English  12 December 2017

 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՕՐԻՆԱԳԾԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐ
 ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՎ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 ՖՈՏՈԱՐԽԻՎ
 ՆՅՈՒԹԵՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ


www.Havatarmutyun.org


www.WelcomeArmenia.com

www.armenia.li
 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ», 20 Նոյեմբերի 2009

Վստահ է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը

- Արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում կանգառային վիճակում է, եւ մեր հասարակության եւ քաղաքական դաշտի համար պարզ չի, թե ինչ է կատարվում Թուրքիայի խորհրդարանում, ե՞րբ են իրենց դիրքորոշումը ներկայացնելու: ՀՀ իշխանությունները արդյոք սրտատրո՞փ են սպասում վավերացմանը, թե՞ արդեն դուք էլ եք անտարբեր դարձել:
- Դեպքերի զարգացումն այնպիսին էր, որ տրամաբանական է սպասել, որ վավերացման ուղղությամբ քայլեր կատարի Թուրքիան: Մի պարզ պատճառով՝ մինչ այդ գործընթացում խոչընդոտներ առաջացրել է թուրքական կողմը: Այն քաղաքական կոնսուլտացիաները, որ սկսվեցին օգոստոսի 30-ից, պետք է ավելի վաղ սկսվեին, ապրիլի սկզբին: Դա այդ ժամանակ տեղի չունեցավ, որովհետեւ թուրքական կողմը ետ կանգնեց իր հանձնառություններից: Նմանատիպ երեւույթ տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում ստորագրման ժամանակ, երբ նախատեսված արարողությունը ձգձգվեց, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը փորձեց իր նախատեսված ելույթում ներկայացնել արձանագրությունների տառին, ոգուն եւ նպատակներին հակասող մեկնաբանություններ: Արձանագրությունները ներկայացված են Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը եւ ներկա փուլում քննարկվում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հայաստանը եւս սկսել է արձանագրությունների ներպետական համաձայնեցման գործընթացը:

ամբողջությամբ     20.11.2009
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

«Առավոտ», 19 Նոյեմբերի 2009

«Առավոտի» հետ բացառիկ զրույցում պատասխանելով հարցին՝ երկրի նախաձեռնողական քաղաքականությունը՝ ողջամիտ ժամկետների մասով, ե՞րբ կդրսեւորվի, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն
ասաց. «Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը դրսեւորված է մասնավորապես այն իրողությամբ, որ գնդակը անընդհատ հայտնվում է Թուրքիայի դաշտում: Եթե ընդունենք, որ Հայաստանի համար ինչ-որ առումով սպասողական վիճակում գտնվելը առաջացնում է «անհարմարություն», ապա Թուրքիան իր նախորդ քաղաքականությամբ առաջացրեց սպասելիք, որ վավերացման գործընթացում շոշափելի քայլը ինքը պետք է կատարի, ինչը «կրկնակի անհարմարություն է»: Իրականում մենք ձեռքներս ծալած չենք սպասում, եւ իշխանական օղակներում լրջագույն աշխատանքներ են  իրականացվում: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների»:
Հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:

  19.11.2009
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանութունը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբիի հայտարարությանը

4 նոյեմբեր 2009թ.

Հարց. Ինչպես կմեկնաբանեք ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբիի հայտարարությունները, որ հայկական ղեկավարությունը կգիտակցի, որ ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն չի կարող երկար շարունակվել եւ ամենադժվարին` ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվում է անորոշ ապագա:
Պատասխան. Ցավում եմ, որ պարոն Սեմնեբին նման կերպ է մոտենում Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրներին` յուրովի տարանջատելով հեշտն ու դժվարը: Շրջանցելով ԼՂ կարգավիճակին առնչվող հարցերը անհնարին է հասնել հիմնախնդրի կարգավորմանը:
Համոզված եմ, որ վերընթերցելով ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի մյուս հիմնարար փաստաթղթերը, պարոն Սեմնեբին կգիտակցի, որ ժողովրդի կամքի ազատ արտահայտությամբ ընտրված կարգավիճակը չի կարող հետաձգվել անորոշ ժամկետով:  
Առավել ևս չի կարող հետաձգվել հանուն առկա ստատուս քվոյի փոփոխության, որը Ադրբեջանի կողմից ինքնորորշված ժողովրդի դեմ էթնիկական զտումների իրականացման և ինքնորոշված պետության դեմ ռազմական ագրեսիայի ծավալմանը հակազդելու արդյունք է: Նման մոտեցումը փաստացի նշանակում է այսօր նույնպես ուժային դիրքերից և ռազմական հռետորությամբ հանդես եկող Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների խրախուսում:

  04.11.2009
Թուրքիան փոխո՞ւմ է քաղաքականությունը

Հոկտեմբեր 29, 2009, 168 ժամ

- Պարոն Քոչարյան, Հայաստանում տեսակետ կա, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ՝ ինչ-որ չափով վատացել են հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Իսկապե՞ս կարելի է հավատալ, որ այդ երկու երկրների հարաբերությունների մեջ ինչ-որ բան վատացել է:

 - Թուրքիան եղել է, կա եւ կմնա Ադրբեջանի դաշնակիցը: Այլ բան է, որ ելնելով իր դաշնակցային հարաբերություններից՝ Թուրքիան վարում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու, Հայաստանին շրջափակելու եւ տարածաշրջանում մեկուսացնելու քաղաքականություն: Ստորագրված արձանագրություններն ուղղված են այդ քաղաքականության փոփոխությանը: Դա չէր կարող չհարուցել Ադրբեջանի դժգոհությունը եւ չառաջացնել որոշակի լարվածություն երկու դաշնակիցների հարաբերություններում: Կարծում եմ՝ Թուրքիան հասկացել է, որ շրջափակման եւ մեկուսացման միջոցով երկու հայկական պետություններին` Հայաստանի Հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ծնկաչոք անելու փորձերը չեն բերել իրենց կողմից սպասելիք արդյունքի: Մնում է նույն եզրակացության գա նաեւ Ադրբեջանը:
ամբողջությամբ     29.10.2009
Россия - "журавль в руках", Турция - "синица в небе": интервью замминистра иностранных дел Армении

14.10.2009
 http://www.regnum.ru/news/1214996.html
 
Замминистра иностранных дел Армении Шаварш Кочарян ответил на вопросы корреспондента ИА REGNUM Новости в связи с подписанием армяно-турецких протоколов 10 октября в Цюрихе и региональных процессов, разворачивающихся на этом фоне.
 
ИА REGNUM Новости: Подписание армяно-турецких протоколов привело к ужесточению антитурецкой риторики в Азербайджане. Готов ли Баку на пересмотр своих внешнеполитических ориентиров в случае разблокирования армяно-турецкой границы?
Конечно, этот вопрос адресован скорее к Баку, чем ко мне. Баку является заложником своей пропаганды не только в карабахском вопросе, но и во всей региональной политике. Но эта политика не дала результатов. В Анкаре это поняли раньше, чем в Баку. А что касается смены внешнеполитических ориентиров, то обиженному на всех не на кого ориентироваться. Причину "обиды" Азербайджану следует искать в себе, а не искажать суть и причины конфликта, не валить на других ответственность за последствия им же развязанной вооруженной агрессии против самоопределившегося Нагорного Карабаха.
ամբողջությամբ     14.10.2009
Բանակցությունների հայեցակարգի վերանայման անհրաժեշտություն կարող է ծագել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում Ադրբեջանի ապակառուցողական գծի շարունակման դեպքում կարող է բանակցությունների հայեցակարգի վերանայման անհրաժեշտություն ծագել:

«Մադրիդյան սկզբունքները կարող են լավ հիմք լինել փոխզիջումների հիման վրա կարգավորման հասնելու համար: Սակայն բանակցային բործընթացը, իմ գնահատմամբ, փակուղի է մտնում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Բաքուն չի հանդուրժում փոխզիջումներ եւ ելնում է «ամեն ինչ կամ ոչինչ», իսկ ավելի ստույգ` «ամեն ինչ կամ պատերազմ» սկզբունքից,- ասաց Շ.Քոչարյանը: Ընդ որում, պաշտոնական Բաքուն, ըստ նրա, մշտապես քայլեր է անում, որոնք ուժեղացնում են լարվածությունը տարածաշրջանում:

Փոխնախարարի կարծիքով, Ադրբեջանի այդ քաղաքականությունը դեպի փակուղի է տանում գործը, եւ դրանից ելք կարող է դառնալ բանակցային գործընթացի հայեցակարգի փոփոխումը, ինչն էլ կհանգեցնի նրա ձեւաչափի փոփոխման: «Ադրբեջանը ավելի քան մեկ տարի ժխտում էր անգամ Մադրիդյան սկզբունքների գոյությունը, թեեւ դրանք հիմք էր ընդունել բանակցությունների համար: Եթե նա շարունակի իր ապակառուցողական գիծը, ապա ներկայիս հայեցակարգի հնարավորությունների պատուհանը կարող է փակվել»:

ամբողջությամբ     17.09.2009
Վերսկսելով պատերազմը՝ Ադրբեջանը կլուծի Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը, ՀՀ ԱԳՆ

www.tert.am, 24.08.2009

Ղարաբաղյան հակամարտությունում կա երկու հիմնական կողմ. դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է և Ադրբեջանը, որը փորձում էր ուժային ճանապարհով լուծել ինքնորոշված ժողովրդի խնդիրը: Երրորդ կողմը, որին ներքաշել են այս հակամարտության մեջ, Հայաստանի Հանրապետությունն է: Այս մասին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա նաև նշել է, որ պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում է ներկայացնել այս հակամարտությունը որպես հակամարտություն Ադրբեջանի ու Հայաստանի միջև:

«Սակայն հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը, իսկ հակամարտությունն առաջացել է Ադրբեջանի ուժային քաղաքականության պատճառով: Ի սկզբանե` ուժային: Կարելի է հիշել հայկական բնակչության ջարդերն ամբողջ Ադրբեջանի տարածքում՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ: Դրանք էթնիկական զտումներն են Լեռնային Ղարաբաղի մերձակայքում գտնվող հայաբնակ կետերում: Եվ հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում էլ: Վերջապես, դա լայնածավալ պատերազմն է, որ արձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այստեղ ներգրավված էին նաև գրոհայիններ, Թալիբանի մոջահեդներ, և, հավանաբար, բոլորին է հայտնի, այնտեղ իր մարտական մկրտությունն է ստացել Շամիլ Բասաևը», – ասել է Շավարշ Քոչարյանը:

ամբողջությամբ     24.08.2009
Риторика Баку обязывает армянские государства думать об упреждающих шагах

ИА REGNUM, 21 августа

Интервью замминистра иностранных дел Армении Шаварша Кочаряна.

ИА REGNUM: Г-н Кочарян, можете ли вы сказать, что переговорный процесс по урегулированию нагорно-карабахского конфликта, который, как известно, протекает в русле так называемого Мадридского документа, прогрессирует? Нет ли ощущения, что после Майндорфской декларации и встреч глав Армении и Азербайджана в Москве процесс как-то застопорился?

Если мы будем рассматривать Мадридский документ, в частности то, что было обнародовано, то это в общем-то неплохая база для переговоров. Однако, естественно, возможность достижения некоего позитивного результата в переговорном процессе зависит от умения сторон идти на компромиссы - без них урегулировать проблему невозможно. В свою очередь компромиссы возможны исключительно в результате установления определенного уровня доверия между народами государств, втянутых в конфликт. Если доверия нет, то и компромиссы практически исключены.

Суть текущего момента достаточно наглядно характеризуется следующей, уже несколько избитой фразой: "не согласовано ничего, пока не согласовано все". В этом плане мы можем сформулировать следующее: сегодняшний подход предполагает пакетное согласование всех базовых вопросов с последующей поэтапной реализацией уже согласованных решений. А это в свою очередь означает, что если где-то произойдет осечка, то уже ничего из согласованного реализовать не удастся.

Если мы соглашаемся с тем, что установление мер доверия между сторонами - важнейшая составляющая текущих переговоров, то можно констатировать, что этот процесс действительно заходит в тупик, несмотря на порой чрезмерный оптимизм посредников.

Предпосылки этой тупиковой ситуации лежат в позиции азербайджанской стороны, которую она даже не старается завуалировать. Во-первых, это продолжающаяся антиармянская риторика, последнее свидетельство чему мы получили буквально на днях в виде преследования граждан Азербайджана, голосовавших на песенном конкурсе "Евровидение-2009" за конкурсантов из Армении. Такого рода репрессии на усилия по восстановлению мер доверия совершенно не похожи, и они совершенно не отвечают духу и букве Майндорфской декларации, в которой задача повышения мер доверия между двумя народами идет красной линией.

Второе - это продолжающаяся милитаристская риторика и не только риторика, а конкретные шаги, направленные на сверхвооружение азербайджанской армии.

По сути дела, Азербайджан ведет речь не о компромиссах. То, что озвучивается сегодня в Баку на высшем уровне можно резюмировать следующим образом: "или Азербайджан получает все, или война".

Более того, описанная позиция строится на искажении сути конфликта, его генезиса и, наконец, в условиях непрекращающихся попыток спихнуть, свалить на армянские стороны ответственность за последствия конфликта.

Составляющей частью азербайджанской линии является искажение даже того предмета переговоров, который обсуждается сторонами при участии международных посредников. Мы неоднократно наблюдали, особенно после обнародования Мадридских принципов, что риторика властей Азербайджана, адресованная собственному народу и международному сообществу, и то, о чем говорят представители этой страны за столом переговоров - это различные вещи.

В этих условиях совершенно очевидно, что стремление Азербайджана получить все, или же, бряцая оружием, получить войну - такая позиция никоим образом не может способствовать продвижению переговорного процесса на основе взаимных компромиссов, достижению долгожданного и стабильного мира, который сегодня всем так нужен.

ամբողջությամբ     21.08.2009


 



Դուք համաձա՞յն եք, որ Ազգային Ժողովը ընդունի ԱԺԿ ներկայացրած Ընտրական Օրենսգրքի նախագիծը:

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել



Մասնակցողների թիվը` 1379



 
Copyright ©, National Democratic Party
WEB MAIL
      Հաճախումների
քանակը` 515412 / 478728