|
|
|
ՕՐԻՆԱԳԾԵՐ
"ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Հոդված 1. "Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին" ՀՀ օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-121, այսուհետև` օրենք) 2-րդ հոդվածի`
ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր (առաջին) մասով`
"Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտ են համարվում այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների իրացման տարեկան շրջանառության ընդհանուր գումարը չի գերազանցում 250 մլն դրամը.".
բ) 1-ին կետի "բ" ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
"փոքր` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ավել է 5-ից և չի գերազանցում 25 մարդը£".
գ) 1-ին կետի "գ" ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
"միջին` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ավել է 25-ից և չի գերազանցում 60 մարդը:":
դ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:
| |
"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի 08.10.06թ. որոշման սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել գործող ընտրական օրենսգրքի այն դրույթները, որոնք նախատեսում էին դատավորների ընդգրկումը ընտրական հանձնաժողովների կազմում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացնելու ընտրական օրենսգրքում առաջացած բացը:
Սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է լրացնել այդ օրենսդրական բացը, միաժամանակ ապահովելով իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հավասար ընդգրկումը բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովների կազմում, ինչպես նաև հանձնաժողովների ղեկավար կազմի քաղաքական հավասարակշռության ապահովումը:
Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն հանձնաժողովների ներսում փոխադարձ վերահսկողության արդյունավետությանը և դրանով իսկ կնվազեցնեն ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրակեղծիքների ծավալը:
Ն ա խ ա գ ի ծ
Հայաստանի Հանրապետության օրենքը "Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Հոդված 1. "Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք" ՀՀ օրենքի (այսուհետ օրենք) Հոդված 35-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
"Հոդված 35. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար ընտրելու կարգը
1.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից` այն հաշվով որ, քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունը հանձնաժողովներում ներկայացված լինեն հավասար թվով անդամներով:
| |
"ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Հոդված 1. "Ավելացված արժեքի հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվական, ՀՕ-118 և հետագա փոփոխությունների, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ կետի "գ" ենթակետի "15-րդ հոդվածի" բառերից հետո ավելացնել "19-րդ և" բառերը:
Հադված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի "մայրական կաթի," բառերից հետո ավելացնել "դեղամիջոցների, դեղանյութերի," բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
| |
"ՀՀ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ"
Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, կարգավորում է նրանց վարձատրության, պարգևատրման և դրամական օգնության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են հետևյալ բանաձևով.
Ա = ՆԱ* Գ , եթե ՆԱ <= 30 000
Ա = 30 000 Գ (1+1/2+1/3+...+1/m) + (ՆԱ* - 30 000 m)Գ/(m+1) , եթե ՆԱ >30 000
որտեղ`
Ա - Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափն է` արտահայտված դրամով.
Գ - պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակից.
ՆԱ - նվազագույն ամսական աշխատավարձն է` արտահայտված դրամով.
ՆԱ* - նվազագույն ամսական աշխատավարձի այն մասը, որը ամբողջական բաժանվում է 5 000-ի` արտահայտված դրամով.
m - ՆԱ*-ն քանի անգամ է (բնական թվերով` 1, 2, 3…) գերազանցում 30 000 դրամը | |
"ԱՎԵԼԱՑԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
Հոդված 1. Օրենքի 15 հոդվածի 3-րդ ենթակետում "հրատարակությունների" բառից հետո տեքստը փոխարինել հետևյալ բառակապակցությամբ` "ինչպես նաև գիտական , գիտահանրամատչելի, ուսումնական և գեղարվեստական գրականության հրատարակությունների իրացումը ":
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Նախագիծը ներկայացվել է ԱԺ 2003թ. դեկտեմբերի 1-ին
(Նույն նախագիծը ներկայացվել է ԱԺ 2002թ. նոյեմբերի 15-ին և 2003թ. օգոստոսի 19-ին, սակայն քննարկումը մերժվել է ԱԺ-ի կողմից) | |
"ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Հոդված 1. Օրենքի 5 հոդվածի 1-ին կետի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
"Մշակութային,կրթական (այդ թվում` նախադպրոցական ) , մարզական և գիտական ոչ առևտրային կազմակերպությունների մինչև 20 հազար դրամ աշխատավարձ սահմանված հաստիքը ոչ լրիվ դրույքով զբաղեցնող վարձու աշխատողի համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարը գործատուն հաշվարկում և լիազոր մարմին է փոխանցում վարձու աշխատողի զբաղեցրած ոչ լրիվ դրույքին համամասնորեն":
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004թ. (2007թ.) հունվարի 1-ից:
Նախագիծը ներկայացված է Ազգային ժողով 2003թ. օգոստոսի 19-ին
(Նույն նախագիծը ներկայացվել է ԱԺ 2002թ. նոյեմբերի 15-ին, սակայն ԱԺ-ի կողմից քննարկումը մերժվել է)
| |
|
|
|
|