English  28 September 2023

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
  ԱԺԿ վարչության հայտարարություններ
ԱԺԿ մամլո ծառայության հաղորդագրություններ
  Մոտեցումներ` ուղղված ընտրակեղծիքների նվազեցմանը
  Դիմում` ուղղված ՀՀ Սահմանադրական Դատարան ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգի վերաբերյալ

Հաղորդագրություն

Նոյեմբերի 27-ին ԱԺԿ վարչությունն ընդունել է որոշում 2008թ. նախագահական ընտրություններում պաշտպանել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:
 
ԱԺԿ լրատվական ծառայություն  27.11.2007թ.
  27.11.2007
Հայտարարություն

Ազգային ժողովրդավարական կուսակցության երիտասարդական թևը, հանդիսանալով ժողովրդավարական արժեքային համակարգի կրող և խոսքի ազատության իրավունքը համարելով ժողովրդավարության հիմնական դրսևորումներից մեկը, խստորեն դատապարտում է օրերս` Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» միության ղեկավար Նարեկ Գալստյանի հանդեպ կատարված   դաժանությունը: ԱԺԿ երիտասարդական թևը նաև հայտնում է իր մտահոգությունը այն խնդրի առնչությամբ, որ նախընտրական ժամանակահատվածում նման դեպքերը կարող են դառնալ օրինաչափ` երկրում ստեղծելով վախի և անհուսության մթնոլորտ, միաժամանակ ամրապնդելով երկրում անձնիշխանական համակարգի խորացմանը:
 
ԱԺԿ երիտասարդական թև     18.11.2007թ.
  18.11.2007
Այս ընտրությունները ոչ թե իշխանության հաղթանակի, այլ ընդդիմության պարտության ընտրութուններ էին

       Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններն իշխանությունները կազմակերպեցին արտաքուստ նորմալ, սակայն նախապես ուղղորդված արդյունքով:
       Նախորդ ընտրություններում կիրառված ֆիզիկական ճնշումները փոխարինվեցին հոգեբանական ճնշումներով: Միաժամանակ, կազմակերպված շրջիկ խմբերի միջոցով, հեծանիվի մեխանիզմն օգտագործելով, 1,5 անգամ ուռճացվեց ընտրողների իրական մասնակցությունը և այդ, իրականում գոյություն չունեցող ձայները, արձանագրվեցին հօգուտ իշխանական կուսակցությունների:
       Այդ ամենը քանակական առումով էապես ազդեց ընտրությունների արդյունքների վրա: Սակայն որակական առումով, նույնիսկ կիրառված ընտրակեղծիքների բացակայության պարագայում, ընդդիմության հաղթանակը կասկածելի է:
       Այսպիսով` Ազգային ժողովրդավարական կուսակցության գնահատականն այն է, որ այս ընտրությունները ոչ թե իշխանության հաղթանակի, այլ ընդդիմության պարտության ընտրություններ էին: Իսկ ընդդիմության պարտության հիմնական պատճառն այն է, որ ընդդիմադիր ուժերը չկարողացան ներկայանալ որպես իրական ընդդիմություն գործող իշխանություններին և համախմբվել այլընտրանքային գաղափարի և ծրագրերի շուրջ: Դա դրսևորվեց հատկապես 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների նկատմամբ որդեգրած ժխտողական դիրքորոշումով, ինչը խորհրդարանական ընդդիմության լիարժեք պարտության պատճառն է, ինչպես նաև 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչը ողջ ընդդիմության անհաջողության պատճառն է:
       Ազգային ժողովրդավարական կուսակցությունը կրկին փաստում է, որ միայն ընդդեմ գործելու մոտեցումն իրեն սպառել է և, ըստ էության, նպաստում է, որպեսզի Հայաստանում տեղի չունենան որակական փոփոխություններ:
       Ազգային ժողովրդավարական կուսակցությանը չհաջողվեց ժողովրդին ներկայանալ որպես իրական այլընտրանք գործող իշխանություններին, այդ թվում` իրական ընդդիմության դաշտում միայնակ մնալու և անհրաժեշտ նյութական միջոցների բացակայության պատճառով:
      Ստեղծված վիճակի հիմնական պատճառը շարունակում է մնալ երկրում որակական փոփոխությունների հայեցակարգային ծրագրերով առաջնորդվող կազմակերպված ընդդիմության բացակայությունը:
 
  ԱԺԿ լրատվական ծառայություն     13.05.07թ.
  13.05.2007
      ԱԺԿ-ն ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է

  
ԱԺԿ համամասնական ցուցակի վերաբերյալ տվյալներ

Ցուցակը բաղկացած է 77 հոգուց, որոնցից 60% ԱԺԿ անդամներ են, 40% ոչ կուսակցական քաղացիական նախաձեռնության երեք խմբերի ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ:
Ցուցակի 35% կանայք են, 15% մինչև 30 տարեկան երիտասարդներ:
Առաջին հնգյակում ընդգրկված են երկու կին, առաջին տասնյակում երկու մինչև 30 տարեկան երիտասարդ և երեք քաղաքացիական նախաձեռնության խմբերի չորս ներկայացուցիչ: Առաջին 11-ը ներկայացնում են Երևան քաղաքը և հինգ մարզեր` Կոտայք, Վայոց Ձոր, Արարատ, Լոռի, Տավուշ:
Ցուցակում ընդգրկված են փորձառու քաղաքական գործիչներ, կառավարման ոլորտի մասնագետներ, տնտեսագետներ, արտասահմանյան հեղինակավոր բուհերում որակավորում ստացած մասնագետներ, գիտության, կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, փոքր բիզնեսի ոլորտների ներկայացուցիչներ, գյուղացիներ, անհատ ձեռներեցներ:
Գիտական աստիճան ունեն 14 հոգի, գրքերի, հոդվածների, գյուտերի հեղինակ են` 20-ը:

  15.03.2007
Հաղորդագրություն

ԱԺԿ վարչությունը ս.թ. մարտի 3-ին քննարկեց Ազգային Ժողովում մեծամասնական ընտրակարգով ընտրություններին ԱԺԿ վարչության նախագահ Շավարշ Քոչարյանի առաջադրման հարցը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺԿ-ն իր առջև խորհրդարանում մեկ անձով ներկայացված լինելու խնդիր չի դնում, այլ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար կարևորում է Ազգային Ժողովում ավելի ծանրակշիռ ներկայացվածությունը, գտնում է, որ Շավարշ Քոչարյանի ողջ ուժերը ավելի արդյունավետ կլինի նպատակաուղղել համամասնական ընտրակարգով ընտրությունների գործընթացի վրա:
ՈՒստի, ԱԺԿ վարչությունը որոշեց` Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով Շավարշ Քոչարյանի թեկնածությունը չառաջադրել:

ԱԺԿ վարչություն
03.03.2007թ.
  03.03.2007
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ Քաղաքացիական նախաձեռնության
հայտարությունը


www.havatarmutyun.org

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միություն է, որը ստեղծվել է 2007 թվականի փետրվարի 20-ին: Նախաձեռնության նպատակն է վերականգնել ժողովրդի հավատն իր ուժերի և իրավունքների նկատմամբ և հասարակական, քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելու միջոցով նպաստել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու ազգային արժեքների պահպանմանը:

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ քաղաքացիական նախաձեռնության մեջ կարող են ընդգրկվել այն մարդիկ, որոնք հավատարիմ են քաղաքացիական հասարակության հիմնարար սկզբունքներին և ազգային գաղափարներին:

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ նախաձեռնության մասնակիցները, Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքացիներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև որոշ քաղաքական գործիչներ վերջին 10-15 տարիների ընթացքում իրենց հրապարակային ելույթներում, հայտարարություններում, հոդվածներում բազմիցս ահազանգել են Հայաստանում ժողովրդավարության նահանջի և ազգային արժեքների խեղման մասին, սակայն ցավոք այդ հայտարարությունները մնացել են անարձագանք` հատկապես իշխանությունների կողմից: Ավելին, ժողովուրդը հիասթափվել է գրեթե բոլոր քաղաքական ուժերից, կորցրել հավատը ազնվության, արդարության և վեհ գաղափարների նկատմամբ` այն գաղափարների, որոնք 1988թ.-ին միավորեցին մեր ժողովրդին և հիմք հանդիսացան անկախ պետականության վերականգնման և պատերազմում հաղթանակի համար: Մեր կարծիքով այս հիասթափությունն ու խռովքը որքան որ անընդունելի են, նույնքան արդարացի են: Եվ դրա հիմնական պատճառը մարդկային ամենամեծ արատներից մեկն է` դավաճանությունը, որին արժանացավ մեր ժողովուրդն իր ազնիվ պայքարի շնորհիվ իշխանություն ստացած բազմաթիվ մարդկանց կողմից: Մեր ժողովրդի ազնիվ մղումներին, նվիրումին ու հավատին ի պատասխան շատ շատերն իրենց վստահված իշխանությունն օգտագործեցին անձնական բարեկեցության համար և մոռացան այն վեհ գաղափարները, հանուն որոնց ստացել էին այդ իշխանությունը:

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ քաղաքացիական նախաձեռնության անդամները համոզված են, որ ժողովրդի կողմից իշխանությունների և քաղաքական համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունը Հայաստանի համար ստեղծել է խիստ վտանգավոր իրավիճակ, երբ երկիրն այլևս հնարավորություն չունի արդյունավետ օգտագործելու իր ներուժը և, դրա արդյունքում, գնալով թուլանում է ներսից: Ուստի անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել` օր առաջ երկրում վերականգնելու մարդկանց հավատն առ այն, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ԺՈՂՈՎՐԴԻՆ, այլ ոչ թե առանձին անձանց: Եվ ժողովուրդը պետք է իրապես իր ձեռքը վերցնի իշխանությունը, ընտրի բանիմաց և ազնիվ ղեկավարների, հնարավորություն ունենա ցանկացած պահի փոխելու այդ ղեկավարներին, եթե վերջիններս չեն արդարացնում ժողովրդի վստահությունը: Չի կարելի թույլ տալ, որ պետական կառավարման համակարգն ամբողջովին ու վերջնականապես անցնի միայն անձնական շահով առաջնորդվող մարդկանց ձեռքը: Մեր կարծիքով ներկա փուլում հասարակությունը, Հայաստանի քաղաքացիները պետք է իրենց մեջ ուժ գտնեն հաղթահարելու խռովքը և ամբողջ ուժով լծվեն երկրում ժողովրդավարության հաստատմանը: Մենք համոզված ենք, որ ներկա փուլում բոլոր առողջ ուժերը, ազնիվ մարդիկ պետք է ոչ միայն խոսք ասեն, այլ պայքարեն իշխանության համար, կամ աջակցեն այն ուժերին, որոնք հավատարիմ են եղել ժողովրդավարությանն ու ազգային գաղափարներին:

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ քաղաքացիական նախաձեռնությունը 2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններում սատարում է Ազգային ժողովրդավարական կուսակցությանը: Նախաձեռնության մի շարք անդամներ ԱԺԿ կողմից առաջադրվել են որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու համամասնական ընտրակարգով:

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ քաղաքացիական նախաձեռնության անունից`
Տարոն Առաքելյան (խմբի համակարգող)
Հարություն Մարության
Սուրեն Ստեփանյան
Գայանե Գրիգորյան
Արամ Հակոբյան
Ռաֆայել Հովսեփյան
Արա Մայիսի Ավետիսյան
  Havatarmutyan_Haytararutyun__2...doc  26.02.2007


 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1388



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 804665 / 728132