|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
Հաղորդագրություն
Սույն թվի փետրվարի 20-ին Ազգային ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացավ ԱԺԿ վարչության և “Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցի հանդիպումը։ Քննարկվեց Ադրբեջանից բռնագաղթած հայ բնակչության ոտնահարված իրավունքների (ներառյալ կորցրած հայրենիքը) փոխհատուցման հիմնախնդիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրանց լիարժեք ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացման հրատապությունը։ Մասնակիցներն արձանագրեցին քննարկված հիմնախնդիրների վերաբերյալ քաղաքացիական ցանցի մոտեցումների և կուսակցության ծրագրերի ընդհանրությունը և դրանց ռազմավարական նշանակությունը ԼՂՀ ամրապնդման գործում։ Որոշվեց խորացնել քաղաքացիական ցանցի և Ազգային ժողովրդավարական կուսակցության հետագա համագործակցությունը։ | |
Հաղորդագրություն
2007 թ. փետրվարի 25-ին` ժամը 12.00-ին, Անի հյուրանոցի “Անի” սրահում տեղի կունենա Ազգային ժողովրդավարական կուսակցության նախընտրական համագումարը։ | |
|
|
|
|