|
|
ՕՐԻՆԱԳԾԵՐ / ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը`
ԲԱԺԻՆ 6. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
ԳԼՈՒԽ 25. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 131. Ընտրական համակարգը
1. Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ ընտրատարածք:
2. Համայնքի ավագանին բաղկացած է`
1) հինգ անդամից` մինչեւ 3000 բնակչություն ունեցող համայնքում.
2) տասն անդամից` 3000-ից մինչեւ 20000 բնակչություն ունեցող համայնքում.
3) տասնհինգ անդամից` 20000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում:
3. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքը համարվում է`
1) մեկ բազմամանդատ ընտրատարածք` մինչեւ 3000 բնակչություն ունեցող համայնքում.
2) երկու բազմամանդատ ընտրատարածք` յուրաքանչյուրը հնգական մանդատով` 3000-ից մինչեւ 20000 բնակչություն ունեցող համայնքում: Համայնքի ընտրատարածքի բնակչության թիվը չպետք է գերազանցի այդ համայնքի բնակչության ընդհանուր թվի 55 տոկոսը.
3) երեք բազմամանդատ ընտրատարածք` յուրաքանչյուրը հնգական մանդատով` 20000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում: Համայնքի ընտրատարածքների միջեւ թույլատրելի է մինչեւ 5 տոկոս տատանումը:
Հոդված 132. Ընտրական իրավունքը
1. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք`
1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ.
2) համայնքի ավագանու անդամի ընտրության ժամանակ£
ԳԼՈՒԽ 26. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 133. Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները
1. Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 30 օր առաջ:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է համապատասխան մարզպետը` համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 60 օր առաջ:
3. Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:
4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:
Հոդված 134. Բազմամանդատ ընտրատարածքներ ձեւավորելու ժամկետները և կարգը
1. Մինչեւ 3000 բնակչություն ունեցող համայնքում, համայնքի ավագանու անդամների ընտրությունների ժամանակ ձևավորվում է մեկ բազմամանդատ ընտրատարածք :
2. 3000 մինչև 20000 բնակչություն ունեցող համայնքում, համայնքի ավագանու անդամների ընտրությունների ժամանակ ձևավորվում է երկու բազմամանդատ ընտրատարածք:
3. 20000-ից ավել բնակչություն ունեցող համայնքում, համայնքի ավագանու անդամների ընտրությունների ժամանակ ձևավորվում է երեք բազմամանդատ ընտրատարածք:
4. Ընտրատարածքների բաժանում կատարում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը, համապատասխան մարզպետի ներկայացմամբ:
5. Համայնքը բազմամանդատ ընտրատարածքների է բաժանվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 35 օր առաջ:
Հոդված 135. Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը
1. Համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեսուներորդ օրը, անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 136. Արտահերթ ընտրություն նշանակելը և անցկացնելը
1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է այդ պաշտոնը թափուր մնալուց հետո` երեսնօրյա ժամկետում:
2. Կառավարությունն արտահերթ ընտրության նշանակման մասին որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ միաժամանակ:
3. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում երեսնօրյա ժամկետում անցկացվում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
4. Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 18 և ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:
5. Թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 15 և ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:
Հոդված 137. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները
1. Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Համայնքի ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
3. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածու չեն կարող գրանցվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային, մաքսային ծառայությունների, և դատախազության աշխատակիցները, զինծառայողները:
ԳԼՈՒԽ 27. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ
Հոդված 138© Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը
1. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուները առաջադրվում են ինքնաառաջադրման կարգով` համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով այդ մասին ներկայացնելով դիմում:
2. Համայնքի ղեկավարի թեկնածուները ներկայացնում են նաև ընտրական գրավի մուծման անդորրագիր` մինչեւ 5000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի թեկնածուն` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, 5000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի թեկնածուն` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, չափով:
3. Համայնքի ղեկավար ընտրվելու, ինչպես նաեւ թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է: Ձայների 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե£
4. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումում նշում է իր ազգանունը« անունը, ծննդյան տարեթիվը« ամիսը« ամսաթիվը, հաշվառման հասցեն, աշխատավայրը, պաշտոնը (զբաղմունքը) և կուսակցական պատկանելությունը£
5. Ինքնաառաջադրվող քաղաքացին դիմումին կից ներկայացնում է`
1¤ ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը.
2¤ տեղեկանք` վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
3¤ տեղեկանք` քվեարկության օրվանից առնվազն մեկ տարի առաջ տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին« իսկ Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ` տեղեկանք քվեարկության օրվանից առնվազն մեկ տարի առաջ Երեւան քաղաքում հաշվառված լինելու մասին.
4¤ հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ:
6. Սույն հոդվածի 5-րդ կետի 2¤-րդ և 3¤-րդ ենթակետերում նշված տեղեկանքները համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու ինքնաառաջադրվող քաղաքացուն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում£
7. Նշված փաստաթղթերն ինքնաառաջադրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները ներկայացնում են անձամբ կամ իրենց լիազոր ներկայացուցչի միջոցով:
8. Համայնքի ղեկավարի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ համայնքում: Ավագանու անդամի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ ընտրատարածքում:
Հոդված 139. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուներին գրանցելը, գրանցումը մերժելը
1. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուները գրանցվում են տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ£ Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու իրավունք ունի առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը£
2. Առաջադրված թեկնածուի գրանցումը տարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է« եթե`
1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն, թերի են կամ կեղծված են:
Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: րանցումը մերժվում է տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված: Համայնքի ղեկավարի թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե£
Հոդված 140. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուների գրանցումը անվավեր ճանաչելը
1. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումը անվավեր է ճանաչվում« եթե գրանցումից հետո հայտնի են դարձել փաստեր« որոնց ուժով`
1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) առաջադրման կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:
Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ£ Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե£
2. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել դատարան` որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում£ Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:
Հոդված 141. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելը
1. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`
1¤ կորցրել է ընտրական իրավունքը.
2) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
3¤ մահացել է.
4¤ խախտել է սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը©
5) խախտել է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը:
2. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել քվեարկությունից ոչ ուշ« քան 10 օր առաջ£
3. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուի մահվան դեպքում նրա գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում« համայնքի ղեկավարի ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին« իսկ նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները` պետական բյուջե£
Այլ հիմքերով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարն ու նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե£
ԳԼՈՒԽ 28. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 142. Համայնքի ղեկավարի թեկնածուների իրավահավասարությունը,
համայնքի ավագանու անդամի թեկնածուների իրավահավասարությունը
1. Համայնքի ղեկավարի թեկնածուներն ունեն իրենց կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ£
2. Համայնքի ավագանու անդամի թեկնածուներն ունեն իրենց կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ£
Հոդված 143. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուների գործունեության երաշխիքները
Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուները կարող են կալանավորվել տարածքային ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Տարածքային ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում է ընդունում հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
ԳԼՈՒԽ 29. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 144. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամը
1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուն իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով կարող է հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձեւավորվում է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից: Յուրաքանչյուր թեկնածու իր նախընտրական հիմնադրամ կարող է մուծումներ կատարել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ թեկնածուի նախընտրական հիմնադրամ կարող է կատարել նվազագույն աշխատավարձի մինչեւ 25-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչեւ 150-ապատիկի չափով կամավոր մուծում£
2. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամների միջոցները£
3. Ավագանու անդամի նախընտրական քարոզչության նպատակով կատարվող ծախսերը չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով իսկ համայնքի ղեկավարը նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով գումար:
Հոդված 145. Նախընտրական քարոզչությունը
1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքի 18-24-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում£
ԳԼՈՒԽ 30.ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ£ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Հոդված 146. Քվեաթերթիկները
1. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուների ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով£
2. Համայնքի ղեկավարի թեկնածուի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները, ազգանվան այբբենական հերթականությամբ: Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների ընտրության քվեաթերթիկները պատրաստվում են տարածքային ընտրական հանձնաժողովի պատվերով: Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին:Քվեաթերթիկները պետք է լինեն միեւնույն գույնի£
3. Համայնքի ավագանու անդամի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները, ազգանվան այբբենական հերթականությամբ: Քվեաթերթիկները պետք է լինեն միեւնույն գույնի և տարբերվեն համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկների գույնից£
Հոդված 147. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը
1. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
2. Դատարանում կամ տարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 oր հետո, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու տարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները, տարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփում է ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
Մինչև քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը տարածքային ընտրական հանձնաժողովը քննարկում է քվեարկության և քվեարկության արդյունքների վերաբերյալ տրված բողոքները:
Տարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփելով համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը`
1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.
2) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
3) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
2. Համայնքի ղեկավար ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է առավելագույն »կողմ« ձայներ£ Եթե քվեարկվել է մեկ թեկնածու« ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է մասնակիցների ձայների կեսից ավելին:
Թեկնածուների ձայների հավասարության դեպքում համայնքի ղեկավարը որոշվում է ՀԿԸՀ-ի կողմից սահմանված վիճակահանությամբ:
3. Համայնքի ղեկավարի թեկնածուի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`
1) ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը«
2) ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ« որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա կամ հնարավորություն չեն տալիս պարզելու քվեարկության իրական արդյունքները:
4. Համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրությունից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
5. Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`
1) քվեարկված մեկ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ.
2) ընտրված թեկնածուն մահացել է մինչեւ ընտրության արդյունքներն ամփոփելը.
3) վերաքվեարկության արդյունքում համայնքի ղեկավարի ընտրությունները անվավեր են ճանաչվել:
6. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:
7. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում£
8. Համայնքի ղեկավարի ընտրությունը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու դեպքում , 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
9. Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:
Հոդված 148. Համայնքի ավագանու անդամի ընտրության արդյունքներն ամփոփելը
1. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է ավագանու ընտրությունների նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
2. Դատարանում կամ տարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 oր հետո, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու տարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները, տարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփում է ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
Մինչև քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը տարածքային ընտրական հանձնաժողովը քննարկում է քվեարկության և քվեարկության արդյունքների վերաբերյալ տրված բողոքները:
3. Արձանագրությունը վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա տարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ:
4. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը, արձանագրության և ընդունած որոշումների օրինակները պաշտոնապես ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
5. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասային ամփոփիչ արձանագրությունների հիման վրա ամփոփում է համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքները ե ընդունում հետեւյալ որոշումներից մեկը`
1) համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին.
2) համայնքի ավագանու անդամների ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
3) համայնքի ավագանու անդամների ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
6. Համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփվում են ըստ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ կետում նշված բազմամանդատ ընտրատարածքների:
7. Համայնքի ավագանու անդամների ընտրությունները կարող են անվավեր կամ չկայացած ճանաչվել ըստ 116-րդ հոդվածի 3-րդ կետում նշված բազմամանդատ ընտրատարածքների:
8. Տվյալ բազմամանդատ ընտրատարածքում ընտրված են համարվում առավելագույն »կողմ« ձայներ ստացած` համայնքի ավագանու առաջին 5 թեկնածուները:
9. Համայնքի ավագանու անդամների ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե
1) ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը«
2) ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ« որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա կամ հնարավորություն չեն տալիս պարզելու քվեարկության իրական արդյունքները:
10. Համայնքի ավագանու անդամների ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրությունից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
11. Համայնքի ավագանու անդամների ընտրությունը համարվում է չկայացած, եթե վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ավագանու անդամի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր: Համայնքի ավագանու անդամների ընտրությունը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու դեպքում որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
12. Համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում մանդատների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
13. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամների ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:
14. Համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` այն ընդունվելուց հետո` 3 օրվա ընթացքում:
15. Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:
ՄԱՍ 3.
ԳԼՈՒԽ 31.ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 149. Պատասխանատվությունը սույն օրենսգրքի դրույթները խախտելու համար
1. Ընտրական օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՄԱՍ 4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ.
ԳԼՈՒԽ 32. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ.
Հոդված 150. Հանձնաժողովների ձևավորումը
1. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից, ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից սահմանված օրերին, ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները նշանակում են Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների երկուական անդամներ:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովները սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևավորվում են տարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորումից ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում:
Հոդված 151. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`
ՀՀ Ընտրական օրենսգիրքը` ընդունված 1999 թվականի փետրվարի 5-ին և դրանում կատարված լրացումներն ու փոփոխությունները:
Հոդված 152. Ընտրությունների նշանակման օրվանից հետո սույն օրենսգրքում կատարված տվյալ ընտրություններին վերաբերվող փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում, այդ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո:
ԱԺ պատգամավոր` Շ.Քոչարյան, 097
| | |
|
|
|