|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԳՅՈՒՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՎՈՒՄ Է ՍԽԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
"Իրավունք", թիվ 87(547), նոյեմբեր, 2001թ.
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՋՈՒՐԸ ԿՏՐԵԼՈՎ` ՓՈՂ ՉԵՍ ՀԱՎԱՔԻ
Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին գյուղի նկատմամբ սխալ քաղաքականություն վարելու հետևանքով գոյւղը դատարկվում էր, երիտասարդությունը ձգտում էր դեպի քաղաք: յուղում մնացել էին միայն ծերեր, որի պատճառով դաշտերը չէին մշակվում, աշխատավոր ձեռքը պակաս էր:
Հայաստանի անկախության սկզբում հողի սեփականաշնորհումից հետո գյուղացին հույսով լցվեց` մտածելով արժանավայել աշխատանքով, հողի մշակմամբ կապրի ապահով և այլևս ստիպված չի լինելու բռնելու արտագնա աշխատանք որոնելու ուղին: Սակայն գյուղացու հույսերը չարդարացան, քանի որ իշխանության ղեկին նստեցին այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն գաղափար չունեին գյուղատնտեսությունից, այլև անտեղյակ էին գյուղացու հոգսերից, գյուղի առանձնահատկություններից և գյուղի նկատմամբ վարում են սխալ և գյուղատնտեսությունը քայքայող քաղաքականություն:
Նշածս հաստատելու համար կանգ առնեմ 3 հարցերի վրա, որոնցից է կախված գյուղացու եկամուտը, հետևաբար` գյուղատնտեսության զարգացումը և գյուղի կայությունը:
1. ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՐՑԸ
Գյուղատնտեսությունից գաղափար չունեցող մարդն անգամ գիտի (բացի պրն .Մարտիրոսյանից), որ ջուրը բույսի համար (ինչպես ր կենդանական աշխարհի) կյանքի աղբյուր է, և ջրի նորմալ մատակարարումից է կախված ցանկացած գյուղատնտեսական կուլտուրայի բերքատվությունը:
Արդեն երկու տարի է, ինչ ոռոգման ջուրը տալիս են մեկից մեկուկես ամիս ուշացումով: Մեկ ամիս նորմալ ջուր տալուց հետո` ամառվա ամենաշոգ ամսին, սկսում են ամսվա մեջ մի քանի անգամ ջուրը կտրել: Բույսերի նորմալ նյութափոխանակությունը խանգարվում է, հիվանդություններն այդ պայմաններում սկսում են զարգանալ, նվազում է բերքատվությունը, տեղի է ունենում ծազկավիժում, հաճախ նաև չորանում են բույսերը: յուղացին հսկայական վնասներ է կրում մեր բյուրոկրատների պատճառով, որոնք այդ արարքը բացատրում են ջրի վարձը հավաքելու անհրաժեշտությամբ: Եթե այդ եղանակն արդարացնում է էլ.հոսանքի, գազի մատակարարողների մոտ (նրանք անջատում են միայն չմուծողի հոսանքը), ապա ոռոգման ջուր մատակարարող բյուրոկրատները պոմպերն անջատելով, ջրից զրկում են և~ վճարող, և~ չվճարող գյուղացիներին: Բացի այդ, եթե նորմալ ջուր տրվի գյուղացուն, բերքատվությունը չի նվազի, գյուղացին հնարավորություն կունենա ջրի վարձը մուծել:
Արդեն մեկ ամիս է Արարատյան դաշտի արտերը մնացել են անջրդի, չորացել են այն ցանքատարածությունները, որոնք ջրելու դեպքում գյուղացին դեռևս բերք կհավաքեր: Առավել վատ է աշնանացան ցորենի վիճակը: Արտերի մի մասը ցանվել է (ռիսկի դիմողներ, համնեյան դեպս, եղել են), իսկ մյուս մասը դեռ չի ցանվել, քանի որ գյուղացին կասկածում է ջրել կարողանալու հարցում (անցած տարի մեր գյուղում մեծ մասը չջրեցին ջուրն ուշ տալու և շուտ անջատելու պատճառով): Այժմ էլ մեկ ամիս ջուրը կտրելուց հետո որոշել են ջուրը տալ նոյեմբերի 1-ից մինչև 10-ը: Այդ ի՞նչ գիտական հիմնավորումով են գտնում, որ այդ ժամկետը ամենահարմարն է ցորենի ծլման համար (չէ՞ որ մենք չգիտենք ինչ եղանակ է սպասվում մեզ նոյեմբերին): Էլ չեմ ասում, որ գյուղացիների մի մասն արդեն մոտ մեկ ամիս է ցորենը ցանել է, և չջրելու պատճառով թռչուններն ու միջատներն ուտում են ցանված սերմացուն:
Ջրի վարձի գանձման հարցում նույնպես տարվում է սխալ քաղաքականություն: Ջուրը պարոն .Մարտիրոսյանի պնդմամբ պետք է գյուղացուն տրվի խորանարդ մետրերով, սակայն տեղերում չունեն հաշվիչներ, և անբարոյական է գյուղացուն պարտադրել վճարելու չստացած ջրի վարձը: յուղին տրված ջրի քանակաը որոշելու համար անգամ չկան ջրաչաձեր:
Եթե գոյություն ունի ջրաչափման այլ ձև, ապա ինչու է ջրային տնտեսության պետական կոմիտեն նոր հաշվիչներ պատվիրել, յուրաքանչյուր գյուղի համաի վճարել 600 դոլար և չի աշխատեցնում: Այդ դեպքում ինչի՞ համար էր ծախսվում այդ գումարը:
2. ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՐՑԸ
Գյուղացին անօգնական վիճակի մեջ է ընկնում նաև թունաքիմիկատների և պարարտանյութերի ձեռքբերման գործում: ՀՀ գյուղատնտեսության նախարար Զ.ևորգյանը իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ պարարտանյութերի և թույների ներկրումը բիզնես է: Ընդունելով և հասկանալով, որ մենք անցել ենք շուկայական հարաբերություններ, չեմ կարողանում հասկանալ, թե ու՞մ է պետք գյուղատնտեսության նախարարությունը (տասը տարի է մեր գյուղը չի տեսել այդ նախարարության որևէ աշխատողի և նախարարության տված օգուտը): Չէ՞ որ նախարարությունը պարտավոր է գոնե ինքնուրույն ներկրելու որոշ քանակությամբ պարարտանյութեր` այդպիսով ազդելով շուկայում գնագոյացման վրա:
Էլ չեմ ասում այն մասին, որ պրն ևորգյանի ասած բիզնեսմենները պետական հսկողության բացակայության պայմաններում Ռուսաստանից ներկրում են ժամկետանց թույներ, իսկ գյուղացին չարչարվում և ծախս է կատարում, սակայն արդյունքի չի հասնում:
3. ՍՏԱՑՎԱԾ ԲԵՐՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Ամբողջ օրը դաշտում չարչարվելուց հետո գյուղացին գիշերը բերքը տանում է շուկա, որն արդեն գրավել են վերավաճառողները: Կես գնով բերքը հանձնում է նրանց, գիշերն անքուն մնալով գալիս է տուն, որպեսզի առավոտյան նորից գնա դաշտ:
Պետական այրերն այս տարի կոչ էին անում լոլիկը և խաղողը հանձնել գործարաններին: ՀՀ տարաշքային կառավարման նախարար Հ.Աբրահամյանը գոհունակությամբ մատնացույց էր անում, որ Արտաշատում լոլիկի ընդունման հարց չկա: Պրն Աբրահամյանը փորձե՞լ է արդյոք հաշվել լոլիկի ինքնարժեքը և համեմատել գործարանի ընդունման գնի հետ: Երևի այստեղ տեղին է հիշել վանեցու ձվի բուլյոնի պատմությունը: յուղացուն ի՞նչ կմնա 22 դրամով լոլիկը հանձնելուց հետո:
Վերը նշված և բազմաթիվ այլ կարևոր հարցերի չլուծման պատճառով նորից սկսել է դատարկվել գյուղը: Մեր գյուղում մեկ ընտանիքին ընկած սեփականաշնորհված հողատարածությունն այնքան քիչ է (0,05-0,3 հեկտար), որ դրանով ընտանիքն այժմյան պայմաններում մեկ ամիս հազիվ գոյատևի: Այդ է պատճառը, որ գյուղացին ոչ միայն չի կարողանում հարկերը վճարել, այլև ապրուստի ելքը գտնում է արտագնա աշխատանքում: յուղում երիտասարդ չի մնացել: Հողատարածությունների մի մասը չի նովնիկների վարած սխալ քաղաքականության շնորհիվ չի ցանվում: Տարեցտարի չմշակվող հողերի քանակը շատանում է:
Հարգելի իշխանության ներկայացուցիչներ, քանի դեռ հնարավոր է ուղղել սխալը, քանի դեռ ուշ չէ, փոխեք ձեր վերաբերմունքը գյուղի նկատմամբ, գյուղը սպասարկող նախարարությունների ղեկավարներ դրեք այնպիսի մարդկանց, որոնք կարողանան ճիշտ քաղաքականություն վարել գյուղի ու գյուղացու հոգսերի և խնդիրների լուծման գործում:
Ջուրն անջատելով հարց չի լուծվում: Ջուրը պետք է մատակարարվի անխափան, որպեսզի գյուղացին առատ բերք ստանա և վճարունակ լինի: Անվճարունակ գյուղացու ջուրը կտրելով փող չես հավաքի:
ՄԵԼՍԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ազատավան գյուղի բնակիչ, ԱԺԿ վարչության անդամ | | |
|
|
|