|
|
|
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ԿՐՔԵՐ ԿԱՆԱՆՉ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ
"Գոլոս Արմենիի", 2004թ-ի օգոստոսի 28-ի հոդվածի շարադրանք
Հայաստանի տնտեսությունը համարձակ կարելի է անվանել անհատ տրանսֆերտների տնտեսություն. չէ որ արտասահմանից իրենց բարեկամներին ուղարկած օգնությունը 1,5 անգամ գերազանցում է պետական բյուջեն և առանց այդ օգնության մեր քաղաքացիներից շատերին դժվար թե հաջողվեր գոյատևել: Բայց ահա երկու տարի առաջ Հայաստան ներմուծվող դոլարները սկսեցին արագորեն արժեզրկվել: Արդյունքում վերջին տարում անհատ տրանսֆերտներ ստացողները զրկվեցին 1,5 միլիարդ դոլարի 3-րդ մասից: Եթե մեզ մոտ գոյություն ունենար նորմալ շուկայական տնտեսություն, ապա արտարժույթի կուրսի փոփոխման արդյունքում մոտավորապես նույն գումարով կէժանանային երկիր ներմուծվող ապրանքների գները: Տրանսֆերտներ ստացողները կփոխհատուցեին իրենց կորուստների մի մասը ներկրվող ապրանքների գների իջեցման հաշվին, այդ գումարների մյուս մասը բաժին կհասներ նրանց, ովքեր օգնություն չեն ստանում, բայց նույնպես կշահեին երկիր ներկրվող ապրանքների գների իջեցումից: | |
ԳՅՈՒՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՎՈՒՄ Է ՍԽԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
"Իրավունք", թիվ 87(547), նոյեմբեր, 2001թ.
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՋՈՒՐԸ ԿՏՐԵԼՈՎ` ՓՈՂ ՉԵՍ ՀԱՎԱՔԻ
Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին գյուղի նկատմամբ սխալ քաղաքականություն վարելու հետևանքով գոյւղը դատարկվում էր, երիտասարդությունը ձգտում էր դեպի քաղաք: յուղում մնացել էին միայն ծերեր, որի պատճառով դաշտերը չէին մշակվում, աշխատավոր ձեռքը պակաս էր:
Հայաստանի անկախության սկզբում հողի սեփականաշնորհումից հետո գյուղացին հույսով լցվեց` մտածելով արժանավայել աշխատանքով, հողի մշակմամբ կապրի ապահով և այլևս ստիպված չի լինելու բռնելու արտագնա աշխատանք որոնելու ուղին: Սակայն գյուղացու հույսերը չարդարացան, քանի որ իշխանության ղեկին նստեցին այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն գաղափար չունեին գյուղատնտեսությունից, այլև անտեղյակ էին գյուղացու հոգսերից, գյուղի առանձնահատկություններից և գյուղի նկատմամբ վարում են սխալ և գյուղատնտեսությունը քայքայող քաղաքականություն: | |
|
|
|
|