English  25 September 2023

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
  ԱԺԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  ԱԺԿ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
  ԱԺԿ ԿԱՐԳԱԽՈՍԸ
  ԱԺԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ`
  1. Քաղաքական համակարգ
  2. Տնտեսություն
  3. Գիտություն, կրթություն, մշակույթ
  4. Ժողովրդագրություն
  5. Բնապահպանություն և քաղաքաշինություն
6. Արտաքին հարաբերություններ
  7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
  8. Հայաստան - Սփյուռք

6. Արտաքին հարաբերություններ

Արտաքին քաղաքականության ուղենիշներն արագ փոփոխվող, գլոբալիզացվող աշխարհում Հայաստանի տեղի, դերի և հավակնությունների մասին հայեցակարգային պատկերացումների, առկա արտաքին և երկրի ներքին վիճակի, դրանց ցանկալի ու հնարավոր փոփոխությունների մասին գնահատականների արտահայտությունն են:

6.1. Հայաստանի արտաքին (և ներքին) քաղաքականության առաջին ուղենիշը եվրաինտեգրացումն է, որի իրականացման չափանիշներից են`

- Եվրոպայի Խորհրդի առջև բոլոր պարտավորությունների կատարումը, մոնիտորինգային գործընթացի և հետմոնիտորինգային երկխոսության ավարտը.
- Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակի ձեռքբերումը, ապա անդամակցությունն այդ կառույցին.
- եվրոպական երկրների հետ բոլոր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների խորացումը.
- ՆԱՏՕ-ի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը` ուղղված բանակի արդիականացմանն ու ռազմական ներուժի հզորացմանը.
- ԱՄՆ-ի հետ խորացող հարաբերությունները` հաշվի առնելով ԱՄՆ-ի թե՛ Արևմտյան քաղաքակրթության անբաժան մաս լինելը, թե՛ Եվրաատլանտյան անվտանգության համակարգում (ՆԱՏՕ) առանցքային դերակատարումը, թե՛ առկա և աճող ազդեցությունն աշխարհում և մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա:


6.2. Հայաստանի արտաքին հարաբերությունների երկրորդ ուղենիշը քաղաքակրթությունների միջև երկխոսության գաղափարի լիարժեք կրողի, զարգացնողի և Արևելքի հետ երկխոսության կամուրջ հանդիսացողի առաքելությունն է, ինչը ենթադրում է`

- բազմաբնույթ հարաբերություններ Արևելքի մեր հարևանների` հատկապես Իրանի և արաբական երկրների հետ.
- փոխշահավետ համագործակցություն Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ` Հայաստանի Եվրաինտեգրացման գործընթացում շեշտը դնելով ոչ թե Ռուսաստան-Արևմուտք հակասություններն օգտագործելու, այլ Հայաստանը եվրոպական արժեհամակարգին և չափանիշներին համապատասխանեցնելու վրա.
- համագործակցություն ուրույն քաղաքակրթություն հանդիսացող երկրների հետ (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և այլն).
- գործուն մասնակցություն միջազգային կառույցների (ոչ միայն եվրոպական) աշխատանքներին` երկխոսության գաղափարախոսության հենքի վրա:


6.3. Արտաքին քաղաքականության երրորդ ուղենիշը մի կողմից` Հայաստանի` ազգապահպանության երաշխավորի պարտականության ստանձնումն է, մյուս կողմից` Հայաստանի եվրաինտեգրացման և քաղաքակրթությունների երկխոսության գործընթացում սփյուռքի ներուժի վրա հենվելը, ինչը ենթադրում է`

- համագործակցություն (տարբեր ոլորտներում) հայկական սփյուռք ունեցող պետությունների հետ` հենվելով նաև մեր հայրենակիցների միաժամանակ և՛ հայկական, և՛ տվյալ երկրի հոգևոր-մշակութային արժեքների կրողը հանդիսանալու վրա.
- Վրաստանի հետ բազմաբնույթ հարաբերություններում մասնավորապես հետամուտ լինել ջավախքահայության քաղաքական, սոցիալական, տնտեսական, կրոնական և կրթամշակութային խնդիրների լուծմանը` առաջնորդվելով եվրաինտեգրացման ուղին բռնած Վրաստանի` եվրոպական և միջազգային այլ կառույցների առջև ստանձնած և ստանձնելիք պարտավորություններով, ինչպիսիք են` հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի տրամադրումը, իրական տեղական ինքնակառավարումը, մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումը, Վրաստանի ներպետական և քաղաքական կյանքում վիրահայության նկատմամբ ցանկացած խտրականության բացառումը:


6.4. Թուրքիայի հետ հարաբերություններում առաջնորդվել հետևյալ մոտեցումներով`

- Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ թե՛ երկխոսությանը, թե՛ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը` առանց որևէ նախապայմանի.
- Թուրքիայի ժողովրդավարացումը, Եվրոպական արժեհամակարգի կրող դառնալը և, որպես դրանց հետևանք, Եվրամիությանն անդամակցելը կնպաստի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը.
- արձանագրելով, որ Թուրքիան դեռևս հեռու է եվրոպական արժեհամակարգի կրողը դառնալուց (ինչի ապացույցներն են մասնավորապես Հայոց ցեղասպանության ժխտումը, Հայաստանի շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցում բացահայտ կողմնակալ քաղաքականությունը), Հայաստանի հիմնական անելիքն է ոչ թե Արևմուտքին ապացուցել, թե Թուրքիան ներկայումս չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, այլ առաջին հերթին մրցակցել Թուրքիայի հետ այդ չափանիշներին ավելի արագ հասնելու գործում:


6.5. Ադրբեջանի հետ հարաբերություններում ներկա փուլում առաջնորդվել հետևյալ մոտեցումներով`

- ՀՀ-ն պետք է պատրաստակամ լինի Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով (տնտեսական, հումանիտար, ինֆորմացիոն, մարզական...) և տարբեր մակարդակներում (պետական կառույցներ, տնտեսվարող սուբյեկտներ, հասարակական կազմակերպություններ, լրագրողներ, գիտնականներ...) հարաբերությունների ձևավորմանը` չպայմանավորելով դրանք ԼՂՀ հարցի կարգավորման հետ և գիտակցելով, որ այդպիսի հարաբերությունները կնպաստեն փոխադարձ անվստահության, անհանդուրժողականության ու թշնամանքի նվազեցմանը, ինչը բարենպաստ միջավայր կստեղծի ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացի համար.
- միջազգային ասպարեզում ազդեցության ավելացման մրցակցությունում Հայաստանը Ադրբեջանի նավթային գործոնին պետք է հակադրի ժողովրդավարություն և լիարժեք եվրաինտեգրացում.
- բանակին տրամադրվող նավթային դոլարներով ոգևորված Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները և պատերազմի սպառնալիքը կանխելու համար Հայաստանը պետք է հզորացնի իր պաշտպանական համակարգը, ինչը ենթադրում է տնտեսության որակական աճի ապահովում, որը հնարավոր է միայն ժողովրդավարական, իրավական պետության արագ կայացման դեպքում։
  

 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1388



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 804162 / 727640