English  28 September 2023

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
  ԱԺԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  ԱԺԿ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
  ԱԺԿ ԿԱՐԳԱԽՈՍԸ
  ԱԺԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ`
  1. Քաղաքական համակարգ
  2. Տնտեսություն
  3. Գիտություն, կրթություն, մշակույթ
  4. Ժողովրդագրություն
5. Բնապահպանություն և քաղաքաշինություն
  6. Արտաքին հարաբերություններ
  7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
  8. Հայաստան - Սփյուռք

5. Բնապահպանություն և քաղաքաշինություն

Հայաստանում բնական ռեսուրսների անխնա շահագործումը, անտառների և բնակավայրերի կանաչ գոտիների կրճատումը, ջրի, օդի և հողի աղտոտումը, հողի ամենօրյա դեգրադացիան և անապատացման աճող վտանգը չկասեցնելը և չկանխելը կհանգեցնի անդառնալի հետևանքների` սպառնալով ներկա և ապագա սերունդների բնապահպանական և գոյապահպանական անվտանգությանը:
Երևան քաղաքի, հատկապես նրա կենտրոնական հատվածի, բազմահարկ շենքերով հագեցումը հանգեցնում է կանաչ գոտու կրճատմանը, կենտրոնում ավտոմեքենաների քանակի և վտանգավոր արտանետումների ծավալի ավելացմանը, քամու միջոցով օդափոխանակության նվազմանը (“մեռյալ տարածության” ձևավորում) և, որպես հետևանք` օդի աղտոտվածության աճին, կլիմայական պայմանների փոփոխմանը, սեյսմիկ վտանգների մեծացմանը և պատմամշակութային ժառանգության վերացմանը:
Բնապահպանական և քաղաքաշինական վիճակի առողջացման ծրագրերը ենթադրում են.

5.1. Անտառների և բնակավայրերի կանաչ գոտիների վերացման դադարեցումը և երկրի կանաչապատման երկարաժամկետ ծրագրի իրականացումը:


5.2. Իրականացնել Երևան քաղաքի առողջացման համալիր ծրագիր, մասնավորապես.

- սահմանափակել քաղաքի կենտրոնում բազմահարկ շենքերի կառուցումը.
- խթանել (հարկային և վարկային լծակների կիրառմամբ) բնակֆոնդի զգալի հատված կազմող վթարային և ոչ սեյսմակայուն շենքերի փոխարինումը նորակառույցներով.
- խրախուսել բենզինին և դիզվառելիքին այլընտրանք հանդիսացող վառելիքով` հեղուկ գազով, էլեկտրաէներգիայով (տրոլեյբուսային ցանցի վերականգնում և զարգացում, մետրոյի զարգացում), հեռանկարում` ջրածնով աշխատող փոխադրամիջոցների օգտագործումը.
- հետևողականորեն իրականացնել Երևանի կանաչ գոտիների վերականգնման, դրանց միմյանց հետ կապվածության ապահովման և կանաչապատվածության գործակցի կտրուկ բարձրացման ծրագիրը:


5.3. Ելնելով աշխարհում սահմանափակ բնական ռեսուրսների նկատմամբ աճող պահանջարկից, մաքուր ջրի բնական պաշարների ռազմավարական նշանակությունից ու տարածաշրջանում Հայաստանի առավելությունից (որպես մոտ ապագայում մաքուր ջրի արտահանող)` իրականացնել համալիր ծրագրեր` ուղղված Հայաստանի ջրերի` գետերի, ստորգետնյա ջրերի, լճերի և հատկապես Սևանա լճի աղտոտման և բնապահպանական հավասարակշռվածության խախտման կանխմանը:


5.4. Գիտակցելով, որ Հայաստանը շահեկան դիրք կարող է զբաղեցնել էկոլոգիապես մաքուր գյուղարտադրանքի համաշխարհային շուկայում` իրականացնել ծրագրեր մասնավորապես ուղղված.

- թունաքիմիկատներով ու պարարտանյութերով չմշակվող և արտաքին աղտոտումներից պաշտպանված մշակովի հողատարածքների և արոտավայրերի պահպանմանը.
- գյուղատնտեսական բույսերի ավանդական տեսակների պահպանմանը և ներմուծվող (առաջին հերթին` գենետիկորեն փոխակերպված) տեսակներով դուրս մղման կանխմանը:
  

 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1388



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 804627 / 728094