English  28 September 2023

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  II. ԱԺԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
III. ԱԺԿ ԱՆԴԱՄԸ
  IV. ԱԺԿ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
  V ԱԺԿ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
  VI. ԱԺԿ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
  VII ԱԺԿ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
  VIII. ԱԺԿ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

III. ԱԺԿ ԱՆԴԱՄԸ

7. ԱԺԿ անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով ընդունում է ԱԺԿ գաղափարական սկզբունքները, ծրագիրն ու կանոնադրությունը, անդամակցում է որևէ սկզբնական կազմակերպության և մուծում է անդամավճար£
ԱԺԿ անդամը չի կարող միաժամանակ լինել մեկ այլ կուսակցության անդամ կամ միաժամանակ անդամակցել մեկից ավելի սկզբնական կազմակերպության£
ԱԺԿ անդամների հաշվառումը և նրանցից անդամավճարների գանձումը տեղի է ունենում ԱԺԿ տարածքային ստորաբաժանումների սկզբնական կազմակերպություններում: Սկզբնական կազմակերպության բացակայության դեպքում նշված գործառույթները կատարում են համապատասխան տարածքային ստորաբաժանման վարչությունները, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ԱԺԿ վարչությունը:


8. ԱԺԿ անդամն իրավունք ունի`

ա) ԱԺԿ կառույցներում բարձրացնել ցանկացած հարց, մասնակցել կուսակցական համապատասխան մարմիններում դրա քննարկումներին, պաշտպանել իր տեսակետը այդ, ինչպես նաև քննարկվող ցանկացած այլ հարցի վերաբերյալ,
բ) վերադասության կարգով բողոքարկել ԱԺԿ մարմինների որոշումները,
գ) մասնակցել ԱԺԿ կողմից անցկացվող միջոցառումներին, ինքնուրույն նախաձեռնել և իրականացնել կուսակցության նպատակների ու խնդիրների կենսագործմանն ուղղված միջոցառումներ,
դ) մասնակցել կուսակցական մարմինների ընտրություններին և ընտրվել դրանցում,
ե) օբյեկտիվ ու ամբողջական տեղեկատվություն ստանալ կուսակցության ներսում կատարվող իրադարձությունների, ԱԺԿ ղեկավար մարմիններում քննարկվող հարցերի և ընդունված որոշումների մասին, ինչպես նաև ստանալ քաղվածքներ այդ մարմինների որոշումներից ու նիստերի արձանագրություններից,
զ) մասնակցել կուսակցական ցանկացած մարմնում իր գործունեությանն ու վարքագծին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներին,
է) իր դիմումի համաձայն դուրս գալ ԱԺԿ–ից,
ը) օգտվել սույն կանոնադրությամբ ու ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

ԱԺԿ անդամին տրվում է հաստատված նմուշի անդամատոմս:


9. ԱԺԿ անդամը պարտավոր է`

ա) ընդունել ԱԺԿ գաղափարական սկզբունքները և իր գործունեությամբ ու վարքագծով հնարավորինս նպաստել ԱԺԿ ծրագրի կենսագործմանը,
բ) կատարել ԱԺԿ կանոնադրության պահանջները,
գ) ժամանակին մուծել սահմանված անդամավճարը,
դ) պատշաճ կատարել իր ստանձնած պարտավորությունները,
ե) ԱԺԿ կառույցներից դուրս պայքար չծավալել ԱԺԿ ղեկավար մարմինների որոշումների դեմ,
զ) արժանապատվորեն կրել ԱԺԿ անդամի կոչումը, իր վարքագծով ու գործունեությամբ հնարավորինս նպաստել ԱԺԿ վարկանիշի բարձրացմանը, ձեռնպահ մնալ կուսակցությունը հեղինակազրկող հակաիրավական ու հակաբարոյական արարքներից:

ԱԺԿ ղեկավար մարմիններում ընդգրկված անձինք պարտավոր են ակտիվորեն մասնակցել համապատասխան մարմինների աշխատանքներին, կատարել այդ, ինչպես նաև վերադաս մարմինների որոշումները:


10. Անդամակցությունն ԱԺԿ–ին կատարվում է անհատական սկզբունքով` քաղաքացու` տարածքային ստորաբաժանման սկզբնական կազմակերպությանն ուղղված գրավոր դիմումի հիման վրա, որին, ըստ անհրաժեշտության, կարող են կցվել որոշակի փաստաթղթեր£ Դիմումը, ստացման պահից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում, քննարկվում է սկզբնական կազմակերպության ընդհանուր ժողովում, որտեղ ներկաների ձայների մեծամասնությամբ ընդունվում է համապատասխան որոշում£ Մերժման մասին որոշումները կարող են վերադասության կարգով բողոքարկվել:
ԱԺԿ տարածքային ստորաբաժանումում նոր սկզբնական կազմակերպության ձևավորման դեպքում, առաջին հինգ ԱԺԿ անդամի ընդունումը կատարում է ստորաբաժանման վարչությունը` այդ մասին որոշումը, եռօրյա ժամկետում ներկայացնելով ստարաբաժանման խորհրդի հաստատմանը:
Տվյալ համայնքում ստորաբաժանման բացակայության դեպքում, ընդունելությունը ԱԺԿ շարքեր կատարվում է ԱԺԿ վարչության կողմից:


11. ԱԺԿ–ին քաղաքացու անդամակցությունը դադարում է համապատասխան սկզբնական կազմակերպությանը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` համապատասխան վերադաս մարմնին ուղղված նրա գրավոր դիմումի համաձայն£
Սույն կանոնադրության 9 կետի պահանջները սիստեմատիկաբար խախտած ԱԺԿ անդամի անդամությունը կարող է հարկադրաբար դադարեցվել (հեռացում ԱԺԿ–ից) սկզբնական կազմակերպության ընդհանուր ժողովի (սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան կազմակերպության վարչության պահանջով) որոշմամբ£ Սկզբնական կազմակերպության նախաձեռնությամբ անդամին ԱԺԿ–ից հեռացնելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում տվյալ տարածքային ստորաբաժանման վարչության կողմից հաստատվելուց հետո£ Հեռացման հետ կապված հարցերով որոշումներն ընդունվում (հաստատվում) են հարցը քննող մարմնի ընդհանուր թվակազմի ձայների մեծամասնությամբ և ենթակա են բողոքարկման£
Սույն կետի երկրորդ մասում նշված դեպքերում ԱԺԿ անդամի նկատմամբ կարող են կիրառվել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգապահական այլ տույժեր£
ԱԺԿ–ին քաղաքացու անդամությունը ինքնաբերաբար դադարում է նրա մահվան, ՀՀ քաղաքացիությունը կորցնելու, օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու, ինչպես նաև ԱԺԿ լուծարման կամ վերակազմակերպման (բացառությամբ վերակազմավորման) դեպքում:

  

 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1388



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 804724 / 728191