|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ / Մոտեցումներ` ուղղված ընտրակեղծիքների նվազեցմանը`
ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ |
1. Տեխնիկական միջոցների կիրառումը որպես ընտրակեղծիքների նվազեցման միջոց
Քվեարկության ընթացքում ընտրակեղծիքների բացառման /նվազեցման/ նպատակով առաջարկում ենք օգտագործել տեխնիկական վերահսկողության հետևյալ միջոցները.
Յուրաքանչյուր տեղամասում ապահովել.
1. համակարգիչ
2. սկաներ
3. համապատասխան էլեկտրոնային հաշվիչ (դատչիկ) պարունակող քվեատուփ
4. տեսախցիկ
Բոլոր քվեաթերթիկները պետք է ունենան այնպիսի պաշտպանիչ միջոցներ, որոնց բացակայության պարագայում տեխնիկապես անհնարին կդառնա այդ թերթիկը քվեատուփ գցելը:
Ընտրական տեղամասերում տեղադրված համակարգիչը, տեսախցիկը, քվեատուփը պետք է միացած լինեն ինտերնետային ցանցին երկու սերվերի միջոցով, որոնցից մեկը գտնվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, իսկ մյուսը` դիտորդական առաքելության շտաբում: Քվեարկության ներկայացած յուրաքանչյուր ընտրողի անձնագիրը պետք է սկան արվի և պահվի համակարգչի անձեռնմխելի հիշողության մեջ: Քվետուփի վրա տեղադրված հաշվիչը յուրաքանչյուր րոպե պետք է ցույց տա քվեատուփում առկա քվեաթերթիկների թիվը:
Ինտերնետային ցանցով հնարավոր կլինի հետևել ցանկացած ընտրական տեղամասի քվեարկության ընթացքին և տեղեկանալ ընտրությունների մասնակիցների թվին:
Քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ ընթացքը տեսախցիկի միջոցով կնկարահանվի և կպահվի համակարգչի անձեռնմխելի հիշողության մեջ:
Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո անմիջապես քվեարկության արդյունքները մուտքագրվում են համակարգչի մեջ և մատչելի են լինում ինտերնետից օգտվողներին:
2. Դիտորդական առաքելության թվակազմը
Ցանկալի է ապահովել յուրաքանչյուր տեղամասում երկուական դիտորդի ներկայությունը քվերակությանը նախորդող օրվա Տեղական ընտրական հանձնաժողովի նիստին, ինչպես նաև ընտրության օրը անընդհատ տեղամասում գտնվելը, մինչև արդյունքների ամփոփման, ընտրական փաստաթղթերի զմռսման և վերադաս հանձնաժողովին ուղարկման ավարտը:
"Ժողովրդավարություն" հկ
Ազգային Ժողովրդավարական կուսակցություն
| | |
|
|
|