|
|
|
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ԱԺԿ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Անհատի հոգևոր ու նյութական բարգավաճման, մարդու իրավունքների և ազատությունների ապահովման, կառավարման համակարգի առողջ և արդյունավետ գործունեության երաշխիքը ժողովրդավարությունն է: Պետական և ազգային շահի կրողը ժողովուրդն է, որն ազատ ու արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։
2. Հայ ժողովուրդը և Հայաստանի բնակչությունը պետք է ապավինեն առաջին հերթին սեփական ուժերին:
3. Ազգային իղձերի իրականացման նախապայմանն անկախ ու արդյունավետ պետությունն է և, ելնելով հայության աշխարհասփյուռ վիճակից՝ ազգի բոլոր հատվածների համագործակցությունն ապահովող համազգային կառույցների ձևավորումը։
4. Տնտեսության զարգացման, անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորման աղբյուրն ազատականության սկզբունքների կիրառումն է, որը չի ազատում պետությանը սոցիալական պարտավորություններից և նպատակային ծրագրերի իրականացումից:
| | |
|
|
|