|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
8. Հայաստան - Սփյուռք
Մեր օրերում հայ ժողովուրդը հանդես է գալիս աշխարհաքաղաքական դրսևորման չորս հիմնական ձևերով՝
- ՀՀ հայությունը՝ իր ինքնիշխան պետությունը ժամանակակից և մրցունակ պետություն դարձնելու խնդիրներով.
- ԼՂՀ հայությունը՝ իր փաստացի կայացած պետության ամրապնդմանն ու միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերով.
- պատմականորեն ձևավորված հայաբնակ տարածքների հայությունը՝ ազգային դիմագիծը պահած ապրելու կայուն երաշխիքներ ստեղծելու խնդիրներով.
- սփյուռքի հայությունը՝ հայապահպան ջանքերով և պատմական հայրենիքի վերականգնման իդեալով։
8.1. Այս բոլոր հատվածները, իրենց առաջնահերթ խնդիրների յուրահատկություններով հանդերձ, միավորված են ընդհանուր և գերագույն խնդրով. հայ ազգի պահպանումը, բարգավաճումը և առավելագույն հզորացումը, ինչը պահանջում է լուծումների համազգային փնտրտուք և ջանքերի կարգավորված համադրում՝ յուրաքանչյուրի համապատասխան դերակատարմամբ։ Այդ համադրմանը հնարավոր է հասնել միայն ինքնակազմակերպման բարձր մակարդակով, որի հիմնական ձևերն են անկախ պետությունը և համազգային կառույցները։
8.2. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները պետք է աջակցեն համազգային տնտեսական« մշակութային« կրոնական« բարեգործական« մասնագիտական« հրատարակչական և այլ կառույցներին ու նպաստեն նորերի ձևավորմանը և բոլոր կառույցների՝ միմյանց և Հայրենիքի հետ համագործակցությանը:
8.3. Սփյուռքը, հետևողականորեն շարունակելով Հայ դատին հետամուտ լինելու իր առաքելությունը, միաժամանակ կարող է նպաստավոր դերակատարում ունենալ այնպիսի հարցերում, ինչպիսիք են.
- Հայաստանի ժողովրդավարացումը, միջազգային կառույցներին ինտեգրացումն ու միջազգային ասպարեզում նրա կշռի բարձրացումը.
- ԼՂՀ-ի ամրապնդումը և միջազգային ճանաչումը.
- Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում ներդրումների նկատմամբ վստահության ձևավորումը.
- դեպի Հայաստան և Արցախ ներգաղթի կազմակերպումն ու խրախուսումը:
| | |
|
|
|