English  28 September 2023

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ՆՅՈՒԹԵՐ
  ԱԺԿ VII ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ
  Շավարշ Քոչարյանի Եվրոպայի Խորհրդում կատարած աշխատանքների մասին տեղեկանք
  ԱԺԿ նախաձեռնած խորհրդարանական լսումներ
Ելույթներ և հարցապնդումներ

Հարց` Հայաստանի Հանրապետության Կառավարությանը

Մոտ 2 ամիս է, ինչ դադարեցվել է Հանրային ռադիոյի "Հայաստանի ձայն" խմբագրության հեռարձակունը դեպի Եվրոպա և Լատիական Ամերիկա` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով: Հեռարձակումը փոխարինվել է ինտերնետ էջերով, որոնք հասանելի են անհամեմատ ավելի փոքր լսարանին:

Ըստ որոշ տեղեկությունների, մոտակա ժամանակ նույն ձևով կդադարեցվի հեռարձակումը դեպի Մերձավոր և Միջին Արևելք` արաբերեն, պարսկերեն, քրդերեն, վրացերեն, թուրքերեն և ադրբեջաներեն լեզուներով:
Ի դեպ, արդեն բացակայում է արտասահմանյան հեռարձակումը ռուսերենով:
Խնդրում եմ պատասխանել.

1. Որքանո՞վ է ռադիոհեռարձակումից հրաժարվելը համապատասխանում մեր ազգային և պետական շահերին:

2. Ինչ՞ է մտադիր անելու կառավարությունը, որպեսզի պետական բյուջեից գումարներ ստացող Հանրային ռադիոն վերականգնի արտասահմանյան ռադիոհեռարձակումը:


ԱԺ պատգամավոր` Շավարշ Քոչարյան , ը/տ 097
  Harc_radio.doc  07.12.2006
Ազգային Ժողովում "ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու" և "ԱԺ կանոնակարգ օրենքի" նախագծերի քննարկման ժամանակ 13.09.2006թ. ԱԺԿ վարչության նախագահ Շ.Քոչարյանի ելույթը:


Շատ կարևոր նախագիծ է քննարկվում: Նախ` ես պետք է ողջունեմ այն հանգամանքը, որ որպես այլընտրանքային ներգրավված են 2 նախագծեր: Սա պետք է դառնա ավանդույթ, որովհետև երբ կան 2 նախագծեր, միշտ էլ հնարավորություններ կան համեմատելու և լավագույն նախագիծը կամ դրույթներն ընտրելու: Ցավալի է, որ այդ նույն մոտեցումը ժամանակին չկիրառվեց ԱԺԿ-ի կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի դեպքում` իմաստալից կլիներ, որպեսզի 2 նախագծերն էլ քննարկվեին որպես այլընտրանքային: Այնուամենայնիվ, անրադառնանք սույն նախագծին: Ինչո՞վ է այն կարևոր: Նրանով, որ բխում է նաև փոփոխված Սահմանադրությունից: Վերջիվերջո, հնարավորություն է ստևծվել, որ Հայաստանում իշխանությունը լինի հավասարակշռված: Այս 15 տարիներն անցել են մեկ ուղղությամբ` անընդհատ անհարկի կաշկանդել օրենսդիր մարմինը, որպեսզի գործադիրը լինի բացարձակ անվերահսկելի: Այդ ուղղությամբ է գնացել կանոնակարգի հետևողական փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը, և արդյունքում, այո, ԱԺ-ն դադարել է լինել հակակշիռ և գործադիրին վերահսկող:
ամբողջությամբ     13.09.2006
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ

Հյուսիսային պողոտայի կառուցման կապակցությանբ` իրենց սեփականությունից զրկվող բնակիչների իրավունքների պաշտպանության համար, ԱԺԿ-ն առաջինն է սկսել պայքարը: Ստորև ներկայացվում է ԱԺԿ արձագանքը Կառավարության կայացրած առաջին հակասահմանադրական որոշումներին:


ՀԱՐՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Կառավարությունը իր 2001թ. հուլիսի 16-ի թիվ 645 որոշմամբ նախատսել է, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածին համապատասխան, զգուշացնել Հյուսիսային պողոտայի համար օտարման գոտում գտնվող բոլոր սեփականատերերին` պետության կարիքների համար նրանց հողամասերը և անշարժ գույքը վերցնելու մասին: Նույն որոշման 4-րդ կետով թույլատրվել է Երևանի քաղաքապետին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, Թումանյան փողոցին հարող 5.600 քառ. մետր հողամասը տրամադրել վարձակալության:

Հարց 1-ին

Ինչպե՞ս եք հասկանում քաղաքացիական օրենսգրի 218 հոդվածում (ինչպես նաև 219, 220, 221 հոդվածներում) օգտագործվող "պետության կարիքների համար" արտահայտությունը: Պետության կարիքների համար հողամասը կամ անշարժ գույքը կարելի է օտարել, ասենք, պողոտայի բանուկ մասի և մայթերի համար, սակայն մի՞թե պետության կարիքների համար պատրվակի տակ կարելի է օտարել նաև այդ պողոտայի վրա չգտնվող, այլ դրան սոսկ հարող քաղաքացիների հողամասերը և տները ու դրանք վարձակալության հանձնել այլ մասնավոր անձանց: Չէ՞ որ արդյունքում ստացվում է, որ հիշյալ հողամասերը օտարվում են ոչ թե պետության, այլ մասնավոր անձանց կարիքների համար:

ամբողջությամբ     Hyusisayin_Poxota_Harc_Karavar...doc  

 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1388



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 804679 / 728146