www.ajk.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ`

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻՇՏ ԲԱԶՄԱՍՑԵՆԱՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ


"Առավոտ", հինգշաբթի, 27 Հուլիս 2006

"ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻՇՏ ԲԱԶՄԱՍՑԵՆԱՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ" նկատի ունենալով ՀՀ նախագահին` ասում է ԱԺԿ նախագահ« ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը

- Պարոն Քոչարյան« ինչո՞վ եք բացատրում Հայաստանի իշխանական ուժերի չափազանցված ակտիվությունը£

- Հայաստանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրն այսօր որակական փոփոխություններն են« որոնք կապված են եւ ԼՂ հարցի կարգավորման, եւ արտաքին քաղաքականության ու բազմաթիվ այլ հարցերի հետ£ ԼՂ հարցի հետ կապված ճնշումները ավելի են խորանալու« ավելին« պետք է լինի այն իշխանությունը« որը կարողանա որպես փաստարկ օգտագործել այն« որ ինքն առաջնորդվում է ժողովրդի կամքով£ Պետք է լինի տնտեսության կտրուկ բարելավում« եւ սրա հետ կապված են բանակն ու բանակի հզորացումը£ Հաջորդ հարցադրումը սոցիալական բեւեռացման հաղթահարումն է£ Երկրում յուրաքանչյուրը պետք է իրեն տեր զգա« որպեսզի մենք հասնենք մեր ազգային նպատակներին« որոնք վտանգված են£ Խնդիրները բազմաթիվ են« բայց արժե եւս մի քանիսը թվարկել« օրինակ` ժողովրդագրական վիճակը£ Հայաստանը տարեցտարի ծերանում է« ծնելիությունը անկում է ապրում« մարդիկ իրենց երկրում տեր չեն զգում£ Երիտասարդությունը մեկնում է« չի վերադառնում£ Վերջապես, հումանիտար ոլորտի լիակատար անտեսումը. դա վերաբերում է եւ մշակույթին« եւ կրթությանը, եւ գիտությանը£

Իսկ իշխանություններն այս ամենը թողած« այլ բանով են զբաղված£ Այն, ինչ տեղի է ունենում Հանրապետական կուսակցությունում« մեկ նպատակ ունի` եղածը պահպանել£ Նրանք« ովքեր իշխանության վերնախավում են« ոչ միայն ցանկանում են պահպանել իրենց դիրքերը« այլեւ` ավելացնել£ Մյուսները գիտակցում են« որ սա պահպանման գնացքն է« որտեղ իրենք պետք է իրենց տեղը ունենան« արագությամբ գնում են դեպի այդ գնացքը£ Նույնը վերաբերում է տնտեսական գործունեությամբ զբաղվողներին£ Քանի որ նման իշխանության պարագայում խիստ խոցելի է առաջին հերթին նաեւ բիզնեսմենը« հետեւաբար« նրանք ձգտում են լինել իշխանություն կամ իշխանությանը մոտ£

- Ըստ ձեզ« ընդդիմության համար տեղեր նախատեսված չե՞ն£

- Խնդիրը հենց դա է« որ մենք կանգնած ենք ռուսական Դումայի կարգավիճակում հայտնվելու վտանգի առջեւ£ Այնտեղ եւս աստիճանաբար օրենսդիր մարմնից դուրս է թողնվում ընդդիմությունը£ Օրինակ« ընտրություններում Ռուսաստանի համար ամենականխատեսելի ելքն է« որ Դումայում կհայտնվի երեք քաղաքական ուժ` "Նաշ դոմ գազպրոմ"« կներեք` "Նաշ դոմ Ռոսիա"« որը նույնն է` կոմունիստները եւ Ժիրինովսկին£ Եվ բոլորովին էական չէ« թե ով է լինելու սրանցից ընդդիմությունը£ Հայաստանը նույն վտանգի առջեւ է կանգնած£ Մի կողմում իշխանական ամբողջ ռեսուրսն է« ստվերային տնտեսության գումարները« ինչ-որ չափով կրիմինալը£ "Բարգավաճ Հայաստանը" այս խաղի մեջ կարծես այնքան էլ չի տեղավորվում եւ պետք է փորձի իր հույսը« խաղաթուղթը դարձնել գումարը£ Բայց ոչ ոք միամիտ չէ« որ միայն գումարով փորձի գնալ իշխանության դեմ« այսինքն« կարծում եմ« կլինի համաձայնեցված քայլ£ Տվյալ պարագայում ընդդիմության տեղը շատ պարզ է եւ հստակ` հարկավոր է ունենալ ծրագիր« որը կվայելի ժողովրդի վստահությունը£ Ինչն առայժմ չկա£

- Եթե ձեզ ճիշտ հասկացա« դուք հենց հիմա ասացիք« որ միայն գումարով "Բարգավաճ Հայաստանը" չի՞ կարող գնալ իշխանության դեմ£

¬ Այո« իհարկե£

- Այսինքն` դուք մտածում եք« որ "Բարգավաճ Հայաստանը" գնալու է իշխանության դե՞մ£

- Չէ« ես այլ բան էի ասում« եթե իշխանության ներսում արդեն ձեւավորված է« թե ով է լինելու թիվ մեկը« ապա հավակնություն ունենալ, մարտահրավեր նետել դրան« այսինքն« անհնարին է« որ "Բարգավաճը" մարտահրավեր նետի£

- Կարծում եք արդեն որոշվա՞ծ է« թե ով է լինելու առաջինը£

- Իհարկե« եւ դա Հանրապետականն է£ Չեմ կարծում« որ "Բարգավաճ Հայաստանի" ներկայացուցիչներն այդքան անխոհեմ են« որ փորձեն դրա դեմ գնալ£ Իրենք ուղղակի կտեղադրվեն այդ խաղի մեջ« փորձելով առավելագույնս պոկել« քանի որ իրենք իշխանության համար վտանգ չեն ներկայացնում£

- Այդ դեպքում ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում Դաշնակցության եւ "Օրինաց երկրի" համար£

- ՕԵԿ-ն իր խնդիրները լուծեց` դուրս մղվելով իշխանական դաշտից եւ նրա ապագան կապված է ընդդիմության հետ« որն անմխիթար է£ Շատ բարդ վիճակ է Դաշնակցության համար£ Մի կողմից` կոալիցիայի անդամ« մյուս կողմից« այնուամենայնիվ« Դաշնակցությունը, իհարկե« գաղափարական կուսակցություն է եւ հասկանում է այն վտանգները« որոնք կապված են տարածաշրջանային գործընթացների հետ£ Այն, ի տարբերություն մյուս կուսակցությունների« նաեւ ներկայություն ունի ԼՂՀ¬ում£ Այնպես որ, բազմաթիվ պատճառներով Դաշնակցությունը անգաղափարական« միայն հանուն պահպանման գործընթացում կարծես տեղ չունի£ Կամ ինքը այս ամենի հետ պետք է համակերպվի` ստանալով իր բաժինը« կամ` մարտահրավեր պետք է նետի այս ամենին£ Բայց չեմ կարծում« որ Դաշնակցությանը դա կհաջողվի£ Դաշնակցության հաջողությունը հնարավոր էր« եթե ամեն ինչ այսքան միաբեւեռ չլիներ« այսինքն« ընդդիմությունը եւս որոշակի ուժ« ռեսուրս ներկայացներ£

- Ձեր ներկայացրած սցենարից տպավորություն ես ստանում« որ սրանց դեմ խաղ իրոք չկա« իրո՞ք այդքան անհույս է վիճակը£

- Տեսականորեն երկու խաղ կա£ Առաջին. այնուամենայնիվ« այս ամենը Ռոբերտ Քոչարյանի ցանկությա՞մբ է գնում մինչեւ վերջ£ Այսինքն« ընտրել են այն սցենա՞րը« որ մոտակա հինգ տարիներին ինքը պարզապես քաղաքական գործունեության դաշտում դադար է վերցնում« որովհետեւ այս սցենարը տանում է դեպի գերհզոր Հանրապետական` իր թեկնածու նախագահով£ Քոչարյանը չի կարող երրորդ ժամկետով նախագահի թեկնածուի տեղին հավակնել« դա Հայաստանի վերջը կլինի£ Նա ունի մի տարբերակ` հավակնել վարչապետի պաշտոնին£ Սակայն այդ դեպքում նա պետք է ձգտեր խճանկարային մեծամասնության£ Այն հանգամանքը« որ միտումը խճանկարային չէ« խոսում է այն մասին« որ նա երաշխիք է ստանալու այդ գերհզոր ուժից, եւ հինգ տարի դադար է տալիս£ Այնուամենայնիվ« չեմ կարծում« որ Ռոբերտ Քոչարյանը առաջնորդվում է միայն մեկ սցենարով« նա միշտ բազմասցենար մոտեցումներ ունի£ Հետեւաբար, այս ամենի հնարավոր արգելքն այն է« որ ինչ-որ պահից ուժի մեջ դրվի խճանկարայինի սցենարը« դրա ազդանշանը կլինի այն« որ պաշտպանության նախարարը հրաժարական կտա£ Եթե այդպես եղավ« կնշանակի« որ մեկ անձի կողմից« ով այսօր դեռ իշխանության կենտրոնում է եւ տիրապետում է բոլոր լծակներին« վերջնական սցենարը դեռ գծված չէր£


ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ