www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Ազգերի ինքնորոշում-տարածքային ամբողջականություն. հակասություն չկա


www.Panorama.am, 08 Սեպտեմբերի 2011

«Միջազգային հիմնարար փաստաթղթերում ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև հարաբերակցության հարցի վերաբերյալ միշտ չէ, որ մեր հասարակության բոլոր հատվածները գիտակցում են, որ այդ հարցում միջազգային իրավունքը միանշանակ է»,- այսօր այդպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած «Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնահարցին» խորագրով գիտաժողովի ժամանակ:

Բանախոսն ասաց, որ ՄԱԿ-ի կանոնադրության հենց առաջին գլխում նշվում են այն նպատակները, որոնց համար ստեղծվել է այդ կառույցը: Նշված կետերից առաջինն, ըստ էության, միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումն է: Երկրորդը` զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը հարգելու վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման: Եվ վերջապես, երրորդը վերաբերում է տարբեր ոլորտներում միջազգային համագործակցությանը, որոնք կրկին հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության և հարգման վրա: Նրա խոսքով,ըստ էության ՄԱԿ-ը ունի երեք նպատակ:


«Երկրորդ հոդվածի նախաբանում ասվում է. «Կազմակերպությունը և նրա անդամները հետամուտ լինելով առաջին հոդվածում շարադրված նպատակներին, գործելու են հետևյալ սկզբունքների համաձայն». այսինքն երկրորդ գլխում խոսվում է այն սկզբունքների մասին, որոնց համաձայն պետք է գործեն ՄԱԿ-ի անդամ պետություննը՝ հետամուտ լինելով գլուխ առաջինի նպատակներին:

Եվ այստեղ է հայտնվում նաև տարածքային ամբողջականությունը: Այսինքն դա սկզբունք է, որի համաձայն պետք է գործեն, բայց եթե այն ուղղված է նպատակին, այլ ոչ թե հակասում է»:

Այնուհետև բանախոսը մեջբերեց տարածքային ամբողջականության սկզբունքի ձևակերպումը. «Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:

Շ. Քոչարյանը մեկնաբանեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքն ուղղված է հիմնարար նպատակների իրականացմանը: Միավորված ազգերի նպատակներին հարիր չէ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը, բայց ինքնորոշումը ոչ միայն ընդունելի նորմ է, այլև դա հենց նպատակներից մեկն է:

«Այս երկու հոդվածը համադրելիս ակնհայտ է դառնում նշված երկու սկզբունքների հարաբերակցությունը»- հավելեց փոխարտգործնախարար