www.ajk.am
ՕՐԻՆԱԳԾԵՐ / ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը`

ԲԱԺԻՆ 5. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ



ԳԼՈՒԽ 19. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 110. Ազգային ժողովի կազմը

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63 հոդվածի համաձայն` Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից£

Հոդված 111. Ընտրական համակարգը

1. Ազգային ժողովի ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով£
2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը համարվում է մեկ բազմամանդատ ընտրատարածք:

Հոդված 112. Ընտրական իրավունքը

1. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք:
2. Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ թեկնածուները կարող են առաջադրվել կուսակցությունների /կուսակցությունների դաշինքների/ թեկնածուների ցուցակով:
Յուրաքանչյուր ընտրող կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության թեկնածուների ցուցակով :

Հոդված 113. Պատգամավորության թեկնածուին առաջադրվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64 հոդվածի համաձայն` պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած« վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող« վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք£
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել ՀՀ քաղաքացիությունից բացի նաև այլ պետության քաղաքացիություն ունեցող անձինք:
2. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք:
3. Ազգային ժողովի` պատգամավորության այն թեկնածուները որոնք սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի և ազգային անվտանգության ծառայության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու գրանցվելուց հետո 3 օրյա ժամկետում վայր են դնում իրենց լիազորությունները:

ԳԼՈՒԽ 24. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 114. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և
կուսակցությունների թեկնածուների ցուցակները առաջադրելու և գրանցելու ժամկետները

1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 110 օր առաջ: Հերթական ընտրությունների նշանակման վերաբերյալ Հանրապետության Նախագահի հրամանագիրը ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան քվեարկությունից 100 օր առաջ:
3. Կուսակցությունների ընտրական ցուցակների առաջադրման փաստաթղթերը կուսակցությունները և նախաձեռնող խմբերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ« քան 65 օր առաջ« մինչեւ ժամը 18.00-ն:
4. րանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:
5. Կուսակցությունների թեկնածուների ցուցակների գրանցումը կատարվում է գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀԿԸՀ ներկայացնելուց հետո 5 օրյա ժամկետում:

Հոդված 115. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

1. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովն արձակելուց հետո ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր առաջ` հերթական ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ£
Եթե սահմանված ժամկետում Հանրապետության Նախագահը համապատասխան հրամանագիր չի ընդունում, ապա ընտրությունները նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Արտահերթ ընտրություններ անցկացվում են Ազգային ժողովն արձակելուց հետո 40-րդ օրը£
4. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:
5. Կուսակցության թեկնածուների ցուցակների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչեւ ժամը 20.00-ն£
6. րանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկությունից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչեւ ժամը 20.00-ն£

Հոդված 116. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասեր, տեղամասային կենտրոններ կազմավորելը և ընտրողների ցուցակները հրապարակելը

Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 25 օր առաջ:
Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն այն անհապաղ փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

ԳԼՈՒԽ 20.ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ
ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 117. Պատգամավորության թեկնածու առաջադրելու իրավունքը

1. Պատգամավորության թեկնածուները /այսուհետ` թեկնածու/ առաջադրվում են կուսակցության թեկնածուների ցուցակի կազմում:
2.Թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
3. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորելու դեպքում:
4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:
5. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու և դաշինքի կազմավորման մասին որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:
6. Կուսակցությունները դաշինքի մեջ ընդգրկվելուց ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում պարտավոր են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնել դաշինքի անվան մասին որոշումը` ստորագրված դաշինքի մեջ մտնող կուսակցությունների ղեկավարների, կամ կուսակցության լիազորված անձի ստորագրությամբ:
7. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:
8. Կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացնում դաշինքի թեկնածուների միասնական ցուցակը, դրան կցելով միասնական ցուցակի հիմք հանդիսացող դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի առանձին ցուցակը:
9. Կուսակցությունների դաշինքից որեւէ կուսակցության դուրս գալու դեպքում այդ կուսակցության ներկայացրած թեկնածուները հանվում են ցուցակից, սակայն ցուցակում մնացած թեկնածուների համարակալումը պահպանվում է:

Հոդված 118. Կուսակցության թեկնածուների ցուցակ առաջադրելը, գրանցելը

1. Կուսակցության թեկնածուների ցուցակի առաջադրումը կատարվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշման £
Որոշումը ներկայացվում է ՀԿԸՀ-ին:
2. Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրել միայն թեկնածուների մեկ ցուցակ£ Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրել£
3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության հայտին կցվում են`
1¤ կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքում ընդգրկված բոլոր կուսակցությունների կանոնադրությունները), դաշինքի անվանման վերաբերյալ փաստաթուղթը©
2¤ կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումն Ազգային ժողովի ընտրություններին իրենց թեկնածուների ցուցակը առաջադրելու մասին, ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների ցուցակը, որում նշվում են առաջադրվող թեկնածուների`
ա) ազգանունը- անունը.
բ) ծննդյան տարեթիվը, ամիսը« ամսաթիվը.
գ) հաշվառման վայրը.
դ) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
ե) կուսակցական պատկանելությունը.
զ) անձնագրի համարը.
4. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների ցուցակ առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում.
1¤ տեղեկանք` առաջադրված թեկնածուի` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
2¤ տեղեկանք` առաջադրված թեկնածուի` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
3¤ առաջադրված թեկնածուի գրավոր հայտարարությունը` ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.
Սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացուն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռօրյա ժամկետում£
5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների ներկայացրած առանձին ընտրական ցուցակները.
6) նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով մուծված ընտրական գրավի անդորրագիր:
5. Կուսակցության մշտապես գործող մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է մինչեւ 2 լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)£
6. Առաջադրման համար ներկայացված փաստաթղթերում կեղծիքներ հայտնաբերելու դեպքում ՀԿԸՀ-ն իր որոշմամբ մերժում է առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկների տրամադրումը:
7. Եթե գրանցումից հրաժարվել է կուսակցությունների դաշինքում ընդգրկված որեւէ կուսակցություն, ապա նրա թեկնածուները հանվում են ընդհանուր ցուցակից:
8. Կուսակցության թեկնածուների ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության£ Առարկություն չլինելու դեպքում կուսակցության թեկնածուների ցուցակը համարվում է գրանցված£ Կուսակցության ընտրական ցուցակի, գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ£
9. Կուսակցության թեկնածուների ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա գտնվել կուսակցության և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչները£
10. Կուսակցությունների թեկնածուների ցուցակները թեկնածուների համապատասխան թվակալմամբ գրանցելուց հետո, գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց հետո, ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ցուցակները հրապարակելուց հետո կուսակցության ընտրական ցուցակից որևէ թեկնածուի դարս գալու դեպքում թեկնածուների համարները չեն փոփոխվում:
11. րանցվելուց հետո 5-օրյա ժամկետում կուսակցության թեկնածուների ցուցակում ընդգրկված թեկնածուները ՀԿԸՀ-ին ներկայացնում են հայտարարագիր` իրենց սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին:

Հոդված 119. Ընտրական գրավը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ

1. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում բացված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 2000-ապատիկի չափով:
2. Մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններին ընտրական գրավի գումարը վերադարձվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում£
Մյուս դեպքերում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե£
3. Ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է£
4. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների թեկնածուների ցուցակի, գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում թեկնածուի ընտրական գրավը փոխանցվում է պետական բյուջե:

Այլ հիմքերով կուսակցության` ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե£

Հոդված 120© Կուսակցության թեկնածուների ցուցակի, դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը« եթե առաջադրման կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն, թերի են կամ կեղծված են:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության` ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումը« եթե`
նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները© կամ եթե գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն, թերի են կամ կեղծված են:
3. Կուսակցության թեկնածուների ցուցակում ներառված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ£
4. րանցումը մերժելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դատարան:

Հոդված 121© Կուսակցության թեկնածուների ցուցակի, դրանում ներառված թեկնածուի գրանցումը անվավեր ճանաչելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության թեկնածուների ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`
1) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) առաջադրման կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն, թերի են կամ կեղծված են:
2. Կուսակցության` ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համարվում է անվավեր« եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր« որոնց ուժով`
1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները©
2) առաջադրման կամ գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն, թերի են կամ կեղծված են:
3. Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից£
4. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ£
5. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան£


Հոդված 122. Կուսակցության ընտրական ցուցակի, դրանում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

1. Կուսակցության թեկնածուների ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
1¤ ներկայացվել է դիմում թեկնածուների իր ցուցակը հանելու վերաբերյալ.
2¤ խախտվել է սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը©
3) խախտվել է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը:
2.Կուսակցությունն իր թեկնածուների ցուցակը հանելու մասին որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել քվեարկությունից ոչ ուշ« քան 10 օր առաջ£Այդ որոշումն անհապաղ ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քվեարկության ավարտից հետո կուսակցության ընտրական ցուցակում փոփոխություններ կատարել չի թույլատրվում:
3.Կուսակցության թեկնածուների ցուցակում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`
1¤ ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
2¤ մահացել է.
3¤ խախտել է սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը©
4) խախտել է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
5) կորցրել է ընտրական իրավունքը:

ԳԼՈՒԽ 21. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 123. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավահավասարությունը

1. Պատգամավորության թեկնածուներն ունեն Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ£

Հոդված 124. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

1. Այն թեկնածուները, ովքեր պետական, կամ մունիցիպալ ծառայողներ են կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, գրանցման պահից մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:
2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից:
3. Ընտրություններին մասնակցելու ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատել է մինչեւ գրանցվելը:
Թեկնածուն գրանցվելուց հետո ցանկացած ժամանակ, սակայն ոչ ուշ քան քվեարկությունից 15 օր առաջ իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:
Կուսակցությունները իրենց թեկնածուների ցուցակները գրանցելուց հետո ցանկացած ժամանակ, սակայն ոչ ուշ քան 10 օր առաջ կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ իրավունք ունեն հանել իրենց թեկնածուների ցուցակը:
4. Կուսակցությունների թեկնածուների ցուցակը հանելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ կուսակցությունը, պարտավոր են հատուցել իրենց առաջադրման և նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը£
5. Ընտրությունների ժամանակահատվածում պատգամավորության թեկնածուները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ համաձայնությունը տալիս է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

ԳԼՈՒԽ 22. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 125. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության, նախընտրական հիմնադրամը


1. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցության կողմից` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում` մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 20000-ապատիկը:
3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության նախընտրական հիմնադրամներում կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչեւ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով կամավոր մուծում£
4. Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունը իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի 80.000-ապատիկը չգերազանցող գումար:

Հոդված 126. Նախընտրական քարոզչությունը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերաժամերից անվճար և վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ£
2. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և ժամանակացույցով:
Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից օգտվելու ժամանակացույցը սահմանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող վիճակահանության միջոցով:
3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրավունք ունեն անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 80 րոպե:
4. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և իրավունք ունեն վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 100 րոպե:

ԳԼՈՒԽ 23.ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ£ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 127. Քվեաթերթիկները

1. Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկում նշվում է Ազգային ժողովի ընտրությունների մասնակցող կուսակցությունների անվանումները ըստ այբբենական հերթականության:
Քվեաթերթիկում ընտրողը կուսակցության անվան դիմաց գրում է համապատասխան կուսակցության` ընտրական ցուցակի այն թեկնածուի համարը, որին տալիս է նախապատվությունը:
Ընտրողը կարող է չնշել որևէ թիվ, այլ համապատասխան կուսակցության անվան դիմաց առանձնացված տեղում կատարել V նշում : Այդ ձայները հաշվարկվում են ցուցակում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին:
2. Բոլոր թեկնածուներին դեմ քվեարկելու դեպքում ընտրողը համապատասխան տողի վանդակում կատարում է նշում:
4. Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով:

Հոդված 128.Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովների քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա« սույն օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետեւյալ որոշումներից մեկը`
1) Ազգային ժողովի պատգամավորներ ընտրվելու մասին.
2) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
2. Ազգային ժողովի պատգամավորների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների թեկնածուների ցուցակների միջեւ« որոնք ստացել են քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների (դաշինքների) կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 տոկոսը, և այն դաշինքների, որոնք ստացել են քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների (դաշինքների) օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 7 տոկոսը:
Եթե Ազգային ժողովի` ընտրությանը մասնակցում է մինչեւ 3 կուսակցություն (դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (դաշինքները) :
3. Ազգային ժողովի պատգամավորների մանդատները բաշխվում են կուսակցությունների թեկնածուների ցուցակների միջեւ` նրանց օգտին տրված ձայներին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության թեկնածուների ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ տրված ձայների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:
5. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ցուցակին, որին կողմ տրված ձայների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:
6. Կուսակցության թեկնածուների ցուցակներով ընտրված են համարվում համապատասխան ցուցակին հասանելիք մանդատների թվին հավասար, տվյալ ցուցակի ներսում առավելագույն ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում մանդատը բաշխվում է ՀԿԸՀ-ի կողմից սահմանված վիճակահանությամբ:
7. Ազգային ժողովի` ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման, անցկացման և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա կամ հնարավորություն չեն տալիս պարզելու քվեարկության իրական արդյունքները:
8. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
9. Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ« քան 10 և ոչ ուշ քան 20 օր հետո« սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների թեկնածուների ցուցակների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն£
10. Եթե սահմանված ժամկետում ՀԿԸՀ-ը որևէ որոշում չի ընդունում ապա համարվում է որ ԿԸՀ-ն որոշում է ընդունել Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

Հոդված 129. Ազգային ժողովի պատգամավորներին գրանցելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքները ամփոփելուց հետո անհապաղ գրավոր ձևով տեղեկացնում է ԱԺ-ի ընտրության արդյունքներով ընտրված պատգամավորներին: Ազգային ժողովի պատգամավոր ընտրված թեկնածուն պարտավոր է 3-օրյա ժամկետում ՀԿԸՀ ներկայացնել հրամանի կամ այն փաստաթղթի պատճեն, որի հիման վրա ինքը ազատվել է, կամ դիմել է ազատվելու իր կատարած այն աշխատանքից, կամ զբաղեցրած պաշտոնից, որը բացառում է վերջինիս համատեղումը Ազգային ժողովի պատգամավորի աշխատանքի հետ:
2.Եթե սահմանված ժամկետում նման փաստաթուղթ չի ներկայացվում, ապա համապատասխան թեկնածուն դուրս է մնում թեկնածուների ցուցակից, իսկ համապատասխան մանդատը տրվում է տվյալ ցուցակի հաջորդ առավել ձայներ ստացած թեկնածուին: Սույն հոդվածի առաջին մասում սահմանված պահանջը տարածվում է նաև այդ թեկնածուի վրա:
Սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետների ավարտից հետո 5 օրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցում է ընտրված թեկնածուներին և նրանց տալիս համապատասխան վկայական:

Հոդված 130. Ազգային Ժողովի պատգամավորի մանդատի թափուր տեղը համալրելը

Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում այդ մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ` առավել ձայներ ստացած թեկնածուին£ Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա կամ հաջորդ թեկնածուները հրաժարվում են մանդատից, ապա մանդատը մնում է թափուր: