English  28 September 2023

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
  ԱԺԿ-ն ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է (ֆոտոարխիվ)
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  ԵՌԱՆԴ, ԳԻՏԵԼԻՔ, ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ, ՆՎԻՐՈՒՄ

Սիրելի հայրենակից

Ի՞նչ ենք ուզում մենք բոլորս. խաղաղություն, պաշտպանվածություն, աշխատանք: Մենք արժանի ենք դրան:

Մենք 88-ի նույն ժողովուրդն ենք, ժողովուրդ, որով հիացած էր ողջ աշխարհը: Մենք միասնական էինք, ձգտում էինք արդարության, պատրաստ էինք զոհողությունների` հանուն մեր ապագայի, հանուն Ղարաբաղի մեր հայրենակիցների: Մենք հաղթեցինք. Արցախն ազատ է, Հայաստանը` անկախ, սակայն կորցրինք մեր միասնականությունը, երկրում չկա արդարություն, վտանգված է խաղաղությունը:

Ո՞վ է մեղավոր: Նրանք, ում համար իշխանությունը դարձավ ինքնանպատակ: Այսօր ամեն գնով իշխանությունը պահելու հնարավորությունները սպառվում են: Փոփոխությունների անհրաժեշտությունը դարձել է անխուսափելի:

Պատահական չէ, որ ընտրություններից առաջ բոլորն էլ գրեթե նույնն են ասում, անկախ նրանից, թե որքանով են պատասխանատու ներկա վիճակի համար և անկախ նրանից` անելու են ասածները, թե` ոչ: Բայց չէ՞ որ բոլորս ենք հիշում, թե ով ինչ էր ասում և ինչ էր անում 96, 98, 99, 2003 թվականներին, 2004 թվականի ապրիլի 12-ին և մինչև 2007-ի ընտրարշավը:

Մենք 88-ի ժողովուրդն ենք. վերականգնե՛նք մեր միասնականությունը և ապահովենք երկրի խաղաղությունը, պետության արդարությունը, յուրաքանչյուրիս բարեկեցությունը:

Ազգային ժողովրդավարական կուսակցությունը ստանձնում է պատասխանատվություն` Հայաստանը դարձնել պետություն բոլորի համար, պետություն յուրաքանչյուրի համար

Երկրում կուտակված բոլոր խնդիրների լուծման բանալին իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է
Իշխանությունը կդառնա վերահսկելի Ժողովրդի կողմից. ժողովուրդն իրավունք կստանա հանրաքվեով հետ կանչել իրեն չարդարացրած Ազգային ժողովն ու նրա ձևավորած կառավարությունը:

Իշխանությունը կոչված է ծառայելու ժողովրդին, վատ ծառայողին փոխարինում են
Կերաշխավորվի յուրաքանչյուրի պաշտպանվածությունը չինովնիկների կամայականություններից. կստեղծվեն վարչական դատարաններ, որոնք կվերացնեն մարդու իրավունքները ոտնահարող պետական մարմինների և պաշտոնյաների որոշումները:

Պետական պաշտոնով հարստացողն աղքատացնում է ժողովրդին
Իշխանության առողջացմամբ կառողջացվի տնտեսությունը. պետական պաշտոնն ու տնտեսական գործունեությունը կդառնան անհամատեղելի, կհաղթահարվի ստվերային տնտեսությունն ու կաշառակերությունը, կխթանվեն ներդրումները, կստեղծվեն աշխատատեղեր, կբարձրացվեն թոշակները:

Մեր տնտեսության զարգացման գրավականը ոչ թե նավթն է կամ ծովը, այլ մտավոր ներուժը
Հայաստանը կունենա տարածաշրջանում մրցունակ տնտեսություն. կտրուկ կավելացվի գիտության և կրթության պետական ֆինանսավորումը, կզարգանան տնտեսության արագ աճն ապահովող նոր տեխնոլոգիաները:

Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանն ավելի մեծ է
Շրջաններում կստեղծվեն աշխատատեղեր. հարկային արտոնություններով կխթանվի նոր արտադրությունների ստեղծումը, կկասեցվի մարդկանց զանգվածային արտահոսքը շրջաններից:

Կրթությունը միայն հարուստների համար չէ, կրթությունը բոլորի համար է
Կերաշխավորվի անվճար բարձրագույն կրթություն անապահով խավերի համար. այն երիտասարդները, որոնք պայմանագրով կպարտավորվեն հինգ տարի աշխատել շրջաններում, կստանան անվճար բարձրագույն կրթություն:

Ազգային ժողովրդավարական կուսակցության ծրագրերն, օրենսդրական նախաձեռնությունները և գործունեությունը մանրամասն ներկայացված են կուսակցության հրատարակած նյութերում և ինտերնետային կայքում` www.ajk.am

Մեր մասին

Մեր ծրագրերը միայն ընտրարշավով չեն պայմանավորված, դրանք տարիների ընթացքում մեր մասնագետների աշխատանքի, ձեզ հետ մշտական կապի և համատեղ պայքարի արդյունք են:

Մենք միակ կուսակցությունն ենք, որը դեռևս 2001 թվականին ներկայացրել է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեխանիզմներ ամրագրող նոր Սահմանադրության և նոր Ընտրական օրենսգրքի նախագծեր:

Մենք պաշտոնով հարստացածներից չենք, երկիրը չենք ողողել նախընտրական շտաբներով ու պաստառներով, բայց միշտ ձեզ հետ ենք և վճռական պահերին երբեք չենք նահանջում:

Մենք ապացուցել ենք, որ կարող ենք ներկայացնել Հայաստանը միջազգային կառույցներում և պաշտպանել մեր ազգային շահերը:

Մեր ցուցակում ներկայացված թեկնածուների թիվը 73 է (Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին), ինչը բավարար է, ստանալով ձեր քվեն, Ազգային ժողովում մեծամասնություն ունենալու և կառավարություն ձևավորելու համար:

ՎԵՐԱՑՐՈՒ՛ ՊԱՏՃԱՌԸ, ԿՎԵՐԱՆԱ ՀԵՏևԱՆՔԸ


ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Ընդունված է ԱԺԿ հիմնադիր համագումարի կողմից
2001 թ. մայիսի 27-ին

Հայաստանի անկախության ձեռքբերումը հայ ժողովրդին ընձեռեց աննախադեպ հնարավորություն` հասնելու ազգային նպատակների իրականացմանը, ունենելու սեփական ուժեղ և մրցունակ պետություն, ապրելու արժանապատիվ, բարեկեցիկ և ստեղծագործ կյանքով: Ժամանակակից աշխարհում այդ բոլոր նպատակներին հասնելու նախապայմանը ժողովրդավարական և իրավական պետության կայացումն է:

Սակայն ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ ամեն ինչ արեցին երկիրը ժողովրդավարական ուղուց շեղելու համար: Պարտադրվեց հետամնաց երկրներին բնորոշ կառավարման ձև, որը “կիսանախագահական” անվան տակ, սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծմամբ, գործում է առ այսօր: 1995 թականից սկսած պառլամենտական և նախագահական ընտրություններում պարբերաբար արհամարհվում է ժողովրդի կամքը: Արդյունքում ձևավորվել է պետություն, որին բնորոշ են իշխանավորների անվերահսկելիությունը, համատարած կաշառակերությունն ու հանրային ունեցվածքի թալանը, տնտեսության փլուզումը, գյուղացու անելանելի վիճակը, գիտության, կրթության և մշակույթի աղետալի դրությունը, սփյուռքի հետ չկայացած համագործակցությունը և որպես հետևանք, ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, անհատի անպաշտպանվածությունը և արտագաղթը: Բացառությամբ ղարաբաղյան ռազմաճակատում ժողովրդի զրկանքների և արյան գնով նվաճած հաղթանակների` ազգի և պետության համար մնացած բախտորոշ հարցերում վերջին տասնամյակը կարելի է գնահատել որպես չօգտագործված հնարավորությունների ժամանակահտված:

ամբողջությամբ
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ

20 դեկտեմբերի 2005 թ.

ԱԺԿ առաջնային նպատակը եղել և մնում է երկրում ժողովրդավարության և օրենքի իշխանության հաստատումը: Այդ նպատակին հասնելու համար իշխանափոխությունը միջոցներից մեկն է« եթե« իհարկե« իշխանության գան ժողովրդավարական արժեքներ կրող քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են համակարգային փոփոխությունների և ունեն բավարար գիտելիք, կամք ու կարողություն` երկրում ժողովրդավարություն հաստատելու համար:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը ցույց տվեց, որ “Արդարություն” դաշինքում ընդգրկված կուսակցությունների մեծամասնության համար իշխանափոխությունն ինքնանպատակ է: Այդ իսկ պատճառով էլ ընտրվեց սահմանադրական հանրաքվեն որպես իշխանափոխության առիթ օգտագործելու քաղաքականությունը:

Նման քաղաքականության ձախողումն ի սկզբանե կանխատեսելի էր, քանի որ.
- երկրում բացակայում էր հեղափոխական մթնոլորտը, այդ թվում՝ ընդդիմության նկատմամբ բավարար վստահության բացակայության պատճառով,
- ընդդիմության ներքին և կազմակերպչական ներուժը բավարար չէր հանրաքվեի միանգամայն կանխատեսելի կեղծիքները կանխելու« առավել ևս հեղափոխական մթնոլորտ ձևավորելու և իշխանափոխություն իրականացնելու համար,
- կանխատեսելի էր նաև, որ եվրոպական կառույցների ճնշման արդյունքում« խորհրդարանական ընդդիմության կողմից ներկայացված որոշ սկզբունքային առաջարկների ընդունումից հետո« սահմանադրական փոփոխություններին հակադրվելու “Արդարություն” դաշինքի քաղաքական գիծը չէր կարող արժանանալ Արևմուտքի դրական վերաբերմունքին: Ուստի« այդ պարագայում անիրատեսական էր ակնկալել« որ Արևմուտքը« ինչպես հետխորհրդային մի շարք երկրներում« կստանձնի իշխանությունների բռնի գործողությունները զսպողի դերը, ինչը կարևոր գործոն է անարյուն հեղափոխություն իրականացնելու համար:

ԱԺԿ-ն առաջարկում էր այլ մոտեցում. այն պահից, երբ իշխանությունները հրաժարվեցին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վտանգավոր դրույթներից` ի օգուտ դրական փոփոխությունների, դաշինքը պետք է հավատարիմ մնալով 2005թ. հունվարի 19-ի և մայիսի 31-ի հայտարարություններին՝ հրապարակավ տեր կանգներ սեփական ձեռքբերումներին և« շարունակելով Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը՝ հասներ նոր դրական փոփոխությունների և ընտրական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի վստահության վերականգնմանը:
ամբողջությամբ
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

2 դեկտեմբերի 2006թ

Մեր երկրի ապագան վտանգված է: Մեզ սպառնացող արտաքին վտանգներից են`
- պատերազմի սպառնալիքը նավթային դոլարներով ոգևորված Ադրբեջանի կողմից.
- Արցախի հարցում միջազգային հանրության գնալով ավելի մեծ հակվածությունը ադրբեջանական այն տեսակետին, որ հակամարտության հիմքում տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև.
- տարածաշրջանում Հայաստանի տրանսպորտային, տնտեսական և քաղաքական մեկուսացումը:

Ներքին վտանգներից են`
- ժողովրդի` իշխանությունից օտարված լինելը, կեղծվող ընտրությունները, ժողովրդավարացման իմիտացիան.
- ստվերային տնտեսությունը, կոռուպցիան, ներքին գործոններով չպայմանավորված տնտեսական աճը, որը մեր հարազատների` դրսից ուղարկվող գումարների արդյունք է.
- ծայրահեղ սոցիալական բևեռացումը, աղքատությունը, գործազրկությունը, գյուղացու անպաշտպան վիճակը.
- ժողովրդագրական ճգնաժամը` ցածր ծնելիություն և հիմնականում աշխատունակ և կարող մարդկանց արտագաղթ.
- բնապահպանական աղետալի վիճակը` անտառների և բնակավայրերի (հիմնականում Երևանի) կանաչ գոտիների վերացում:

Միևնույն ժամանակ բացակայում են այդ վտանգների խորքային գնահատմանը և կանխմանն ուղղված համակարգված պատկերացումներ, գաղափարներ, ծրագրեր: Փոխարենը ականատես ենք հիմնականում նախընտրական ակտիվության իմիտացիայի, այն է` պայքար ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ:

Ժողովրդի ողբերգությունը կայանում է նրանում, որ անարդարության դեմ պայքարում է անգրագիտությունը: Սակայն դա և՛ անարդյունավետ է, և՛ խորացնում է ժողովրդի հիասթափվածությունը:
ամբողջությամբ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1388



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 804692 / 728159