www.ajk.am
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ / ԱԺԿ վարչության քարտուղար`

ԴՈՒՍՏՐԻԿ ՎԱՆՈՒՇԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ


Անձնական տվյալներ

~ Ծննդյան տարեթիվ և վայր` 1955թ. դեկտեմբերի 20-ին, Թալինում
~ Ընտանիք` Ամուսնացած է, ունի երկու երեխա


Կրթությունը

~ 1963 - 1973թթ. ավարտել է Թալինի թիվ 1 դպրոցը
~ 1973 - 1978թթ. Երևանի Պետական Համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը
~ Հիմնական ուսմանը զուգահեռ ավարտել է Համալսարանի ՀՄՖ իրավագիտության բաժինը


Աշխատանքային գործունեություն

~ 1978 - 1992թթ. աշխատել է ԵրՄՄՀԻ (Մերգելյան) ինստիտուտում ծրագրավորող (ճարտարագետ, ավագ ճարտարագետ): Արժանացել է ,Լավագույն ստեղծագործող մասնագետ» կոչմանը
~ 1993 - 2000թթ. աշխատել է ,Ադամանդ» ՓԲԸ-ում որպես արտադրամասի պետ, փոխտնօրեն
~ 2000թ-ից մինչ օրս աշխատում է ,ՍԱՂ-Լազեր» ՍՊԸ-ում` տնօրեն


Հասարակական քաղաքական գործունեություն

~ 1978 - 1992թթ. զբաղվել է արհմիութենական ակտիվ աշխատանքով` աշխատողների իրավունքների պաշտպանության գծով
~ 1992թ. ԵրՄՄՀ ինստիտուտում մի խումբ ակտիվիստների հետ նախափեռնփլ և հիմնադրել է ,Աշխատանքային կոմիտե», որի ջանքերով ստեղծվել են մեկ տասնյակ ձեռնարկություններ` 2000 աշխատատեղերով
~ 1993թ. անդամագրվել է ԱԺՄ կուսակցությանը
~ 1994թ. մի խումբ համախոհների հետ հիմնել է ԱԺՄ Արաբկիրի կառույցը և ընտրվել է նրա նախագահ
~ 1994 - 2000թթ. եղել է ԱԺՄ խորհրդի անդամ
~ 1995, 1996, 1998թթ. համապետական ընտրությունների ժամանակ եղել է ԱԺՄ Արաբկիրի նախընտրական շտաբի պետ
~ 1996թ. նախագահական ընտրություններից հետո ակտիվորեն մասնակցել է քաղբանտարկյալների ազատմանն ուղղված միջոցառումներին (ամենօրյա ցույցեր, պիկետներ, դատական նիստեր)
~ 1997 - 1998թթ. մի շարք դատավարությունների ժամանակ (քրեական և քաղաքական) հանդես է եկել որպես հասարակական պաշտպան
~ 1999թ. Երևանի թիվ 6 ընտրատարածքում (Արաբկիր) մեծամասնական կարգով առաջադրվել է ԱԺ պատգամավորության թեկնածու
~ 1999թ. ԱԺՄ ցուցակով, 2003թ. ,Արդարություն» դաշինքի ցուցակով համամասնական կարգով առաջադրվել է ԱԺ պատգամավորության թեկնածու
~ 2001թ-ից մինչ օրս ԱԺԿ հիմնադիր անդամ է, ԱԺԿ վարչության քարտուղար
~ 2003թ. համապետական ընտրությունների ժամանակ եղել է ,Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբի անդամ, միջազգային կառույցների հետ կապի պատասխանատու, ընտրակեղծիքների հավաքագրման և մշակման կոորդինատոր
~ 2003թ. համապետական ընտրություններից հետո Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելիս եղել է ,Արդարություն» դաշինքի և Շ.Քոչարյանի լիազորված անձը:

Քաղաքական գործունեության համար բազմիցս ենթարկվել է հետապնդման: