|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
II. ԱԺԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Ի կենսագործումն իր նպատակների ԱԺԿ-ն իրականացնում է հետևյալ խնդիրները`
- օրենսդրությամբ չարգելված ձևերով ու միջոցներով, Հայաստանում և սփյուռքում իրականացնում է իր գաղափարախոսության քարոզչություն` նպաստելով ՀՀ քաղաքացիների քաղաքական գիտակցության բարձրացմանն ու հասարակական կարծիքի ձևավորմանը,
- մասնակցում է ՀՀ պետական և ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու այդ եղանակով ձևավորված մարմինների գործունեությանը,
- մշտապես հանդես է գալիս ճշմարիտ ու անաչառ տեղեկատվությամբ` աջակցելով քաղաքացիների քաղաքական իրավունքների իրականացմանը և հասարակության ու պետության միջև կապի կայացմանը,
- կարող է միավորվել այլ կուսակցությունների հետ` ստեղծելով միություններ, դաշինքներ և այլն,
- կապեր է հաստատում օտարերկրյա կուսակցությունների, ոչ պետական կազմակերպությունների ու դրանց միջազգային միավորումների հետ,
- Հայաստանի քաղաքական, իրավական, սոցիալ–տնտեսական ու մշակութային զարգացումների վերաբերյալ հիմնարար առաջարկություններ է ներկայացնում պետական իրավասու մարմիններին և հետամուտ է լինում դրանց ընդունմանն ու կենսագործմանը,
- օրենսդրությանը համապատասխան կազմակերպում է ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ,
- հիմնում է զանգվածային լրատվության միջոցներ,
- իրականացնում է իր կանոնադրական նպատակներին, խնդիրներին և ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ գործունեություն:
| | |
|
|
|