www.ajk.am
ՕՐԻՆԱԳԾԵՐ / ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը`

ԲԱԺԻՆ 3. ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ



ԳԼՈՒԽ 10. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 58. Քվեարկության տեղը և ժամանակը

1.Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոններում հատուկ առանձնացված սենյակում, սրահում, քվեարկության օրը` ժամը 8.00-ից մինչեւ 20.00-ը£ Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռեւս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:
2. Քվեարկության օրը տեղամասային կենտրոն ներկայանալու հնարավորություն չունեցող անձանց համար քվեարկությունը կարող է կազմակերպվել վերջիններիս գտնվելու վայրում:
3. Քվեարկության օրը հաշմանդամները և տեղամասային կենտրոն ներկայանալու հնարավորություն չունեցող անձինք պետք է քվեարկությունից մինչև 14 ժամ առաջ իրենց գտնվելու վայրում քվեարկելու վերաբերյալ դիմում ներկայացնեն համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովին:
Տեղամասային ընտրական հանձնաժողովը, քննարկելով համապատասխան դիմումները քվեարկությունից ոչ ուշ, քան 12 ժամ առաջ կազմում է իրենց գտնվելու վայրում քվեարկողների ցուցակը, վերջիններիս անունների դիմաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով նշում կատարելով ընտրողների ցուցակում:
Տեղամասի տարածքից դուրս գտնվող անձինք չեն կարող ընդգրկվել այդ ցուցակներում:
Քվեարկության օրը ընտրական հանձնաժողովի վիճակահանությամբ որոշված 2 անդամները ընտրական տեղամասի սահմաններում շրջիկ արկղերի միջոցով կազմակերպում են իրենց գտնվելու վայրում քվեարկելու իրավունք ունեցող անձանց քվեարկությունը, որին իրավունք ունեն ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քվեարկությունը պետք է անցկացվի քվեարկության գաղտնիության պահպանմամբ: Իրենց գտնվելու վայրում քվեարկողների քվեարկության կարգը սահմանվում է ՀԿԸՀ-ի կողմից:

Հոդված 59. Քվեարկության սենյակը

1. Քվեարկությունը կատարվում է տեղամասային կենտրոնում այդ նպատակով կահավորված սենյակում` յուրաքանչյուր տեղամասային կենտրոնում մեկ սենյակ հաշվարկով:
2. Քվեարկության սենյակը պետք է բավարարի հետեւյալ պահանջները`
1) հնարավորություն ընձեռի քվեարկության ողջ ընթացքում ապահովել տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների, վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միաժամանակյա կանոնավոր աշխատանքը.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, վստահված անձանց, դիտորդներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռի իրենց տեսադաշտում պահել քվեարկության խցիկները, քվեատուփերը, ինչպես նաեւ քվեարկության խցիկների մուտքն ու ելքը, դրանցից մինչեւ քվեատուփերը ընկած հատվածը:
3) սենյակում պետք է տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ ընտրողների գրանցման և ընտրողներին քվեաթերթիկներ հատկացնելու, քվեաթերթիկները կնքելու և քվեաթերթիկի վերահսկումն իրականացնելու համար:
3. Քվեատուփերը` /քվեաթերթիկների և ելունդները/ տեղադրվում են քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության սենյակում կամ սենյակի մուտքի մոտ պարտավոր է տեղակայել ցուցանակ, որտեղ պետք է փակցվեն լրացված քվեաթերթիկների նմուշներ:
5. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում, պետք է փակցված լինեն կուսակցությունների թեկնածուների ցուցակները:
6. Քվեարկության սենյակի կահավորումն ավարտվում է քվեարկությունն սկսվելուց առնվազն 24 ժամ առաջ:

Հոդված 60. Քվեարկության սենյակի տեխնիկական հագեցվածությունը, քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման տեխնիկական վերահսկողությունը

1.Յուրաքանչյուր տեղամասային կենտրոն պետք է ապահովված լինի.
1)մեկ համակարգչով.
2) մեկ սկանեռով.
3) համապատասխան էլեկտրոնային հաշվիչ պարունակող քվեատուփով (քվեատուփերով).
4) մեկ տեսախցիկով.
2. Ընտրական տեղամասերում տեղադրված համակարգիչը, տեսախցիկը, քվեատուփը պետք է միացված լինեն ինտերնետային ցանցին: Ինտերնետային համապատասխան կայքում ուղիղ կապի միջոցով պետք է հնարավոր լինի հետևել ցանկացած տեղամասային կենտրոնում ընթացող քվեարկության ընթացքին, իսկ քվեարկության ամփոփման փուլում` քվեարկության ամփոփման ընթացքին:
3. Տեխնիկական հագեցվածությունը պետք է հնարավորություն տա սեփական հոսանքի աղբյուրների հիման վրա սույն հոդվածի 1-ին կետում նշված տեխնիկայի առնվազն 3 ժամ անխափան աշխատելը:
4. Քվեարկության ողջ ընթացքն ու քվեարկության արդյունքների ամփոփումը տեսագրվում է համակարգչի անձեռնմխելի կրիչի մեջ:
5. Քվեարկության ներկայացած յուրաքանչյուր ընտրողի անձնագիրը պետք է սկան արվի և պահվի համակարգչի անձեռնմխելի կրիչի մեջ:
6. Քվեատուփի վրա տեղադրված հաշվիչը պետք է ցույց տա քվեատուփում առկա քվեաթերթիկների թիվը` դրանք քվեատուփ գցելուն համընթաց, որը ձայնագրվում է համակարգչի անձեռնմխելի կրիչի վրա:
7. Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո քվեարկության արդյունքներն անմիջապես մուտքագրվում են ՀԿԸՀ ինտերնետային կայքում:
8. Քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո, սույն հոդվածի 1-ին մասում նշված տեխնիկան ապամոնտաժվում է, և տվյալ ընտրական տեղամասի ընտրական փաստաթղթերի հետ միասին տեղափոխվում տարածքային ընտրական հանձնաժողով:

Հոդված 61. Քվեարկության խցիկները

1. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է դրա համար քվեարկության սենյակում տեղադրված քվեարկության խցիկում:
2. Քվեարկության խցիկը պետք է կահավորված լինի այնպես« որպեսզի ընտրողը կարողանա տեղամասային կենտրոնում գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը, սակայն միաժամանակ գտնվի քվեարկության սենյակում գտնվելու իրավունք ունեցող անձանց տեսադաշտում:
3. Քվեարկության խցիկում պետք է տեղադրվի սեղան, վրան` գրիչ, բոլոր խցիկներում պետք է լինեն միևնույն` կապույտ կամ սև գույնի գրիչներ£
4. Քվեարկության խցիկը պետք է ունենա բավարար լուսավորվածություն£
5. Քվեարկության խցիկները կահավորվում են հետևյալ կերպ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվով առնվազն մեկ խցիկ:
6. Քվեարկության խցիկները պետք է տեղադրվեն քվեաթերթիկների կնքման համար տեղադրված սեղանների և քվեատուփի միջեւ ընկած տարածքում և միմյանցից լինեն առնվազն 1 մետր հեռավորության վրա: Քվեախցիկները պետք է 2 մետր շառավղով բաժանված լինեն և ունենան մեկ մուտք և մեկ ելք£

Հոդված 62. Քվեաթերթիկը

1. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ստանում է հավասար թվով քվեաթերթիկ:
2. Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթերից:
3. Քվեաթերթիկները բաղկացած են քվեաթերթիկի հիմնական մասից, և վերջինիցս հեշտությամբ անջատվող ելունդից:
Կտրոնները համարակալվում են 0000001-ից մինչև ընտրողների ընդհանուր թվից 1,5 տոկոս ավել համարակալմամբ:
Քվեաթերթիկները կեղծելուց պաշտպանելու նպատակով դրանք պատրաստելիս օգտագործվում է ջրանիշ կամ պաշտպանիչ ցանց ունեցող թուղթ, կամ այդ նպատակով օգտագործվում են հատուկ դրոշմանիշեր:
Հատուկ պաշտպանիչ միջոցների պատրաստման ու օգտագործման կարգը, քվեաթերթիկի վրա դրանց քանակը սահմանում է ՀԿԸՀ-ը` քվեարկությունից առնվազն 40 օր առաջ:
4. Քվեաթերթիկի հիմնական մասը պետք է պարունակի ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին:
5. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկությունից ոչ շուտ, քան 9 և ոչ ուշ, քան 3 օր առաջ:
6. Համապետական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները կարող են տպագրվել 2-ից ոչ ավելի տպարաններում: Քվեաթերթիկների տպագրության տեղի և ժամանակի մասին տեղեկություն է հրապարակվում հանրային ռադիոյով և հանրային հեռուստաընկերությամբ: ՀՀ նախագահի թեկնածուների և յուրաքանչյուր կուսակցության մեկական վստահված անձ, դիտորդներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները իրավունք ունեն մասնակցելու տպագրության ողջ ընթացքին: Եթե տպագրությունը շարունակվելու է մի քանի օր, ապա համապատասխան տպագրական մեքենաները պետք է զմռսվեն ՀԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով, որի վրա իրավունք ունեն ստորագրելու տպագրությանը ներկա վստահված անձինք:
7. Քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին են հանձնվում քվեարկության նախորդ օրը, տեղամասում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից 0.5 տոկոսով ավել, սակայն ոչ պակաս քան 5 քվեաթերթիկ:
Քվեաթերթիկները հանձնելու վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ, երկու օրինակից: Համապատասխան ակտում նշվում է դրա կազմման օրը և ժամը, փոխանցվող քվեաթերթիկների թիվը:
8. Քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովը, մինչեւ քվեաթերթիկն ընտրողին հանձնելը այդ թեկնածուի անունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակող տողի վրա` գրիչով, գիծ քաշելով քվեաթերթիկից հանում է թեկնածուի անունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը:
Քվեաթերթիկները տպագրելուց հետո թեկնածուներից կամ կուսակցություններից մեկին գրանցելու դեպքում քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները ստորագրելիս թեկնածուների, կուսակցությունների անուն անվանումներից հետո , մինչև բոլորին դեմ տողի միջև ընկած հատվածում ավելացվում է գրանցված թեկնածուի, կուսակցության անունը անվանումը, դիմացը լրացվում սույն օրենսգրքով սահմանված տվյալները և դրվում նշում կատարելու համար քառանկյունը:
9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից քվեաթերթիկում սույն կետին համապատասխան կատարված նշումը լրացուցիչ նշում չի համարվում և չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ:
10. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություն անցկացնելու դեպքում քվեաթերթիկները պետք է էապես տարբերվեն միմյանցից:

Հոդված 63. Ընտրական հանձնաժողովների կնիքները

1. Ընտրական հանձնաժողովների կնիքները պատրաստվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշին համապատասխան:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու զմռսում է դրանք և քվեարկությունից ոչ շուտ, քան 5 և ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է տարածքային ընտրական հանձնաժողովներ` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում` յուրաքանչյուր տեղամասին մեկական կնիք հաշվարկով:
4. Տարածքային ընտրական հանձնաժողովում փաթեթները լրացուցիչ փաթեթավորվում և զմռսվում են` ՀԿԸՀ-ի սահմանված կարգով, այնուհետև կնքվում են: Քվեարկության նախորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովը փաթեթները հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին` յուրաքանչյուրին մեկական փաթեթավորված կնիք:
Տեղամասային ընտրական հանձնաժողովում կնիքի փաթեթը լրացուցիչ փաթեթավորվում և զմռսվում է ՀԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով, զմուռսի վրա իրավունք ունի ստորագրելու հանձնաժողովի ցանկացած անդամ:
5. Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփումից և ընտրական փաստաթղթերը տարածքային հանձնաժողով հանձնելուց անմիջապես հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը ոչնչացնում է ՀԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով:

Հոդված 64© Քվեարկության նախապատրաստումը

1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի 3 անդամներին, որոնք պարտավոր են մինչեւ ժամը 22.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում): Հանձնաժողովի ցանկացած այլ անդամ ևս իր ցանկությամբ մինչև սահմանված ժամը կարող է ստորագրել բոլոր քվեաթերթիկները:
2. Քվեարկության նախորդ oրը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում հաշվում են քվեաթերթիկները և հարյուրական քվեաթերթիկ` հերթական համարներով, քվեաթերթիկների վրա առկա անցքերի մասով կապում:
3. Հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված կարգով կապելուց հետո քվեաթերթիկներ ստորագրող հանձնաժողովի երեք անդամներ ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները:
4. Ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում` քվեաթերթիկի հատման գծից ներքեւ, այնպես որ քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով մարելու ժամանակ uտորագրությունների ամբողջականությունը պահպանվի:
5. Uտորագրելու ժամանակ հանձնաժողովը ստուգում է քվեաթերթիկների համարների հերթականությունը:
6. Տպագրական խոտանի պատճառով` սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկը կապից հանվում է, քվեաթերթիկի վրա նշվում է "խոտան" բառը` ինչի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն: Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում արձանագրվում է նաեւ հանձնաժողովին հատկացված տպագրական խոտանի պատճառով քվեաթերթիկների` ըuտ համարների հերթականության խախտումը:
7. Տպագրական խոտանի պատճառով` սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկը/քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով մարվում են: Խոտանված` մարված քվեաթերթիկները դրվում են քվեարկության oրը մարված քվեաթերթիկների վրա, հաշվարկվում են մարված քվեաթերթիկների հետ և փաթեթավորվում նույն փաթեթում (ծրարում):
8. Ստորագրված քվեաթերթիկները և հանձնաժողովի կնիքը պահվում են հատուկ չհրկիզվող պահարանում£ Քվեաթերթիկների և հանձնաժողովների կնիքների պահպանման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հոդված 65. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

1. Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության` ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում բացված տեղամասային կենտրոններում քվեարկելու միջոցով: Քվեարկությունից 7 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գործերի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական ներկայացուցչություն է ուղարկում Հանրապետության Նախագահի` գրանցված թեկնածուների տվյալները, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները և ընտրական այլ փաստաթղթերի նմուշները:
2. Դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարն ապահովում է քվեաթերթիկների պատրաստումը` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարը, սույն օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը, ամփոփում է քվեարկության արդյունքները, կազմում է արձանագրություն, որի տվյալները պաշտոնապես անհապաղ ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ արձանագրությունը, ընտրական փաստաթղթերի հետ միասին, զմռսված վիճակում, հատուկ փոստով ուղարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 66. Ձերբակալվածների և կալանքի տակ գտնվող ընտրողների քվեարկության կազմակերպումը

1. Ձերբակալված ընտրողները քվեարկությանը մասնակցում են իրենց հաշվառման վայրում կազմակերպված տեղամասում: Ձերբակալված քաղաքացիների` քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում քվեարկությունը սույն օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում են այդ հաստատությունների ղեկավարները:

ԳԼՈՒԽ 11. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 67. Քվեարկության սկիզբը և ընթացակարգը

1.Ընտրության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային կենտրոնում, քվեարկության սենյակում տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում, վիճակահանությամբ, որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ) և քվեաթերթիկներ հատկացնող, ինչպես նաև ընտրողների ձեռքին չջնջվող նշում կատարող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ) անդամներին, քվեաթերթիկը կնքող հանձնաժողովի մեկ անդամի, քվեատուփը հսկող հանձնաժողովի մեկ անդամի, ինչպես նաեւ որոշում է նրանց հերթափոխային աշխատանքի ժամակարգը£ Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը վիճակահանությանը չեն մասնակցում£
2. Հանձնաժողովը նիստին ներկա վստահված անձանց միջև անցկացված վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամների աշխատանքներին հետևող երկու վստահված անձանց, քվեաթերթիկներ հատկացնող հանձնաժողովի անդամի աշխատանքներին հետևող մեկ վստահված անձի, քվեաթերթիկները կնքող հանձնաժողովի աշխատանքներին հետևող մեկ վստահված անձին, ինչպես նաև քվեատուփը հսկող հանձնաժողովի անդամի աշխատանքներին հետևող մեկ վստահված անձին:
Քվեարկության ընթացքում, սակայն ոչ շուտ, քան 3 ժամյա պարբերականությամբ, վստահված անձի պահանջով անց է կացվում նոր վիճակահանություն: Վիճակահանության արդյունքները արձանագրվում են գործավարության մատյանում:
Վիճակահանությանը մասնակցում է յուրաքանչյուր թեկնածուի և կուսակցության մեկ վստահված անձ: Տվյալ տեղամասում սահմանված թվով վստահված անձանց բացակայության փաստը արգելք չէ քվեարկության անցկացման համար:
3. Հանձնաժողովն իր անդամների ներկայությամբ (կարող են ներկա գտնվել նաեւ քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք) բացում է փաթեթավորված կնիքը, հերթականությամբ բոլորի ներկայությամբ ստուգելով ՀԿԸՀ-ի, տարածքային ընտրական հանձնաժողովի և ՏԸՀ-ի զմուռսների ամբողջականությունը, հանձնաժողովի գրանցամատյանում դնում կնիքի նմուշը, ստուգում է քվեատուփերի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփերը, ապա` քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ չհրկիզվող պահարանից հանում է քվեաթերթիկները և քվեաթերթիկների հաշված քանակությունն ու ընտրողների ձեռքերին դրվող չմաքրվող նյութը հանձնում քվեաթերթիկների հատկացման և ընտրողների ձեռքերին նշումներ կատարելու համար հանձնաժողովի պատասխանատու անդամներին, ընտրողների ցուցակը` ընտրողների գրանցման համար հանձնաժողովի պատասխանատու անդամներին, հանձնաժողովի կնիքը` հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամին, այդ գործողությունների մասին համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում:
4.Քվեարկության օրը` ժամը 8.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրական տեղամասը հայտարարում է բացված, որից հետո ընտրողներին հրավիրում է քվեարկության սենյակ:
5. Յուրաքանչյուր ընտրող քվեարկում է անձամբ: Այլ ընտրողների փոխարեն քվեարկելն արգելվում է:

Հոդված 68. Ընտրողներին տեղամասային կենտրոն տեղափոխելու արգելքը

Թեկնածուներին, վստահված անձանց, քաղաքական կուսակցություններին, նրանց վստահված անձանց, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնց հիմնադիրը, սեփականատերը, կամ ղեկավարը, ղեկավար մարմնի անդամը համարվում են վերը նշված անձինք և կազմակերպությունները, այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց արգելվում է ձեռնարկել ցանկացած միջոց, ուղղված ընտրողներին տեղամասային կենտրոն տեղափոխելուն:

Հոդված 69. Տեղամասային կենտրոն մուտք գործելը

1. Զինծառայողները և ազգային անվտանգության ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի: Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը« բացառությամբ ընտրությունների բնականոն ընթացքի վտանգման դեպքերի: Այդ դեպքերում տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը թույլատրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ տեղակալը:
2. Քվեարկելուց հետո քվեարկողն անհապաղ պետք է դուրս գա քվեարկության սենյակից£
3. Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնել հերթականությամբ` մեկ-մեկ: Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի ընտրող:

Հոդված 70. Ընտրողների գրանցումը

1. Քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր ընտրող քվեարկության սենյակ մտնելիս գրանցման համար մոտենում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամին:
2. Հանձնաժողովի` ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողի ձեռքին չջնջվող նշումի բացակայությունը, իսկ սույն օրենսգրքի 55 հոդվածում սահմանված կարգով որոշված վստահված անձը հավաստիանում է դրանում, ընտրողների ցուցակում գտնում է նրա անունը, ազգանունը և հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները լրացնում է ընտրողների ցուցակում, որից հետո ընտրողը և ընտրական հանձնաժողովի համապատասխան անդամը ստորագրում են համապատասխան ընտրողի անվան դիմաց:
3. Ընտրողների ցուցակում ինքնուրույն ստորագրելու և քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողը իրավունք ունի դիմել այլ անձի օգնության, բացառությամբ` վստահված անձանց, դիտորդների և ընտրական հանձնաժողովի անդամների:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի` ընտրողների գրանցումն իրականացնող անդամը լրացնում է ՀԿԸՀ սահմանած ձևի արձանագրությունը, որը կցվում է գործավարության մատյանին: Անձը իրավունք ունի գտնել միայն քվեարկությանը ինքնուրույն մասնակցելու հնարավորություն չունեցող մեկ ընտրողի:
5. Քվեարկությանը ինքնուրույն մասնակցելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձը ընտրողների ցուցակում ստորագրում է տվյալ ընտրողի տվյալների դիմաց:
6. Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող փաստաթուղթը, զինվորական սպաների և ենթասպաների համար` նաեւ զինվորական վկայականը, իսկ այլ զինծառայողների համար` զինվորական գրքույկը:

Հոդված 71© Քվեաթերթիկ հատկացնելը, ընտրողի ձեռքին նշում կատարելը, քվեաթերթիկի կնքումը

1. րանցվելուց անմիջապես հետո հանձնաժողովի` ընտրողներին քվեաթերթիկ հատկացնող անդամն ստուգում է ընտրողի ձեռքին համապատասխան նշումի բացակայությունը, վերջինիս բացակայության դեպքում համապատասխան նշում է կատարում ընտրողի ձեռքին, որից հետո ընտրողին հանձնում է քվեաթերթիկը: Համապատասխան նշում լինելու դեպքում կազմվում է արձանագրություն:
2. Հանձնաժողովի քվեաթերթիկները կնքող անդամը ստուգում է անձի տվյալ ընտրական տեղամասում հաշվառված լինելու փաստը իսկ սույն օրենսգրքի 55 հոդվածում սահմանված կարգով որոշված վստահված անձը հավաստիանում է դրանում: Հանձնաժողովի քվեաթերթիկները կնքող անդամը կնքում է քվեաթերթիկը: Կնիքը դրվում է քվեաթերթիկի հակառակ կողմի վերևի աջ անկյունում, սակայն այնպես, որպեսզի այն չհատվի հանձնաժողովի անդամների ստորագրությունների հետ և դուրս չգա քվեաթերթիկի սահմաններից:
3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի` քվեարկության խցիկում: Արգելվում է քվեաթերթիկի լրացումը մինչև քվեախցիկ մտնելը: Արգելվում է քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում որեւէ այլ անձի ներկայությունը:
4. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա նա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի անդամը, հատկացնելով նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարում է համապատասխան նշում` տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:
5. Ընտրողն իրավունք չունի հայտարարել, թե որ կուսակցության, թեկնածուի օգտին կամ դեմ է պատրաստվում քվեարկել: Քվեարկելուց և տեղամասային կենտրոնից դուրս գալուց հետո միայն ընտրողն իրավունք ունի հայտարարել, թե ինչպես է քվեարկել:

Հոդված 72. Քվեաթերթիկը լրացնելու կարգը


1. Ընտրողը քվեաթերթիկում V ձևի նշում է կատարում այն թեկնածուի կամ կուսակցության անվան դիմացի` նշումի համար նախատեսված, դատարկ քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում "Կողմ եմ" բառերի, եթե դեմ` "Դեմ եմ" բառերի դիմացի` նշումի համար նախատեսված, դատարկ քառանկյունում:
2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողը իրավունք ունի դիմել այլ անձի օգնության, բացառությամբ` վստահված անձանց և ընտրական հանձնաժողովի անդամների:
3. Քվեաթերթիկը ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձն իրավունք ունի ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ և ընտրողի կամքով լրացնել քվեաթերթիկը: Անձն իրավունք ունի օգնել միայն քվեարկությանը ինքնուրույն մասնակցելու հնարավորություն չունեցող մեկ ընտրողի:

Հոդված 73. Քվեաթերթիկը քվեատուփ գցելը

1. Ընտրողը քվեարկության խցիկից դուրս է բերում լրացված քվեաթերթիկը, այն կերպ քառապատիկ ծալված, որպեսզի առանց քվեարկության գաղտնիությունը խախտելու հնարավոր լինի ստուգել քվեաթերթիկի վրա կնիքի և հանձնաժողովի անդամների ստորագրությությունների առկայությունը: Հանձնաժողովի անդամի ներկայությամբ կտրում է քվեաթերթիկի ելունդը և անձը հաստատող փաստաթղթի հետ միասին մեկնում հանձնաժողովի անդամին: Վերջինս ստուգում է անձը հաստատող փաստաթուղթը, ելունդի թիվը, ընտրողի ձեռքին հատուկ նշումի առկայությունը, առանց քվեաթերթիկը ընտրողի ձեռքից վերցնելու ստուգում է քվեաթերթիկի վրա հանձնաժողովի կնիքի և հանձնաժողովի անդամների ստորագրությունների առկայությանը, իսկ սույն օրենսգրքի 55 հոդվածում սահմանված կարգով որոշված վստահված անձը, հավաստիանում է դրանցում, որից հետո քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը բացում է քվեատուփի ճեղքը` ընտրողին հնարավորություն տալով քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ: Հանձնաժողովի անդամը ելունդը գցում է ելունդների համար նախատեսված տուփը:
2. Քվեարկության ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման բոլոր դեպքերը« հանձնաժողովի որևէ անդամի կամ որևէ վստահված անձի պահանջով, արձանագրվում են գործավարության մատյանում£

Հոդված 74. Տեղամասային կենտրոնից դուրս քվեարկելը

1.Սույն օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընտրական հանձնաժողովները ապահովում են քվեարկության օրը տեղամասային կենտրոն, հարգելի պատճառով (հաշմանդամություն, հիվանդություն) ինքնուրույն գալու և տեղամասային կենտրոնում քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողների քվեարկությունը:
2.Քվեարկության սենյակից դուրս քվեարկելու իրավունք ընտրողը կարող է ստանալ միայն մինչև քվեարկության նախորդ օրը` տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված համապատասխան գրավոր դիմումի հիման վրա:
3.Քվեարկության սենյակից դուրս քվեարկելու իրավունք տալու վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովը կայացնում է որոշում:
4.Տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմում է քվեարկության սենյակից դուրս քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ցուցակ, որը ստորագրում են հանձնաժողովի անդամները: Այն կնքվում է հանձնաժողովի կնիքով: Ընտրողների ցուցակում այդ անձանց դիմաց կատարվում է նշում` "իրավունք է ստացել քվեարկելու քվեարկության սենյակից դուրս":
5.Քվեարկության սենյակից դուրս քվեարկելու իրավունք հայցելու վերաբերյալ դիմումում պետք է նշվի այն հիմքը, որն իրավունք է տալիս անձին քվեարկելու քվեարկության սենյակից դուրս, անհրաժեշտության դեպքում դիմումին կցվում են նաև անհրաժեշտ փաստաթղթեր, դրանց պատճեններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովը այդ պատճառները կարող է համարել ոչ հարգելի:
6.Տեղամասային ընտրական հանձնաժողովի սույն օրենսգրքի ... հոդվածով սահմանված կարգով ազատ մնացած 2 անդամները քվեարկության սենյակից դուրս քվեարկելու իրավունք ստացած ընտրողների քվեարկությունը կազմակերպելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովից ստանում են շրջիկ արկղը և համապատասխան ցուցակը, այդ թվից 3-ով ավել քվեաթերթիկներ, դրանք կնքում են տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով: Հանձնաժողովի գրանցամատյանում այդ մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի անդամները:
Չօգտագործված քվեաթերթիկները մարվում են ՀԿԸՀ-ի սահմանված կարգով
7.Քվեարկության սենյակից դուրս քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, այն հաշվով, որ չխախտվի քվեարկության գաղտնիությունը: Քվեարկությանը կարող են ներկա գտնվել դիտորդներ, վստահված անձինք, այդ թվում նաև այն թեկնածուների, կուսակցությունների վստահված անձինք, որոնց վստահված անձանցից մեկը ներկա է քվեարկության սենյակում:


ԳԼՈՒԽ 12. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՒ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 75. Քվեաթերթիկների վավերականությունը

1. Uահմանված նմուշի քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե`
1) մեկից ավելի թեկնածուների (կուսակցությունների) օգտին նշումներ է պարունակում.
2) մեկ թեկնածու քվեարկելու դեպքում միաժամանակ թեկնածուին »կողմ եմ« և »դեմ եմ« բառերի դիմաց նշումներ է պարունակում.
3) չի պարունակում որևէ նշում.
4) պարունակում է ընտրողի ինքնությունը բացահայտող նշում.
5) կնքված կամ ստորագրված չէ .
6) խախտված է սույն օրենսգրքի 62 հոդվածով սահմանված` քվեաթերթիկում նշում կատարելու կարգը:
2. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը քվեարկությամբ որոշում է ընտրական հանձնաժողովը:
3. Քվեաթերթիկը վավեր է, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա, ինչպես նաև բացակայում են նշումներ, որոնք կարող են բացահայտել ընտրողի ինքնությունը:

Հոդված 76. Չսահմանված նմուշի քվեաթերթիկները

1. Չսահմանված նմուշի են համարվում սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկները:
2. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը քվեարկությամբ որոշում է ընտրական հանձնաժողովը:
3. Քվեարկության արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում£

Հոդված 77© Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքներն ամփոփելու և անճշտությունների չափը որոշելու կարգը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է ընտրողների մուտքը քվեարկության սենյակ, քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, փակում է քվեատուփերի ճեղքը, դուրս է հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում է քվեարկության սենյակը: Նշված գործողություններն իրականացնելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստը, մինչև նիստի հրավիրումը կարող է կատարվել ընդմիջում առավելագույնը 20 րոպե տևողությամբ:
Քվեարկության արդյունքների ամփոփման նպատակով`
1) վիճակահանությամբ որոշվում են այն երեք վստահված անձանց, որոնք, տեղ զբաղեցնելով հանձնաժողովի նախագահի կողքին, պետք է հետևեն հանձնաժողովի աշխատանքներին.
2) հաշվարկվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարվում և զմռսվում են չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները.
3) ընտրողների ցուցակների հիման վրա հաշվարկվում է ընտրողների ընդհանուր թիվը.
4) ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը, այնուհետեւ նշված ցուցակը զմռսվում է.
5) բացվում է ելունդների համար նախատեսված շրջիկ արկղը, հաշվարկվում դրանում առկա ելունդները, բացվում է քվեաթերթիկների ելունդների համար նախատեսված արկղը, դրանց վրա ավելացնում շրջիկ արկղերի միջոցով քվեարկած քվեաթերթիկների ելունդները, հաշվարկվում է ելունդների ընդհանուր թիվը և ՀԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով զմռսվում.
6) բացվում է քվեաթերթիկների համար նախատեսված շրջիկ արկղը, հաշվարկվում դրանում առկա քվեաթերթիկները, բացվում է քվեաթերթիկների քվեատուփը, դրանց վրա ավելացվում շրջիկ արկղում առկա քվեաթերթիկները:
Սույն կետում նշված բոլոր գործողությունների արդյունքները բարձրաձայն հրապարակվում են և անմիջապես արձանագրվում հանձնաժողովի գրանցամատյանում, որի տակ ստորագրում են հանձնաժողովի անդամները:
2. Հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի սահմանված նմուշի« վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում` ում օգտին է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն£ Առարկությունը դրվում է քվեարկության: Առարկության դեպքում` քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում` հանձնաժողովի նախագահն իր հայտարարության համաձայն` քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի (կուսակցության) օգտին, "բոլորին դեմ" կամ "անվավեր" քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը: Վիճակահանությամբ որոշված 3 վստահված անձանցից որևէ մեկի պահանջով հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեաթերթիկը առանց նրանց փոխանցելու հնարավորության տալ վերջիններիս ծանոթանալու համապատասխան քվեաթերթիկին: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաեւ իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:
3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ, մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, բոլորին դեմ քվեարկված, ինչպես նաեւ յուրաքանչյուր թեկնածուի օգտին քվեարկված ձայների թիվը: Կուսակցության ընտրական ցուցակում կուսակցության թեկնածուների ստացած ձայների հանրագումարը համարվում է տեղամասում տվյալ կուսակցության ստացած ձայների ամբողջությունը: Արդյունքների հիման վրա հաշվարկվում է սահմանված նմուշի վավեր քվեաթերթիկների և թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը: Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները փաթեթավորվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով զմռսվում են:
ՄԻնչև քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովը քննարկում է քվեարկության և քվեարկության արդյունքների վերաբերյալ տրված բողոքները:
4. Քվեարկության արդյունքները ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում
5. Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները կնքվում և ստորագրվում հանձնաժողովի անդամների, ինչպես նաև ցանկություն հայտնած վստահված անձանց կողմից:

Հոդված 78. Տեղամասային ընտրական հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, քվեարկության արդյունքների վերաբերյալ իր որոշումը ձևակերպում է քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության միջոցով: Արձանագրությունը կազմվում է, հիմք ընդունելով սույն օրենսգրքի 60 հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները:
Արձանագրությունում նշվում է`
1) ընտրողների ընդհանուր թիվը` ըuտ ընտրողների ցուցակների.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը ().
4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը` ըuտ ստորագրությունների (Բ).
5) անվավեր քվեաթերթիկների թիվը (Դ2).
6) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).
7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
8) թեկնածուներին, կուսակցություններին, կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).
9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).
10) վավեր քվեաթերթիկների թիվը (Դ1).
11) անճշտությունների չափը.
12) արձանագրությունը կազմելու տեղը /տեղամասային կենտրոնի հասցեն/.
13) քվեարկության ընթացքում և քվեարկության արդյունքներն ամփոփելու ժամանակ ստացված դիմումների, բողոքների թիվը:
2. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
3. Եթե հանձնաժողովի որեւէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր կարծիքը` գրավոր, որը կցվում է արձանագրությանը, իuկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
Քվեարկության ժամանակ և քվեարկության արդյունքներն ամփոփելու ընթացքում ստացված դիմումները և բողոքները կցվում են արձանագրությանը:
4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
5. Քվեարկության ավարտից հետո` մինչեւ տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
6. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իuկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:
7. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից: Արձանագրությունը պետք է կազմվի մեկ թղթի վրա: Արձանագրության մեկ օրինակը փաթեթավորվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ, իuկ փաթեթը կնքվում և դրվում է նախապես համարակալված հատուկ պարկում, որի կրկնակի օգտագործումը բացելուց հետո դառնում է անհնարին, իuկ արձանագրության մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում` սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան սույն կետով նախատեսված փաստաթղթերը և զմռսված փաթեթը տեղամասային կենտրոնից հանելը:
Փաթեթի և պարկի վրա պետք է առկա լինեն հանձնաժողովի երեք անդամների ստորագրությունները: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևu իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գրանցամատյանում:
8. Վստահված անձի, դիտորդի, ԶԼՄ-ի ներկայացուցչի պահանջով նրան տրվում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունից քաղվածք` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:
9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, սույն օրենսգրքի 60 և 61 հոդվածներով սահմանված կարգով, փաթեթավորված և պարկի մեջ դրված ընտրական փաստաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեկ օրինակը, գործավարության մատյանը և կնիքը քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
10. Տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության և այդ արձանագրության քաղվածքի ձեւերը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հոդված 79. Անճշտությունները որոշելու կարգը

1. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկելու համար`
1) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) համադրվում է մարված քվեաթերթիկների թվի (), քվեատուփի` վավեր (Դ1) և անվավեր (Դ2) քվեաթերթիկների թվի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ.
2) ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը (Բ) համադրվում է քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը թվի բացարձակ արժեքով նշվում է որպես երկրորդ անճշտության չափ:
3) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե) համադրվում է քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երրորդ անճշտության չափ.
4) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված անճշտությունների թվերը գումարվում են: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ:
2. Uույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետում նախատեսված յուրաքանչյուր գործողության արդյունք նշվում է տեղամասի քվեարկության արդյունքների արձանագրությունում:

Հոդված 80. Տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո

1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների վավերականությունը, և թվաբանական սխալների առկայության դեպքում համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները` ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում:
2. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մուտքագրում է համակարգիչ: Հանձնաժողովը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է տարածքում քվեարկության արդյունքների աղյուuակավորում` ըuտ տեղամասերի:
Տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ տարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 16 ժամ հետո:
3. Տարածքում քվեարկության արդյունքների աղյուuակավորման օրինակը փակցվում է հանձնաժողովում` բոլորի համար տեսանելի տեղում: Վստահված անձի, ԶԼՄ-ի ներկայացուցչի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուuակավորման օրինակ` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
4. Համապետական ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը տարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն կազմում է աղյուսակի ձևով:

Հոդված 81. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 28 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է համապետական ընտրությունների նախնական արդյունքները, արձանագրությամբ այն ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում ընտրությունների նախնական արդյունքները:
2. Մինչեւ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:
3. Դատարանում կամ տարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 oր հետո, հիմք ընդունելով տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու տարածքային հանձնաժողովներում կատարված վերահաշվարկների արդյունքները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում է համապետական ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:
Մինչև քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է քվեարկության և քվեարկության արդյունքների վերաբերյալ բողոքները:
4. Համապետական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունում
նշվում են`
1) ընտրողների ընդհանուր թիվը` ըuտ ընտրողների ցուցակների.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը
(Ա) և ելունդների համարները.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը ().
4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը` ըuտ ստորագրությունների (Բ).
5) անվավեր քվեաթերթիկների թիվը (Դ2).
6) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).
7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
8) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).
9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).
10) վավեր քվեաթերթիկների թիվը (Դ1).
11) անճշտությունների չափը:
Համապետական ընտրությունների դեպքում անճշտությունների չափը հավասար է կազմավորված բոլոր տեղամասերի անճշտությունների չափերի գումարին:
5. Արձանագրությունն uտորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Եթե հանձնաժողովի որեւէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իuկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
Արձանագրությանը կցվում է բոլոր ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների ամփոփիչ աղյուսակը:
8. Արձանագրությունը վավերացնելուց հետո դրա հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովն որոշում է ընդունում ընտրության արդյունքների վերաբերյալ:
9. Նիստի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում է քվեարկության վերջնական արդյունքները և ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումը:
10. Վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
11. Համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ կազմվող արձանագրությունների ձեւերը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների նախնական արդյունքների ստացմանը զուգընթաց պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքի միջոցով հրապարակում է տեղեկություններ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ` ըuտ ընտրական տեղամասերի:
13. Համապետական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 3 ամսվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է սույն օրենսգրքի խախտումների վերլուծությունը` մատնանշելով խախտումներ կատարողների դեմ ձեռնարկված միջոցները: