www.ajk.am
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ / ԱԺԿ վարչության նախագահ`

ՇԱՎԱՐՇ ՄԻՔԱՅԵԼԻ ՔՈՉԱՐՅԱՆ


Անձնական տվյալներ

~ Ծննդյան տարեթիվ և վայր` 3 ապրիլի 1948թ., ք. Երևան
~ Ընտանիք` Ամուսնացած է, ունի երկու երեխա


Կրթությունը

~ 1955 – 1966թթ. Երևանի թիվ 20 միջնակարգ դպրոց
~ 1966 – 1971թթ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, Տեխնիկական Կիբեռնետիկայի ֆակուլտետ, ինժեներ-մաթեմատիկոս
~ 1972 – 1975թթ. Մոսկվայի Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ, մոլեկուլյար գենետիկ
~ 1977թ. Մոսկվա, պաշտպանել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի թեզը "Գենետիկա" մասնագիտությամբ


Գիտական գործունեությունը

~ 1971 – 1972թթ. ավագ լաբորանտ, Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մանսաճյուղ
~ 1976 – 1980թթ. կրտսեր գիտաշխատող, Ա Փորձարարական կենսաբանության ինստիտուտ, Երևան
~ 1980 – 1981թթ. կրտսեր գիտաշխատող, Ա Մանրէաբանության ինստիտուտ, ք.Աբովյան
~ 1981 – 1990թթ. Երևանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտ, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ

Հեղինակ կամ համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների և 30-ից ավելի, տարբեր երկրներում արտոնագրված (այդ թվում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գյուտերի:
Գիտական ղեկավար 7 պաշտպանված թեկնածուական թեզերի:


Խորհրդարանական գործունեություն

~ 1990, 1995, 1999 և 2003 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր
~ 1990 – 1995թթ. ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ,Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ
~ 1995 – 1999թթ. ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովրդավարական միության (ԱԺՄ) խմբակցության քարտուղար
~ 1999 – 2003թթ. ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ
~ 2003թ-ից ԱԺ Եվրաինտեգրացման հանձնաժողովի և Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ


Մասնակցությունը միջազգային կառույցների աշխատանքներին

~ 1992 – 1995թթ., 1999 – 2003թթ. ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողով
~ 1999 – 2003թթ. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
~ 2003 – 2005թթ. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), անդամակցել է հետևյալ հանձնաժողովներին.
2003 – 2005թթ. Մշակույթի, գիտության. կրթության
2003 – 2005թթ. Սոցիալական, առողջապահության, ընտանիքի
2004թ. Վրաստանի ընտրությունների հատուկ հանձնաժողով
2004թ. Ուկրաինայի ընտրությունների հատուկ հանձնաժողով
2005թ. Մոնիտորինգի
2005թ. Ղարաբաղի հատուկ հանձնաժողով
2005թ. Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի փոխնախագահ


Քաղաքական գործունեություն

~ 1988 – 1990թթ. – Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, իրականացնում էր ժողովրդավարական շարժումների հետ կապը Խորհրդային Հանրապետություններում, համագործակցում էր ակադեմիկոս Անդրեյ Սախարովի խմբի հետ
~ 1991 – 2001թթ. - ԱԺՄ հիմնադիր անդամ, 1992-93թթ. ԱԺՄ վարչության նախագահ
~ 2001թ.-ից - Ազգային Ժողովրդավարական կոսակցության (ԱԺԿ) հիմնադիր անդամ, ԱԺԿ վարչության նախագահ
~ 1996թ. և 2004թ. –կեղծված ընտրությունների դեմ ժողովրդական ընդվզումներ կազմակերպելու համար կալանավորվել է պետական հեղաշրջում կազմակերպելու, իշխանությունը բռնի տապալելու մեղադրանքներով, հարուցված քրեական գործերը կարճվել են միջազգային կառույցների ճնշման արդյունքում


Հասարակական գործունեություն

~ 1999թ.-ից "Ժողովրդավարություն. իրավական և քաղաքական վերլուծությունների կենտրոն" ՀԿ անդամ
~ 2000 – 2003թթ. Երևանի Ճարտարագիտական համալսարանի հոգեբարձուների խորհրդի անդամ
~ 2000թ.-ից "Հանս Քրիստիան Կոֆոեդ" բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ
~ 2005թ.-ից Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի հոգեբարձուների խորհրդի անդամ


Լեզուների իմացություն

~ Հայերեն` մայրենի
~ ռուսերեն` գերազանց
~ անգլերեն` ազատ