|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
V. ԱԺԿ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
25. ԱԺԿ–ն բաղկացած է սկզբնական կազմակերպություններից, տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև կուսակցության նպատակների ու խնդիրների կենսագործմանն օժանդակող և ՀՀ օրենսդրությանը չհակասող կառուցվածքային ստորաբաժանումներից:
ԱԺԿ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները գործում են սույն կանոնադրության և համապատասխան վերադաս խորհրդի հաստատած կանոնկարգերի հիման վրա£
1. ԱԺԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
26. ԱԺԿ տարածքային ստորաբաժանումները կազմավորվում են Հայաստանի վարչատարածքային կառուցվածքին համապատասխան` յուրաքանչյուր համայնքում մեկ ստորաբաժանում սկզբունքով£ Առանձին դեպքերում տարածքային ստորաբաժանումը կարող է ներառել միևնույն մարզային ենթակայության մի քանի համայնքներ£
Տվյալ համայնքում ԱԺԿ տարածքային ստորաբաժանման առկայությունը արգելք չէ այդտեղ` սույն կանոնադրության 33 կետում հիշատակված կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման համար£
27. ԱԺԿ տարածքային ստորաբաժանումի ղեկավար մարմիններն են` ընդհանուր ժողովը (կոնֆերանսը) և վարչությունը:
28. Տարածքային ստորաբաժանում սույն կանոնադրությամբ սահմանված կարգով, ստեղծվում է այն համայնքում (համայնքներում), որտեղ կա ԱԺԿ` առնվազն տասնհինգ անդամ£
ԱԺԿ խորհրդի` տարածքային ստորաբաժանում ստեղծելու մասին որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում, ԱԺԿ վարչությունը նախապատրաստում և հրավիրում է համայնքի (համայնքների) ԱԺԿ անդամների ընդհանուր ժողով£ Տվյալ համայնքում ԱԺԿ անդամների թիվը հարյուրը գերազանցելու դեպքում հրավիրվում է սկզբնական կազմակերպությունների` ԱԺԿ վարչության սահմանած թվաքանակով ներկայացուցիչների կոնֆերանս£ Ընդհանուր ժողովը (կոնֆերանսը) կոնֆեռանսի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է ստորաբաժանման կանոնակարգը, մեկ տարի ժամկետով վարչություն և վերստուգից հանձնաժողով, հաստատում է ներկայացված սկզբնական կազմակերպություններին£ Վարչությունը իր կազմից ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ մեկ տարի ժամկետով ընտրում է վարչության նախագահ:
29. Տարածքային ստորաբաժանումը, սույն կանոնադրության 18 կետի գ) և 22 կետի է ) ենթակետերի համաձայն, կարող է լուծարվել, եթե նրա գործունեությունն ուղղված է ԱԺԿ քաղաքականության դեմ, կամ էապես հակասում է ԱԺԿ ծրագրին կամ սույն կանոնադրությանը: Լուծարման մասին որոշում ընդունվում է, եթե ԱԺԿ վարչության գրավոր նախազգուշացումից հետո մեկամսյա ժամկետում տարածքային ստորաբաժանումը ըստ էության չի շտկում իր գործելակերպը: Սույն կետում հիշատակված խախտումների պարագայում ԱԺԿ վարչությունը կարող է հանդես գալ նաև տվյալ տարածքային ստորաբաժանման նոր ղեկավար մարմիններ ընտրելու և (կամ) նրա առանձին սկզբնական կազմակերպությունները լուծարելու համար ստորաբաժանման արտահերթ կոնֆերանս կամ վարչության նիստ հրավիրելու պահանջով:
Տարածքային ստորաբաժանման լուծարումից հետո տվյալ վարչական տարածքում նոր ստորաբաժանման ստեղծումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
30. ԱԺԿ տարածքային ստորաբաժանումը բաղկացած է սկզբնական կազմակերպություններից, որոնք ունեն կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակ:
31. Սկզբնական կազմակերպությունները ստեղծվում են ինքնակազմավորման սկզբունքով, տարածքային ստորաբաժանման գործունեության տարածքի այն հատվածներում (համայնք, թաղամաս, բնակելի զանգված, առանձին բնակելի շենք, ընտրական տեղամաս և այլն), որտեղ կան այլ սկզբնական կազմակերպություններում չհաշվառված առնվազն հինգ ԱԺԿ անդամներ: Սկզբնական կազմակերպությունը ստեղծվում է միավորվող ԱԺԿ անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ և, այդ որոշումը համապատասխան տարածքային ստորաբաժանումի խորհրդի կողմից հաստատվելուց հետո, ստանում է սկզբնական կազմակերպության կարգավիճակ:
32. Սկզբնական կազմակերպության ղեկավար մարմիններն են` ընդհանուր ժողովը և սկզբնական կազմակերպության ղեկավարը, որին ընտրում է ընդհանուր ժողովը:
2. ԱԺԿ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
33. ԱԺԿ-ն, իր ծրագրային խնդիրների, գաղափարախոսության և կանոնադրական նպատակների իրականացման համար, կարող է ստեղծել կառուցվածքային ստորաբաժանումներ (իրավապաշտպանական, մարզամշակութային, երիտասարդական, գիտական և այլն):
34. ԱԺԿ կառուցվածքային ստորաբաժանումների կազմավորման ու դադարեցման կարգին, կառավարման համակարգին, կառուցվածքին և իրավասությանը վերաբերող հարցերը կարգավորվում են համապատասխան տարածքային վերադաս վարչության կողմից հաստատված կանոնակարգերով:
| | |
|
|
|