|
|
|
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՀայրենակիցնե՛ր Մայիսի 12-ի ընտրություններով մենք պարտավոր ենք վերջապես հաղթահարել մեր երկրի համար ամոթալի «ավանդույթը», այն է` իշխանությունը չի ձևավորվում ժողովրդի կողմից և այդ իսկ պատճառով չի ծառայում ժողովրդին: Քանի դեռ իշխանությունը չի ձևավորվում ժողովրդի կամքով, անհնար է լուծել երկրում կուտակված բազում խնդիրները և դիմակայել արտաքին վտանգներին: Մեր հաղթանակի գրավականը սեփական ուժերի հանդեպ մարդկանց հավատի վերականգնումն է: Պետք չէ ենթարկվել իշխանավորների քարոզչությանը: Ընտրությունների արդյունքը կանխորոշված չէ: Ինչու՞: Նախորդ ընտրություններին իրականում մասնակցել է ընտրողների 30%-ից ոչ ավելին: Բաժանել են ընտրակաշառքներ, դիմել են տարբեր ճնշումների, բայց միևնույն է, իշխանությունները պարտվել են և ստիպված են եղել կեղծելու ընտրությունների արդյունքները: Մի՞թե ակնհայտ չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ընտրություններին մասնակցի ոչ թե ընտրողների 30%-ը, այլ` 40%, 50% և ավելին... Նրանք, ովքեր տարածում են ընտրությունների կանխորոշված լինելու մասին լուրերը, ձգտում կամ ակամա նպաստում են, որպեսզի դուք չմասնակցեք ընտրություններին, և երկրում ամեն ինչ մնա նույնը: Իշխանությունը միավորված չէ: Ինչու՞ կոալիցիայի անդամ կուսակցությունները չմիավորվեցին մեկ նախընտրական դաշինքում: Պատճառն աթոռակռիվն է. չկարողացան համաձայնության գալ, թե ո՛վ կդառնա վարչապետ, ո՛վ` Ազգային ժողովի նախագահ, ո՛վ` նախարար, ո՛վ` պատգամավոր և ո՛վ` երկրի ապագա նախագահ: Արդյունքում` առանձին-առանձին են փորձում հաջողության հասնել, չնայած, որ նախորդ ընտրություններում բոլորը միասին չեն ստացել ձայների մեծամասնություն: Նույների իշխանության գալով ամեն ինչ կմնա նույնը: Ինչպե՞ս խուսափել «նույներից», ինչպե՞ս տարբերել թացն ու չորը: Առաջնորդվենք ոչ թե խոսքով, այլ կատարած գործով և անցած ուղիով: Իշխանությունը պետք է ստանձնի այն քաղաքական ուժը, որն իր իսկ իշխանությունը կդարձնի վերահսկելի, պետական պաշտոնն ու բիզնեսը` անհամատեղելի, կվերացնի ստվերային տնտեսությունը: Միայն այդ դեպքում կստեղծվեն աշխատատեղեր, կհաղթահարվի աղքատությունը, կվերանա կաշառակերությունը: Մենք միասին հասնելու ենք նրան, որ հենց այս ընտրությունների արդյունքում ունենանք ժողովրդի կամքն արտահայտող Ազգային ժողով: Այդ դեպքում ԱԺԿ-ն վերջապես կհասնի նրան, որ ժողովուրդն իրավունք ունենա հանրաքվեի միջոցով հետ կանչել իրեն չարդարացրած Ազգային ժողովը և նրա ձևավորած կառավարությունը: ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ընտրություններին Քվեարկե՛ք ՁԵՐ ԿԱՄՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ | | | |
 | | | |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է |
Շավարշ Քոչարյան, ԱԺԿ առաջնորդ, ծնվ.1948թ.: Ինժեներ-մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, 100-ից ավելի գիտական աշխատությունների, 30 գյուտերի հեղինակ, այդ թվում` արտոնագրված ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում: 1990թ-ից 4 անգամ անընդմեջ ընտրվել է ԱԺ պատգամավոր: Հանդես է եկել շուրջ 100 օրենսդրական նախաձեռնություններով, այդ թվում` Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի այլընտրանքային նախագծերով: Ընտրվել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի նախագահ: Ներկայացրել է Հայաստանը ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհրդի և ԱՊՀ Խորհրդարանական Վեհաժողովներում: 1996 և 2004 թվականների համաժողովրդական ընդվզումների ժամանակ կալանավորվել է երկրում հեղաշրջում կազմակերպելու շինծու մեղադրանքով: | | | |
Հրանուշ Խառատյան, «Ավանդույթ և առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, երկու զավակների մայր: Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, 2004թ-ից Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ: 60-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում` 5 գրքերի: 9 գիտական և վերլուծական կենտրոնների և հանդեսների խորհրդի անդամ է: Կազմակերպել և իրականացնում է 19 ծրագրեր` նվիրված հայ մշակույթի պահպանմանը, էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին, աղքատության հաղթահարմանը, գյուղացիության հիմնախնդիրներին, փախստականների ինտեգրմանը, կովկասագիտությանը և բախումնաբանությանը: | | | |
Տարոն Առաքելյան, «Հավատարմություն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, ծնվ. 1967թ.: Տնտեսագետ, գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, ուսանել է և համապատասխան որակավորումներ է ստացել Փարիզի Պետական կառավարման միջաղգային ինստիտուտում, Վիեննայի միացյալ ինստիտուտում (տնտեսագիտություն և ֆինանսական կառավարում), Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի դիվանագիտության ֆակուլտետում: 1997թ-ից «ԱՄՆ-ի գիտահետազոտական և կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միության» նախագահ: 1991-1997թթ. ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր մասնագետ: 1997թ. hիմնադրել և ղեկավարում է «Զարգացման ծրագրեր» խորհրդատվական ընկերությունը: | | | |
Արտակ Շաքարյան, «Երիտասարդությունը հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, ծնվ. 1980թ.: Արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտքարտուղար, նույն ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, վերլուծաբան, «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրի ղեկավար: 2003թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը, 2006թ. Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը: Մեկ գրքի, մեկ տասնյակից ավելի գիտական և յոթ տասնյակից ավելի վերլուծական հադվածների հեղինակ է: | | | |
Ցուցակում ընդգրկված անձանց 20%-ն ունեն գիտական աստիճաններ, 30%-ը գրքերի, հոդվածների, գյուտերի հեղինակ են, 16%-ը` մինչև 30 տարեկան երիտասարդներ, 33%-ը` կանայք: Ցուցակի առաջին տասնյակում են Երևան քաղաքի և չորս մարզերի ներկայացուցիչներ: Մեզ միավորող նպատակն է ԱՐԴԱՐ ՊԵՏՈՒԹՅՈւՆ ԿՐԹՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՍՏԱԿԱԾ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ | | | | |
|
|
|