|
|
|
ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Սույն վերլուծությունը զեկուցվել է Հայաստանի արտաքին քաղաքականության հետազոտման խմբի (ՀԱՔՀԽ) կողմից 2006 թվականի հունվարի 15-ին Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակում, ք. Վաշինգտոն, կազմակերպած «Հայաստան. Հասարակական հատվածի կառավարում և տնտեսական արդյունավետություն » 4-րդ միջազգային կոնֆերանսին և տպագրված է «21-րդ ԴԱՐ» հանդեսում` «21-րդ ԴԱՐ», թիվ 1(11), էջ 82- 98, 2006թ.:
Հոդվածի նպատակն է ուշադրության առարկա դարձնել Հայաստանի ժողովրդագրության մտահոգիչ միտումները, ինչը առավել ցայտուն է երևում այլ երկրների հետ համեմատելիս: Անդրադարձ կկատարվի երեք փոխկապակցված խնդիրների.
1. Մարդկության թվաքանակի աճի դինամիկան մինչ օրս և կանխատեսումներ ապագայի համար.
2. Աճի անհամաչափությունն ու ժողովրդագրական կառուցվածքի փոփոխություններն ըստ մայրցամաքների և երկրների.
3. Ժողովրդագրական փոփոխությունների ազդեցությունը տարբեր երկրների և հատկապես Հայաստանի վրա:
1. ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԸ ՄԻՆՉ ՕՐՍ
Թե քանի տարի առաջ է էվոլյուցիայի շնորհիվ առաջացել մարդը, վերջնական ճշտված չէ: Այդ թիվն առ այսօր միտում ուներ անընդհատ աճելու: Համենայնդեպս ընդունված է, որ մոտ 1 մլն տարի առաջ երկրագնդի վրա ապրում էր մոտ 100 հազար մարդ:
Նշենք ևս մեկ թիվ. մարդկության պատմության ընթացքում երկրագնդի վրա ապրած մարդկանց ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 միլիարդ մարդ: Այս պահին երկրագնդի բնակչությունը 6,4 միլիարդ է, ինչը կազմում է մինչ այժմ երկրագնդի վրա ապրած մարդկանց 6,5%-ը: Եթե ընդունենք, որ երկրագնդի ռեսուրսների սպառումը մեկ մարդու կողմից եղել է բոլոր ժամանակահատվածներում հավասար և 100 մլրդ մարդը հավասարապես են բաշխված եղել մարդկության գոյության ընդամենը 10000 տարվա ընթացքում, ապա ստացվում է, որ ներկա ժամանակահատվածում մարդկությունը տարեկան սպառում է երկրագնդի նույնքան ռեսուրս, որքան նախորդ ժամանակահատվածում սպառել է 650 տարվա ընթացքում:
Աղյուսակ 1-ում ներկայացված են մարդկության աճի տեմպերը մինչ օրս և որոշ կանխատեսումներ ապագայի համար: Մեր թվարկության սկզբին երկրագնդի բնակչությունը, տարբեր գնահատականներով, կազմում էր 100-400 մլն մարդ, աղյուսակում ընտրված է 300 մլն թիվը: 1 մլրդ սահմանագծին հասնելու համար պահանջվեց 1800 տարի, ինչը նշանակում է, որ բնակչության տարեկան աճը 10 հազար հոգու հաշվարկով կազմել է 6 մարդ:
Աղյուսակ 1` ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԴԱՐ | ՏԱՐԵԹԻՎ | ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
(x 10 ^9) | ՔԱՆԻ ՏԱՐՈՒՄ Է ԱՎԵԼԱՑԵԼ | ՄԻՋԻՆ
ՏԱՐԵԿԱՆ ԱՃ
(x 10 ^6) | ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՃ /
1000 ՀՈԳԻ | I-XIX | 1 | 0.3 | ~100000 | 0.0003 | 0.001 | 1804 | 1 | 1804 | 0.4 | 0.6 | XX | 1927 | 2 | 123 | 8 | 5 | 1960 | 3 | 33 | 30 | 12 | 1974 | 4 | 14 | 71 | 20 | 1987 | 5 | 13 | 77 | 17 | 1999 | 6 | 12 | 83 | 15 | XXI | 2002 | 6.23 | 3 | 77 | 13 | 2025 | 7.9 | 22 | 76 | 11 | 2050 | 9.1 | 25 | 48 | 6 | XXI - XXX | 2001-3000 | 6144 | 1000 | 6138 | 2 |
Աճի տեմպերի տեսանկյունից աննախադեպ էր XX դարը: XX դարում երկրագնդի բնակչությունն ավելի քան եռապատկվեց` անցնելով 6 մլրդ-ի սահմանագիծը: XX դարում արձանագրվել է բնակչության տարեկան աճի աննախադեպ բարձր թիվ, որը դժվար թե կրկնվի ապագայում. 60-70-ական թվականներին այդ թիվը կազմում էր 20 հոգի յուրաքանչյուր 1000 մարդու համար: XX դարում արձանագրվել է նաև երկրագնդի բնակչության միջին տարեկան առավելագույն աճ` մոտ 80 մլն մարդ: Ուշադրության արժանի է այն համգամանքը, որ գոյություն ունեցող 192 պետություններից 67-ի բնակչությունը կազմում է 80 մլն (աղյուսակ 2):
Աղյուսակ 2` 192 ԵՐԿՐՆԵՐԻՑ 67-Ը, ՈՐՈՆՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՄՈՏ 80 ՄԻԼԻՈՆ Սինգապուր (4,4 x 10 6), Ուրուգվայ, Լիբանան, Լիբերիա, Ալբանիա, Հայաստան, Կոնգո, Պանամա, Մավրիտանիա, Մոնղոլիա, Ջամայկա, Օման, Արաբական Միավորված Էմիրություններ, Լատվիա, Լեսոտո, Բութան, Մակեդոնիա, Սլովենիա, Քուվեյթ, Նամիբիա, Բոթսվանա, Էստոնիա, Զամբիա, Տրինիդադ և Տոբագո, աբոն, վինեա-Բիսաու, Մավրիկի, Սվազիլենդ, այանա, Ֆիջի, Կիպրոս, Կոմորներ, Ջիբութի, Բահրեյն, Կատար, Էկվատորիալ վինեա, Սողոմոնյան Կղզիներ, Լյուքսեմբուրգ, Կաբո Վերդե, Սուրինամ, Մալտա, Բրունեյ, Բահամներ, Մալդիվներ, Բարբադոս, Բելիզ, Վանուատու, Սամոա, Սենտ Լյուսիա, Իսլանդիա, Սաո Թոմ և Պրինսիպ, Միկրոնեզիա, Սենտ Վինսենտ և րենադիներ, Տոնգա, րենադա, Կիրիբատի, Անդորրա, Սեյշելներ, Դոմինիկա, Անտիգուա և Բարբուդա, Մարշալյան կղզիներ, Մոնակո, Լիխտենշտեյն, Սան Մարինո, Պալաու, Նաուրու, Տուվալու (11 600): |
2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ
Ապագայի համար հիմնական կանխատեսումը բնակչության աճի թվի անկումն է, որը երևում է XX դարի վերջին և հաշվի է առնվում մասնագետների կողմից ապագայի համար կանխատեսումներ կատարելիս (տես աղյուսակ 1): Ըստ ՄԱԿ-ի տվյալների 2000-2025 թթ. բնակչության տարեկան աճը լինելու է 11 մարդ 1000 հոգու համար, իսկ 2025-2050թթ. 6 մարդ 1000 հոգու համար:
նահատելու համար, թե որքանո՞վ է շարունակվելու աճի անկումը, ընդունենք, որ III հազարամյակի ընթացքում երկրագնդի բնակչությունը կրկնապատկվելու է յուրաքանչյուր 100 տարի: Այդ դեպքում բնակչության տարեկան աճը 1000 հոգու համար կլինի 2 մարդ, ինչը 10 անգամ պակաս է, քան XX դարի 60-ական թվականներին: Այդպիսի պայմաններում երկրագնդի բնակչությունը 3000 թվականին կկազմի 6 տրիլիոն մարդ: Պատկերացնելու համար այդ թիվը արձանագրենք, որ այն հավասար է այսօրվա 5000 Չինաստանի բնակչությանը: Այդ պարագայում 1 հոգուն կհասնի երկրագնդի մակերեսի 20 ք.մ. տարածք: Համեմատության համար հիշատակենք, որ այսօր 1 հոգուն հասնում է մոտ 23000 ք.մ.:
Այսօր մասնագետների մեծամասնությունը հակված է գնահատելու, որ երկրագնդի բնակչությունը հասնելով 12-15 մլրդ-ի, այլևս չի աճելու:
3. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՐՆԵՐԻ
Բնակչության աճի տեմպերի նվազումը հանդիսանալով ընդհանուր միտում համաչափ չի արտահայտվում երկրագնդի տարբեր հատվածներում:
Այսպես. 1804 թ. Չինաստանի և Հնդկաստանի բնակչությունը կազմում էր երկրագնդի 1 մլրդ բնակչության կեսը (աղյուսակ 2): Անցած ժամանակահատվածում Չինաստանի բնակչությունը ավելացել է 1 մլրդ-ով, իսկ Հնդկաստանինը` 870 մլն-ով: Մյուս կողմից այդ երկրների բնակչության տեսակարար կշիռը անկում է ապրում, ինչը հետևանք է այլ երկրների բնակչության ավելի արագ աճի: Օրինակ. 1804թ. ԱՄՆ բնակչությունը 6 մլն էր, իսկ այսօր մոտ 300 մլն է, այսինքն բնակչությունը աճել է 50 անգամ:
Աղյուսակ 3` ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ (x10 9) ԵՎ ՆՐԱՆՑ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԻՐ | 1804թ. | 2004թ. | 2050թ. | ՉԻՆԱՍՏԱՆ | 0,3 (30%) | 1,30 (20%) | 1,4 (15%) | ՀՆԴԿԱՍՏԱՆ | 0,2 (20%) | 1,07 (17%) | 1,6 (18%) | ԱՄՆ | 0,006 (0,6%) | 0,29 (4,6%) | 0,42(4,6%) |
Եթե 1950 թ. Եվրոպայի բնակչությունը կազմում էր երկրագնդի բնակչության 21,4%-ը, իսկ Աֆրիկայինը` 8,9%-ը, ապա 2000թ. Եվրոպայի բնակչությունը 12%-ն է, իսկ Աֆրիկայինը` 13%-ը: 50 տարի առաջ Աֆրիկայում բնակվում էր 227 մլն մարդ, 2000թ. 805 մլն, իսկ 2050թ. կլինի 1.845մլն, այսինքն 100 տարում Աֆրիկայի բնակչությունն աճելու է 8 անգամ (աղյուսակ 4, 5):
Վառ օրինակ է Քենիան. 1955թ. բնակչությունը կազմում էր 6 մլն, իսկ այսօր` 34 մլն` 50 տարում բնակչությունն աճել է 5,7 անգամ (եթե նույն ժամանակահատվածում Հայաստանի բնակչությունն աճեր նույն տեմպերով, ապա այսօր Հայաստանում կբնակվեր 10 մլն մարդ):
Աղյուսակ 4-ից երևում է, որ 2000-2050թթ. մարդկության թիվն աճելու է 1,5 անգամ, միևնույն ժամանակ Աֆրիկայի բնակչությունը 2,3 անգամ, իսկ Եվրոպայինը նվազելու է 12 %-ով: Համապատասխանաբար 2050թ. մարդկության 59%-ը բնակվելու է Ասիայում, 20%-ը Աֆրիկայում և 7%-ը Եվրոպայում (աղյուսակ 5):
Աղյուսակ 4` ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ ՄԱՅՐՑԱՄԱՔ | 1950թ.
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
x 10 ^6 | 2000թ. |
2050թ. | ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
x 10 ^6 | ԱՃ | ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
x 10 ^6 | ԱՃ | ԱՍԻԱ | 1437 | 3688 | 157% | 5368 | 46% | ԱՖՐԻԿԱ | 227 | 803 | 254% | 1845 | 130% | ԵՎՐՈՊԱ | 546 | 730 | 34% | 642 | - 12% | ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ | 111 | 348 | 214% | 480 | 38% | ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ | 221 | 487 | 120% | 722 | 48% | ԱՎՍՏՐԱԼԻԱ և ՕՎԿԻԱՆԻԱ | 12 | 31 | 158% | 45 | 45% | ԵՐԿՐԱԳՈՒՆԴ | 2555 | 6085 | 138% | 9104 | 50% |
Աղյուսակ 5` ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԻ ՄԱՅՐՑԱՄԱՔ | 1950թ. | 2000թ. | 2050թ. | ԱՍԻԱ | 56.2 | 60.6 | 58,9 | ԱՖՐԻԿԱ | 8,9 | 13,2 | 20.3 | ԵՎՐՈՊԱ | 21.4 | 12.0 | 7,0 | ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ | 4,3 | 5,7 | 5.3 | ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ | 8.6 | 8.0 | 7.9 | ԱՎՍՏՐԱԼԻԱ և ՕՎԿԻԱՆԻԱ | 4,7 | 0.5 | 0.5 |
Բնակչության աճի անհամաչափությունը բնորոշ է նաև առանձին երկրների: Մի քանի օրինակ.
- Եթե 2000թ. Եվրամիության բոլոր երկրների բնակչությունը 1 տարում աճել է 343 հազար մարդով, ապա Հնդկաստանը նույնքան աճ է արձանագրել ընդամենը 6 օրում:
- 50 տարի առաջ Իսպանիայի բնակչությունը 3 անգամ ավելի էր, քան Մարոկկոինը, իսկ 50 տարի հետո լինելու է 1,5 անգամ պակաս:
- 50 տարի առաջ Ճապոնիայի բնակչությունը 4 անգամ ավելի էր, քան Ֆիլիպիններինը, իսկ 50 տարի հետո լինելու է 1,5 անգամ պակաս:
- 50 տարի առաջ Ռուսաստանի բնակչությունը (առանց ԽՍՀՄ հանրապետությունների) 3 անգամ ավելի էր, քան Պակիստանինը, այսօր այդ երկրների բնակչությունը հավասար է, իսկ 50 տարի հետո Ռուսաստանի բնակչությունը կլինի 2,5 անգամ պակաս, քան Պակիստանինը:
Աղյուսակ 6-ում ներկայացված են որոշ երկներ, որոնց բնակչության աճը ավելի է, քան երկրագնդի բնակչության միջին աճը: Այդ երկրները ներկայացնում են տարբեր մայրցամաքներ, տարբեր մշակույթ: Հատկանշական է, որ այդ երկրները, չնչին բացառություններով (Պապուա Նոր վինեա), ժողովրդավարական չեն:
Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ, չնայած երկրագնդի ՁԻԱՀ-ով տառապող բնակչության 70%-ը կենտրոնացված է Աֆրիկայում, դա չի նվազեցնում Աֆրիկյան երկրների բնակչության արագ աճը:
Աղյուսակ 6` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԱՃԻ ԵՐԿՐՆԵՐ ՄԱՅՐՑԱՄԱՔ | ԵՐԿԻՐ | ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎ (x10^6 ) | ՔԱՆԻ ԱՆԳԱՄ Է ԱՎԵԼԱՆՈՒՄ | 2000թ. | 2050թ. | ԱՖՐԻԿԱ | ՈՒԳԱՆԴԱ | 23,3 | 132,7 | 5,7 | ՄԱԴԱԳԱՍԿԱՐ | 15.5 | 65.5 | 4.2 | ԳՎԻՆԵԱ | 7,5 | 28,7 | 3,8 | ԲՈՒՌՈՒՆԴԻ | 6.1 | 22.9 | 3,8 | ԿՈՆԳՈ | 52,0 | 183,2 | 3.5 | ՆԻԳԵՐԻԱ | 123.3 | 356.5 | 2.9 | ԱՍԻԱ | ՅԵՍԵՆ | 17,5 | 71,1 | 4.1 | ՕՄԱՆ | 2.5 | 8,3 | 3.3 | ԱՖՂԱՆՍՏԱՆ | 25,9 | 81,9 | 3.2 | ՏԱՋԻԿԻՍՏԱՆ | 6.4 | 16,6 | 2.6 | ՊԱԿԻՍՏԱՆ | 141,6 | 295,0 | 2.1 | ՆԵՊԱԼ | 24.7 | 53,3 | 2.2 | ԼԱՈՍ | 5,5 | 13,2 | 2.3 | ԿԱՄԲՈՋԻԱ | 12.2 | 25,1 | 2.1 | ՄԱԼԱԶԻԱ | 21,8 | 43,1 | 2.0 | ՖԻԼԻՊԻՆՆԵՐ | 81.2 | 147,6 | 1.8 | ԱՄԵՐԻԿԱ | ՊԱՐԱԳՎԱՅ | 5,6 | 14,6 | 2.6 | ՆԻԿԱՐԱԳՈՒԱ | 4.8 | 9,4 | 2.0 | ԳՎԱՏԵՄԱԼԱ | 12,6 | 22,8 | 1.8 | ԱՎՍՏՐԱԼԻԱ և ՕՎԿԻԱՆԻԱ | ՊԱՊՈՒԱՆՈՐ ԳՎԻՆԵԱ | 4.9 | 10.7 | 2,2 |
Ժողովրդավարական երկրներին էլ է բնորոշ բնակչության աճի անհամաչափությունը (աղյուսակ 7): Ժողովրդավարական երկրների շարքում աճի ամենաբարձ տեմպերն արձանագրում են ԱՄՆ-ն, Իսրայելը և Իռլանդիան, իսկ ամենացածրը (բացասական աճ) Ճապոնիան, Իտալիան և Իսպանիան (հնարավոր պատճառներին կանդրադառնանք ստորև):
| | |
|
|
|