|
|
|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԱՆՊԱՍՏ ԴԻՐՔԻՑ ՍԿՍԵԼՈՒ ՎԻՃԱԿ
 www.Lragir.am,
27 Հունիսի 2007
Միջազգային ասպարեզում առկա է մի իրավիճակ, որը լավ նախադրյալ է ստեղծում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը հայանպաստ դիրքից սկսելու համար, հունիսի 27-ին Փաստարկ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանը: Նրա կարծիքով, հայանպաստ մեկնարկի համար հնարավորություն է տալիս թե հանգամանքը, որ Եվրոպայում Չեռնոգորիայի անկախության փաստին կավելանա Կոսովոյի անկախությունը, իբրեւ նախադեպ Ղարաբաղի համար, թե այն, որ կարգավորման Պրահայի գործընթացը փաստացի մտել է փակուղի` առավելապես Ադրբեջանի մերժողական եւ անզիջում դիրքի պատճառով, եւ թե այն, որ միջազգային հասարակական կազմակերպությունների գնահատականների համաձայն, Ադրբեջանն արդեն համալրում է տիպիկ բռնապետությունների շարքը: | |
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԼՈՒԾՎԵԼ Է
 www.Lragir.am,
27 Հունիսի 2007
Հայաստանի քաղաքական համակարգը որակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին եւ պահանջներին` թե ընդդիմության եւ թե իշխանության առումով: Հունիսի 27-ին Փաստարկ ակումբում այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի խորհրդարանի ընտրության 5 տոկոսի շեմը չանցած ԱԺԿ կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, Հայաստանի նոր Սահմանադրությունը երկիրը դարձրել է տիպիկ կիսանախագահական պետություն: Իսկ այդ պարագայում իշխանության հարցը լուծվել է խորհրդարանի ընտրությանը, ինչը նշանակում է, որ իշխանությունը պատկանում է խորհրդարանի մեծամասնությանը, իսկ իրական իշխանության առաջին դեմքը դառնում է վարչապետը: Այդ առումով Շավարշ Քոչարյանը այդքան էլ կարեւոր չի համարում այն հեռանկարը, որ Հայաստանում կարող է ձեւավորվել վիճակ, երբ նախագահը, վարչապետը եւ խորհրդարանի նախագահը միեւնույն կուսակցության ներկայացուցիչ են: | |
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԼՔՆ ԷԼ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ԿԼԻՆԻ ...
 «168 ԺԱՄ»,
www.168.am , 20 Հունիսի 2007
Հարցազրույց ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանի հետ
Մայիսի 12-ից հետո, կարծես, հայրենի ընդդիմությունը կաթվածահար է եղել, եւ անգամ ուշքի գալու նախանշանները դեռ չեն երեւում: Ինչո՞ւ ընդդիմությունը հայտնվեց նման իրավիճակում, եւ ի՞նչ պետք է անի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Այս եւ այլ հարցերի մասին է մեր զրույցը ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի հետ:
- Պարոն Քոչարյան, մայիսի 12-ից հետո ընդդիմադիր համարվողների զգալի մասը կարծեք թե միանգամից անհետացան. Արտաշես Գեղամյանից ու Արթուր Բաղդասարյանից ձեն-ձուն չկա, Դեմիրճյանը չի երեւում, Արամ Կարապետյանը նորից գնաց Մոսկվագ Միայն մի քանի հոգի հանրահավաքներ են անում: Ընդդիմադիր դաշտում ստեղծված այս անհույս վիճակը շտկելու համար դուք ի՞նչ եք առաջարկում:
- Ես պետք է խոսեմ միայն մեր փոխարեն: Արդեն մայիսի 13-ին մենք տվեցինք գնահատական, որն անփոփոխ է. սա ոչ թե իշխանությունների հաղթանակն էր, այլ՝ ընդդիմության պարտությունը: Դրա պատճառները մենք վաղուց ենք ասել՝ դեռ մինչեւ ընտրությունները՝ 2005 թվականի հանրաքվեից հետո: Ընդդիմությունը, ցավոք, դասեր չքաղեց այն սխալներից, որոնք մինչ այդ կատարել էր, եւ ոչ համախմբված, ոչ գաղափարական գնաց դեպի ընտրությունները. արդեն արդյունքը կանխորոշված էր: Հիմա մենք գտնվում ենք մի փուլում, երբ կրկին առաջացել է անհրաժեշտություն՝ վերագնահատելու կամ գնահատելու արած-չարածը, սեփական սխալները: Եթե դա կրկին չարվի, ապա այն վիճակը, որում գտնվում է ընդդիմադիր դաշտը, է՛լ ավելի է խորանալու՝ բացասական իմաստով: | |
ԱՄԵՆԱԷԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
 «Հայոց աշխարհ»,
www.armworld.am, 19 Հունիսի 2007
«Ինչքան էլ Ադրբեջանը հարստանա եւ հզորացնի իր բանակը, Չինաստանից ավելի մեծ բյուջե, միջուկային զենք ունեցող կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություն չի՛ դառնա։ Չինաստանն ունի այդ ամենը« բայց Տայվանի խնդիրը չի կարողանում լուծել։ Ուրեմն կան այլ գործոններ, որոնք շատ ավելի էական են քաղաքական որոշումների ընդունման համար։
Ադրբեջանը բռնապետական երկիր է։ Չմոռանանք, որ «Ֆրիդոմ Հաուսի» վերջին զեկույցում իր ցուցանիշներով հայտնվել է հետխորհրդային բռնապետությունների շարքում՝ Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղազախստան, Բելառուս եւ Ադրբեջան։ Ես սա չափազանց կարեւոր եմ համարում նույն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից»,- ասում է ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ։ | |
ՂԱՐԱԲԱՂԸ ԿԴԻՄԱՆԱ ՆԱԵՎ ԱՅՍ ՓՈՐՁՈՒԹՅԱՆԸ
 «Հայոց աշխարհ»,
www.armworld.am, 19 Հունիսի 2007
Ստորեւ՝ ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ նկատառումները ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ
- ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքները որքանո՞վ կարող են որոշիչ լինել բանակցային գործընթացն ի շրջանս յուր, այսինքն՝ Մինսկի խմբի իրական ձեւաչափին վերադարձնելու առումով։ Դա պայմանավորված է ապագա նախագահի անձո՞վ, թե՞ ավելի գլոբալ խնդիրների հետ է կապված։
- Վստահ եմ՝ Ղարաբաղում չկա որեւէ քաղաքական գործիչ, որ կողմնակից չլինի, որպեսզի Ղարաբաղը որպես լիարժեք կողմ մասնակցի բանակցություններին։ Այս տեսանկյունից, չեմ կարծում, թե նախագահի անձով պայմանավորված՝ Ղարաբաղը կներգրավվի կամ չի ներգրավվի բանակցային գործընթացում։
Այլ բան է, որ, վերջին հաշվով, խնդիրը պետք է կարգավորվի քաղաքական որոշման արդյունքում։ Սակայն դա դեռեւս չի նշանակում, թե չկան գործոններ, որոնք այս կամ այն կերպ ազդում են այդ քաղաքական որոշման վրա։ Ընդ որում, խոսքը ամենեւին էլ ադրբեջանական նավթի մասին չէ։ Ինքնին փաստը, որ Ադրբեջանի բյուջեն գնալով ավելանում է, եւ նրանք լուրջ գումարներ են տրամադրում բանակին, իհարկե, չի կարելի անտեսել, բայց, մյուս կողմից, նաեւ պետք չէ գերագնահատել։ | |
ОТ СОЗВЕЗДИЯ ПОТУХШИХ ЗВЕЗД БОЛЬШЕ СВЕТА НЕ СТАНЕТ
 "Голос Армении", www.golos.am, 14 Июня, 2007
считает лидер Национально-демократической партии Шаварш КОЧАРЯН
Объединяются вокруг дел
- Некоторые деятели оппозиции уже объявили о начале межпартийных переговоров на предмет объединения с целью выставить на президентских выборах единого кандидата. Как вы расцениваете шансы оппозиции договориться?
- Разговоры о переговорах мы слышим уже не первый год (слышали и тогда, когда реально никаких переговоров не было) , а перспектива в данном случае зависит, как минимум, от того, сделает ли оппозиция для себя выводы после поражения на парламентских выборах. И пока это не сделано, речь может идти только об имитации объединения, которую мы наблюдали до парламентских выборов: говорили о едином списке, о единых кандидатах во всех мажоритарных округах, о едином штабе. . . Дальше слов дело не шло.
- Но оппозиция уже сделала вывод, что проиграла, потому что не смогла объединиться. Не так ли?
- Это механический вывод, который доступен любому обывателю, вопрос в том, почему оппозиция не смогла объединиться. | |
 "AZG Armenian Daily",
www.azg.am, 29 Մայիսի 2007
"ԱԶԳԻ" ԿԱՅՔԷՋԻ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՀՅՈՒՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է | |
«ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԱՄԵՆ ԲԱՆ ԿՍԿՍՎԻ ՆՈՐԻՑ»
 www.E-channel.am , 24 Մայիսի, 2007
Հարցազրույց իրավագետ
Վարդան Պողոսյանի հետ։
«Եթե նախագահը լինի մեծամասնության լիդերը, կկառավարի երկիրը առաջիկա 5 տարում, եթե մեծամասնության լիդերը լինի ոչ թե նախագահ, այլ վարչապետ, առաջին ջութակի դերը հենց նրանն է լինելու, որովհետև բարեփոխված սահմանադրությամբ նախագահի լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են»։
Մայիսի 12-ի ընտրություններից հետո հաճախ է խոսվում այն մասին, որ հանրապետության նոր նախագահը կլինի ուժեղ, եթե վայելի ԱԺ մեծամասնության աջակցությունը։ Ինչպե՞ս է կարգավորվում այս հարցը բարեփոխված Սահմանադրությամբ։
Այդ մասին խոսողները, իհարկե, ճիշտ են ասում, բայց ասում են ոչ ամբողջը։ Եթե նոր նախագահն ունենա ԱԺ-ի մեծամասնության աջակցությունն ու լինի մեծամասնության լիդերը, նա կլինի առաջին ջութակը երկրի քաղաքականության մեջ։ Եթե մեծամասնության լիդերը լինի վարչապետ, ու մեծամասնությունից լինի նաև հանրապետության նախագահը, այդ դերը կստանձնի վարչապետը։ Նոր պառլամենտում կա բացարձակ մեծամասնություն, ու կարևոր չէ՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կլինեն կառավարության կազմում թե՞ ոչ, որովհետև ՀՀԿ-ն մենակ ապահովում է բացարձակ մեծամասնություն։ Խնդիրն այն է, թե ով է լինելու հանրապետության նախագահը ու ինչ հարաբերություններ է ունենալու տվյալ մեծամասնության նկատմամբ։ Լինելու է նա լիդե՞ր թե ընդամենը մեծամասնության անդամ։ Եթե նախագահը լինի մեծամասնության լիդերը, կկառավարի երկիրը առաջիկա 5 տարում, եթե մեծամասնության լիդերը լինի ոչ թե նախագահ, այլ վարչապետ, առաջին ջութակի դերը հենց նրանն է լինելու, որովհետև բարեփոխված սահմանադրությամբ նախագահի լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են։ 95-ի սահմանադրությամբ նախագահը կարող էր ցանկացած պահի ազատել վարչապետին, հիմա դա հնարավոր է անել միայն այն դեպքում, եթե ԱԺ-ի մեծամասնությունը անվստահություն հայտնի, այս պահին դա գրեթե հնարավոր չէ։ Նախագահը կորցրել է այլ լծակներ ևս. նա պարտավոր է հաշվի առնել ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը, չի վավերացնում կառավարության որոշումները, նիստերն էլ հրավիրում ու վարում է միայն վարչապետը։ Նախագահը, ըստ էության, զրկվել է ԱԺ-ն լուծարելու հնարավորությունից, որովհետև դրա համար ԱԺ-ն պետք է 3 ամիս նիստ չգումարի, կառավարության համար անհետաձգելի որոշման համար որևէ որոշում չկայացնի ու էլի այլ հարցվեր, որոնք ԱԺ-ի մեծամասնությունը, եթե չի ուզում, որ ԱԺ-ն լուծարվի, հանգիստ կարող է բացառել։ | |
|
|
|
|