
Հյուսիսային պողոտայի կառուցման կապակցությանբ` իրենց սեփականությունից զրկվող բնակիչների իրավունքների պաշտպանության համար, ԱԺԿ-ն առաջինն է սկսել պայքարը: Ստորև ներկայացվում է ԱԺԿ արձագանքը Կառավարության կայացրած առաջին հակասահմանադրական որոշումներին:
ՀԱՐՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Կառավարությունը իր 2001թ. հուլիսի 16-ի թիվ 645 որոշմամբ նախատսել է, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածին համապատասխան, զգուշացնել Հյուսիսային պողոտայի համար օտարման գոտում գտնվող բոլոր սեփականատերերին` պետության կարիքների համար նրանց հողամասերը և անշարժ գույքը վերցնելու մասին: Նույն որոշման 4-րդ կետով թույլատրվել է Երևանի քաղաքապետին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, Թումանյան փողոցին հարող 5.600 քառ. մետր հողամասը տրամադրել վարձակալության:
Հարց 1-ին
Ինչպե՞ս եք հասկանում քաղաքացիական օրենսգրի 218 հոդվածում (ինչպես նաև 219, 220, 221 հոդվածներում) օգտագործվող "պետության կարիքների համար" արտահայտությունը: Պետության կարիքների համար հողամասը կամ անշարժ գույքը կարելի է օտարել, ասենք, պողոտայի բանուկ մասի և մայթերի համար, սակայն մի՞թե պետության կարիքների համար պատրվակի տակ կարելի է օտարել նաև այդ պողոտայի վրա չգտնվող, այլ դրան սոսկ հարող քաղաքացիների հողամասերը և տները ու դրանք վարձակալության հանձնել այլ մասնավոր անձանց: Չէ՞ որ արդյունքում ստացվում է, որ հիշյալ հողամասերը օտարվում են ոչ թե պետության, այլ մասնավոր անձանց կարիքների համար:
Հարց 2-րդ
Գործող հաղային օրենս·րքի 104 հոդվածի 4-րդ կետի համաձայն կառուցապատման համար հողամասեր տրամադրելու մրցույթ կամ աճուրդ կարող է հայտարարվել ոչ շուտ, քան օտարման գոտում գտնվող անշարժ գույքի, օրենքով սահմանված կարգով, քաղաքացուց վերցնելը: Ընդ որում, նույն կետի համաձայն,"«հողամասերի և այլ անշարժ գույքի օտարման գոտին պետք է հայտարարվի հողամասերը վերցնելուց առնվազն մեկ տարի առաջ": Մինչդեռ այդ պողոտայի օտարման գոտին հայտարարվել է վերը նշված 2001 թ. հուլիսի 16-ի որոշմամբ:
Որքանո՞վ եք օրինական համարում առանց մեկ տարվա ժամկետը պահպանելու և նախքան քաղաքացիներից հողամասերն ու գույքն օտարելը, նրանց կողմից փաստացի զբաղեցրած հողամասերի վարձակալության իրավունքը հանձնել այլ մարդկանց:
Կառավարության պատասխանի մեկնաբանություն
Կուզենայի հիշեցնել, որ համաձայն Սահմանադրության 28 հոդվածի, սեփականության օտարումը պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Բացի դրանից, կառավարության որոշման մեջ հիշատակված քաղաքացիական օրենս·րքի 218 հոդվածում ասված է, որ պետության կարիքների հանար հողամասը վերցնելու մասին որոշումը ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինը, ինչպես նաև այդ որոշման նախապատրաստման և ընդունման կարգը, սահմանվում են օրենքով: Որքան գիտեմ, առ այսօր օրենք չի ընդունվել դրա վերաբերյալ:
Մյուս կողմից իրականացվող աճուրդը ուղղակիորեն ապացուցում է, որ հիշյալ հարակից հողամասերը և անշարժ ·ույքը վերցվում են ոչ թե պետական կարիքների, այլ մասնավոր անձանց կարիքների համար:
Շ. Քոչարյան
(Հարցը հնչեցվել է Կառավարությանը հարց ու պատասխանի ժամին` Ազգային Ժողովի 2001թ. սեպտեմբերի 13-ի նիստում)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` "ԵՐևԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" 05.10.2001 Թ. ԹԻՎ 950 ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՆ ՀԱԿԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ինչպես ասված է հիշյալ որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում` «Սույն կար·ը կարգավորում է «Հյուսիսայի պողոտա և կասկադ ծրա·րերի իրականացման գրասենյակ "պետական հիմնարկի Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող անշարժ ·ույքը (բնակելի և ոչ բնակելի շինություններ, հողամասեր) գնելու, վերցնելու և իրացնելու հետ կապված գործառույթները: Սույն կարգը վերաբերում է Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրին":
Ինչպես ակնհայտ է այս դրույթից, հիշյալ ·րասենյակը կատարելու է երկու տարբեր գործառույթ. գնելու է քաղաքացիներին պատկանող բնակելի և ոչ բնակելի շինությունները և հողամասերը, ինչպես նաև «վերցնելու է» այդ անշարժ գույքը պետական կարիքների համար: Ինչ վերաբերում է ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքը գնելուն, ապա հիշյալ գրասենյակը պարտավոր է այդ գործառույթներն իրականացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ ·լխի 561-570 հոդվածներով սահմանված կարգով, որոնք կարգավորում են անշարժ գույքի, ներառյալ նաև հողամասի առքուվաճառքը: Իսկ ինչ վերաբերում է հիշյալ անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելուն, ապա անհրաժեշտ է պահպանել ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի և քաղաքացիական օրենսգրքի 218-221 հոդվածների պահանջները, որոնցում սահմանված են պետության կարիքների համար հողամասերի և այլ անշարժ գույքի վերցնելու կարգը:
Մասնավորապես ՀՀ Սահմանադրության 28 հոդվածում ասված է, որ «Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ»:
Այսպիսով ՀՀ Սահմանադրությունը պետական կարիքների համար գույքը վերցնելու դեպքում նախատեսում է երեք պարտադիր պայման: Այն է`
1) դա կարելի է անել միայն բացառիկ դեպքերում.
2) օրենքի հիման վրա.
3) նախնական համարժեք փոխհատուցմամբ:
Հետևաբար նախապես պետք է օրենքը սահմանի, արդյո՞ք Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապակման ծրագիրը բացառիկ դեպք է, թե՞ ոչ:
Մյուս խնդիրը նման բացառիկ դեպքի և ընդհանրապես պետության կարիքների համար քաղաքացիներին ու ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքի վերցնելն է օրենքով սահմանված կար·ով, այսինքն օրենքը պետք է սահմանի այն կարգը, որով քաղաքացիներից ու ֆիզիկական անձանցից պետության կարիքների համար վերցվում է հողամասը կամ այլ անշարժ գույքը:
Այդ կապակցությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասում ասված է. «Պետության կամ համայնքի կարիքների համար հողամասյը վերցնելու մասին որոշումը ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինը, ինչպես նաև այդ որոշման նախապատրաստման և ընդունման կարգը սահմանվում են օրենքով»:
Հետևաբար օրենսգրքի պահանջն է, որպեսզի ընդունվի հատուկ օրենք, որի մեջ սահմանվի, ինչպես պետության կամ համայնքի կարիքների համար հողամաս վերցնելու լիազորությամբ օժտված պետական մարմինը, այպես էլ այդ որոշման նախապատրաստման և ընդունման կարգը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետւթյունում, չնայած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուղղակի պահանջին, նման օրենք չի ընդունվել: Հետևաբար օրենքով չի սահմանվել, թե ո՞րն է այդ պետական մարմինը, որը լիազորված է քաղաքացիներից և ֆիզիկական անձանցից, պետության կարիքների համար, վերցնելու անշարժ գույքը` հողամասերը կամ այլ անշարժ գույքը: Օրենքով չի սահմանված նաև անշարժ գույքի, ներառյալ հողամասերի, պետության կամ համայնքի կարիքների համար վերցնելու մասին որոշման նախապատրաստման և ընդունման կարգը: Կասկածից դուրս է, որ նման օրենքում կսահմանվեն նաև ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված այն բացառիկ դեպքերը (արտակարգ հանգամանքները, իրավիճակները), որոնց առկայության դեպքում օրենքով լիազորված պետական մարմինը որոշակի կարգով կարող է նախապատրաստել և ընդունել որոշում պետության կամ համայնքի կարիքների համար անշարժ գույքը քաղաքացիներից և իրավաբանական անձանցից վերցնելու մասին:
Մինչդեռ նման օրենք չի ընդունվել և ՀՀ կառավարությունը դուրս է եկել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վստահված լիազորությունների շրջանակից և փորձել է իր որոշման միջոցով լուծելու այնպիսի հարց, որը ենթակա է օրենսդրական կարգավորման:
Հարցի օրինական լուծումը պետք է իրականացվի հետևյալ կարգով: ՀՀ Ազ·ային Ժողովը պետք է օրենք ընդունի «Պետության կամ համայնքի կարիքների համար հողամաս և այլ անշարժ գույք վերցնելու մասին լիազորություն ունեցող պետական մարմնի, ինչպես նաև նման որոշման նախապատրաստման և ընդունման կարգի մասին»: Այդ օրենքի հիման վրա, եթե նման լիազորություններով օժտված է կառավարությունը, ապա կառավարությունը իրավունք ձեռք կբերի պետական կարիքների համար, նախնական համարժեք փոխհատուցմամբ, վերցնել ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքը:
ԱԺ Պատգամավոր Շ. Քոչարյան
20 հոկտեմբերի 2001թ.
(Տեղեկանքը ներկայացվել է Կառավարությանը և տրամադրվել օտարման գոտու բնակիչներին)
|