|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ
1. Տեխնիկական միջոցների կիրառումը որպես ընտրակեղծիքների նվազեցման միջոց
Քվեարկության ընթացքում ընտրակեղծիքների բացառման /նվազեցման/ նպատակով առաջարկում ենք օգտագործել տեխնիկական վերահսկողության հետևյալ միջոցները.
Յուրաքանչյուր տեղամասում ապահովել.
1. համակարգիչ
2. սկաներ
3. համապատասխան էլեկտրոնային հաշվիչ (դատչիկ) պարունակող քվեատուփ
4. տեսախցիկ
Բոլոր քվեաթերթիկները պետք է ունենան այնպիսի պաշտպանիչ միջոցներ, որոնց բացակայության պարագայում տեխնիկապես անհնարին կդառնա այդ թերթիկը քվեատուփ գցելը:
Ընտրական տեղամասերում տեղադրված համակարգիչը, տեսախցիկը, քվեատուփը պետք է միացած լինեն ինտերնետային ցանցին երկու սերվերի միջոցով, որոնցից մեկը գտնվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, իսկ մյուսը` դիտորդական առաքելության շտաբում: | | |
|
|
|