|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`
ԿՐՔԵՐ ԿԱՆԱՆՉ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ |
"Գոլոս Արմենիի", 2004թ-ի օգոստոսի 28-ի հոդվածի շարադրանք
Հայաստանի տնտեսությունը համարձակ կարելի է անվանել անհատ տրանսֆերտների տնտեսություն. չէ որ արտասահմանից իրենց բարեկամներին ուղարկած օգնությունը 1,5 անգամ գերազանցում է պետական բյուջեն և առանց այդ օգնության մեր քաղաքացիներից շատերին դժվար թե հաջողվեր գոյատևել: Բայց ահա երկու տարի առաջ Հայաստան ներմուծվող դոլարները սկսեցին արագորեն արժեզրկվել: Արդյունքում վերջին տարում անհատ տրանսֆերտներ ստացողները զրկվեցին 1,5 միլիարդ դոլարի 3-րդ մասից: Եթե մեզ մոտ գոյություն ունենար նորմալ շուկայական տնտեսություն, ապա արտարժույթի կուրսի փոփոխման արդյունքում մոտավորապես նույն գումարով կէժանանային երկիր ներմուծվող ապրանքների գները: Տրանսֆերտներ ստացողները կփոխհատուցեին իրենց կորուստների մի մասը ներկրվող ապրանքների գների իջեցման հաշվին, այդ գումարների մյուս մասը բաժին կհասներ նրանց, ովքեր օգնություն չեն ստանում, բայց նույնպես կշահեին երկիր ներկրվող ապրանքների գների իջեցումից:
Բայց մեր էկոնոմիկան ոչ միայն տրանսֆերտային է, նա միևնույն ժամանակ կլանային է, ներկրվող ապրանքների ոլորտը մոնոպոլիզացված է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հովանավորության տակ գտնվող գործարարների կողմից: Նրանք գները պահում են կայուն և արդյունքում` իրենց սովորական գերշահույթներին ի լրացում, 1 տարվա ընթացքում գրպանել են մոտավորապես 500 մլն դոլար: Քանի որ ներքին ներդրումների նման աճ ոչ ոք չի դիտարկել, ակնհայտ է, որ այդ գումարները ավելացել են մեր "նոր հայերի" արտասահմանյան հաշիվներին:
Աղքատներից փողերի փոխանցումը երկրում ամեն ինչը կարգավորող կլանին դոլարի արժեզրկման քաղաքականության հետևանքներից միայն մեկն է: Երկրորդ հետևանքը, դա առանց այն էլ խարխուլ հայրենական արտադրողի մրցակցության հնարավորությունների իջեցումն է: Չէ որ պատահական չէ, որ ներկրվող ապրանքների փոխարինող արտադրությունը մեզ մոտ սկսեց զարգանալ այն ժամանակաշրջանում, երբ դոլարի հարաբերությունը դրամին աճում էր: Սեփական տնտեսության զարգացման մասին հոգ տանելը, համեմատաբար հավասարակշռված արտաառևտրային շրջանառությունը պահպանելը դա պետության սովորական գործարույթն է: Հակառակ չինական էժանագին ապրանքներով հեղեղված ամերիկացիների ուժեղագույն ճնշմանը, չինացիները հրաժարվեցին յուանը արժեվորելուց: Հայրենական արտադրողին աջակցելու նույն քաղաքականությանն է հետևում նաև Ռուսաստանը:
Այժմ այն ինֆլյացիայի մասին, որը իբր թե սպասվում է երկրին, եթե դոլարի կուրսը դրամին ԿԲ-ը կպահպանի որոշակի սահմաններում: Ինֆլյացիան դա երկրում շրջանառվող դրամների ծավալի ավելի արագ աճի արդյունք է արտադրվող ապրանքների և ծառայությունների համեմատ: Հայաստանում շրջանառվող դրամների ծավալն ունի երկու բաղադրիչներ` հայկական դրամը և ամերիկյան դոլարը: Փաստ է, որ շատ գորոծարքներ և բոլոր խոշոր գնումներն ու խոշոր կաշառքները մեր երկրում իրականացվում են դոլարով: Դոլարի, ինչպես դրամային շրջանառության մի բաղադրիչ մասի, ծավալների մեծացմամբ` անկախ Կենտրոնական Բանկի ցանկության, երկրում ինֆլյացիան աճում է, և ավելի արագ, քան դա նշում են վիճակագրական մարմինները: Իսկ ահա թե ինչ կլինի, եթե ԿԲ-ը սկսի գնել դոլարները դրամով: Կփոխվի երկրում շրջանառվող արտարժույթի փոխհարաբերությունը, ապրանքների մի մասի գները կբարձրանան, մյուսներինը` կիջնեն, բայց դրամական ծավալի ընդհանուր քանակը կմնա նույնը, և ինֆլյացիայի ընդհանուր աճ` միայն մեկ բաղադրիչ մասի մասնակի փոխարինմամբ մյուսով, չի կարող կատարվել: Եթե լրացուցիչ էմիսիան ուղղված է դոլարի փոխարինմանը, ապա շրջանառությունից առգրավված և պետական սեփականություն դարձած դոլարները հենց կհանդիսանան լրացուցիչ ապահովություն շրջանառության մեջ մտցված լրացուցիչ դրամների:
Կոնստանտին Մարգարյան
ԱԺԿ տնտեսական հարցերով փորձագետ | | |
|
|
|