|
|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ Будущее правительство Армении не будет пользоваться большим доверием
 ИА REGNUM,
25 марта
Ответственность за события в Ереване 1-2 марта лежит как на оппозиции, так и на властях. Об этом в ходе пресс-конференции в Ереване 25 марта заявил лидер Национально-демократической партии (НДП) Шаварш Кочарян.
По мнению лидера НДП, властям не было необходимости идти на радикальные меры и следовало подождать решения Конституционного суда. Комментируя принятые парламентом республики поправки в закон о проведении митингов и шествий, которыми ограничивается возможность проведения публичных мероприятий, Кочарян заметил, что это не было целесообразным, поскольку желание постоянно пресекать приводит к нежелательным последствиям. По словам лидера НДП, принятие поправок привело к негативной реакции и проявлению давления со стороны ранее сдержанных европейских структур, и теперь это давление ощущается со всех сторон.
Касаясь событий, предшествующих накалу обстановки в стране, Шаварш Кочарян подчеркнул, что у него нет уверенности, что экс-президент Армении Левон Тер-Петросян набрал большинство голосов избирателей, тогда как в 1996 году, когда оппонентом Тер-Петросяна был Вазген Манукян, последний, очевидно, опередил экс-президента. По словам Шаварша Кочаряна, когда у политиков нет реальных ресурсов, в ход пускаются ненависть и популизм, причем первый инструмент использовал Тер-Петросян, а лидер "Оринац Еркир" Артур Багдасарян, которому новоизбранный президент предложил пост секретаря Национальной безопасности, прибегнул к популизму.
По мнению лидера НДП, будущее правительство не будет пользоваться большим доверием, в частности, того же протестного электората, который, голосовав за Тер-Петросян,а на самом деле голосовал против нынешних властей. Кочарян заметил, что перед Арменией сегодня стоит дилемма: идти по пути авторитаризма или выбрать демократический путь. Создание широкой коалиции, по мнению политика, позволяет думать, что Армения все-таки пойдет по пути демократического развития страны. | |
ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ
 «Հայոց աշխարհ», 11 մարտի 2008
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
- Պարոն Քոչարյան, նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուների ստացած քվեների ընդհանրական պատկերը որքանո՞վ է օրինաչափ կամ անակնկալ եւ որո՞նք են դրա քաղաքական պատճառները։
- Նախկին նախագահը ստացել է բավական շատ քվեներ, ինչն ինքնին անտրամաբանական է։ Եթե գնահատելու լինենք նրա ծավալած քաղաքական գործունեությունը, ապա այս թեկնածուն ողջ նախընտրական փուլում խոստանում էր պայքարել բոլոր այն հակաօրինական ու ժողովրդի համար մերժելի երեւույթների դեմ, որի ստեղծողը հենց ինքն է։ Չեմ բացառում, որ նրա ստացած քվեները ոչ թե քաղաքական աշխատանքի գնահատականն էր, այլ որոշակի տեխնոլոգիաներ օգտագործելու եւ հոգեբանական ներգործության արդյունք։
Տեղի ունեցածը ճիշտ հասկանալու համար արժե հիշել Արկադի Վարդանյանի ֆենոմենը։ Նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր, շատ սահմանափակ հավակնություններ կարող էր ունենալ ու մեր ներքաղաքական դաշտում հայտնվեց անհայտությունից։ Բայց շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ տասնյակ հազարավոր մարդկանց բողոքի ցույցի դուրս բերել։
Այս դեպքում դժվար է խոսել ինչ-որ հատուկ տեխնոլոգիաների, հզոր ֆինանսավորման ու արտաքին միջամտության մասին։ Նախկին նախագահի պարագայում այս գործոններից որեւէ մեկը չի կարելի բացառել, բայց ընդհանուրն այն է, որ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը չի ցանկանում ապրել այս պայմաններում։
Ժողովուրդը ցանկանում է ապրել այլ Հայաստանում։ Մարդիկ դժգոհ են ու չեն հանդուրժում ստվերայնությունը, ամենաթողությունը։ Ուզում են ապրել արդար երկրում, լինել պաշտպանված։
| |
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՈՒՆԵՆԱ ԱՊԱԳԱՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
 «Հայոց աշխարհ», 09 Հունվարի 2008
Հարցազրույց «Ազգային ժողովրդավարական կուսակցության» նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Քոչարյան, հինգ կուսակցությունների անունից նախօրեին տարածված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ստեղծվել է համատեղ քաղաքական խորհուրդ եւ որոշվել է Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի կազմը։ Ի՞նչ է արված բացի այս մեկնարկային քայլից, եւ ինչպե՞ս են գործելու համատեղ քաղաքական խորհուրդն ու շտաբը։
-Նախապատրաստական աշխատանքները նոր չենք սկսել, այլ դեռ նախորդ տարեվերջին։ Անցած երկուշաբթի արդեն կատարված աշխատանքն ի մի բերելու համար գումարվեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը սատարող հինգ կազմակերպությունների՝ ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ եւ «Ազգային պետություն» կուսակցությունների վարչությունների համատեղ նիստ։ Քննարկումների արդյունքում հստակեցվեցին որոշակի խնդիրներ, նախընտրական մեր անելիքները, նաեւ ընտրվեց շտաբի պետը։ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը, ինչպես գիտեք, ղեկավարելու է «Ազգային պետություն» կուսակցության ղեկավար Սամվել Շահինյանը։ Նախընտրական կենտրոնական շտաբի եւ տարածքային շտաբների ձեւավորման աշխատանքները շարունակվում են։
Ստեղծվեց նաեւ Վազգեն Մանուկյանին սատարող քաղաքական հինգ ուժերի առաջին դեմքերով ներկայացող քաղաքական խորհուրդ, որը բնականաբար չի զբաղվելու շտաբային աշխատանքով կամ մարտավարական խնդիրներով, այլ որոշելու եւ հստակեցնելու է ռազմավարական լուծումները։ | |
«ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԵՆ»
 www.Panorama.am
26 Դեկտեմբերի 2007
«Քարոզչությունը կոմպրոմատների դաշտ տեղափոխում է այն մարդը, ով ասելիք չունի: Այն ինչ տեղի ունեցավ 1996 թվականին, ինչը 10-ը տարով հետընթաց էր մեզ համար, փորձում են ավելի փոքր ծավալով կրկնել այսօր»,-այսօրվա ասուլիսում ասաց «Ազգային ժողովրդավարական» կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, Վազգեն Մանուկյանի ակտիվ մասնակցությամբ նախագահական ընտրությունների քարոզարշավը 2008-ին կտեղափոխվի գաղափարական, կառուցողական դաշտ: «Այսօր ոչ ոք չի առաջարկում ապագայի լուծումներ: Չկան վերլուծություններ, չկա խորքային պատճառների վերհանում»,-նշեց Շ. Քոչարյանը: Նա կարծիք հայտնեց, որ հարկավոր է փոխել իշխանության որակը, ինչում մեծ տեղ ունի ընտրությունների թափանցիկ անցկացումը: «Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ ընտրությունները պայմանավորում են երկու թեկնածուով, սակայն դա այդպես չէ: Եթե նման պատկերը շարունակի պահպանվել, ապա ընտրությունները կավարտվեն առաջին փուլում»,-ասաց կուսակցության ղեկավարը:
Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ նախկին իշխանությունները ներկա իշխանություններին այլընտրանք չեն: «Եթե այսօր նախկին իշխանությունների մամուլը նման ձևով է դրսեվորում, ապա պատկերացրեք ինչ կլինի, երբ նրանք իշխանության գլուխ գան»,-նկատեց Շ. Քոչարյանը: Քաղաքական գործչի համոզմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչության սկիզբը «ֆալս ստարտ էր»: Այդ հիմնավորմամբ նա հավատում է, որ պատկերը առաջիկայում փոխվելու է: «Հակառակ դեպքում հասարակությունը ուղղակի անտարբեր կլինի ընտրություններին»,-ԱԺԿ նախագահը: | |
ԱԺԿ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԿՐԿՆԵԼ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
 www.Panorama.am
4 Դեկտեմբերի 2007
«Ես ուշադիր հետևել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներին և տեսել եմ, որ վերջին 10 տարում որևէ փոփոխություն նրա դիրքորոշման մեջ տեղի չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, ընդգծելով, որ դեռ հայտնի չէ, թե առաջին նախագահը ինչպիսի պետություն է ցանկանում կառուցել: | |
ԵԹԵ ՈՉ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ԱՊԱ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ
 www.Lragir.am,
4 Դեկտեմբերի 2007
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, որ նախագահի ընտրությանը սատարում է Վազգեն Մանուկյանին, դեկտեմբերի 4-ին Հայացք ակումբում հայտարարել է, որ երկրի համար կարեւորագույն խնդիրը` համակարգային փոփոխությունը, ունակ է իրականացնելու միայն Վազգեն Մանուկյանը, որը ընդդիմադիր լինելով թե նախկին իշխանության, թե ներկա իշխանության տարիներին, ապացուցել է, որ ինքը ոչ թե անձերին է դեմ, այլ անձիշխանության վրա հիմնվող համակարգին: | |
ՎՐԱՍՏԱՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է 1991-92-Ի ՀԱՅԱՍՏԱՆԸ
 «Առավոտ», 22 Նոյեմբերի 2007
Ասում է Թբիլիսիից վերադարձած ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն օրերս եռօրյա այցով գտնվում էր Վրաստանում: Առիթն արդեն 2-րդ հանդիպումն էր, որի ընթացքում հայկական ու վրացական կողմերը փակ շրջանակով՝ առանց լրագրողների, քննարկում են ջավախահայության խնդիրները: Վրաստանն այս քննարկումների ընթացքում ներկայացրել է Գիա Նոդիան, որը Կովկասի Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտի ղեկավարն է, իսկ հայկական կողմը՝ Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտը: | |
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՐԱՑՆՈՒՄ Է
 «Առավոտ», 14 Նոյեմբերի 2007
Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքական բանավեճի մակարդակը, փոխադարձ մեղադրանքները Հայաստանի ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ՝ պատասխանեց, թե միտումն այն է, որ նախընտրական պայքարը կառուցվելու է ատելության վրա, իսկ դա միայն կնպաստի «ռեժիմի կոշտացմանը»: Ըստ նրա՝ միմյանց հանդեպ ունեցած թշնամանքը կուրացնում է իշխանամետներին եւ ընդդիմադիրներին ու «թույլ չի տալիս նրանց տեսնել խնդիրները եւ իրենց առջեւ դնել իրական նպատակներ»: | |
|
|
|
|