www.ajk.am
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ / ԱԺԿ վարչության անդամներ`

ՍԱՐԳԻՍ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՋԱՆՇՅԱՆ


Ծնվել է 1951 թ., Երևանում:
1968-73 թթ. սովորել և ավարտել է ԵրՊԻ-ի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Սովորելուն զուգընթաց, 1969-71 թթ. աշխատել է Երևան-Սևան մայրուղու շինարարությունում, այնուհետև մինչև 1974 թ. Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում` որպես ինժեներ: 1974-89 թթ. աշխատել է Աբովյանի "Պոզիստր" ԱՄ-ում, սկզբում որպես ավագ ինժեներ, արտադրամասի պետի տեղակալ, հետո` բաժնի վարիչ, ապա գիտաարտադրական համալիրի վարիչ:

1988 թ. երկրաշարժի առաջին իսկ օրից մեկնել է Սպիտակ` մասնակցելու փրկարարական աշխատանքներին: 1988 թ. կեսերից նշանակվել է ռուսաստանյան Սպիտակագրոարդշին միավորման կոմբինատի գլխավոր էներգետիկ` յոթ տարի շարունակ սպիտակցիների հետ կիսելով ավերված քաղաքի բոլոր դժվարությունները: Նրա անմիջական մասնակցությամբ կառուցվել և շահագործման է հանձնվել կոմբինատը, ինչպես նաև մի շարք օբյեկտներ շրջանի տարբեր գյուղերում:
1995 թ. վերադարձել է Երևան` աղետի գոտում շինարարական աշխատանքների դադարեցման և կրճատման պատճառով:
1995-96 թթ. աշխատել է Երևանի ՋԷԿ-ի գլխավոր ղեկավարման վահանի և սարքերի վերանորոգման արտադրամասում որպես հերթափոխի պետ:
1996 թ-ից մինչ այժմ զբաղվում է մասնավոր ձեռներեցությամբ` աշխատակցելով "Դեղբազա" դուստր ձեռնարկությանը: Ամուսնացած է, ունի երկու որդի:
1995 թ-ից ակտիվորեն մասնակցել է երկրում ընթացող քաղաքական գործընթացներին` աջակցելով ԱԺՄ-ին: 2001թ.-ից ԱԺԿ հիմնադիր է և կուսակցության վարչության անդամ:
Վերջին տարիներին խորապես ուսումնասիրել է Հայաստանում տիրող քաղաքական և տնտեսական իրավիճակը, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտը`հանդիսանալով մի շարք օրենսդրական ակտերի և որոշումների նախաձեռնող: Մասնակցել է Հայաստանի նոր սահմանադրության և ընտրական օրենսգրքի ստեղծմանը:
1996 թ. մինչ այժմ մասնակցել է բոլոր ընտրություննոշերին` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ակտիվ պայքար ծավալելով ընտրությունների արդար անցկացման համար:

Ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված, շենք 18, բն. 23 Հեռ. 65-36-16