|
|
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007 / ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`
ՎԵՐԱՑՐՈՒ՛ ՊԱՏՃԱՌԸ, ԿՎԵՐԱՆԱ ՀԵՏևԱՆՔԸ |
ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Ընդունված է ԱԺԿ հիմնադիր համագումարի կողմից 2001 թ. մայիսի 27-ին Հայաստանի անկախության ձեռքբերումը հայ ժողովրդին ընձեռեց աննախադեպ հնարավորություն` հասնելու ազգային նպատակների իրականացմանը, ունենելու սեփական ուժեղ և մրցունակ պետություն, ապրելու արժանապատիվ, բարեկեցիկ և ստեղծագործ կյանքով: Ժամանակակից աշխարհում այդ բոլոր նպատակներին հասնելու նախապայմանը ժողովրդավարական և իրավական պետության կայացումն է:
Սակայն ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ ամեն ինչ արեցին երկիրը ժողովրդավարական ուղուց շեղելու համար: Պարտադրվեց հետամնաց երկրներին բնորոշ կառավարման ձև, որը “կիսանախագահական” անվան տակ, սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծմամբ, գործում է առ այսօր: 1995 թականից սկսած պառլամենտական և նախագահական ընտրություններում պարբերաբար արհամարհվում է ժողովրդի կամքը: Արդյունքում ձևավորվել է պետություն, որին բնորոշ են իշխանավորների անվերահսկելիությունը, համատարած կաշառակերությունն ու հանրային ունեցվածքի թալանը, տնտեսության փլուզումը, գյուղացու անելանելի վիճակը, գիտության, կրթության և մշակույթի աղետալի դրությունը, սփյուռքի հետ չկայացած համագործակցությունը և որպես հետևանք, ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, անհատի անպաշտպանվածությունը և արտագաղթը: Բացառությամբ ղարաբաղյան ռազմաճակատում ժողովրդի զրկանքների և արյան գնով նվաճած հաղթանակների` ազգի և պետության համար մնացած բախտորոշ հարցերում վերջին տասնամյակը կարելի է գնահատել որպես չօգտագործված հնարավորությունների ժամանակահտված: Ճգնաժամը էլ ավելի խորացավ 1998 թ. իշխանափոխությունից հետո: Մի կողմից իշխանությունները որդեգրեցին բոլոր ընդդիմադիր ուժերին սիրաշահելու քաղաքականություն, իսկ մյուս կողմից քաղաքական ուժերը սկսեցին հարմարվել իշխանության կողմից պարտադրված խաղի կանոններին: Այդ գործընթացին ենթարկվեց նաև ԱԺՄ-ն, որը երկար ժամանակ աչքի էր ընկնում իր սկզբունքայնությամբ և վճռականությամբ: Իրենց ընդդիմադրիր են համարում հիմնականում նախկին իշխանությունը կրող քաղաքական ուժերը, որոնք իրենց գործունեությամբ երկիրը հասցրեցին այս վիճակին: Արդյունքում ժողովրդի զգալի հատվածը արդարացիորեն համարում է, որ բոլոր կուսակցությունները նույնն են, և ով էլ գա իշխանության, նախորդից չի տարբերվելու: Մարդիկ, չտեսնելով այլընտրանք, կորցնում են հավատը սեփական երկրի նկատմամբ և բռնում արտագաղթի ճանապարհը:
Հիմնադրելով ԱԺԿ-ն, մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է ժողովրդին ցույց տալ իրական այլընտրանք, վերականգնել նրա հավատը սեփական ուժերին և բոլոր ջանքերը ուղղել հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը. - արմատապես փոխել ժողովրդին պարտադրված և երկրի առաջընթացը խոչընդոտող իշխանական համակարգը: Դրա անհրաժեշտ պայմանն է նոր Սահմանադրության և այնպիսի օրենքների ընդունումը, որոնք քաղաքական համակարգը կդարձնեն ժողովրդավարական` հիմնված ազատ ու արդար ընտրությունների և մրցակցության սկզբունքի վրա: - ձերբազատվել կլանային և ստվերային տնտեսությունից, ստեղծել այնպիսի տնտեսական համակարգ, որտեղ ապահովված կլինի տնտեսվարող սուբյեկտների իրավահավասարություն, հավասար մրցակցային պայմաններ, ինչը միայն կարող է ապահովել տնտեսության զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը և ժողովրդի բարեկեցությունը: - հասնել մարդու իրավունքների և ազատությունների իրական պաշտպանվածությանը և օրենքի առջև բոլորի հավասարությանը: | | |
|
|
|