www.ajk.am
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ / ԱԺԿ վարչության հայտարարություններ`

ԱԺԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հ ա յ ր ե ն ա կ ի ց ն ե ր.

Մեր համախմբումը ավարտին կմոտեցնի չարիքների արմատ հանդիսացող` երկիրը մեկ անձով ղեկավարելու ժամանակը:
Անցնում է նաև երկրի միանձնյա ղեկավար դառնալու հավակնորդների ժամանակը. որ դաշտից էլ նրանք լինեն` իշխանական թե ընդդիմադիր:
Դա տեղի է ունենում, որովհետև այդպիսին է ժամանակի հրամայական պահանջը: Դա տեղի է ունենում, որովհետև Հայաստանն այլընտրանք չունի:
Մենք գերխնդիր ունենք կարճ ժամկետում հզորացնելու տնտեսությունն ու բանակը, հաղթահարելու սոցիալական բևեռացումն ու անարդարությունը, կասեցնելու ժողովրդագրական անկումը, վերականգնելու ժողովրդի հավատը սեփական ուժերի և երկրի ապագայի հանդեպ:

Մենք գերխնդիր ունենք նաև կտրուկ բարձրացնելու մեր երկրի հեղինակությունը արտաքին աշխարհում, կանխելու պատերազմը և հասնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը:
Այդ ամենը հնարավոր կդառնա միայն ժողովրդի կողմից ձևավորված, ժողովրդի վստահությունը վայելող և վերահսկելի իշխանություն ունենալու դեպքում:
Մենք ունենալու ենք այդպիսի իշխանություն` անկախ իշխանության լծակներին այսօր տիրապետող անձերի և դիմադիր կամ ընդդիմադիր կարգավիճակ վայելող առանձին քաղաքական ուժերի կամքից:
Գնալով սպառվում են
- ժողովրդի քվեն կեղծելով և բռնություններով իշխանությանը տիրանալու,
- այդ հանցագործությունը քողարկելու նպատակով ժողովրդին իր ձայնը վաճառելու մեջ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու,
- ինչպես նաև իրարամերժ գաղափարներով և գործողություններով ու առանց խորքային և կոնկրետ ծրագրերի ազգի փրկչի դերում հայտնվելու բոլոր հնարավորությունները:

Ովքեր դա դեռ չեն հասկացել` չեն էլ հասկանալու, թե ինչու քայլ առ քայլ հեռանալու են քաղաքական ասպարեզից:

22.05.2006թ.