|
|
ՕՐԻՆԱԳԾԵՐ / ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը`
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ԲԱԺԻՆ 4. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
ԳԼՈՒԽ 13. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 82. Ընտրատարածք Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ
Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ համապետական ընտրատարածքում: ՀՀ տարածքից դուրս գտնվող կամ բնակվող ընտրողները համարվում են հավելագրված համապետական ընտրատարածքին:
Հոդված 83. Հանրապետության Նախագահի ընտրվելու իրավունքը
1.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50 հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Հանրապետության Նախագահ ընտրվելու իրավունք չունեն ՀՀ քաղաքացիությունից բացի այլ պետության քաղաքացիություն ունեցող անձինք:
2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:
Հոդված 84. Հանրապետության Նախագահի ընտրությունների անցկացման օրը
1.Հանրապետության Նախագահի ընտրությունների անցկացումը Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված ժամկետներում պարտադիր է:
2. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ£
2. Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրության օրվանից ոչ շուտ, քան 110 և ոչ ուշ, քան 100 օր առաջ£
3. Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրություն անց է կացվում Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո 40-րդ օրը:
Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրություն անցկացնելու օրվա մասին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրության օրվանից 39 օր առաջ:
3. Հանրապետության Նախագահի ընտրության օրը ոչ աշխատանքային օր է£
ԳԼՈՒԽ 14. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 85. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը
1.Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները, ինչպես նաև պասսիվ ընտրական իրավունք ունեցող անձինք` ինքնաառաջադրմամբ, սույն օրենսգրքի 73-74 հոդվածներով սահմանված կարգով:
2.Հանրապետության Նախագահի թեկնածու չի կարող առաջադրվել նաև Հանրապետության այն նախկին Նախագահը, որի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում:
Հոդված 86. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու և գրանցելու ժամկետները
1. Կուսակցության կողմից Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու և ինքնաառաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 90 և ոչ ուշ, քան 75 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:
2. Թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 70 և ոչ ուշ, քան 50 օր առաջ` մինչեւ ժամը 18.00ն£
3. Թեկնածուների գրանցումը կատարվում է գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 օրյա ժամկետում:
4. Եթե սույն հոդվածով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում մեկ թեկնածուի առաջադրման կամ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ապա թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետները երկարաձգվում են 5 օրով:
Հոդված 87. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կուսակցությունների կողմից
1.Կուսակցությունների կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կատարվում է Հանրապետության Նախագահի ընտրության վերաբերյալ ՀԿԸՀ-ի պաշտոնական հաղորդումից հետո 30 օրյա ժամկետում:
2.Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմամբ£
3.Կուսակցությունները իրավասու են առաջադրել միայն մեկ թեկնածու: Կուսակցությունները իրավասու են առաջադրելու որպես թեկնածու իրենց կուսակցության անդամ չհանդիսացող անձին ևս:
4.Կուսակցության համագումարի կամ մշտապես գործող բարձրագույն մարմնի որոշումը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ ձևակերպվում է արձանագրությամբ:
5. Միեւնույն անձի թեկնածությունը տարբեր կուսակցությունների կողմից առաջադրվելու դեպքում կարող են կազմավորվել կուսակցությունների դաշինքներ:
6. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել միեւնույն անձի թեկնածությունը պաշտպանող առնվազն երկու կուսակցության միանալու դեպքում:
7. Կուսակցությունների դաշինքի մեջ մտած կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող մտնել այլ կուսակցությունների դաշինքի մեջ:
8. Կուսակցությունների դաշինքի մեջ մտնելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:
9. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում` կուսակցությունների մշտապես գործող մարմնի որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:
7. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշումը պետք է պարունակի առաջադրվող թեկնածուի`
1) անուն- ազգանունը.
2) ծննդյան տարեթիվը, ամիսը« ամսաթիվը.
3) հաշվառման վայրը.
4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
5) կուսակցական պատկանելությունը.
6) անձնագրի համարը:
8. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում.
1¤ տեղեկանք` առաջադրված թեկնածուի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
2¤ տեղեկանք` առաջադրված թեկնածուի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
3¤ առաջադրված թեկնածուի գրավոր հայտարարությունը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.
4) Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրող կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի մեջ մտած բոլոր կուսակցությունների կանոնադրությունները).
5) թեկնածուի ինքնակենսագրությունը, որում պետք է նշվի թեկնածուի անուն-ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման հասցեն, կրթությունը, գիտական աստիճանը /եթե այդպիսին կա/, աշխատանքի կամ ծառայության վայրը, զբաղմունքը, աշխատանքային գործունեությունն ըստ տարիների, անձնագրի համարը և տրման ժամկետը, անձնագիրը տված մարմնի անունն ու կոդը, կուսակցական պատկանելությունը, հասարակական կազմակերպություններին անդամակցությունը, մարված կամ չմարված դատվածությունը: Կենսագրությանը կցվում է դրա մեջ նշված տվյալներն հաստատող փաստաթղթերի պատճենները:
6¤թեկնածու առաջադրված քաղաքացու անունով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.
Եթե փաստաթղթերը ներկայացվում են լիազոր ներկայացուցիչների միջոցով, ապա դրանց կցվում է նաև լիազոր ներկայացուցիչների լիազորագիրը` նոտարական վավերացմամբ:
Սույն մասի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկանքները առաջադրվող թեկնածուին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում£
9. Կուսակցության մշտապես գործող մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է իր երկու լիազոր ներկայացուցիչների տվյալները (ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)£
10. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և լիազոր ներկայացուցիչների վերաբերյալ տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում սույն օրենսգրքի 91 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում£
11. Թեկնածուն կարող է առաջադրվելու համաձայնություն տալ միայն մեկ կուսակցության:
Ինքնաառաջադրված թեկնածուն չի կարող առաջադրվել կուսակցության կողմից:
12.Առաջադրման փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ ՀԿԸՀ-ը տարածում է պաշտոնական հաղորդագրություն:
Հոդված 88. Թեկնածուի ինքնաառաջադրումը
1. Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ պասսիվ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ընտրությունների օրվա մասին ՀԿԸՀ-ի հաղորդմամբ հանդես գալուց հետո իրավունք ունի առաջադրելու իր թեկնածությունը Հանրապետության Նախագահի պաշտոնում:
2. Ինքնաառաջադրումը պաշտպանելու համար պետք է ձևավորվի ընտրողների խումբ, բաղկացած ոչ պակաս, քան 100 ընտրոներից:
Անձը կարող է ընդգրկվել միայն ինքնաառաջադրումը պաշտպանող մեկ խմբի մեջ: Ինքնաառաջադրումը պաշտպանող խմբի ժողովի մասին պետք է տեղեկացվի ՀԿԸՀ-ը:
3. Իր թեկնածությունը առաջադրած անձը ընտրությունների օրվա մասին ՀԿԸՀ-ի պաշտոնական հաղորդման օրվանից 30 օրվա ընթացքում ՀԿԸՀ է ներկայացնում իր ինքնաառաջադրումը պաշտպանող խմբի դիմումը:
4. Դիմումում պետք է նշվեն թեկնածուի վերաբերյալ սույն օրենսգրքի 87 հոդվածում նշված տվյալները:
5.Դիմումին կից պետք է ներկայացվեն 87 հոդվածում նշված փաստաթղթերը
Եթե փաստաթղթերը ներկայացվում են լիազոր ներկայացուցիչների միջոցով ապա փաստաթղթերին կցվում է նաև լիազոր ներկայացուցիչների լիազորագիրը` նոտարական վավերացմամբ:
Սույն կետի 1)-րդ և 2)-րդ ենթակետերում նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացուն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում£
7¤թեկնածու առաջադրված քաղաքացու անունով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.
8)ինքնաառաջադրումը պաշտպանելու վերաբերյալ, թեկնածուի վերաբերյալ սույն օրենքով ... հոդվածով սահմանված տեղեկություններով.
9) թեկնածուի լիազոր ներկայացուցիչների լիազորագրերը` նոտարական վավերացմամբ
7.Կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն չի կարող առաջադրվել ինքնաառաջադրմամբ:
8.Թեկնածուների կողմից առաջադրման փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ ՀԿԸՀ-ը տարածում է պաշտոնական հաղորդագրություն:
Հոդված 89. Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը
1. Հանրապետության Նախագահի թեկնածուները մինչև գրանցվելը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում բացված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 2500-ապատիկի չափով: Թեկնածուների օգտին տրված ձայների 5 և ավելի տոկոս ստանալու դեպքերում ընտրական գրավի գումարը վերադարձվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում£
2. Հանրապետության Նախագահի թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե£
3. Ընտրությունը չկայացած ճանաչելու դեպքում, եթե այն չկայացած է ճանաչվել …. հոդվածի սահմանված հիմքով, ապա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, մյուս դեպքերում վերադարձվում է£
4. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու և գրանցումն անվավեր ճանաչելու դեպքերում թեկնածուի ընտրական գրավը փոխանցվում է պետական բյուջե:
5. Հանրապետության Նախագահի թեկնածուի մահվան դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին:
Այլ հիմքերով Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքերում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե£
6.Հանրապետության Նախագահի թեկնածուն իր ընտրական գրավը կարող է վճարել նաև իր նախընտրական հիմնադրամից:
Հոդված 90. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը
1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր անձը կարող է գրանցվել միայն մեկ կուսակցության /կուսակցության դաշինքի/ բացել, կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ£
Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման հարցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է, եթե սույն օրենսգրքի 91 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետում ներկայացվել է .... հոդվածում նշված փաստաթղթերը:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցման հարցը քննարկում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 օրյա ժամկետում:
3. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո` մինչեւ նրա գրանցումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն թեկնածուն կամ կուսակցության, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը£
4. Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` եռօրյա ժամկետում£
5. րանցվելուց հետո 5-օրյա ժամկետում թեկնածուն ՀԿԸՀ-ին է ներկայացնում հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին, որը հրապարակվում է "Հայաստանի Հանրապետություն" թերթում:
6.Հանրապետության Նախագահի թեկնածուներին տրվում է վկայական` գրանցման ամսաթվի նշումով:
7. րանցման վերաբերյալ տեղեկությունը ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում փոխանցվում է ԶԼՄ-ներին, հայտարարվում Հանրային ռադիոյով, Հանրային հեռուստատեսությամբ, տպագրվում Հայաստանի Հանրապետություն թերթի առաջիկա համարում:
8. Եթե մինչև թեկնածուների գրանցման ժամկետի ավարտը գրանցվել է միայն մեկ թեկնածու, ապա ընտրությունները հետաձգվում են 15 օրով, որի ընթացքում կարող են կատարվել նոր թեկնածուների առաջադրումներ և գրանցումներ:
Հոդված 91. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելը
1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`
1) առաջադրված թեկնածուն չունի պասիվ ընտրական իրավունք.
3¤ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն, թերի են կամ կեղծված են:
Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունների կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման վերաբերյալ առարկությունը, եթե այդպիսին ներկայացվել է, դնում է քվեարկության: րանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ£ Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի թեկնածուին գրանցելու կամ գրանցումը մերժելու վերաբերյալ կարող է բողոքարկվել դատարան:
Հոդված 92. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը
1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) թեկնածուի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները©
2¤ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն, թերի են կամ կեղծված են:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ կարող է բողոքարկվել դատարան:
Հոդված 93. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը
1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցնում է, եթե նա`
1¤ մահացել է.
.3¤ ներկայացրել է դիմում` ինքնաբացարկի մասին.
2. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը ՀԿԸՀ-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`
1) սահմանված ժամկետում չի բացել նախընտրական հիմնադրամ.
2) խախտել է նախընտրական քարոզչության սահմանված կարգը, որը հաստատվել է դատարանի վճռով.
3) կորցրել է ընտրական իրավունքը
4) չարաշահել է պաշտոնական դիրքը որը հաստատվել է դատարանի վճռով.
5) խախտել է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կարող է բողոքարկվել դատարան:
ԳԼՈՒԽ 15. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 94. Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավահավասարությունը
Հանրապետության Նախագահի թեկնածուներն ունեն Հանրապետության Նախագահի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ:
Հոդված 95. Սահմանափակումներ` կապված պաշտոնական կամ ծառայողական դիրքի հետ
1. Թեկնածուները, որոնք զբաղեցնում են պետական կամ մունիցիպալ պաշտոններ, կամ գտնվում են պետական կամ մունիցիպալ ծառայության մեջ, կամ համարվում են կազմակերպության կառավարման մարմնի անդամ` անկախ սեփականության ձևից, ինչպես նաև թեկնածուները, որոնք համարվում են ԶԼՄ-ների սեփականատերեր կամ համապատասխան կազմակերպության ղեկավար աշխատակից, իրավունք չունեն օգտագործել իրենց պաշտոնական կամ ծառայողական դիրքի առավելությունները:
2. րանցման պահից Հանրապետության Նախագահի այն թեկնածուները, որոնք զբաղեցնում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի, նախագահի տեղակալի, վարչապետի, նախարարի կամ ցանկացած այլ քաղաքական կամ հայեցողական պաշտոն, կամ հանդիսանում են քաղաքացիական ծառայող, կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, կամ հանդիսանում են կազմակերպության` անկախ սեփականության ձևից կառավարման մարմնի ղեկավար կամ անդամ, գրանցման պահից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը ժամանակավորապես ազատվում են իրենց պարտականությունները կատարելուց: Լիազորությունները կասեցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ՀԿԸՀ են ներկայացվում գրանցման պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:
3.Հանրապետության Նախագահը կամ Հանրապետության Նախագահի պաշտոնակատարը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնական դիրքի առավելությունները:
Հոդված 96. Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավունքներն ու պարտականությունները
1. Հանրապետության Նախագահի թեկնածուներն ունեն վստահված անձանց համար սահմանված բոլոր իրավունքներն ու պարտականությունները, բացառությամբ քվեարկությանը ներկա գտնվելու իրավունքի:
2. Հանրապետության Նախագահի թեկնածուն ազատվում է զորահավաքներից և ուսումնավարժական հավաքներից£
3. ործատուն, ուսումնական հաստատության ադմինիստրացիան, որտեղ աշխատում, ծառայում կամ սովորում է թեկնածուն, թեկնածուի գրանցման օրվանից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը թեկնածուի դիմումի համաձայն պարտավոր է այդ ողջ ընթացքում կամ դրա մի մասում ազատել թեկնածուին իր պարտականությունների կատարումից:
3. Արգելվում է Հանրապետության Նախագահի թեկնածուին ադմինիստրացիայի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից« տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել:
4. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի հանելու իր թեկնածությունը բ քվեարկությունից մինչեւ 10 օր առաջ, , այդ մասին ՀԿԸՀ-ին ներկայացնելով համապատասխան գրավոր դիմում: Այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր առաջադրման և նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը£
6. Թեկնածուին առաջադրած կուսակցությունը թեկնածուի գրանցման պահից հետո ցանկացած պահի, սակայն ոչ ուշ, քան քվեարկությունից 10 օր առաջ կարող է հետ կանչել իր առաջադրած թեկնածուին, ՀԿԸՀ ներկայացնելով հետ կանչման վերաբերյալ համապատասխան մարմնի որոշումը: Այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ համապատասխան կուսակցությունը պարտավոր է հատուցել թեկնածուի նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը£
7. Հանրապետության Նախագահի թեկնածուները չեն կարող կալանավորվել, քրեական կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով ընդունված որոշմամբ տրված համաձայնության:
ԳԼՈՒԽ 16. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 97. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի թեկնածուների համար ապահովում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերաժամերից անվճար և վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ£
2. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից` Հանրապետության Նախագահի թեկնածուների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և ժամանակացույցով:
Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից օգտվելու ժամանակացույցը սահմանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող վիճակահանության միջոցով:
3. Հանրապետության Նախագահի յուրաքանչյուր թեկնածու իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 100 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե:
4. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբն իրավունք ունեն թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 180 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 240 րոպե:
5. Հանրապետության Նախագահի թեկնածուի համաձայնությամբ` այդ եթերաժամերից կարող է օգտվել նաեւ նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբը:
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար հատկացված միջոցների հաշվին ընտրությունների արդյունքով ձայների 20 և ավելի տոկոս ձայներ ստացած թեկնածուներին փոխհատուցում է ընտրարշավում կատարած ծախսերի 50 տոկոսը:
Հոդված 98. Հանրապետության նախագահի նախընտրական հիմնադրամը
1. Հանրապետության Նախագահի թեկնածուի` իր նախընտրական հիմնադրամ կատարած անձնական մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը:
2. Հանրապետության Նախագահի թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 30.000-ապատիկը:
3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչեւ 200-ապատիկի, իuկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչեւ 500-ապատիկի չափով կամավոր մուծում:
4. Նախընտրական հիմնադրամից Հանրապետության Նախագահի թեկնածուի կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 100.000-ապատիկը, չհաշված ընտրական գրավի գումարը, եթե այն մուծվել է նախընտրական հիմնադրամի միջոցներից:
ԳԼՈՒԽ 17. ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ£ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՈՒՄԸ
Հոդված 99. Քվեաթերթիկները
1. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուի (թեկնածուների) ազգանունը` այբբենական հերթականությամբ, անունը, և առաջադրող կուսակցության անվանումը« իսկ ինքնաառաջադրման կարգով առաջադրվելու դեպքում` »ինքնաառաջադրում« բառերը£
Այն դեպքերում, երբ թեկնածուներից առնվազն երկուսն ունեն միևնույն անուն-ազգանունը, ապա քվեաթերթիկում գրվում է նաև այդ թեկնածուների հայրանունը:
2. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով:
Հոդված 100. Ընտրությունների արդյունքների ամփոփումը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը« տարածքներում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա« սույն օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով« ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.
2) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին.
3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.
4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին£
2. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից հետո յոթերորդ օրը:
3.Եթե սահմանված ժամկետում ՀԿԸՀ որոշում չի ընդունում ապա համարվում է որ ՀԿԸՀ-ն որոշում է ընդունել ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.
Հոդված 101. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն թեկնածուի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին£
2. Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում£
3. Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
4. Եթե երկրորդ փուլում քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:
Հոդված 102. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին
1. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից որեւէ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
2. Երկրորդ փուլին մասնակցող թեկնածուներից մեկի թեկնածությունը դուրս գալու դեպքում, երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում առավել ձայներ ստացած հաջորդ թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու:
Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
Հոդված 103. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին
1. Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե`
1) թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը գումարային առումով էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.
2) ընտրության նախապատրաստման և անցկացման, քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա և հնարավորություն չեն տալիս պարզելու ընտրված թեկնածուին:
2. Հանրապետության նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո 14-րդ օրը« սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով« անցկացվում է վերաքվեարկություն£
Վերաքվեարկության արդյունքներով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր ընտրություն:
Հոդված 104. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած է ճանաչում, եթե`
1) քվեարկված միակ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ.
2) ընտրված թեկնածուն մահացել է մինչեւ ընտրության արդյունքներն ամփոփելը.
3) երկու թեկնածուներ ստացել են առավելագույն թվով հավասար ձայներ:
Հոդված 105. Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելու ժամկետը
Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:
Նոր կամ արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո քսաներորդ օրը:
ԳԼՈՒԽ 18. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ և ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 106. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունը
1. Եթե սույն օրենսգրքի 89 հոդվածով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո քառասուներորդ օրը, անցկացվում է նոր ընտրություն£
2. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով£ Այդ ժամկետում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու կամ մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքերում անցկացվում է նոր ընտրություն:
3. Նոր ընտրությունն անցկացվում է խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելուց հետո` քառասուներորդ օրը£
4. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ:
Հոդված 107. Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրությունը
1. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքում Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` քառասուներորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն£
Հոդված 108. Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրություն անցկացնելու կարգը
1. Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրությունն անցկացվում է հերթական ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով£
3. Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրության օրվա մասին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:
Հոդված 109. Հանրապետության Նախագահի թեկնածուներ առաջադրելը և գրանցելը, ընտրական տեղամասեր, տեղամասային կենտրոններ կազմավորելը և ընտրողների ցուցակները հրապարակելը Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրությունների ժամանակ
1. Կուսակցության կամ ինքնաառաջադրման կարգով Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 36 և ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչեւ ժամը 18.00ն£
2. Թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են ոչ շուտ, քան 28 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչեւ ժամը 18.00ն£
3. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 12 օր առաջ£
4. Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 25 օր առաջ: Լիազոր մարմինը կամ նրա ստորաբաժանումը ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն այն անհապաղ փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
| | |
|
|
|