|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
VI. ԱԺԿ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
35. ԱԺԿ-ն, համաձայն օրենքի, որպես սեփականություն կարող է ունենալ շինություններ, դրամական, փոխադրական միջոցներ, այլ գույք, որոնք անհրաժեշտ են իր ծրագրային և կանոնադրական խնդիրների իրականացման համար:
36. ԱԺԿ սեփականությունը գոյանում է անդամավճարներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
37. ԱԺԿ-ն կարող է վարկային հիմունքներով կամ վարձակալության պայմանագրով օգտագործել այլ կազմակերպությունների ու քաղաքացիների գույքը:
38. ԱԺԿ գույքի սեփականատերը կուսակցությունն է: ԱԺԿ անդամը ԱԺԿ սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի:
39. ԱԺԿ-ն իր սեփականությունը և իր օրինական տիրապետության տակ գտնվող այլոց սեփականությունը կարող է օգտագործել միայն իր ծրագրային և կանոնադրական խնդիրների իրագործման համար.
40. ԱԺԿ գույքի կառավարումը` այդ թվում նաև տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործման տրված գույքը օգտագործվում է անհատույց: ույքի նկատմամբ գործարքներ կատարելու իրավունք ունի միայն կուսակցության վարչության նախագահը:
| | |
|
|
|