|
|
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007 / ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ |
20 դեկտեմբերի 2005 թ.
ԱԺԿ առաջնային նպատակը եղել և մնում է երկրում ժողովրդավարության և օրենքի իշխանության հաստատումը: Այդ նպատակին հասնելու համար իշխանափոխությունը միջոցներից մեկն է« եթե« իհարկե« իշխանության գան ժողովրդավարական արժեքներ կրող քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են համակարգային փոփոխությունների և ունեն բավարար գիտելիք, կամք ու կարողություն` երկրում ժողովրդավարություն հաստատելու համար:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացը ցույց տվեց, որ “Արդարություն” դաշինքում ընդգրկված կուսակցությունների մեծամասնության համար իշխանափոխությունն ինքնանպատակ է: Այդ իսկ պատճառով էլ ընտրվեց սահմանադրական հանրաքվեն որպես իշխանափոխության առիթ օգտագործելու քաղաքականությունը:
Նման քաղաքականության ձախողումն ի սկզբանե կանխատեսելի էր, քանի որ. - երկրում բացակայում էր հեղափոխական մթնոլորտը, այդ թվում՝ ընդդիմության նկատմամբ բավարար վստահության բացակայության պատճառով, - ընդդիմության ներքին և կազմակերպչական ներուժը բավարար չէր հանրաքվեի միանգամայն կանխատեսելի կեղծիքները կանխելու« առավել ևս հեղափոխական մթնոլորտ ձևավորելու և իշխանափոխություն իրականացնելու համար, - կանխատեսելի էր նաև, որ եվրոպական կառույցների ճնշման արդյունքում« խորհրդարանական ընդդիմության կողմից ներկայացված որոշ սկզբունքային առաջարկների ընդունումից հետո« սահմանադրական փոփոխություններին հակադրվելու “Արդարություն” դաշինքի քաղաքական գիծը չէր կարող արժանանալ Արևմուտքի դրական վերաբերմունքին: Ուստի« այդ պարագայում անիրատեսական էր ակնկալել« որ Արևմուտքը« ինչպես հետխորհրդային մի շարք երկրներում« կստանձնի իշխանությունների բռնի գործողությունները զսպողի դերը, ինչը կարևոր գործոն է անարյուն հեղափոխություն իրականացնելու համար:
ԱԺԿ-ն առաջարկում էր այլ մոտեցում. այն պահից, երբ իշխանությունները հրաժարվեցին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վտանգավոր դրույթներից` ի օգուտ դրական փոփոխությունների, դաշինքը պետք է հավատարիմ մնալով 2005թ. հունվարի 19-ի և մայիսի 31-ի հայտարարություններին՝ հրապարակավ տեր կանգներ սեփական ձեռքբերումներին և« շարունակելով Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը՝ հասներ նոր դրական փոփոխությունների և ընտրական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի վստահության վերականգնմանը: “Արդարություն” դաշինքի որդեգրած սխալ քաղաքականությունը իշխանություններին հնարավորություն ընձեռեց առանց լուրջ ջանքերի կեղծել հանրաքվեի արդյունքները« որի հետևանքով ունենք ավելի հուսահատված ժողովուրդ, ավելի թուլացած դիրքերով ընդդիմություն և ավելի սանձարձակ ռեժիմ: Իշխանությունը բռնազավթած վարչակարգը« կեղծելով հանրաքվեի արդյունքները« ևս մեկ հարված հասցրեց մեր պետականությանը:
Ստեղծված իրավիճակը չափազանց վտանգավոր է երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարների առումով: Եթե “Արդարությունը” իր մեջ ուժ չգտնի վերագնահատելու իր արածն ու չարածը, ընդունելու սեփական սխալները և մեղավորներին չփնտրի միայն իրենից դուրս, ապա դաշինքի ազդեցությունը երկրի քաղաքական գործընթացների վրա է՛լ ավելի է նվազելու: Ուստի ԱԺԿ հետագա մասնակցությունը “Արդարություն” դաշինքի և խմբակցության աշխատանքներին պայմանավորված է դաշինքի կողմից սեփական սխալներն ընդունելու, ներքին մթնոլորտն առողջացնելու և արդյունավետ ու իրավիճակին համահունչ գործելու պատրաստակամությունից և ունակությունից:
ԱԺԿ-ն գտնում է, որ ամենևին սպառված չէ հասարակության` երկիրը դեպի զարգացում և եվրաինտեգրացում տանելու ներուժը: Այդ ներուժի արդյունավետ դրսևորումը կախված է իր արժեքային համակարգով և գրագետ գործելակերպով իշխանությանն այլընտրանք հանդիսացող ընդդիմության առկայությունից: Մեր կուսակցությունը շարունակելու է հետամուտ լինել այդպիսի այլընտրանքի ձևավորմանը և այդ նպատակին հասնելու համար համագործակցելու է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ քաղաքական և հասարակական կազմակերպությունների և անհատների հետ: | | |
|
|
|