում կարող են կատարվել նաեւ այլ գրառումներ:
28. Նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված փաստաթղթերը, այդ թվում` թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը սույն oրենuգրքով սահմանված ժամկետներում պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ:

Հոդված 28. Նախընտրական հիմնադրամ կատարվող կամավոր մուծումները

1.Նախընտրական հիմնադրամ կատարվող վճարումները կատարվում են սեփական միջոցների հաշվին, անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ դրան փոխարինող փաստաթուղթը: Կամավոր մուծում կատարելիս վճարման անդորրագրում նշվում է` ազգանուն, անուն հայրանունը, ծննդյան թիվը, բնակության վայրը, անձնագրի կամ դրան փոխարինող փաստաթղթի համարը:
2.Իրավաբանական անձինք կամավոր վճարումներ կարող են կատարել միայն անկանխիկ եղանակով:
Վճարման հանձնարարագրում պետք է նշվի իրավաբանական անձի անվանումը, հարկային կոդը, գրանցման ժամկետը, բանկային տվյալները:
3. Կամավոր վճարումները պետք է փոխանցվեն հատուկ հաշվեհամար ոչ ուշ, քան վճարմանը հաջորդող օրը:
4. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի նախընտրական հիմնադրամ կարող է կատարել նվազագույն աշխատավարձի մինչեւ 25-ապատիկի, իuկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչեւ 150-ապատիկի չափով կամավոր մուծում:
5. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների` Հայաստանի Հանրապետության ընտրական oրենuգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող գումարները հետ են վերադարձվում:
6. Նախընտրական հիմնադրամի հաշվեհամարին վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:
7. Նախընտրական հիմնադրամի հաշվեհամարին կատարվող կանխիկ վճարումների վճարման մուտքագրման օրդերի, իuկ անկանխիկ վճարման դեպքում հանձնարարականի "Վճարում կատարողը" մասում պարտադիր նշվում է`
ա) իրավաբանական անձանց համար` իրավաբանական անձի լրիվ անվանումը, պետական գրանցման տարեթիվը, բանկային վավերապայմանները, կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օտարերկրյա միջոցների տոկոսը.
բ) ֆիզիկական անձանց համար` քաղաքացու անուն-ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը:
Վճարումներ կատարողի կողմից uույն կետի պահանջները չպահպանելու դեպքում գումարը հետ է վերադարձվում, իuկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում պետական բյուջե:
7. Բացառությամբ թեկնածուի մահվան` թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե£

Հոդված 29. Ֆինանսական միջոցների հաշվառումը

1.Բյուջետային միջոցներ ստանալու, օգտագործելու, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և ծախսերի հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2.Տեղամասային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում տարածքային ընտրական հանձնաժողով` ընտրությունների ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Տարածքային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրություններից հետո` 10 օրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ հաղորդում է ներկայացնում ընտրություններից հետո` 60 օրվա ընթացքում:

Հոդված 30. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն

1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաեւ նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի վրա վերահսկողություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնաժողովին առընթեր ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Ծառայության աշխատանքներում պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել համապատասխան մասնագետներ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը նրանց գրանցող հանձնաժողովներից uույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 12-րդ կետում նշված կարգով ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում ստուգում և նյութերը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Քննարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ եռօրյա ժամկետում ուղարկվում են իրավասու մարմնին` այդ թվում` դատարան:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2.Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը.
ա) ստուգում է թեկնածուների, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները.
բ) ստուգում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացրած ֆինանսական հաշվետվությունները.
գ) ստուգում է թեկնածուների հայտարարագրերի հավաստիությունը իրենց գույքի և եկամուտների մասին.
դ) հսկողություն է իրականացնում նախընտրական հիմնադրամների հետ կատարվող գործարքների նկատմամբ
ե) առաջարկություն է ներկայացնում ՀԿԸՀ-ին քննարկելու համապատասխան կուսակցության, թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցը.
զ) ուսումնասիրում է ընտրական հանձնաժողովներում առկա ֆինանսական փաստաթղթերը.
է) անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջում է համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ` ընտրությունների կազմակերպման և անցկացման համար թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից կատարված ֆինանսավորման հարցերի առնչությամբ.
ը) Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկություններ է ներկայացնում բյուջետային միջոցների բաշխման և ընտրական հանձնաժողովներում բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ.
թ) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստում է որոշումների նախագծեր և ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը.
ժ) մասնակցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ընթացքում ֆինանսական ապահովման նպատակով իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին:
7. Ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս վարում է գործավարություն ՀԿԸՀ սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 6. ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 31. Վստահված անձի կարգավիճակը

1. Կուսակցությունների թեկնածուների ցուցակների ու թեկնածուների, գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում, իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, նախընտրական քարոզչությունը կազմակերպելու նպատակով, կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն ընտրողները:
2. Կուսակցություններին և թեկնածուներին, ըստ ներկայացված վստահված անձանց ցուցակների, տրվում են կնքված վկայականներ, բայց տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի: Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է թեկնածուի անունը, ազգանունը, կուսակցության անվանումը և կնքում է այն: Թեկնածուն կամ կուսակցության ղեկավարը վկայականները լրացնում, կնքում /թեկնածուն ստորագրում/ և տրամադրում է վստահված անձանց:
3.Վստահված անձանց գրանցման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Թեկնածուն, կուսակցությունների ղեկավարները ցանկացած պահի կարող են հետ կանչել իրենց նշանակած վստահված անձանց, նշանակել նորերին` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան ընտրական հանձնաժողովին:
4.Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, հարկային կոմիտեի, դատախազության և մաքսային ծառայողները, սոցիալական ապահովության մարմինների (ծառայությունների) աշխատակիցները, զինծառայողները, հոգևորականները, ընտրական հանձնաժողովի անդամները, թեկնածուները, հանրային զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները:
Պետական և մունիցիպալ պաշտոններ ունեցող անձինք, ինչպես նաև պետական ու մունիցիպալ այլ ծառայողները վստահված անձ կարող են դառնալ իրենց լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու պայմանով: Այս խումբ անձանց որպես վստահված անձինք ներկայացնելու պարագայում, համապատասխան ցուցակների հետ միասին ընտրական հանձնաժողով է ներկայացվում նաև ժամանակավորապես լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրամանի պատճեն:

Հոդված 32. Դիտորդական առաքելության իրավունքը

1.Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
1) միջազգային կազմակերպությունները.
2) օտարերկրյա պետությունները.
3)Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:
2.Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Ընտրությունների ժամանակ միջազգային կազմակերպություններից ու այլ պետություններից դիտորդներ հրավիրելու իրավունք ունեն`
1) Հանրապետության Նախագահը.
2) Ազգային ժողովի նախագահը.
3)Ազգային ժողովի խմբակցությունները.
4) վարչապետը.
5) արտաքին գործերի նախարարը.
6) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Սույն կետում նշված մարմիններին` համապատասխան կազմակերպություններին որպես դիտորդ հրավիրելու առաջարկություն կարող է ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանը, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները:

Հոդված 33. Դիտորդների հավատարմագրումը

1.Սույն օրենսգրքի 32 հոդվածում նշված կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
2.Հավատարմագրվելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են հանձնվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան ընտրության օրվանից 10 օր առաջ:
3.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիրը համապատասխան կազմակերպություններին է հանձնում դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո: Դիմումի հետ միասին պետք է ներկայացվի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ միջազգային դիտորդները պետք է ներկայացնեն նաև 32 հոդվածում նշված սուբյեկտներից որևէ մեկի հրավերքը:
4.Հավատարմագրվելուց հետո դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից որեւէ թեկնածուի կամ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության աջակցելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան դիտորդին զրկելու դիտորդական իրավունքից, իսկ նման դեպքերի կրկնվելու դեպքում այդ իրավունքից զրկել նաև համապատասխան կազմակերպությանը:
Դիտորդական կազմակերպությունների լիազորությունները սկսվում են հավատարմագրման օրվանից և ավարտվում են ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել:
Ընտրության արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորությունները ավարտվում են դատական ակտի հրապարակման պահից 7 օր հետո, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:
Նոր ընտրության դեպքում կարող են գրանցվել նոր դիտորդական կազմակերպություններ:

Հոդված 34. Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

1. Վստահված անձը իրավունք ունի`
1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա գտնվելու քվեարկության սենյակում.
2) ծանոթանալու ընտրական փաստաթղթերին, այդ թվում` ընտրողին ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դատարանի վճռին կամ լիազոր մարմնի տված համապատասխան տեղեկանքին.
3) ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի այն անդամի ներկայությամբ, ում որ կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու ընտրական փաստաթղթերին, մասնավորապես` ընտրական հանձնաժողովների որոշումներին, արձանագրություններին, ստանալու դրանց պատճենները, կատարելու քաղվածքներ, նույն կարգով ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին: Որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանի գրառումների պատճենները և քաղվածքները պետք է կնքեն և ստորագրեն հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված փաստաթղթերը կնքվում են միայն քվեարկության oրը.
4) բողոքարկելու հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.
5) հետեւելու քվեաթերթիկների տպագրման, քվեաթերթիկները տպարանից տարածքային ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովից` տեղամասային ընտրական հանձնաժողով, իuկ քվեարկությունից հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից տարածքային ընտրական հանձնաժողով փոխադրելու, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում դրանք պահպանելու, սույն oրենuգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո` դրանք պահպանման հանձնելու, տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկները հաշվարկելու գործընթացներին:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում uույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկությունները հայտնում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովները` հանձնաժողովի գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնելով համապատասխան հայտարարություն.
6) քվեաթերթիկների տպագրման ամբողջ ընթացքում ներկա գտնվել տպարանում, ինչպես նաեւ իր միջոցների հաշվին ուղեկցել քվեաթերթիկները տարածքային ընտրական հանձնաժողով, քվեարկության նախորդ oրը` տարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իuկ քվեարկությունից հետո` տեղամասային ընտրական հանձնաժողովից տարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան:
7) քվեարկության նախորդ oրը տարածքային ընտրական հանձնաժողովում հետեւել քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին.
8) քվեարկությանը նախորդող և քվեարկության oրը տեղամասային ընտրական հանձնաժողովում, չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքներին, հետեւել քվեաթերթիկների հաշվարկման և փաթեթավորման գործընթացներին.
9) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ներկա գտնվելու հանձնաժողովի` ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկներ հատկացնող, քվեաթերթիկը կնքող և քվեատուփը հսկող անդամների կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.
10) քվեարկության արդյունքները ամփոփելիս ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին.
11) մասնակցել քվեարկության արդյունքների վերահաշվարկմանը.
12) իրականացնելու uույն oրենuգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:
2. Վստահված անձը իր իրավունքները իրականացնում է uույն oրենuգրքով սահմանված կարգով:
Վստահված անձը պետք է ներկայացնի վստահված անձի վկայականը և անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ անձնագրին փոխարինող 9-րդ ձեւ):
3. Ընտրական հանձնաժողովի նիստին (խորհրդակցական ձայնի իրավունքով), քվեարկության ընթացքում, ինչպես նաև ընտրական մյուս միջոցառումներին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի և կուսակցությունների մեկական վստահված անձ:
Քվեարկության երկրորդ փուլում, ինչպես նաև այն դեպքերում, երբ քվեարկվում են երեք և պակաս թեկնածուներ, կուսակցություններ, թեկնածուների ցուցակներ, ապա կարող են մասնակցել երկուական վստահված անձ:
4. Վստահված անձի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք, այդ թվում` ընտրական հանձնաժողովները, իրավունք չունեն վստահված անձանց դուրս հրավիրել հանձնաժողովի նիստից, քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնել հանձնաժողովի աշխատանքներին կամ այլ ընտրական միջոցառմանը ներկա գտնվելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:
5. Վստահված անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իր հայտնած կարծիքի համար:

Հոդված 35. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչն իրավունք ունեն`
1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իuկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում: Հետեւելու քվեաթերթիկների տպագրման, քվեաթերթիկները տպարանից տարածքային ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովից` տեղամասային ընտրական հանձնաժողով, իuկ քվեարկությունից հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից տարածքային ընտրական հանձնաժողով փոխադրելու, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում դրանք պահպանելու, սույն oրենuգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո` դրանք պահպանման հանձնելու, տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկները հաշվարկելու գործընթացներին:
2)ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ.
3) ազատ տեղաշարժվել տեղամասային կենտրոնում` քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար:
4) հետևել քվեարկության արդյունքների ամփոփմանը, ստանալ քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրությունները, քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո ուղեկցել ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական հանձնաժողով:
5) բողոքարկել ընտրական հանձնաժողովի իրեն վերաբերվող որոշումները, գործողությունները, անգործությունները.
6) մասնակցել տարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկին.
7) ներկա գտնվել նախընտրական քարոզչության հրապարակային միջոցառումներին.
8) հանդես գալ միջանկյալ և վերջնական եզրակացություններով.
2. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք չունի միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, ձեռնարկել միջոցներ, որոնք կխախտեն քվեարկության գաղտնիությունը, օգտագործել իրենց կարգավիճակը այն հարցերում, որոնք կապված չեն ընտրությունների դիտարկման հետ:
3. Դիտորդը քվեարկության oրը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ:
4. Դիտորդի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք, այդ թվում` ընտրական հանձնաժողովները, իրավունք չունեն դիտորդին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչին դուրս հրավիրել հանձնաժողովի նիստից, քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին կամ այլ ընտրական միջոցառմանը ներկա գտնվելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:
5. Դիտորդը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:

Հոդված 36. Օտարերկրյա (միջազգային) դիտորդներ

1.Օտարերկրյա (միջազգային) դիտորդները ՀՀ մուտքի արտոնագիր են ստանում օրենքով սահմանված կարգով և հավատարմագրվում են ՀԿԸՀ-ում, սույն օրենսգրքով սահմանված պաշտոնատար անձանցից համապատասխան հրավերք ունենալու պարագայում:
2. ՀԿԸՀ-ը օտարերկրյա դիտորդին տալիս է սահմանված նմուշի վկայական նրա կողմից ներկայացված փաստաթղթի հիման վրա` հավատարմագրման վերաբերյալ դիմումի և համապատասխան հրավերքի, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի:
3.Միջազգային դիտորդի գործունեությունը սահմանվում է սույն օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով:
4. .Օտարերկրյա դիտորդներն իրենց լիազորությունների իրականացման ընթացքում գտնվում են ՀՀ հովանու ներքո: Ընտրական հանձնաժողովները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել միջազգային դիտորդներին:
5.Ընտրությունների կազմակերպման ու անցկացման ցանկացած փուլում միջազգային դիտորդներն իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել օրենսդրության, ընտրությունների կազմակերպման վերաբերյալ, հանդես գալ մամլո ասուլիսներով, հայտարարություններով:
6.Միջազգային դիտորդներն ունեն ընտրական հանձնաժողովներում արտահերթ ընդունելության իրավունք: Նրանք կարող են հանդիպել թեկնածուների վստահված անձանց, դիտորդական առաքելություն իրականացնող այլ կազմակերպությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և փորձագետների հետ:
7.Միջազգային դիտորդական կազմակերպությունը կարող է զրկվել այդ իրավունքից սույն օրենսգրքի .... հոդվածով սահմանված հիմքերով: