|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
3. Գիտություն, կրթություն, մշակույթ
Մտավոր և հոգևոր ներուժն է Հայաստանի զարգացման հիմքը, ինչը ենթադրում է պետության և հասարակության հատուկ վերաբերմունք գիտությանը, կրթությանը և մշակույթին։
3.1. Գիտական և բուհական համակարգերի բարեփոխում (մասնավորապես իրական ինքնավարության և ստեղծագործական ազատության երաշխիքների ապահովում) և ինտեգրացում համաշխարհային համակարգերին։
3.2. Գիտություն-կրթություն կապի ստեղծում. լավագույն գիտնականները պետք է դասավանդեն բուհերում, իսկ բուհերը դառնան ժամանակակից գիտական կենտրոններ:
3.3. Գիտություն-արտադրություն կապի խթանում, մասնավորապես տեխնոպարկերի տիպի ենթակառուցվածքների, վենչուրային հիմնադրամների ձևավորման խթանում՝ պետական և մասնավոր ֆինանսական ու նյութական միջոցների ներգրավմամբ։
3.4. Գիտական և տեխնոլոգիական հեռանկարային ուղղությունների զարգացումը խթանող համալիր ծրագրերի մշակում՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղեկատվական տեխնոլոգիաներին, կենսատեխնոլոգիային և նանոտեխնոլոգիային։
3.5. Հանրակրթական ուսուցման ծրագրերի և մեթոդների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին. առողջ սերնդի հայեցի դաստիարակություն՝ հիմնված ազգային և համամարդկային արժեքների վրա։
3.6. Մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և արտերկրում քարոզմանն (այդ թվում՝ ինտերնետային ցանցով) ուղղված համալիր ծրագրերի իրագործում։
3.7. Մշակութային, կրթական և գիտական կյանքի ապակենտրոնացում. մայրաքաղաքից դուրս գտնվող մշակութային, կրթական և գիտական օջախների պահպանում ու զարգացում և նորերի ստեղծման խրախուսում։
3.8. Պետական հոգատարություն հայագիտության զարգացման, հայոց լեզվի ուսուցման և որպես պետական լեզու կիրառման, ինչպես նաև համակարգչային ցանցում տեղադրման խնդիրներում։
| | |
|
|
|