|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
VII ԱԺԿ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
41. ԱԺԿ ֆինանսական գործունեության օրինականության վերահսկողությունն իրականացնում է ԱԺԿ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, որը հաշվետու և պատասխանատու է ԱԺԿ համագումարին:
ԱԺԿ վերստուգիչ հանձնաժողովն ընտրվում է ԱԺԿ համագումարի որոշած թվակազմով, մեկ տարի ժամանակով:
Վերստուգիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ:
Վերստուգիչ հանձնաժողովի անդամ և նախագահ ընտրվել չեն կարող ԱԺԿ խորհրդի կազմում ընդգրկված անձինք:
Վերստուգիչ հանձնաժողովի նախագահն իրավասու է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու ԱԺԿ խորհրդի և վարչության նիստերին:
| | |
|
|
|