English  07 June 2023

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
“Փաստարկ” 12.04.2007թ.- Շավարշ Քոչարյան /ասուլիս/

մուտքի խոսք- Նախ այսօր ապրիլի 12-ն է, անցել է ուղիղ 4 տարի` Բաղրամյան պողոտայի դեպքերից հետո: Համար մեկ հարցը` ի՞նչ անել, որ նմանատիպ դեպքերը Հայաստանում չկրկնվեն:

1. Իշխանությունը Հայաստանում պետք է ձևավորվի ժողովրդի կամքով: Պատկերացրեք ձևավորվել է խորհրդարան, որը վայելում է ժողովրդի վստահությունը, և 5 տարվա ընթացքում այն բոլոր խոստումները, որ տվել է քաղաքական ուժը, չեն կատարվում: Ավելին, Ազգային ժողովն ու կառավարությունը գործում են հակառակ ուղղությամբ, արդյունքում կուտակվում է դժգոգություն, որի հանգուցալուծումը դառնում է փողոցը: Դա անխուսափելի է: Ահա թե ինչու մեր ծրագրային մոտեցումներից կարևորագույնը հետևյալն է. “Ժողովուրդը պետք է իրավունք ունենա հետ կանչելու իրեն չարդարացրած Ազգային ժողովն ու կառավարությունը”:

2. Հայաստանի շրջանները գնալով թուլանում են, տեղի է ունենում մարդկանց հոսք դեպի Երևան, իսկ այժմ գնալու է հողերի խոշորացում, որն անխուսափելի է, և դրա արդյունքում, մասնագետների գնահատմամբ, 300 հազար գյուղացի մնալու է գործազուրկ, առանց այն կտոր հողի, որը լուծում է իր հացի խնդիրը: Այս ծանր պայմաններում ունենալ 300 հազարանոց մարդկանց բանակ, որոնց մի մասը գալու է Երևան, իսկ մեծ մասը` երկրից դուրս, ուղղակի աղետալի է: Այդ տեսակետից մեր մոտեցման մյուս ձողն այն է, որ Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանն ավելի մեծ է, և պետք է լինեն շատ հստակ ծրագրեր` ուղղված նրան, որպեսզի ամրապնդվեն մեր շրջանները: Բերեմ այդ խնդրի լուծմանն ուղղված, առանձնապես ֆինանսական ներդրումներ չպահանջող մոտեցման մի օրինակ: Դա վերաբերում է անվճար կրթությանը` անապահով խավերի համար: Արդյո՞ք պետպատվերը ծառայում է իր նպատակին: Իհարկե ոչ: Ինչպիսի՞ն պետք է լինի այն: Անապահով խավի երեխան կարող է անվճար ստանալ բարձրագույն կրթություն մեկ պայմանով` նա 5 տարի պետք է աշխատի շրջանում` ուսուցիչ, բժիշկ, գյուղատնտես, իրավաբան: Այդ մասնագիտությունների կարիքը կա, և դա կլինի իրական պետպատվեր: Դրանով մենք կլուծենք և՛ ծրջանների ամրապնդման հարցը, և՛ սոցիալական խնդիրը: 

ամբողջությամբ     12.04.2007
ՄԱՐԴԻԿ ԷԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ

www.A1plus.am, 12 Ապրիլի, 2007

“Ընտրությունները կանխորոշված կլինեն ճիշտ հակառակ ուղղությամբ, եթե ընտրություններին մասնակցի ոչ թե 30 տոկոս, այլ 40, 50 եւ ավելի: Ինչքան շատ լինի մասնակցությունը, այդ ձայների զգալի մասը կլինի ԱԺԿ-ինը “,- այսօր “Փաստարկ” ակումբում նախընտրական զարգացումների վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության նախագահ Շավարշ Քոչարյանը: ԱԺԿ-ն ընտրություններին մասնակցելու է “Արդար պետություն, կրթված հասարակություն, վաստակած բարեկեցություն” կարգախոսով: ԱԺԿ վարչության նախագահի կարծիքով` այս ընտրություններով լուծվում է իշխանափոխության հարցը. “Նախագահական ընտրությունները ընդամենը ածանցյալ են լինելու ԱԺ ընտրությունների”: Իսկ 2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ արտահայտվելիս` նա նշեց, որ քանի դեռ երկու քաղաքական դեմք են ցանկություն հայտնել` Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Մանուկյանը, ապա բնականաբար կսատարի Վազգեն Մանուկյանին:
   ԱԺԿ վարչության նախագահը դեռ չի մոռացել չորս տարի առաջ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը, եւ կարծում է, որ պետք է այնպես արվի, որպեսզի նման դեպքեր այլեւս չկրկնվեն: Ըստ նրա, առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն այն է, որ իշխանությունը ձեւավորվի ժողովրդի կամքով: “Պատկերացրեք, ձեւավորվել է խոհրդարան, որը վայելում է ժողովրդի վստահությունը, նրա գործունեության ժամկետը հինգ տարի է, եւ այդ տարիների ընթացքում այն բոլոր խոստումները, որ տվել է քաղաքական ուժը, չեն կատարվում: Ավելին, արդյունքում կուտակվում է դժգոհություն, այդ դժգոհության հանգուցալուծումը կրկին դառնում է փողոցը”,- ասաց նա: Դրա առաջն առնելու համար նրա ծրագրային մոտեցումներից կարեւորագույնը հետեւյալն է, որ ժողովուրդը պետք է իրավունք ունենա հետ կանչելու իրեն չարդարացրած Ազգային ժողովը եւ հետեւաբար կառավարությունը: Երկրորդ կարեւոր խնդիրը, ըստ նրա, Հայաստանի շրջանների վիճակի բարելավումն է: Ըստ նրա, հողերի խոշորացման դեպքում, մասնագետների գնահատմամբ, 300 000 գյուղացի մնալու են գործազուրկ, առանց մի կտոր այն հողի,որը լուծում էր իրենց ապրուստի խնդիրը. “Այստեղից լինելու է արտահոսք կամ Երեւան, կամ արտասահման: Հայաստանը միայն երեւանը չէ, Հայաստանն ավելի մեծ է: Պետք է լինեն շատ հստակ ծրագրեր, ուղղված նրան, որ ամրապնդվեն մեր շրջանները”:
   Ի դեպ, “Ռեա Նովոստի” մի նյութ է հրապարակել, որտեղ ԱԺԿ առաջնորդին համարել է արեւմուտքի մարդ: “Նմանատիպ լուրերի տարածումը էլ ավելի է մեզ բերում այն համոզմունքին, որ շատ լուրջ հեռանկար ունենք, եւ շատերը լուրջ անհանգստացած են: Մենք միշտ եղել եւ մնում ենք Հայաստանի եվրաինտեգրացման կողմնակից, բայց դա երբեք չպետք է լինի մեր ազգային արժեքների հաշվին: Այսինքն, գնալ դեպի Եվրոպա, կորցնելով ազգային դեմքը, մեզ համար անընդունելի է”,- ասաց Շավարշ Քոչարյանը:

  12.04.2007
ՏԱՐՎՈՒՄ Է ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

"Հայոց աշխարհ",
www.armworld.am, 23 Մարտի 2007



Իբր, արդեն ամեն ինչ կանխորոշված է

Արդյոք կանխորոշվա՞ծ են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ “Փակագիծ” ակումբի երեկվա հյուրը՝ ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ, այս կարեւոր հարցադրման պատասխանն ուներ։
Փորձառու պատգամավորը նույնիսկ չի երկմտում, քանզի վստահ է. “Ո՛չ, կանխորոշված չեն ընտրությունների արդյունքները”։ Այլ հարց է, որ վերջին ամիսներին, ըստ Շ.Քոչարյանի, իշխանությունները հետեւողականորեն իրականացնում են այնպիսի “քաղաքականություն”, որ տպավորություն ստեղծվի, թե արդեն ընտրությունների արդյունքները կանխորոշված են։
“Վերջին ամիսների ընթացքում գնում է նպատակային, խորը մտածված քաղաքականություն։ Ինչը ուղղված է մեկ բանի, որպեսզի այն հսկայական ակտիվ զանգվածը, որը մտահոգված է երկրի վիճակով եւ ցանկանում է, որ փոփոխություններ լինեն երկրում, այդ զանգվածը չգնա ընտրությունների։ Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։ Փորձել համոզել հասարակությանը, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են”,- հայտարարեց ակումբի հյուրը։
ամբողջությամբ     23.03.2007
ՎԵՐԱՑՐՈՒ ՊԱՏՃԱՌԸ` ԿՎԵՐԱՆԱ ՀԵՏԵՎԱՆՔԸ

"Փակագիծ", 21 Մարտի, 2007թ.

Հարցազրույց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի հետ:

-Պարոն Քոչարյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա խորհրդարանական ընտրություններից:

-Այս ընտրությունները կարող են հնարավորություն ստեղծել երկրում առաջացնելու դրական բեկում: Որո՞նք են հիմքերը.առաջինը` փոփոխված Սահմանադրությունը: Իհարկե, այն հանրաքվեի ընթացքում կատարված կեղծիքների տեսակետից երկու քայլ հետ էր, իսկ բովանդակության տեսակետից` երկու քայլ առաջ: Դրանով իսկ հնարավորություն ստեղծվեց անձնիշխանական համակարգը ապամոնտաժել: Մեր կուսակցության տեսակետից դա ամբողջական քայլ չէ, մենք ունենք մեր Սահմանադրությունը, բայց ամեն դեպքում նախորդի հետ համեմատած` քայլ է: Արդյունքում ստացվեց, որ իրոք հնարավորություն կա իշխանության կենտրոնը տեղափոխել մեկ անձից դեպի քաղաքական մարմին` խորհրդարան: Առանց դրա խոսել ժողովրդավարության, իրավական պետության մասին` ուղղակի անիմաստ է: Կկատարվի այդ քայլը, թե ոչ, կախված է ընտրությունների որակից: Եվ երկրորդը` կլինի դա իրական քայլ, թե ընդամենը նմանակում` իմիտացիա, կախված է Ազգային Ժողովի որակից: Երկրորդ հարցադրումն այն է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երրորդ ժամկետի չի գնալու: Հասկանանք, թե ինչո՞ւ: Ինչո՞ւ Լուկաշենկոն, Նազարբաեվը կարող են գնալ, իսկ Քոչարյանը` ոչ: Որովհետև Հայաստանը ազատության այդպիսի աստիճան չունի, դրանք բավականին սահմանափակ են: Իշխանությունները բավականին կախված են տարբեր ծրագրերից, օրինակ, “Հազարամյակի մարտահրավերներ”-ից: Վաշինգտոնից, բազմիցս, հնչել են հստակ զգուշացումներ, որ ընտրությունները նախկինի նման չպետք է արվեն և բազմիցս այլ հանգամանքներ: Հայաստանը նաև կաշկանդված է տարածաշրջանային շրջափակմամբ` տնտեսական, որը հետագայում վերածվելու է քաղաքականի: Այս տեսակետից մեր ելքը ինտեգրումն է Եվրոպային: Եվ հակառակը, եթե հանկարծ ընտրությունները Հայաստանում եղան այն հին ավանդույթով, դա կնշանակի, որ արդեն մեզ կմեկուսացնի Եվրոպան: Այդ պարագայում մենք կհայտնվենք շատ ավելի վատ վիճակում: Ավելին, դա շատ բացասական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վրա: Երրորդը, այսպիսի ուշադրություն Եվրոպայի կողմից երբեք չի եղել ընտրությունների նկատմամբ: Աննախադեպ է և այն, որ նախնական մոնիտորինգ է անցկացվելու: ԵԱՀկ-ն է տրամադրված շատ մեծ դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ: Հայաստանը տարեց տարի գնում էր բռնապետական համակարգի, սակայն եթե դիտարկենք “Ազատության տան” արդյունքները, կտեսնենք, որ վերջին երկու տարում Հայաստանը տեղում կանգնած է, և այս ընտրություններից է կախված, Հայաստանը կշարունակի՞ գնալ դեպի բռնապետություն, ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը, թե՞ կանգնելուց հետո մենք շուռ կտանք մեր զարգացման սեկտորը դեպի ժողովրդավարություն:
Սահմանադրության փոփոխությունը` իշխանության կենտրոնի տեղաշարժը, շատ արագ զգաց իշխանական կառույցը: Արդյունքում կա լուրջ մրցակցություն երկու բևեռներով, ընդ որում, ամեն մի տեղը կարևոր է: Եվ այդ մրցակցությունն իր հերթին, չնայած մեր կուսակցությանը նրանց ձևերը խորթ են, սակայն դա բերելու է հենց իրենց կողմից որոշակի վերահսկողության:
ամբողջությամբ     21.03.2007
ԵՐԲ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՁՈՂԸ

"Հայոց աշխարհ",
www.armworld.am, 02 Մարտի 2007



Ինչու չձեւավորվեցին նախընտրական դաշինքներ

Երեկ “Ուրբաթ” ակումբի հյուրը Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ եւ ԱԺԿ համամասնական ցուցակի 5-րդ տեղում գտնվող ԴՈՒՍՏՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ էին։
ԱԺԿ համամասնական ցուցակում ընդգրկված են 77 հոգի, որոնցից 27-ը՝ կանայք։
-Խնդիրն այն չէ, որ մենք արհեստականորեն փորձել ենք կանանց ներգրավել, որպեսզի դրանով ցուցակն ավելի շահեկան լինի, ինչ որ եղել է, եղել է բնականոն,¬ ասաց Շ.Քոչարյանը։ -Այդ տեսակետից անդրադառնալով մեր հիմնական թեմային՝ ընտրությունները եւ կանայք, մի բան պետք է նշեմ. եթե ամեն ինչ լինում է բնականոն, ապա կանայք զբաղեցնում են իրենց տեղը։ Համենայն դեպս, մեր ցուցակի առաջին հնգյակում երկու կին են, որոնցից մեկը Դուստրիկ Մխիթարյանն է՝ մեր վարչության քարտուղարը։
ամբողջությամբ     02.03.2007
ОППОЗИЦИЯ ПОТЕРЯЛА ВОЗМОЖНОСТЬ СОЗДАНИЯ БЛОКОВ

"Республика Армения",
www.ra.am, 28.02.2007


Национально-демократическая партия Армении (НДПА) решила самостоятельно идти на предстоящие 12 мая парламентские выборы. На состоявшемся 25 февраля 7-м съезде партии был утвержден список кандидатов от НДПА, в который вошли 72 человека. Правда, список был утвержден лишь в алфавитном порядке. Последовательность кандидатов правление партии уточнит в ближайшие дни. В списке 22 женщины.
Помимо активистов НДПА, в него вошли и беспартийные, а также представители гражданской инициативы "Аватармутюн". Лидер НДПА Шаварш КОЧАРЯН не исключает, что, как и раньше, он будет баллотироваться также по мажоритарной системе.
Решение о самостоятельном участии в выборах НДПА приняла в первую очередь из убежденности в невозможности на сегодняшний день формирования оппозиционными силами предвыборных блоков. Механическое объединение разношерстных политических сил невозможно. В прошлом же году оппозиция потеряла такую важную основу для объединения, какой была необходимость внесения в Конституцию Армении изменений демократического характера. Выступив против конституционных изменений, оппозиция, по сути, надломила собственный хребет, и сегодня она раздробленна и обессилена как никогда. Вместе с тем лидер НДПА считает, что, потеряв возможность создавать блоки, союзы, оппозиция, как минимум, должна задуматься о формировании союзов для контроля за выборами.
ամբողջությամբ     28.02.2007
ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼՈՒՐՋ ԵՆ ԴԻՏԵԼՈՒ

"Առավոտ", 28 Փետրվարի, 2007

Վստահ է ԱԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը

- Արդեն հայտնի է, որ ԱԺ նախագահը հրավերներ է ուղարկել եւ Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովին, եւ ԵԱՀԿ-ին, եւ միջազգային այլ դիտորդների՝ մասնակցելու Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Ձեր կարծիքով, ի՞նչ կտա դիտորդների մասնակցությունն այս անգամ:

- Նախ արձանագրեմ մի պարզ եւ հայտնի ճշմարտություն, որ երբեք դիտորդները չէ, որ պետք է ապահովեն մեր երկրում արդար ընտրությունները: Իհարկե, եւ միջազգային կառույցների, եւ եվրոպական դիտորդական առաքելությունների զսպող դերն ակնհայտ է: Բայց դա ընդամենը զսպող է, հիմնականը պետք է ներսից գա: Վերջերս հրավիրված լինելով Եվրոպայի Խորհուրդ՝ հանդիպումներ եմ ունեցել բոլոր ազդեցիկ դեմքերի հետ: Պետք է ասեմ, որ Հայաստանի ընտրությունների հանդեպ շատ մեծ ուշադրություն կա, եւ պատահական չէ, որ բանաձեւում արձանագրված է, որ Հայաստանը, դառնալով Եվրոպայի Խորհրդի անդամ, առ այսօր չի կարողացել հաղթահարել արդար ընտրությունների շեմը, եւ որ եւս մեկ՝ հին ավանդույթով ընտրությունները կառաջացնեն շատ լուրջ խնդիրներ Հայաստանի համար: Ես կարող եմ առնվազն մեկ փաստ բերել որպես ապացույց, որ մեր ընտրությունների հանդեպ այս անգամ ուշադրությունն աննախադեպ մեծ է: Բացառիկ դեպք է, երբ Եվրոպայի Խորհուրդը, որը չունի համապատասխան ֆինանսական ռեսուրսներ, հնարավորություններ, որոնք ունի ԵԱՀԿ-ն, դիտորդական առաքելություն ուղարկի մեկ ամիս առաջ:
ամբողջությամբ     28.02.2007
ՄԵՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

AZG Armenian Daily
www.azg.am, 27 Փետրվարի, 2007


Կիրակի կայացավ Շավարշ Քոչարյանի ղեկավարած Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) 7-րդ համագումարը, որը հաստատեց կուսակցության պառլամենտական թեկնածուների համամասնական ցուցակը: ԱԺԿ-ն ընտրությունների գնում է համամասնականով, առանց որեւէ կուսակցության հետ դաշինքի, ապավինելով սեփական վարկին ու նախախնամությանը: Հրաժարվելով որեւէ դաշինքից, կուսակցությունն, այնուամենայնիվ, հանդես է գալիս համագործակցության այլ տարբերակով` նրա թեկնածուները ոչ միայն կուսակցության անդամներն են, այլեւ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
ամբողջությամբ     27.02.2007


 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1388



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 789285 / 713968