|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ / ԱԺԿ վարչության անդամներ`
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ |
Ծնվել է 1965թ. Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում:
~ 1982թ. ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը:
~ 1984 - 1986թթ ծառայել է բանակում:
~ 1986թ. ընդունվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
~ 1991թ. գերազանցության դիպլոմով ավարտել է այդ ինստիտուտը և ստացել միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում:
~ 1991 - 1995թթ սովորել է Բոննի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում` քաղաքագիտություն մասնագիտությամբ:
~ 1995թ. ավարտել է համալսարանը և ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան:
~ 1994 - 1997թթ հասարակական կարգով եղել է Գերմանիայում ՀՀ դեսպանի խորհրդական:
~ 1998թ. վերադարձել է Հայաստան:
~ 1998 - 2000 թթ եղել է ԱԺՄ խմբակցության գլխավոր մասնագետը Ազգային ժողովում:
~ 1999թ. հիմնադրել է "Ժողովրդավարություն - Քաղաքագիտական և իրավական հետազոտությունների կենտրոն" հասարակական կազմակերպությունը:
~ 1999թվականից գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) իրավական համակարգի ամրապնդման խորհրդատվության ծրագրի համակարգողն է:
~ ԱժԿ հիմնադիր անդամ 2001 թվականից:
~ Ամուսնացած է, ունի երեք որդի:
| | |
|
|
|