|
|
|
ՕՐԻՆԱԳԾԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ |
Սեպտեմբերի 20-ին Ազգային ժողով է ներկայացվել ստորև բերված 2006թ. մարտի 13-ին ԱԺԿ կողմից ներկայացված և շրջանառության մեջ դրված Ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը: Այդ տարբերակը լրամշակվել էր "Ժողովրդավարություն" ՀԿ կողմից և տրամադրվել էր Ազգային ժողովում ներկայացված բոլոր խումբ-խմբակցություններին:
"Արդարություն", "Ազգային Միաբանություն" և "Օրինաց երկիր" ընդդիմադիր խմբակցությունները չընդունեցին այդ նախագծով միասնական հանդես գալու ԱԺԿ առաջարկը:
Հ ի մ ն ա վ ո ր ու մ
Ընտրական օրենսգրքի նախագծի սույն տարբերակը լրամշակված է "Ժողովրդավարություն" ՀԿ կողմից` հաշվի առնելով նախորդ` 2006թ. մարտի 13-ին ներկայացված Ազգային ժողովրդավարական կուսակցության տարբերակի մասնագիտական և հասարակական քննարկումների արդյունքում կատարված առաջարկությունները:
Հայաստանի Հանրապետությունում ժողովորդավարական ընտրությունների անցկացմանը խոչնդոտող տասնյակ գործոնների շարքում` /պետությունից անկախ հեռարձակվող զանգվածային լրատվամիջոցների, ժողովրդավարական ավանդույթների, քաղաքացիական հասարակության բացակայությունը, ընտրությունների արդյունքների վրա վարչական և ֆինանսական ռեսուրսների վճռորոշ ազդեցությունը, ընտրությունները ժողովրդավարական ինստիտուտից առանձին մարդկանց կամ խմբերի անձնական հետաքրքրություններն ու շահերը սպասարկող ինստիտուտի վեր ածվելը, ընտրական կուլտուրայի մակարդակի ցածր լինելը, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ապահովող օժանդակ իրավունքների ոչ պատշաճ մակարդակի վրա գտնվելը, ընտրությունների ընթացքում խախտումներ թույլ տված անձանց անպատիժ թողնելը, և այլն/ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ընտրական օրենսգիրքը:
Ընտրական օրենսգրքում առկա թերություններից պետք է առանձնացնել ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը, որի պայմաններում ապահովված չէ հանձնաժողովների հավասարակշռվածությունը, անաչառությունն ու անկողմանակալությունը: Իշխանությունները հանձնաժողովների ձևավորման սահմանված կարգի պայմաններում գրեթե անսահմանափակ հնարավորություն են ունենում զեղծարարություններ կատարելու և անպատիժ մնալու համար:
Ընտրական օրենսգիրքը լիարժեքորեն չի երաշխավորում հավասարության սկզբունքը. ընտրությունների ընթացքում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ռեսուրսներով այս կամ այն քաղաքական ուժին աջակցելը մեր ընտրություններն ուղեկցող սովորական երևույթներ են դարձել: Ընտրությունների ընթացքում, այն, ինչ մատչելի է որոշ թեկնածուների, դառնում է անհասանելի հատկապես ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների համար:
Նախընտրական քարոզչության փուլում իրենց լրատվական հաղորդումների անվան տակ, հատկապես հեռարձակվող լրատվամիջոցները, ակհնհայտորեն միակողմանի քարոզչություն կամ հակաքարոզչություն են իրականացնում:
Ընտրական օրենսգիրքը պատշաճ երաշխիքներ չի ստեղծում ֆինանսական միջոցների օգտագործման վերահսկելիությունը ապահովելու, դրանով իսկ ընտրությունների արդյունքների վրա ֆինանսական միջոցների ազդեցությունը նվազեցնելու հարցում:
Ընտրական օրենսգրքով սահմանված ԱԺ պատգավամավորների ընտրության ընտրական համակարգը չի երաշխավորում Ազգային ժողովում կայուն մեծամասնության ձևավորումը:
Երաշխավորված չէ նաև քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում խախտումների բացառումը:
Բացի այդ ընտրական օրենսգիրքը պարունակում է մի շարք ներքին հակասություններ, ինչպես նաև հակասություններ ՀՀ գործող այլ օրենքների հետ:
Ընտրկան օրենսգրքում առկա են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնների որոշ խախտումներ:
Լրամշակված նախագծում լուծված են այս և մի շարք այլ հարցեր:
ԱԺ պատգամավոր` Շ.Քոչարյան, 097
| | Yntrakan_Orensgirq_Lramshakvac...doc | 20.09.2006 |
ԲԱԺԻՆ 3. ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ |
| ամբողջությամբ | | |
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ԲԱԺԻՆ 4. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
| ամբողջությամբ | | |
ԲԱԺԻՆ 6. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
| ամբողջությամբ | | | |
|
|
|