www.ajk.am
ՕՐԻՆԱԳԾԵՐ / ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը`

ԲԱԺԻՆ 2. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ



ԳԼՈՒԽ 7. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ:
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 37. Ընտրական հանձնաժողովները

1.Ընտրական հանձնաժողովները պետական մարմիններ են, որոնք ապահովում են ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2.Ընտրությունների կազմակերպման ու անցկացման ընթացքում ընտրական հանձնաժողովներն սույն օրենսգրքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում անկախ են և ենթարկվում են միայն Սահմանադրությանը, օրենքներին և դատական ակտերին, իսկ ստորադաս ընտրական հանձնաժողովները` վերադաս ընտրական հանձնաժողովների որոշումներին:
3. Ընտրական հանձնաժողովի աշխատանքներին օրենսդիր, գործադիր, դատական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջամտությունը արգելվում է:
4.Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովները գործում են մշտական հիմունքներով:
5.Ընտրական հանձնաժողովների որոշումները` ընդունված իրենց լիազորությունների շրջանակներում, պարտադիր են պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար:
6.Ընտրական հանձնաժողովների ոչ իրավաչափ որոշումները ենթակա են վերացման վերադաս ընտրական հանձնաժողովների կամ դատարանի կողմից: Վերադաս ընտրական հանձնաժողովը համապատասխան որոշումը կարող է վերացնել նաև իր նախաձեռնությամբ: Վերադաս ընտրական հանձնաժողովը կարող է ընդունել ստորադաս ընտրական հանձնաժողովի լիազորությունների մեջ մտնող հարցի վերաբերյալ ըստ էության որոշում կամ հանձնարարել ստորադաս ընտրական հանձնաժողովին ընդունելու այս կամ այն որոշումը, կատարելու որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ որևէ գործողություն կատարելուց:

Հոդված 38. Ընտրական հանձնաժողովների համակարգը

1 Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպում և անցկացնում են`
1) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
2) տարածքային ընտրական հանձնաժողովները.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովները:
2. Հայաստանի Հանրապետությունում կազմավորվում են 50 տարածքային ընտրական հանձնաժողովներ:
Տարածքային ընտրական հանձնաժողովների տարածքները ընդգրկող ընտրողների թվերի տարբերությունը չի կարող գերազանցել ընտրողների x տոկոսը:
Տարածքային ընտրական հանձնաժողովների սահմանները սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3.Յուրաքանչյուր ընտրական տեղամասում կազմավորվում է մեկ տեղամասային ընտրական հանձնաժողով:

Հոդված 39. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը

1. Ընտրական հանձնաժողովների անդամ կարող են լինել այն ընտրողները, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել են որակավորման վկայականներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ /նախագահ, նախագահի տեղակալ, քարտուղար/, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահ, նախագահի տեղակալ, քարտուղար կարող են լինել առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, բարձրագույն իրավաբանական կրթություն կամ իրավունքի ոլորտում գիտական աստիճան ունեցող քաղաքացիները:
2.Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաեւ զորակոչից:
3.Ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել գլխավոր դատախազը:
4.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարն ու անդամները աշխատում են մշտական հիմունքներով, չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
5.Ընտրական հանձնաժողովների անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում, ներկայացնել առաջարկություններ և պահանջել« որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ պատշաճ պատասխաններ, բողոքարկել համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունը կամ անգործությունը:
6.Ընտրական հանձնաժողովների անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորության սահմաններում տրված հանձնարարությունները£
7.Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` համապատասխան հանձնաժողովի նախագահին տեղեկացնելով, իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա գտնվել քվեարկության սենյակում, մասնակցել քվեարկության արդյունքների ամփոփմանը:
8. Տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն ընտրությունների ընթացքում իրավունք ունեն ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականություններ կատարելուց:
9.Ընտրական հանձնաժողովների անդամների, ինչպես նաև աշխատակազմի վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի և հանձնաժողովի անդամների վարձատրությունը կատարվում է “Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
9.Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը, իսկ ընտրությունների ժամանակահատվածում նաև հանձնաժողովի անդամները վարձատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Ընտրությունների ժամանակահատվածում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի վարձատրության 50 տոկոսի չափով:
10.Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով: Տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրում պահպանվում է:
12.Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

ԳԼՈՒԽ 8. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 40. Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները

1. Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:
2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները նախարարները և նրանց տեղակալները, մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստիկանության և պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, բանկային համակարգի աշխատակիցները, վստահված անձինք, դիտորդները, թեկնածուները, թեկնածուների մերձավոր ազգականները, անմիջապես նրանց ենթակայությամբ աշխատող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:

Հոդված 41. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար ընտրելու կարգը

1.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից` այն հաշվով որ, քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունը հանձնաժողովներում ներկայացված լինեն հավասար թվով անդամներով:
2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաղկացած է 12 անդամից, որոնցից 6-ին նշանակում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող այն կուսակցությունները /դաշինքները/, որոնք ընդգրկված են կառավարության կազմում, 6-ին Ազգային ժողովում խմբակցություն ունեցող այն կուսակցությունները /դաշինքները/ որոնք ընդգրկված չեն կառավարության կազմում:
3. Եթե կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների թիվը 6-ից ավել է, ապա հանձնաժողովի անդամ նշանակում են այդ կուսակցություններից ընտրությունների արդյունքում առավելագույն ձայներ ստացած առաջին 6 կուսակցությունները, եթե այդ կուսակցությունների թիվը 5 է ապա յուրաքանչյուր կուսակցություն նշանակում է մեկական անդամ, եթե 6-ից փոքր է, ապա լրացուցիչ տեղերը լրացվում են համապատասխան թվով առավելագույն ձայներ ստացած կուսակցությունների կողմից:
Սույն կարգը տարածվում է նաև կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների վրա:
4.Ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող կուսակցությունները ընտրական հանձնաժողովի անդամին նշանակում են իրենց մշտական գործող բարձրագույն մարմնի որոշմամբ:
5.Ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք ունեցող դաշինքները ընտրական հանձնաժողովի անդամին նշանակում են Ազգային ժողովում ձևավորված խմբակցության որոշմամբ:
6.Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է Ազգային ժողովի ընտրություններից հետո, ոչ շուտ, քան 100 և ոչ ուշ, քան 110 օրվա ընթացքում:
7.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակում է գործող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար ընտրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր ձևավորվելուց հետո 5 օրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված վերջին օրը` ժամը 12.00-ին: Առաջին նիստում հանձնաժողովի նախագահ, տեղակալ, քարտուղար չընտրելու դեպքում հաջորդ օրերին, նույն ժամին հրավիրվում են հանձնաժողովի նիստեր, մինչև հանձնաժողովի նախագահ ընտրվելը: Նիստը հրավիրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրում: Առաջին նիստը վարում է հանձնաժողովի` տարիքով ավագ անդամը:
9.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:
10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և տեղակալն ու քարտուղարը չեն կարող լինել միայն կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների նշանակած անդամների թվից կամ միայն կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների նշանակած անդամների թվից: Հանձնաժողովի նախագահի, տեղակալի և քարտուղարի ընտրություններից առաջ վիճակահանությամբ որոշվում է, թե որ կուսակցությունների խմբի կողմից նշանակած անդամների թվից պետք է ընտրվի հանձնաժողովի նախագահը, և որ կուսակցությունների խմբի կողմից նշանակած անդամների թվից` տեղակալն ու քարտուղարը:
11.Հանձնաժողովի նախագահ, տեղակալ, քարտուղար կարող են ընտրվել միայն վիճակահանության համաձայն որոշված խմբերի ներկայացուցիչները:
Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
12.Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Եթե թեկնածուները ստացել են հավասար թվով ձայներ, ապա անց է կացվում նոր քվեարկություն` թեկնածուների նոր առաջադրմամբ:
13.Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անց է կացվում նոր ընտրություն` թեկնածուների նոր առաջադրմամբ :
14. Սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում եռօրյա ժամկետում« նախագահին նշանակում է կառավարությունը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճակահանությամբ որոշված համապատասխան խումբ անդամներից:
15.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունը կատարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սույն հոդվածով նախատեսված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց (նշանակվելուց) հետո` 5 օրյա ժամկետում` պայմանով, որ եթե հանձնաժողովի նախագահը ընտրվել է կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվից, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվից և հակառակը: Սույն կանոնը տարածվում է նաև կառավարության կողմից սույն հոդվածում նախատեսված դեպքերում հանձնաժողովի նախագահ, տեղակալ, քարտուղար նշանակելու վրա:

Հոդված 42. Տարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար ընտրելու կարգը

1.Տարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված կարգով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորվելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած օրը:
2. Տարածքային ընտրական հանձնաժողովները համարակալվում են և բաժանվում, ըստ կենտ և զույգ թվերի: Կենտ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահը ընտրվում է կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ քարտուղարն ու տեղակալը կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվից:
Զույգ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահը ընտրվում է կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ քարտուղարն ու տեղակալը կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված անդամներից:
3.Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին և քարտուղարին ընտրում է տարածքային ընտրական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամների կազմից, տարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի և քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով: Տարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը սկսվում է տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին և կարող է ընթանալ մինչև 2 օր: Նիստը հրավիրվում է տարածքային ընտրական հանձնաժողովի վարչական շենքում, այն վարում է հանձնաժողովի` տարիքով ավագ անդամը:
4.Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունների առաջադրման իրավունքը պատկանում է տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին:
5.Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց (նշանակվելուց) հետո` 2 օրյա ժամկետում:
6.Սահմանված կարգով և ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար չընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար նշանակում է կառավարությունը` տվյալ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից` եռօրյա ժամկետում, պահպանելով սույն հոդվածի 2-րդ կետի պահանջը:

Հոդված 43. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար ընտրելու կարգը

1.Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:
2.Նշված կարգով տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար հայտերը տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին են ներկայացվում յուրաքանչյուր ընտրությունից առաջ ոչ շուտ, քան 55 և ոչ ուշ, քան 50 oր առաջ:
3.Տեղամասային ընտրական հանձնաժողովները նշված կարգով չկազմավորվելու դեպքում հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները համարակալվում և բաժանվում են, ըստ կենտ և զույգ թվերի: Կենտ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահը ընտրվում է կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ քարտուղարն ու տեղակալը կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից նշանակված անդամների թվից:
Զույգ համար ունեցող ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահը ընտրվում է կառավարության կազմում չընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից նշանակված հանձնաժողովի անդամներից, իսկ քարտուղարն ու տեղակալը կառավարության կազմում ընդգրկված կուսակցությունների կողմից նշանակված տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից նշանակված անդամների թվից:
5.Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը` ժամը 12.00-ին և վարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
6.Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:
7.Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրություններն անցկացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով` երկօրյա ժամկետում:
8.Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար չի ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվելուց ոչ ուշ, քան 5 օր հետո` համապատասխան հանձնաժողովի կազմից` պահպանելով սույն հոդվածի 4-րդ կետի պահանջը:

Հոդված 44. Ընտրական հանձնաժողովի, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի, հանձնաժողովի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կարգը

1.Դատարանի որոշմամբ ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների լիազորությունը կարող է դադարեցվել, իսկ հանձնաժողովի անդամները կարող են մինչև 10 տարի ժամանակով զրկվել հանձնաժողովի անդամ լինելու իրավունքից, եթե ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական իրավունքի խախտումները հանգեցրել են տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն, կամ եթե ընտրական հանձնաժողովը չի կատարել դատարանի կամ վերադաս ընտրական հանձնաժողովի որոշումները:
2.Ընտրական հանձնաժողովի լուծարման դեպքում նոր ընտրական հանձնաժողովը ձևավորվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով լուծարումից հետո 5 օրյա ժամկետում:
Քվեարկությանը նախորդող 20 օրվա ընթացքում չեն կարող լուծարվել Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովները, իսկ քվեարկությանը նախորդող 8 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովը:
1.Ընտրական հանձնաժողովի անդամի, այդ թվում` նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են`
1)իր դիմումի համաձայն.
2) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը.
3) 45 հոդվածի 11-րդ կետով նախատեսված հիմքով.
4) եթե նա զորակոչվել է.
5) եթե նա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, մահացած կամ անհայտ բացակայող.
6) եթե ընտրական օրենսդրության խախտման համար դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով ենթարկվել է քրեական կամ վարչական պատասխանատվության.
7) Ազգային ժողովի խմբակցության որոշմամբ /իր նշանակած անդամին/.
8) տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի իսկ 43-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կարգով նշանակված լինելու դեպքում հանձնաժողովի նախագահի որոշմամբ /իր նշանակած տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին/.
2. Ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել համապատասխան հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն կեսով ընդունված որոշմամբ: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել քվեարկության օրվանից ոչ ուշ« քան 3 օր առաջ: Հանձնաժողովի նախագահի նոր ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով, նույն նիստում:
3.Ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում հանձնաժողովի համալրումը համապատասխան կուսակցության, խմբակցության կամ հանձնաժողովի անդամի կողմից կատարվում է 10- օրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 3 օրվա ընթացքում` 24 ժամվա ընթացքում: Համապատասխան ժամկետներում համալրումներ չկատարելու դեպքում հանձնաժողովի անդամներին նշանակում է համապատասխան հանձնաժողովի նախագահը:
Քվեարկության և նրա նախորդ օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի նախագահը, տեղակալը, քարտուղարը կամ անդամը մահացել են, կամ կորցրել ընտրական իրավունքը, ընտրական հանձնաժողովի անդամի և ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի փոփոխություն չի թույլատրվում:

Հոդված 45. Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

1.Ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով:
2. Ընտրական հանձնաժողովներն իրավասու են սկսելու իրենց աշխատանքները, եթե նշանակվել են ընտրական հանձնաժողովների անդամների առնվազն երկու երրորդը:
2.Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը:
3.Օժանդակ աշխատանքների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կազմավորում է մշտական հիմունքներով գործող աշխատակազմ: Աշխատակազմի աշխատանքները ղեկավարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նշանակված աշխատակազմի ղեկավարը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման աշխատակազմ տարածքային ընտրական հանձնաժողովում ժամանակավոր հիմունքներով կարող է ստեղծվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Աշխատակազմի աշխատակիցների վարձատրության դրույքաչափերը որոշում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ընտրությունների ընթացքում հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար, հանձնաժողովի աշխատանքներին օժանդակելու նպատակով կարող են ներգրավվել անձինք քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա:
4.Ընտրական հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` ըստ անհրաժեշտության, իսկ ընտրությունների ժամանակահատվածում` ըստ հաստատված ժամանակացույցի:
5.Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` հրավիրվում է հանձնաժողովի արտահերթ նիստ: Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին:
6.Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների երկու երրորդը:
7. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի (նիստը վարողի) ձայնը վճռորոշ է:
8. Հանձնաժողովի անդամները, որոնք համաձայն չեն ընտրական հանձնաժողովի որոշման հետ, իրավունք ունեն ներկայացնել գրավոր հատուկ կարծիք, որը պետք է քննարկվի այդ հանձնաժողովի կողմից, արտացոլվի ընտրական հանձնաժողովի արձանագրությունում, կցվի համապատասխան որոշմանը և այդ մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում պետք է տեղեկացվի վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահը:
9.Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով և վերադաս հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյան, որում պարտադիր կարգով գրառվում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված գործավարությունը` համապատասխան ամսաթվերով, ժամերով, րոպեներով: ործավարության մատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ այն լրացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
10.ործավարության մատյանում նշվում է նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
11.Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստերին: Հերթական նիստերից երեք անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկությունից 3 օր առաջ, համապատասխան հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները:
12.Պետական մարմիններն ու կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, այն կազմակերպությունները, որոնց բաժնեհավաք կապիտալում ավելի քան 30 տոկոսը կազմում է պետական կամ համայնքային սեփականություն, համապետական ընտրությունների ժամանակ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պարտավոր են աջակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը:

Հոդված 46. Հրապարակայնությունը ընտրական հանձնաժողովների աշխատանքում

1.Ընտրական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված ընտրական հանձնաժողովի կազմակերպած այլ միջոցառումներին իրավունք ունեն ներկա գտնվելու վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները, թեկնածուները, նրանց վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: Ընտրական հանձնաժողովի աշխատանքներին այս անձանց մասնակցության համար լրացուցիչ թույլտվություն չի պահանջվում:
2.Համապատասխան ընտրական հանձնաժողովը ընտրական հանձնաժողովների նիստերի և քվեարկության ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով, ապահովում է վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունն ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, նրանց համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ և հավասար պայմաններ:
3.Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ընտրական հանձնաժողովի նիստերին, քվեարկության օրը, քվեարկության և ընտրության արդյունքներն ամփոփելիս պետք է կրեն իրենց անուն ազգանունով տարբերանշաններ:
4. Համապատասխան ընտրական հանձնաժողովն իր նիստերի մասին տեղեկացնում է անմիջական վերադաս ընտրական հանձնաժողովին, գրանցված թեկնածուներին, կուսակցություններին, նրանց վստահված անձանց, դիտորդներին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին` ընտրական հանձնաժողովների նիստերի տեղի, վայրի ինչպես նաև քննարկվող հարցերի վերաբերյալ:
5.Ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների վերաբերյալ 2 օրյա ժամկետում տեղեկացվում է վերադաս ընտրական հանձնաժողովը:
Ընտրական հանձնաժողովի այն նիստին, որի ընթացքում քննարկվում են հանձնաժողովին ներկայացված դիմումները, կարող են ներկա գտնվել նաև դիմումատուն, շահագրգիռ անձինք ու նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև այն անձինք, որոնք կարող են ըստ էության բացատրություններ, պարզաբանումներ տալ քննարկվող հարցի վերաբերյալ:
6.Ընտրական հանձնաժողովներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին արգելվում է ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող հարցերի առնչությամբ ընդունել գաղտնի որոշումներ:
7.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներն ընդունվելուց հետո 3 օրյա ժամկետում հրապարակվում են »Հայաստանի Հանրապետություն« թերթում:
8.Ընտրությունները նշանակվելուց հետո ոչ ուշ, քան 10 օրը մեկ 10 րոպե տևողությամբ, իսկ նախընտրական քարոզչության փուլում` ոչ ուշ, քան շաբաթական 3 անգամ 15 րոպե տևողությամբ Հանրային հեռուստաընկերությունը ՀԿԸՀ-ին իր որոշումները ներկայացնելու, ընտրությունների ընթացքի, ձեռնարկվող միջոցառումների, պլանավորվող աշխատանքների, ինչպես նաև ընտրական օրենսդրության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար տրամադրում է անվճար եթեր:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նման դիմումի առկայության դեպքում 2 օրվա ընթացքում իր ծավալի միչև 5 տոկոսը պարտավոր է տրամադրել նաև »Հայաստանի Հանրապետություն« թերթը:
9. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ oրը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների գրանցամատյանում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:
10.Ընտրության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են երեքժամյա պարբերականությամբ տարածքային ընտրական հանձնաժողով տվյալներ հաղորդել քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին: Տարածքային ընտրական հանձնաժողովները նշված տվյալներն ամփոփում, հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով են հաղորդում երեքժամյա պարբերականությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են համարվում Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները), ժամը 11.00-ից պարբերաբար հրապարակում է տվյալներ ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին: Նախնական վերջին տվյալները հրապարակվում են ժամը 23.00-ից ոչ ուշ: Քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին վերջնական տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակում է քվեարկության ավարտից հետո 16 ժամվա ընթացքում:
11.Քվեարկությունն ավարտվելուց անմիջապես հետո` ժամը 20-ից մինչեւ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից քվեարկության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ ոչ ուշ, քան երեքժամյա պարբերականությամբ տրվում է տեղեկատվություն:

Հոդված 47. Ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը

1. Քվեարկության նախորդ oրը տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամին որոշելու համար անց է կացնում վիճակահանություն:
Քվեաթերթիկները ստորագրելու համար անցկացվող վիճակահանությանը մաuնակցում են տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները:
Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից երեքի վրա նշում է "ստորագրող": Թերթիկները քառապատիկ ծալում է` այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:
Ըuտ հանձնաժողովի անդամների ազգանունների, իuկ ազգանունները համընկնելու դեպքում` ըuտ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ:
Քվեաթերթիկները ստորագրում են հանձնաժողովի այն երեք անդամները, որոնց վիճակահանության արդյունքում բաժին է ընկել նշում պարունակող թերթիկ:
Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:
2. Քվեարկության oրը` ժամը 7:00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում, վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, ինչպես նաև քվեաթերթիկներ հատկացնող, քվեաթերթիկների կնքման և քվեատուփի համար պատասխանատու մեկական անդամի: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մաuնակցում:
3. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա լրացնում է`
ա) "Ընտրողների գրանցումն իրականացնող" (1, իuկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում` 2 հատ թերթիկ),
բ) "Քվեաթերթիկներ հատկացնող" (1 հատ),
գ) "Քվեաթերթիկները կնքող" (1 հատ),
դ) "Քվեատուփի համար պատասխանատու" (1 հատ) բառերը:
Թերթիկները քառապատիկ ծալում է այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:
Ըuտ հանձնաժողովի անդամների ազգանունների, իuկ ազգանունները համընկնելու դեպքում` ըuտ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրվածը և թերթիկը փոխանցում հանձնաժողովի նախագահին:
Վիճակահանության արդյունքում, ըuտ հանձնաժողովի անդամներին բաժին ընկած թերթիկների նշումների, հանձնաժողովի անդամների միջեւ բաշխվում են քվեարկությունը կազմակերպելու համար սույն օրենսգրքով նախատեսված պարտականությունները:
Վիճակահանության արդյունքում առանց նշումի թերթիկ հանած
հանձնաժողովի անդամը կատարում է հանձնաժողովի նախագահի` քվեարկության կազմակերպմանն ուղղված հանձնարարականները:
Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:
3. Ընտրական հանձնաժողովներում այլ վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
4.Վիճակահանության արդյունքներին չհամապատասխանող փոխատեղում չի թույլատրվում:

Հոդված 48. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելու կարգը, ժամկետները

1. Կուսակցությունները, թեկնածուները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք իրենց ընտրական իրավունքների խախտման կամ խախտման անմիջական սպառնալիքի դեպքում իրավունք ունեն բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները` այդ թվում նաև ընտրական հանձնաժողովների, դրանց նախագահների, նախագահների տեղակալների, անդամների (այսուհետ` հանձնաժողովների ) գործողությունը կամ անգործությունը:
2. Ընտրական հանձնաժողովների որոշումները, այդ թվում նաև ընտրական հանձնաժողովների գործողությունը կամ անգործությունը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ, կարող են բողոքարկվել`
ա) բողոքարկվող ակտն ընդունած ընտրական հանձնաժողովին,
բ) բողոքարկվող ակտն ընդունած ընտրական հանձնաժողովի վերադաս ընտրական հանձնաժողովին,
գ) դատարան:
3. Ընտրական հանձնաժողովների ակտերը, այդ թվում նաև ընտրական հանձնաժողովների գործունեության կամ անգործության վերաբերյալ բերված բողոքը, չի կարող միաժամանակ քննարկվել սույն հոդվածի 2 կետի ա), բ), և գ) ենթակետերում նշված մարմիններում:
4. Եթե ընտրական հանձնաժողովի որոշումը, այդ թվում նաև ընտրական հանձնաժողովի գործողությունը կամ անգործությունը բողոքարկվում է ընտրական հանձնաժողովներ և դատարան միաժամանակ, ապա այն ենթակա է դատարանի քննությանը` ընտրական հանձնաժողովում բողոքի քննարկման միաժամանակյա դադարեցմամբ:
Եթե ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է ակտն ընդունած ընտրական հանձնաժողովին և բողոքարկվող ակտն ընդունած ընտրական հանձնաժողովի վերադաս ընտրական հանձնաժողովին, ապա այն ենթակա է վերադաս ընտրական հանձնաժողովում քննարկմանը` ակտն ընդունած ընտրական հանձնաժողովում բողոքի քննարկման միաժամանակյա դադարեցմամբ:
5. Եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ« ապա ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել` որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործություն ցուցաբերվելուց հետո` ընտրությունների ժամանակ (ընտրությունների նշանակման օրվանից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը)` 5 օրյա ժամկետում, ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում` եռամսյա ժամկետում:
6. Քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը` մինչեւ ժամը 14.00-ն: Այդ բողոքների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում մինչեւ տարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփումը£
7. Եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ« բողոքները քննարկվում և որոշում է կայացվում համապատասխան դիմումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկություններին նախորդող 5 օրվա ընթացքում տրված բողոքների վերաբերյալ` անհապաղ, իսկ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում` 30 օրյա ժամկետում£
Եթե քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում ընտրողների իրավունքների խախտմանը վերաբերվող բողոքների քննարկման հարցով հնարավոր չէ հրավիրել հանձնաժողովի նիստ, այդ հարցով որոշումներ ընդունելու իրավունք ունի հանձնաժողովի նախագահը:
8. Քվեարկության և դրան նախորդող 5 օրվա ընթացքում ստացված բողոքները քննարկվում են և որոշում (վճիռ) է կայացվում անհապաղ£
Քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները բողոքարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, բացառությամբ Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների, ինչպես նաև այդ հանձնաժողովի գործողությունները և անգործությունը , կարող են բողոքարկվել դատարան:
10. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված վեճերի« լուծում է սահմանադրական դատարանը:
11. Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից հետո 7-րդ օրը:
12. Ընտրական հանձնաժողովի այն նիստերին, որոնց ընթացքում քննարկվելու են բողոքներ, բացի սույն օրենքի... հոդվածում նշված անձանցից, պետք է հրավիրվեն բոլոր այն անձինք, որոնց բացատրությունները կարող են օգտակար լինել բողոքի քննարկման արդյունքում որոշում ընդունելու համար:
13. Համապետական ընտրությունների ժամանակ բոլոր դատարանների և դատախազության, իսկ մյուս ընտրությունների ժամանակ` տվյալ տարածքը սպասարկող դատարանների և դատախազության համար քվեարկության օրն աշխատանքային օր է:

Հոդված 49 . Ընտրական հանձնաժողովներում բողոքների քննարկման կարգը

1. Ընտրական հանձնաժողովներում բողոքների քննարկվում և պատասխանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
2. Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից, պարունակի նրա անունը, ազգանունը, բնակության հասցեն, տրման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, բերի հիմնավորումներ, իսկ հնարավոր ապացույցները կցի դիմումին:
3. Եթե դիմումում առկա են ձևական uխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ընտրական հանձնաժողովը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ընտրական հանձնաժողովը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:
4. Եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու ընտրական հանձնաժողովին, ապա դիմումն ստացած ընտրական հանձնաժողովը եռօրյա ժամկետում այն վերահաuցեագրում է իրավասու ընտրական հանձնաժողովին` ծանուցելով դիմողին:
5. Եթե բողոքում ներկայացված հարցերից մեկը կամ մի քանիսը ենթակա են այլ մարմնի իրավասությանը, ապա ընտրական հանձնաժողովը դիմումն այդ մասով վերահաuցեագրում է իրավասու մարմին` ծանուցելով դիմողին:
6. Եթե բողոքում առաջադրված պահանջը չի մտնում ինչպես այն ստացած ընտրական հանձնաժողովի, այնպես էլ որեւէ այլ մարմնի իրավասության մեջ, ապա ընտրական հանձնաժողովը դիմումը և դրան կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին:
7. Uույն հոդվածով նախատեսված դեպքերում ընտրական հանձնաժողովն իր մոտ պահում է
վերահաuցեագրված կամ հետ վերադարձված դիմումի պատճենները, իuկ անհրաժեշտության դեպքում` նաեւ դրանց կից փաստաթղթերի կամ դրանց մի մասի պատճենները կամ դրանց ցանկը:
8. բողոքը տրվում է այն ընտրական հանձնաժողովին, որն իրավասու է լուծելու բողոքում բարձրացված հարցը: Ստացված բողոքը անհապաղ մուտքագրվում է ընտրական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին: Բողոքը բարձրացված հարցերը ուսումնասիրում է հանձնաժողովի անդամը և ներկայացնում առաջարկություն դրանց լուծման վերաբերյալ: Բողոք բերողը պարբերաբար կարող է տեղեկանալ իր դիմումի քննարկման ընթացքի մասին, իր հայեցողությամբ ներկայացնել դիմումում բերված փաստերի վերաբերյալ տեղեկություններ:
9. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են միջոցներ `անհապաղ:
10. Բողոքի պատասխանը բողոք բերողին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի ստորագրությամբ: Բողոքի պատասխանը նախապատրաստած հանձնաժողովի անդամը ստորագրում է հանձնաժողովում պահվող դիմումի պատասխանի օրինակի վրա:
11. Ընտրական հանձնաժողովներում մուտքագրված բողոքների թափանցիկ ու արդարացի քննարկման և նրանց հետագա ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում են հանձնաժողովի անդամները, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները և վստահված անձինք, դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Հոդված 50. Տարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամը և տվյալ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում ներկա գտնված վստահված անձն իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու այդ տեղամասում քվեարկության արդյունքները` համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում:
2. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը դիմումատուն տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում է անձամբ` ներկայացնելով նաև անձը հաստատող փաստաթուղթ, վստահված անձի դեպքում` նաև վստահված անձի վկայականը:
3. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը պետք է պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրը և այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաև այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել:
4. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի պահանջի մասին դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի մասին ներկայացրել է հատուկ կարծիք:
5. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի համար ներկայացվում է առանձին դիմում:
6. Տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի պահանջի մասին դիմումները գրառում է գործավարության մատյանում` ըստ ստացման հերթականության` նշելով ստացման ժամանակը:
7. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումները տարածքային ընտրական հանձնաժողովում ընդունվում և սահմանված կարգով գործավարության մատյանում գրառվում են քվեարկության հաջորդ օրը` մինչև ժամը 14:00-ն: Վերահաշվարկի աշխատանքներն տարածքային ընտրական հանձնաժողովում սկսվում են քվեարկության հաջորդ օրը` ժամը 16:00-ից: Վերահաշվարկ իրականացնելիս տարածքային ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն, եթե հանձնաժողովն աշխատաժամանակը երկարաձգելու մասին որոշում չի ընդունում:
8. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնում է ըստ վերահաշվարկի պահանջի մասին ստացած դիմումների հերթականության, սակայն եթե դիմումները ներկայացվել են տարբեր թեկնածուների վստահված անձանց կողմից, ապա ստուգվում է ըստ թեկնածուների վստահված անձանց հերթականության`մեկական տեղամաս յուրաքանչյուր վստահված անձի պահանջածներից` ըստ վերջինիս հայեցողության:
Ստուգումները կատարվում են տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
9. Տարածքային ընտրական հանձնաժողովը պետք է ստուգումների աշխատանքները կազմակերպի այնպես, որպեսզի հնարավորություն ունենա ստուգել պահանջված բոլոր տեղամասերի քվեարկության արդյունքները, անհրաժեշտության դեպքում կարող են այս աշխատանքների կազմակերպման համար հանձնաժողովի անդամների թվից ստեղծվել առանձին հանձնախմբեր:
10. Վերահաշվարկի արդյունքներով տարածքային ընտրական հանձնաժողովը կազմում է տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն: Հանձնաժողովի անդամների, դիտորդների, վստահված անձանց պահանջով նրանց տրամադրվում են ամփոփիչ արձանագրությունների պատճենները:
11. Տարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին սույն օրենսգրքով ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք: Քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:
12. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները տարածքային ընտրական հանձնաժողովում կարող են ընթանալ քվեարկության օրվանից հնգօրյա ժամկետում` մինչև հինգերորդ օրվա ժամը 16.00-ը:
13. Եթե ընտրությունների արդյունքները բողոքարկվել են դատարան, և մնացել են դեռևս չստուգված ընտրական տեղամասեր, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է շարունակել ստուգումները և այդ արդյունքները ներկայացնել դատարան:

ԳԼՈՒԽ 9 .ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 51. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները

1.Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է, որը գործում է մշտական հիմունքներով` իր ընդունած կանոնակարգին համապատասխան:
2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`
1) ղեկավարում է ընտրական հանձնաժողովների համակարգը,
2) ապահովում է սույն օրենսգրքի միատեսակ կիրառումը,
3) հսկողություն է իրականացնում ընտրական իրավունքի պահպանման նկատմամբ,
4) ընտրական հանձնաժողովներին ցուցաբերում է իրավական, մեթոդական, կազմակերպչատեխնիկական օգնություն.
5) տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները, վերահսկում է ընտրական հանձնաժողովներին շենքերով, կահավորանքով, այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովելը.
6)որոշում է ընդունում իր և ստորադաս ընտրական հանձնաժողովների աշխատակարգի վերաբերյալ.
7)սահմանում է ընտրական փաստաթղթերի ձեւերը, դրանց լրացման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.
8) ապահովում է նախընտրական քարոզչության հավասար պայմաններ.
10)լսում է ընտրական հանձնաժողովների և համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.
11)գրանցում է նախաձեռնող խմբերին.
12)գրանցում է դիտորդներին.
13)հավատարմագրում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին.
14)գրանցում է վստահված անձանց.
15) գրանցում է Հանրապետության Նախագահի թեկնածուներին.
16) գրանցում է Հանրապետության Նախագահ ընտրված թեկնածուին, նրան տրամադրում է վկայական.
17) կազմակերպում է Հանրապետության Նախագահի թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.
18) գրանցում է կուսակցությունների թեկնածուների ցուցակները.
19) սահմանում է ընտրական հանձնաժողովների կնիքների ձևերը.
20) ամփոփում է Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները:
21) գրանցում է Ազգային ժողովում ընտրված պատգամավորներին և նրանց տրամադրում է պատգամավորի վկայական.
22)սահմանում ու համարակալում է տարածքային հանձնաժողովները.
23) սահմանում է Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական քարոզչության համար եթերաժամի տրամադրման կարգը, և բաշխում է նախընտրական քարոզչության անվճար և վճարովի ժամաքանակը.
24) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններ` սույն օրենսգրքի պահանջների խախտման դեպքերում.
25) լուծում է սույն օրենսգրքի կիրառման հետ կապված այլ հարցեր.
26) սահմանում է ընտրական հանձնաժողովի անդամների ուսուցումը կազմակերպելու կարգը, կազմակերպում է ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումը.
27) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.
28) սահմանում է նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգը.
29) քննարկում է ստացված դիմումները, բողոքները.
30) ընդունում է սույն օրենսգրքի կիրառումն ապահովող ակտեր.
31) իրականացնում է միջազգային համագործակցություն ընտրությունների ոլորտում.
32) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.
33) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
3. Համապետական յուրաքանչյուր ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից հետո` 90 օրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը ընտրությունների նախապատրաստման և անցկացման վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես է գալիս Ազգային ժողովում: Հաղորդումը ներկայացնելու կարգը սահմանվում է »Ազգային ժողովի կանոնակարգ« օրենքով:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել կառավարությանը` ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի իր պարբերականը, որը լույս է տեսնում ոչ պակաս, քան եռամսյակը մեկ, իսկ համապետական ընտրությունների նշանակումից հետո` ոչ ուշ, քան 15 օրը մեկ:
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը իրավունք ունի մասնակցելու կառավարության նիստերին:

Հոդված 52. Տարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

1.Տարածքային ընտրական հանձնաժողովները գործում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն, ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:
2.Տարածքային ընտրական հանձնաժողովը`
1) համակարգում է իր տարածքում ընդգրկված ընտրական հանձնաժողովների աշխատանքը.
2) իր տարածքում ապահովում է նախընտրական քարոզչության հավասար պայմաններ.
3) սահմանում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկները.
4) սահմանում է իր տարածքում ընդգրկված ընտրական տեղամասերի միասնական թվակալում.
5) ապահովում է իր տարածքում ընտրական օրենսգրքի միասնական կիրառումը.
6) լսում է իրավասու պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
7) ամփոփում է քվեարկության արդյունքները.
8) տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար իրենց հատկացված պետական բյուջեի միջոցները.
9) սահմանում է տեղամասերի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական տարածքների հերթական համարները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան.
10) տեղամասային ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, ընտրական փաստաթղթերով, սահմանված կարգով կազմակերպում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ միջոցառումներ, վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, կապի և անհրաժեշտ այլ միջոցներով.
11) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Կենտրոնական ընտրական հանձնաժողով.
12) քննարկում է ստացված դիմումներն ու կայացնում որոշումներ.
13) հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը.
14) հետեւում է ընտրողների ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք տեղամասերում ներկայացնելուն.
15) ապահովում է տեղամասային կենտրոնների, խցիկների, քվեատուփերի, ինչպես նաեւ քվեարկության համար անհրաժեշտ այլ միջոցների նախապատրաստումը.
16) հավատարմագրում է հայտ ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին.
17) գրանցում և վկայականներ է տալիս համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին.
18) ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները.
19) վկայականներ է տալիս համայնքների ընտրված ղեկավարներին և ավագանու անդամներին.
20¤ վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենսգրքի կատարման ընթացքը.
21) դիմում է իրավասու պետական մարմիններին` սույն օրենսգրքի խախտման դեպքերում.
22) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 53. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

1.Տեղամասային ընտրական հանձնաժողովները գործում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովը`
1¤ տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար իրեն հատկացված պետական բյուջեի միջոցները.
2) ապահովում է տեղամասային կենտրոնում քվեարկության անցկացման համար.
3¤ դիմում է իրավասու պետական մարմիններ` սույն օրենսգրքի խախտման դեպքերում.
4¤ իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 54. Ընտրական փաստաթղթեր հանձնելն ու ընդունելն ընտրական հանձնաժողովներում

1.Ընտրական փաստաթղթերը (քվեաթերթիկներ, ձեւաթղթեր, արձանագրություններ, գրանցամատյան, ընտրողների ցուցակներ, և այլ փաստաթղթեր, նյութեր, (այսուհետ` ընտրական փաստաթղթեր), ընտրական հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:
2.Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեաթերթիկներ, ձեւաթղթեր, այլ փաստաթղթեր, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, որոնց ստացման, տեղափոխման և պահպանման պատասխանատուներն ընտրական հանձնաժողովի նախագահներն են:
3. Քվեարկության արդյունքներն ամփոփելուց և համապատասխան արձանագրությունները կազմելուց հետո ընտրական բոլոր փաստաթղթերն ընտրական տեղամասերից տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ուղեկցությամբ անհապաղ տեղափոխվում են տարածքային ընտրական հանձնաժողով:
4. Ընտրական բոլոր փաստաթղթերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող փաստաթղթերի, քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովում է նշված փաստաթղթերի պահպանությունը և ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո, իսկ դատական վեճի առկայության դեպքում` վերջնական որոշում ընդունելուց հետո, դրանք հանձնում է Հայաստանի պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:
5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` երկու ամսվա ընթացքում, իսկ դատական վեճի առկայության դեպքում` վերջնական որոշում ընդունելուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովը դրանք հանձնում է Հայաստանի պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:

Հոդված 55. Ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների համագործակցությունը

Ոստիկանության ծառայության և ազգային անվտանգության ծառայության Կենտրոնական և տարածքային մարմինները« դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների, թեկնածուների, վստահված անձանց, դիտորդների ու լրագրողների անկաշկանդ գործունեությունը, ընտրությունների հետ կապված միջոցառումներում պատշաճ կարգ ու կանոնը, քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո ապահովել ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումը, հանձնաժողովների պահանջով նրանց ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

ԳԼՈՒԽ 3. ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հոդված 56. Ընտրական տեղամասերը

1. Քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքները ամփոփելու նպատակով կազմավորվում են ընտրական տեղամասեր` համայնքներում հաշվառված ընտրողների թվի հիման վրա` հերթական համարակալմամբ: Համարակալման ձևը և կարգը սահմանում է ՀԿԸՀ-ն:
2. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքների ղեկավարների և տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկությունից ոչ ուշ, քան 60 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքների իրականացման համար:
3. Զինվորական մասերն ընդգրկվում են իրենց տեղակայման տարածքն ընդգրկող տարածքում կազմավորված ընտրական տեղամասի մեջ: Մինչեւ ընտրական տեղամասեր կազմավորելու օրը զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ընտրական տեղամասեր են կազմավորվում նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում:
5. Ընտրական տեղամասի տարածքում կարող են հաշվառված լինել ոչ ավելի, քան 2000 ընտրող£
6. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր£
7. Համապետական ընտրությունների ժամանակ ՀՀ սահմաններից դուրս ընտրական տեղամասեր կազմավորվում են ՀԿԸՀ-ի որոշմամբ` համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության ներկայացմամբ` քվեարկությունից առնվազն 25 օր առաջ:

Հոդված 57. Տեղամասային կենտրոնը

1. Համայնքի ղեկավարը` ոչ ուշ« քան քվեարկությունից 55 օր առաջ, Տարածքային ընտրական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում ընտրական տեղամասում տեղամասային կենտրոն կազմավորելու մասին որոշման նախագիծը:
Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնը հաստատում է քվեարկությունից ոչ ուշ, քան 55 օր առաջ:
2.Տեղամասային կենտրոն կազմավորվում է տեղամասի տարածքում գտնվող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական դաստիարակության« կրթության« գիտության« մշակույթի« մարզական կամ այլ բնագավառի հաստատությունների զբաղեցրած շենքերում, այլ տեղերում տեղամասային կենտրոնի տեղակայումը արգելվում է£
3 Արգելվում է մեկ տեղամասի տեղամասային կենտրոնի տեղակայումը մեկ այլ տեղամասի տարածքում: Տեղամասային կենտրոնում պետք է առկա լինի առնվազն 60 քառակուսի մետր մեծություն ունեցող քվեարկության սենյակ:
4. Տեղամասային կենտրոններ կարող են կազմավորվել կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում, ինչպես նաեւ դիվանագիտական կամ հյուպատոսական հաստատություններում կազմավորված ընտրական տեղամասերում:
5. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին:
6. Տեղամասային կենտրոնում քվեարկության անցկացման անհնարինության դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով և համայնքի ղեկավարի ներկայացմամբ, փոխում է տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում (տարերային աղետ, վթար, հրդեհ) համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղամասային կենտրոնը կարող է փոխել նաեւ քվեարկության և դրան նախորդող 2 օրվա ընթացքում:
7. Համայնքի ղեկավարը« սույն օրենսգրքի ….. հոդվածով սահմանված կարգով քաղաքացիներին տեղեկացնում է ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման մասին` այդ մասին տեղեկացնելով նաեւ տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին:
8. Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով` տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարը ընտրողներին տեղեկացնում է անհապաղ: